Category: Այլ

Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և վաճառել

Պետրոս.

Ի՞նչ է հարկավոր անել, եթե ֆիզիկական անձը ուզում է տանը թխվածք պատրաստել և հանձնել վաճառքի մթերային խանութում (ամսական 30-40 հազար դրամի սահմաններում):

Կարդալ ավելին Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և վաճառել

Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պետք է լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Անձինք ցանկանում են շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել

Արմեն.

Բարև ձեզ: Ես և ընկերս ցանկանում ենք շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել օրինական դաշտում: Որ խնդրեմ, կասե՞ք՝ ինչ պետք է անենք, քայլերի հաջորդականությունը:

Կարդալ ավելին Անձինք ցանկանում են շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցել

Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Անի.

Խնդրում եմ, օգնեք: Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, պե՞տք է ԱՁ բացի, թե՞ գրանցվի որպես եկամուտ վճարող ֆիզիկական անձ: Ո՞ր դեպքում ինչ հարկային պարտավորություններ են առաջանում:

Կարդալ ավելին Եթե ֆիզ. անձը ծառայություն է մատուցել ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Աշոտ.

Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ, այս գործունեությունը պահանջու՞մ է լիցենզիա կամ որևէ թույլտվություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ

Պարտավորությունների հաշվառում

Երազիկ.

Բարև ձեզ: «Պարտավորությունների հաշվառում» թեմայի մասին նյութեր են հարկավոր, որտեղի՞ց կարող եմ օգտվել:

Կարդալ ավելին Պարտավորությունների հաշվառում

Լիազորագիր տալու վերաբերյալ

Հեղինե.

Բարև ձեզ: ՀՈԱԿ-ի տնօրենը կարո՞ղ է պատահական մարդու (ոչ իր աշխատակցի) լիազորագիր տալ իր հիմնարկի գործունեության համար անհրաժեշտ ձևաթղթեր ստանալու համար:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Լիազորագիր տալու վերաբերյալ

Աշխատանքային գրքույկը լրացնելու վերաբերյալ

Անուշ.

Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկը լրացնելու վերաբերյալ

Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Գեղամ.

Խնդրում եմ, օգնեք: Արդյո՞ք կարելի է ավտոմեքենայի երթուղային թերթիկի փոխարեն, կախված աշխատանքի բնույթից, կազմել այլ փաստաթուղթ, օրինակ՝ ակտ, որտեղ կլրացվեն բոլոր վավերապայմանները, ինչ պահանջում են ուղեգրերը, և եթե ոչ, ապա ո՞ր օրեքով է պարտադրվում:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք երթուղային թերթիկը փոխարինել այլ փաստաթղթով

Ուսումնական կենտրոն բացելու համար

Գայանե.

Ուսումնական կենտրոն բացելու համար լիցենզիա անհրաժե՞շտ է: ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ:

Կարդալ ավելին Ուսումնական կենտրոն բացելու համար

Դրամարկղային գիրքը լրացնելու վերաբերյալ

Լիզա.

Քանի՞ օրը մեկ կարող ենք լրացնել դրամարկղային գիրքը, կախվա՞ծ է գումարի չափից:

Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրքը լրացնելու վերաբերյալ

Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ կարելի՞ է արդյոք ճշգրտող հաշիվ դուրս գրել ապրանքի մատակարարումից մեկ տարի անց, կա՞ արդյոք ապրանքի վերադարձի ժամանակի սահմանափակում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ճշգրտող հաշիվ դուրս գրելու վերաբերյալ

Երրորդ անձին լիազորելու վերաբերյալ

Բարև ձեզ: ՍՊԸ-ի տնօրենը իրավունք ունի՞ իր կողմից, առանց նոտարի, երրորդ անձին լիազորելու ՍՊԸ-ի կողմից պետական մարմնի հետ պայմանագիր կնքելու:

Կարդալ ավելին Երրորդ անձին լիազորելու վերաբերյալ

Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Ալիսա.

Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:

Կարդալ ավելին Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ

Մարտին.

Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ

ԱՁ-ն ցանկանում է արտադրել ու վաճառել գարեջուր

Աննա.

Բարև ձեզ, հարգելիներս: Ասացեք, խնդրեմ, ԱՁ-ն կարո՞ղ է Հայաստանում իր ձեռքով արտադրել ու վաճառել գարեջուր:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է արտադրել ու վաճառել գարեջուր

Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել

Նունե.

Բարև ձեզ:

Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։

Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։

Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։

Շնորհակալ եմ կանխավ։

Կարդալ ավելին Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա.

Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:

Կարդալ ավելին Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

Շավարշ.

Բարև ձեզ:
Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:

Կարդալ ավելին Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ

Մարիամ.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ, և բոլոր խանութներում նույն ապրանքները ներմուծված են տարբեր անուններով, ապա դա օրենքի խախտու՞մ է:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ունի մի քանի խանութ

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Մարիանա.

Բարև ձեզ: Հաշվապահական գրասենյակ բացելու համար կասե՞ք՝ ինչ է հարկավոր: Արդյո՞ք գրասենյակի լիցենզավորված լինելը պարտադիր է: Ծառայությունը մատուցելու է ՊՈԱԿ-ներին:

Կարդալ ավելին Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ:
1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում:
2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Նոտարով հաստատված և ֆաքսով ուղարկված լիազորագիր

Հասմիկ.

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք նոտարով հաստատված և ֆաքսով ուղարկված լիազորագրով կատարել գործարք։

Կարդալ ավելին Նոտարով հաստատված և ֆաքսով ուղարկված լիազորագիր

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե.

Բարև ձեզ:

Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում

Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Ա.

Եթե աշխատակիցը գործուղվել է մի քանի վայր, որոնց հեռավորությունները առանձին-առանձին չեն գերազանցում 30 կիլոմետրը, սակայն, հաշվի առնելով այդ բնակավայրերի՝ իրարից հեռավորությունը, ընդհանուր ճանապարհը գերազանցում է 30 կիլոմետրը, այդ դեպքում օրապահիկ պե՞տք է հաշվարկվի և վճարվի, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:

Կարդալ ավելին Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

ԱՁ-ն մատուցելու է նաև համակարգչային ծառայություններ

Արևիկ.

Բարև ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպես ԱՁ-ն 2-րդ ծառայությունը գրանցի հարկայինում։ Հիմա գրանցված է վարսավիրություն, ուզում ենք ավելացնել համակարգչային ծառայություններ։ Քայլերի հաջորդականությունը կասե՞ք:

Շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ-ն մատուցելու է նաև համակարգչային ծառայություններ

Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով

Տիգրան.

Բարև ձեզ: Ես ուզում եմ մանր առևտրով զբաղվել և պետք է ապրանքը բերեմ դրսից: Ի՞նչ թղթեր են հարկավոր, և հնարավո՞ր է արդյոք աշխատել հին ՀԴՄ սարքով։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով