Category: Հարց ու պատասխան

Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Մարի Համբարձումյան.

Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։

Կարդալ ավելին Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Վերջնահաշվարկ

Անի.

Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Մայրություն նպաստ

Զառա.

Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:

Կարդալ ավելին Մայրություն նպաստ

Աշխատավարձից արվող պահումները վճարու՞մ է գործատուն, թե՞ աշխատողը

Մաշ.

Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։

Կարդալ ավելին Աշխատավարձից արվող պահումները վճարու՞մ է գործատուն, թե՞ աշխատողը

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Կարդալ ավելին Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Եկամտային հարկի հաշվետվության վերաբերյալ

Մելինե.

Բարև ձեզ: Եթե աշխատողը նոյեմբեր ամսից գնում է արձակուրդ, դա ցույց տրվու՞մ է նոյեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ:

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվետվության վերաբերյալ

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Մարիամ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝
ա) լավ է աշխատել,
բ) վատ է աշխատել,
գ) շատ լավ է աշխատել,
դ) շատ վատ է աշխատել,
ե) փոփոխություն տեղի չի ունեցել։
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում իրականացնել գործունեություն և գրանցել ՀԴՄ տվյալ հասցեում: Ի՞նչ հիմքով կարող է հարկային տեսչությունը թույլ չտալ ՀԴՄ կիրառել տվյալ հասցեում:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն.

Բարև Ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։
Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։
Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ.

Բարև Ձեզ, կխնդրեի օգնել:
Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ինչպե՞ս որոշել ռոյալթին

Մարի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է Cu 0,4% /K կ.հ./: Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 հազ. տոննա: Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը /K կ.ֆ./ կազմում է 0.5, մետալուրգիական գործարանում /K կ.մ/ 0.75: 1 տ. պղնձի գինը կազմում է Cu = 6 000 $/տ.: Խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75%: Որոշել ռոյալթին:

Կարդալ ավելին Ինչպե՞ս որոշել ռոյալթին

Վերջնահաշվարկ

Մելինե.

Բարև Ձեզ: Վերջնահաշվարկ հաշվելիս, եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, և աշխատողը աշխատում է կես դրույք աշխատաժամանակով, այդ դեպքում էլ ենք վերցնում նվազագույնը, թե՞ կեսը նվազագույնի:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Արդյո՞ք խանութները կարող են պահանջել ԱԱՀ-ով հաշիվներ

Լիանա.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն արտադրող է և աշխատում է շրջ. հարկով։ Բայց շատ խանութներ պահանջում են ԱԱՀ-ով հաշիվ։ Ւնչպե՞ս անեմ։

Կարդալ ավելին Արդյո՞ք խանութները կարող են պահանջել ԱԱՀ-ով հաշիվներ

Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Բարև Ձեզ:

Կասեք խնդրեմ՝ ինչպիսի՞ գրանցում է անհրաժեշտ առցանց ֆրիլանս հարթակների միջոցով մարքեթինգային, խորհրդատվական ու տեխնիկական /ծրագրային/ աջակցման ծառայությանների պատվերների կատարման համար: Արդյո՞ք հնարավոր է դա իրականցնել որպես միկրոձեռնարկատիրություն, թե՞ անհրաժեշտ կլինի գրանցվել որպես ֆիզ. անձ կամ Ա/Ձ: Քանի՞ տոկոս կկազմեն հարկերն ու այլ վճարները: Արդյո՞ք անհրաժեշտ է վարել հաշվապահություն նման գործունեության համար:

Խոսքս մասնավորապես վերաբերում է Upwork ու Fiverr հարթակներին:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ֆրիլանս աշխատանքի վերաբերյալ

Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

Արսեն.

Բարև Ձեզ: Որոշել եմ ատամնատեխնիկի գործունեություն սկսել և մետալոկերամիկա արտադրել։ Մեկ աշխատող եմ ունենալու։ Ինձ կհուշե՞ք՝ հարկային ի՞նչ վճարներ պետք է անեմ։ Ա/Ձ եմ բացելու, կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես գրանցվել։ Սոց. վճարներ և հարկեր վճարելու՞ եմ։ ՀԴՄ սարք կարո՞ղ եմ չգնել։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվելու է ատամնատեխնիկական գործունեությամբ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար

Հասմիկ.

Բարև Ձեզ: Ինձ կարող եք օգնել։ Նոր հաշվետվություններ պետք է ուղարկեմ Ա/Ձ-ի համար: Խնդրում եմ կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ց սկսել:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար

Աշխատողի գրանցման վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ինչպես իմանալ ե՞րբ, ո՞ր օրվանից են ինձ գրանցել աշխատանքի:

Կարդալ ավելին Աշխատողի գրանցման վերաբերյալ

Անձը ցանկանում է զբաղվել թխվածքաբլիթների արտադրությամբ և վաճառքով

Լիլիթ.

Ողջույն:
Եթե անձը որոշել է թխվածքաբլիթներ արտադրել և ներկայացնել վաճառքի մի քանի խանութներում, որևէ հարկային գրանցում չունի: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս գործի, հարկային գրանցումը, սննդի համար ի՞նչ-որ սերտիֆիկացիա անհրաժեշտ է:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է զբաղվել թխվածքաբլիթների արտադրությամբ և վաճառքով

Բյուջետային հաշվարկի օրինակ

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, բյուջետային հաշվարկի ձև եմ ուզում, երբ մի մասը ֆինանսավորվում է համայնքի կողմից մյուս մասը ծառայության մատուցումից: Մի հարց նաև՝ եկամուտները և ծախսերը պե՞տք է նույն գումարը ստանամ՝ ընդամենը բաժնում:

Կարդալ ավելին Բյուջետային հաշվարկի օրինակ

Առցանց հաշվապահական դասընթացների վերաբերյալ

Մանե.

Ողջույն,
ցանկանում եմ տեղեկանալ, թե մոտակա օրերին օնլայն անցկացվող հաշվապահական ի՞նչ դասընթացներ կան, կարո՞ղ եք օգնել:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առցանց հաշվապահական դասընթացների վերաբերյալ

Պայմանագրի օրինակ

Էմիլի.

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք օգնել: Ա/Ձ-ի պայմանագրի նմուշ եմ ուզում աղբահանության հետ կապված, թե ինչպիսի դրույթներով է պայմանագիր կնքվում Ա/Ձ-ի հետ կամ գործարանների:

Կարդալ ավելին Պայմանագրի օրինակ

Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը

Նարինե.

Բարև Ձեզ: Ո՞ր կայքի միջոցով կարելի է ստուգել թվայնացված է աշխատանքային գրքույկը, թե՞ ոչ: Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը:

Կարդալ ավելին Որքա՞ն ժամանակ է տևում աշխատանքային գրքույկի թվայնացումը

Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Բարև բոլորին։ Այսպիսի հարց` արդյո՞ք հյուրանոցային աշխատակիցները հերթափոխով աշխատելու դեպքում պետք է աշխատավարձը հաշվարկել որպես հատուկ ռեժիմով աշխատող բնագավառի աշխատակցի համար։
Ինչպե՞ս և քանի՞ ժամ հավելավճար և գիշերային վճար պետք է հաշվել 100 000 դրամ աշխատավարձի դեպքում, եթե աշխատողն աշխատում է 12 ժամ մեկընդմեջ երեկոյան 7-ից մինչև առավոտյան 7-ը։ Փաստացի ամսական 15 օր՝ 12 ժամ ընդհանուր գրաֆիկով, որից օրական 8 ժամ գիշերային։

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվել հերթափոխով աշխատող հյուրանոցի աշխատակցի աշխատավարձը

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar.

Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am

Կարդալ ավելին Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Մայրության նպաստ

Ժաննա.

Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:

Կարդալ ավելին Մայրության նպաստ

Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել

Andranik.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:

Կարդալ ավելին Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել