Category: Աշխատավարձ, կադրեր
Հայտարարված ոչ աշխատանքային օրեր
Լիանա.
Ո՞վ կհուշի` արդյոք կա 2012թ.-ի ոչ աշխատանքային հայտարարված տոն օրերի վերաբերյալ որևէ փաստաթուղթ, հատկապես երբ մեռելոց երկուշաբթիները փոխարինվում են շաբաթով:
Արդյո՞ք հաշվարկվում է սոց. վճար
Narek.
Թոշակառուն աշխատում է ընկերությունում: Հարգելի հաշվապահներ, նրա համար սոց. վճար հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Եվ եթե այո, ապա ի՞նչ տրամաբանությամբ և ի՞նչ կարգով է կատարվում: Ոչ ռեզիդենտի համար նույնպես կցանկանայի իմանալ:
Աշխատանքային պայմանագրում կետ ավելացնելու վերաբերյալ
Արմինե.
Բարև ձեզ, մի հարց եմ ցանկանում տալ` կարո՞ղ ենք աշխատողի հետ պայմանագրում այնպիսի կետ ավելացնել, ըստ որի գործատուն կարող է աշխատավարձ չվճարել, եթե այդ ամիս որևէ աշխատանք չի ունեցել:
Թոշակառուի` աշխատանքից ազատում
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` վերջին փոփոխված աշխատանքային օրենսգրքով գործատուն կարո՞ղ է աշխատանքից ազատել աշխատողին, եթե աշխատողը ստանում է ծերունական կենսաթոշակ:
Աշխատավարձի հաշվարկ
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: 2012թ.-ի հունվարի 24-30 անաշխատունակութան թերթիկ եմ ներկայացրել, աշխատում եմ 5 աշխատանքային օրվա ռեժիմով, աշխատավարձս տվյալ ամսվան նախորդող 12 ամիսների ընթացքում կազմել է 4 ամիս` 100.000 դրամ (2011թ. հունվար – մայիս) և 8 ամիս (մայիս – առ այսօր)` 130.000 դրամ (նվազեցումներից հետո` մաքուր): Խնդրում եմ ինձ օգնեք հաշվարկել տվյալ ամսվա համար իմ աշխատավարձի չափը: Ես դեռ սկսնակ ինքնուս եմ և դժվարանում եմ ինքս լուծել այս խնդիրը: Կանխավ շնորհակալություն:
Նպաստ հաշվարկելու համար
Մարիա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ՍՊԸ-ի տնօրեն եմ: Միևնույն ժամանակ այդ նույն կազմակերպությունում քաղաքացիաիրավական պայմանագրով դասավանդող: Հիմա հղիության պատճառով արձակուրդի մեջ եմ: Նպաստը հաշվելու համար արդյո՞ք միայն որպես տնօրենի աշխատավարձն ենք հաշվի առնում, թե՞ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատավարձն էլ: Ինձ ասացին` միայն որպես հիմնական աշխատողինն են հաշվելու, քանի-որ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում 3 տոկոս սոց. չի վճարվում: Կանխավ շնորհակալություն:
Եթե հաշվարկվում է արձակուրդային
Հելեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` եթե հաշվարկվում է արձակուրդային, և այն պետք է վճարել աշխատողին արձակուրդ գնալուց 3 օր առաջ, ապա ինչպե՞ս է հաշվարկային տեղեկագրում գրանցվում փաստացի գումարը, որ վճարվել է, և աշխատավարձի հաշվարկում յուրաքանչյուր ամսվա համար հասանելիք գումարը աշխատավարձ + արձակուրդային, ասենք եթե արձակուրդը ընկնում է երկու ամիսների միջև:
Նոր կազմակերպությունում աշխատողներ գրանցելու համար
Հասիկո.
Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ ինձ օգնեք: Նոր կազմակերպությունում աշխատողներ գրանցելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչպե՞ս պետք է այն արվի: Շնորհակալություն:
Անհրաժեշտ ստաժ նպաստ ստանալու համար
Նիկա.
Ողջույն բոլորին: Մի խնդրանք ունեմ: Երեք ամիս է` այս հարցին լիարժեք պատասխան չեմ գտնում: Կա՞ արդյոք օրենքով սահմանված հատուկ ժամանակահատված մի կազմակերպությունում աշխատելու և դեկրետ դուրս դալու` համապատասխանաբար դեկրետային և երեխայի խնամքի նպաստ ստանալու համար: Խնդրում եմ օգնել հիմնավորված պատասխան գտնելու: Շնորհակալություն:
Աշխատաժամանակը չնորմավորված լինելու դեպքում
Աստղիկ.
Խնդրում եմ ասեք` կարող եմ գլխավոր հաշվապահի աշխատանքային պայմանագրում և հրամանում գրել “աշխատաժամանակը չնորմավորված”: Կանխավ շնորհակալություն:
Հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Ես պայմանագրային աշխատող եմ, յուրաքանյուր տարվա սկզբում հունվարի 1-ի դրությամբ կնքվում է աշխատանքային պայմանագիր և կասեցվում է նույն տարվա դեկտեմբերի 31-ին: Ինձ հետաքրքրում է, թե արդյոք պայմանագրային աշխատողները ունենում են ֆիզիոլոգիական արձակուրդ: Կանխավ հայտնում եմ իմ շնորհակալությունը:
Կադրային գործի ուսուցում
Arpi.
Բարև ձեզ: Կասե՞ք` որտեղ կարելի է սովորել կադրային գործ:
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Էլիզա.
Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ բալիկ ունենալ: Գիտեմ, որ նախածննդյան և հետծննդյան արձակուրդը տրամադրվում է 140 օրվա համար, որից 70-ը նախածննդյան շրջանի համար, իսկ 70-ը` հետծննդյան: Կարո՞ղ եմ արդյոք 140 օրն էլ օգտագործել միայն հետծննդյան շրջանի համար, այսինքն` արձակուրդ գնամ ծննդաբերությունից հետո և արձակուրդում մնամ 140 օր: Կանխավ շնորհակալություն:
ԱՁ չի ունեցել վարձու աշխատող
Հայկ.
Ա/Ձ-ն, որը 2011թ. չի ունեցել աշխատող և չի վճարել աշխատավարձ, արդյո՞ք անհատական սոցի հաշվետվություն և տարեկան եկամուտների մասին տեղեկություն հանձնում է: Շնորհակալություն:
Եթե աշխատողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ
Նունե.
Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողը հիվանդ է և գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացրել է հիվանդաթերթիկ, ապա ինչպե՞ս հաշվարկեմ վճարվող աշխատանքային օրերի քանակը, հանգստյան օր վերցնեմ միայն շաբաթը և կիրակին, թե՞ նաև տվյալ ժամանակահատվածում ընկած տոն օրերը (օրինակ մարտի 8-ը): Նախապես շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու հետ կապված
Մհեր.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս կայանում է հետևյալում` եթե աշխատանքային պայմանագիրը կնքված է 5 տարով, լրանալուն պես պե՞տք է արդյոք նոր պայմանագիր կնքել, թե՞ կարող եմ պայմանագրի ժամկետը երկարացնել` հիմք ընդունելով հին պայմանագիրը: Եթե այո, այդ դեպքում աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանում ինչպե՞ս ձևակերպել այն: Եվ կարո՞ղ եմ արդյոք պայմանագիրը կնքել անժամկետ: Նախապես շնորհակալություն:
Գործատուի կողմից կատարվող սոցիալական ապահովության վճար
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցում: Պետական կազմակերպությունները 01.01.2012թ-ից գործատուի սոց. վճար տալու՞ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Աշխատաժամանակի տեղեկագրի լրացում
Կարինե.
Հարգելիներս, երեք անվտանգության աշխատակիցներ աշխատում են 24 ժամ հերթափոխով երկու օրը մեկ: Ամսվա վերջում ստացվում է, որ նրանցից մեկի մոտ ամսվա ընթացքում աշխատած օրերի քանակը ստացվում է 11 օր, ըստ այդմ 264 ժամ, գիշերային 96: Մյուսների մոտ ստացվում է 10 օր, 260 ժամ, գիշ. 80 ժամ: Ըստ օրենսգրքի 139 հոդվածի առավելագույն ժամանակը շաբաթվա ընթացքում չպետք է գերազանցի 48 ժամը: Ամսվա կտրվածքով ստացվում է առավելագույնը 192 ժամ: Խնդրում եմ օգնեք ինչ որ կերպով ճիշտ լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը: Կանխավ շնորհակալություն:
Աշխատողը արձակուրդ է գնում
Ն.
Բարև: Աշխատողը արձակուրդ է գնում մարտ ամսի 15-ից: 3 օր առաջ հաշվարկե՞մ ու վճարեմ արձակուրդ ու աշխատավարձ մարտ ամսվա սկզբի մի քանի օրերի աշխատածի համար, թե՞ սպասեմ գա, նոր մարտի աշխատած օրերը հաշվարկեմ ու նոր վճարեմ:
Աշխատավարձի վճարման հետ կապված
N.
Կարո՞ղ է կազմակերպությունը դեկտեմբերի աշխատավարձը տալ դեկտեմբերի 30-ով, ոչ թե ասենք հունվարի 11-ով: Ինձ թվում է` կարելի է, մանավանդ օրենքում ասվում է, որ մինչև հաջորդ ամսվա 15-ը, բայց կանխավճարի մասին բան չի ասվում: Կուզեի իմանալ ձեր կարծիքը:
Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում
Հայկ.
Ես Վրաստանի քաղաքացի եմ: Ինձ աշխատանքի չեն ընդունում` ասելով, որ չունեմ սոց. քարտ: Խնդրում եմ օգնել, ի՞նչ է պետք անել:
Նպաստի հաշվարկ
Արման.
Խնդրում եմ օգնեք ինձ հասկանալ, թե ֆիզ. արձակուրդի նպաստի հաշվարկման դեպքում որ օրենքով օրացուցային ազատ տոն օրերը չենք հաշվարկում հանման ժամանակ:
Վերջնահաշվարկի կատարում
Karine.
Բարև, հարգելի հաշվապաներ: Խնդրում եմ օգնեք, ես սկսնակ եմ ու պետք է կատարեմ վերջնահաշվարկ: Մանկավարժը աշխատել է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 22-ը, որից հետո մինչև դեկտեմբերի 28-ը եղել է բյուլետենում, այնուհետև աշխատել է հունվարը լրիվ ամիս և փետրվարի 29-ին դուրս է եկել աշխատանքից: Աշխատավարձը 24312 դրամ է: Ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկը: Եթե հնարավոր է` գրեք մանրամասն: Շնորհակալություն:
Որքա՞ն կկազմի նպաստը
Արման.
Կնոջս վերջին 12 ամսվա միջին աշխատավարձը կազմում է 35000 դրամ: Խնդրում եմ ասեք` ֆիզ. արձակուրդի դեպքում ինչքան է կազմելու ստացած գումարը բոլոր ետպահումները հանած, եթե հնարավոր է ավելի մանրամասնած, նախապես շնորհակալություն:
Ձև Ֆ10 անհատական հաշվետվություն
Anna.
Խնդրում եմ ինձ օգնեք: Ձև Ֆ10 Անհատական հաշվետվությունում 3-րդ սյունակում Սոց. վճարը կազմել է ընդամենը 70.000, այդ գումարը փոխանցել եմ բյուջե, իսկ 6-րդ սյունակում դեկրետի գումարը 430.000 դրամ, ապա կարո՞ղ եք գրել` այդ ներքևում երկու տողերում ես ինչ գրեմ:
1. Փաստացի վճարած սոցվճարը … դրամ
2. Հիմնադրամի նկատմամբ սոց. վճարի պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում … դրամ
3. Ձև 9 սոց. վճար ես նշեմ 70.000 դրամ, թե՞ …
Շնորհակալություն: Դա շատ շտապ է:
Աշխատանքից ազատում
Ata.
Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում. ինչպե՞ս կարող եմ ազատել աշխատանքից աշխատողին, եթե նա ոչ մի խախտում չունի: Ընդունել եմ աշխատանքի աշխատանքային պայմանագրով: Շնորհակալություն:
Պայմանագրի կնքում
Ժաննա.
Խնդրում եմ պատասխանել, շատ շտապ է: Անհատ ձեռնարկատերը նաև ԱՁ-ի տնօրենն է, հիմա պիտի կնքվի պայմանագիր, ու՞մ հետ պիտի կնքել, կօգնե՞ք կողմնորոշվել:
Աշխատանքի տեսչություն
nare.
Հարգելի հաշվապահներ, ես նոր եմ աշխատում որպես հաշվապահ: Ինձ աշխատանքի տեսչությունից կանչել են հարցաքննության, ի՞նչ տիպի հարցաքննության մասին է խոսքը, չգիտեմ…Կարո՞ղ եք օգնել:
Ստաժի մասին տեղեկություն տրամադրելը
Անգելինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` նոր աշխատողներ ընդունելուց ստաժի մասին տեղեկություն սոցապին տրամադրելը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Պակաս հաշվարկված սոց. վճար
Mari.
Աշխատողը մինչև հունվարի 25-ը եղել է արձակուրդում, հունվարին աշխատել է 5 օր, և աշխատավարձը այդ օրերի համար կազմել է 48600 դրամ: Այդ աշխատողի համար սոց. հաշվարկելիս արձակուրդայինի` հունվարին բաժին ընկնող մասը սխալմամբ չի հաշվվել, և հետևաբար սոց. վճարը քիչ է փոխանցվել:
Խնդրում եմ ասել, ես կարո՞ղ եմ այդ տարբերությունը և յուրաքանչյուր ուշացրած օրվա համար ապառքի 0,15 տոկոսը փետրվար ամսվա համար փոխանցվելիք սոց-ի հետ փոխանցել և եռամսյակային հաշվետվությունում ճիշտ լրացնել:
Շնորհակալություն…
