Category: Աշխատավարձ, կադրեր
16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել
Ani.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ունեմ, որի համար շտապ պատասխան եմ ակնկալում: 16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել: Ի՞նչ հիմքեր են պետք կամ թույլտվություն նրան աշխատանքի ընդունելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել
Հռիփսիմե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի պայմանագրային ժամկետը չի լրացել, և նա ազատման դիմում է ներկայացնում գործատուին, ո՞ր հոդվածն է գործում, և մեկ հարց ևս` արդյո՞ք նրա հետ վերջնահաշվարկ կատարելու համար պետք է այդ 1 աշխատողի համար լրացվի առանձին աշխատանքային տաբել:
Եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում
emiliya.
Գործատուն որքա՞ն ժամանակ է վճարում սոց, եթե աշխատողը գտնվում է ֆիզ.արձակուրդում:
Հաշվարկված աշխատավարձի` ծախս ճանաչում
Tigran.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասեք, թե որ հաստիքի աշխատավարձը որ ծախսի մեջ է մտնում`
1.Արտադրամասի պետ
2.Վարպետ
3.Բանվոր օժանդակ
4.Բանվոր խոտան
Նախօրոք շնորհակալություն:
Արձակուրդի իրավունքից օգտվելուց հրաժարվելու դեպքում
Kristine.
Իսկ ես կարո՞ղ եմ ֆիզ. արձակուրդի բյուլետենը չներկայացնել և մինչև վերջ գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ: Միայն երբ երեխան ծնվի, վերցնել հերթական արձակուրդ և հետ վերադառնալ:
Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել
Էմմա.
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 – 31.05.2008թթ. և 01.09.2008 – 15.03.2011թթ.) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ, ցավոք, չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին, բնականաբար, չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել:
Չօգտագործված արձակուրդի տրամադրում
Արմինե.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս` եթե մեր կազմակերպության աշխատակիցները ունեն 2008 թվից չօգտագործված արձակուրդներ, ապա ես կարո՞ղ եմ այս տարի իրենց արձակուրդ գնալուց ձևակերպում տալ 2008 թվից սկսած ժամանակահատվածի համար: Այսինքն սկսեմ մարել իր չօգտագործված արձակուրդների ժամանակահատվածից: Կանխավ շնորհակալ եմ:
Որքա՞ն կկազմի նպաստը
Աստղիկ.
Հարգելի մասնագետներ, ես այժմ 14.06.2012թ. դրությամբ 30 շաբաթական հղի եմ, և ինձ հետաքրքրում է, թե որքան է կազմելու իմ հղիության և ծննդաբերության նպաստը, եթե ես աշխատել եմ ինստիտուտում 10.01.2012թ.-13.03.2012թ. 38 500 դրամ աշխատավարձով, իսկ 01.02.2012թ.-ից մինչ օրս խանութում` 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպե՞ս տեսնում եք՝ 1 ամիս և 13 օր աշխատել եմ համատեղությամբ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրվի ճշգրիտ հաշվարկով պատասխան:
Ինչպե՞ս կատարել պահումները
Աղավնի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել՝ ե՞րբ, քանի՞ ամսականից են գնում ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված
Արման.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված.
1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար:
2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)
Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել աշխատանքից
Գուրգեն.
Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել պետ. ռեգիստրով, եթե ՍՊԸ-ն ներքին կարգով նոր տնօրեն է նշանակել, իսկ նախկինի ազատելու միտք չունի, ի՞նչ փասթաթղթեր են հարկավոր պետ. գրանցումից դուրս գալու համար:
Կանխավ շնորհակալություն:
Նպաստի գումարը գերազանցում է վճարվելիք սոց. վճարի գումարը
Ամալյա.
Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնել:
2012 թվականի մայիսի 2-ից մեր աշխատակիցը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդի: Վերջինիս նպաստը կազմել է 1 180 000 դրամ, որը գերազանցում է մեր կազմակերպության կողմից մայիս ամվա համար վճարվելիք սոց. վճարի պարտավորությունը 400 000 դրամով: Կարո՞ղ եք ինձ հուշել` ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հարկային գումարը մնացած մասը ետ ստանալու համար, և նաև եթե դժվար չի` բացատրել, թե որ սյունակում ինչ է պետք գրել:
Կանխավ շնորհակալություն:
Ընդունման և ազատման դիմումներ
Արաքս.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. ընդունման և ազատման դիմումները գրվում են ձեռագի՞ր, թե՞ էլեկտրոնային:
Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ
Սիրուշ.
Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Աշխատանքի վարձատրության վերաբերյալ
manush.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ունենք համատեղությամբ աշխատող բժիշկներ, որոնք բնականաբար աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով: Կարո՞ղ ենք նրանց վարձատրել 1 դրույքի համար նախատեսված աշխատավարձով, թե՞ պետք է վճարենք աշխատավարձի կես դրույքի չափով:
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն
Արտուր.
Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդի ընթացքում չի վերցրել բյուլետեն, նորից ֆիզ. արձակուրդ է գնացել, կարո՞ղ է 18000 ստանալ:
Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը
Ա.
Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր
Վիկտորյա.
Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:
Պահումներ աշխատավարձից
Մերի.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ մետրոյում որպես ԿԿՊ-ի հերթապահ, ամսական աշխատավարձիցս 17000 դրամ են պահում կատարում: Հիմա լսել եմ, որ նաև գույքահարկ է պահվելու: Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ:
Աշխատանքի վերադառնալու դիմում
Աղավնի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, ի՞նչ տեքստով դիմում պետք է գրեմ, և պե՞տք է արդյոք հրաման տրվի իմ` աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր
Մերի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:
Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ
Երանուհի.
Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ`
2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են`
1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից:
2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:
Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ
Անուշ.
Խնդրում եմ, բացատրելով գրեք: Ամսական աշխատավարձը կազմում է 600 000 դրամ: Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Տվյալ ամսվա աշխատանքային օրերի թիվը կազմում է 20 օր: Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ աշխատանքային օրերի համար: Պահանջվում է հաշվարկել ամսական համախառն եկամուտը, աշխատողի եկամտահարկը, սոց. վճարները:
Ամենամյա արձակուրդի տրամադրում
Գայանե.
Հարգելի գործընկերներ, ԱՕ-ի 164-րդ հոդվածից կարելի՞ է հետևություն անել, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը պարտադիր է տրամադրել անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալու հենց հաջորդ օրը:
Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում
Աննա.
Խնդրում եմ օգնել ինձ:
Հիմանական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինող աշխատողին, որը գտնվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ազատու՞մ են աշխատանքից, թե՞ ոչ:
Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է
Ռոզա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Եվա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք.
1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ
2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից:
3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ
4. Եվ վերջին հարցը – դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի:
Հարգանքով` Եվա
Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև
Նունե.
Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն`
– Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
Իսկ 185 հոդվածի համաձայն`
– Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին:
Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել:
Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
Նպաստ ստանալու իրավունք
Մայա.
Բարև ձեզ: Ես արդեն մեկ ամիս է` չեմ աշխատում, ամուսնացած եմ և արդեն մեկ ամիս է սպասում եմ բալիկի: Կցանկանայի իմանալ` ինչքան ժամանակ ունեմ, որպեսզի ընդունվեմ աշխատանքի և նախածննդյան արձակուրդ գնամ և ստանամ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար հասանելիք գումար:
