Category: Հարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել գնումը

Նանար․

Բարև ձեզ։

Շրջանառության հարկով հարկվող արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն ձեռք է բերել ապրանք առանց ՀԴՄ կտրոնի ու հաշիվ վավերագրի։ Ինչպե՞ս պետք է ձևակերպվի գնումը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել գնումը

Իրականացվող ծրագիրն ԱԱՀ-ից ազատված է

Արման․

Հարգելի գործընկերներ, եթե շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը մատուցում է ծառայություններ այլ կազմակերպության ԱԱՀ-ից ազատված ծրագրի շրջանակներում (պատվիրատուն տրամադրում է տեղեկանք ԱԱՀ-ից ազատված լինելու մասին), ապա շրջանառության հարկ վճարող համարվող կատարող կազմակերպությունը, երբ ապրանքներ/ծառայություններ է ձեռք բերում ԱԱՀ վճարող համարվող վաճառողներից (նույն ծրագրի շրջանակներում իր մատուցվող ծառայություններում օգտագործելու համար), կարո՞ղ է այդ տեղեկանքը ներկայացնելով՝ այդ ապրանքները/ծառայությունները ստանա առանց ԱԱՀ-ի, թե՞ պետք է ինքն էլ համարվի ԱԱՀ վճարող։

Կարդալ ավելին Իրականացվող ծրագիրն ԱԱՀ-ից ազատված է

Դադարեցված ՍՊԸ հաշվետվություններ

Աննա․

Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ՍՊԸ-ն ընդհանրապես գործունեություն չի իրականացրել, չի ստացել հաշիվներ, դուրս չի գրել: Եվ զուգահեռ հիմանդիրն ունի Ա/Ձ-ը, որը նույնպես գործունեություն չի իրականացրել, միայն ունի ստացված հաշիվներ՝ ինտերնետ ծառայությունների։

Հարց 1․ Կարո՞ղ եմ ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցնել և 2025-ից աշխատել Ա/Ձ-ով շրջ․ հարկի դաշտում։

Հարց 2․ Արդյո՞ք քանի որ ՍՊԸ-ն գրանցել է 2020թ-ին, պետք է նրա համար 0-ական հաշվետվություններ ներկայացնել։ Եվ Ա/Ձ-ի մասով նույնպե՞ս անհրաժեշտ է ներկայացնել հաշվետվություններ (կային ստացված հաշիվներ), թե՞ կարող եմ տալ շրջանառության հարկ վճարող համարվելու մասին հայտարարություն և սկսեմ գործունեությունս։

Անչափ շնորհակալ կլինեմ արձագանքելու համար։

Կարդալ ավելին Դադարեցված ՍՊԸ հաշվետվություններ

Ի՞նչ վաճառքի գին սահմանել

Լևոն․

Բարև բոլորին։ Ես նորաբաց ԱՁ եմ, զբաղվելու եմ ավտոմեքենաների յուղերի վաճառքով, խնդրում եմ օգնեք։ Եթե ես գնել եմ յուղ միավորի արժեքը 18 000, ապա ի՞նչ գնով վաճառեմ, կա՞ արդյոք հստակ սահմանված տոկոսադրույք։

Կարդալ ավելին Ի՞նչ վաճառքի գին սահմանել

ՏՏ ոլորտի արտոնություններ 2025թ․

Լևոն․

Որևէ մեկը տեղեկություն ունի՞, թե արդյո՞ք ՏՏ ոլորտի ծառայություններ մատուցող ԱՁ-ն 2025 թվականից 1% շրջանառության հարկ պետք է վճարի։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի արտոնություններ 2025թ․

Ֆիզիկական ծավալների հաշվետվություն

Տաթևիկ․

Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է ֆիզիկական ծավալների հաշվետվությանը: Ո՞ր դեպքում է լրացվում 12-րդ տողը՝ արտադրված (արդյունահանված) արտադրատեսակի (օգտակար հանածոյի) քանակը։ Գինու արտադրության պարագայում մինչև պատրաստի արտադրանք դառնալը, թե՞ շշալցված հստակ քանակը։

Կարդալ ավելին Ֆիզիկական ծավալների հաշվետվություն

Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Անահիտ․

Բարև։ Խնդրում եմ պատասխանեք․ ընկերությունը վաճառում է ավտոմեքենա։ Հետագայում կատարում ենք ավտոպահեստամասերի սպասարկում անվճար։ Օրենքով նշվում է, որ տվյալ դեպքում անհատույց ապրանքը չի հարկվում, իսկ էլ․ փաստաթուղթ պե՞տք է գրվի, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Վաճառված ավտոմեքենայի անվճար սպասարկում

Բաժնեմասի օտարում

Ելենա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն աշխատում է շրջհակով, ունի իր հաշվեկշռում շենք, որի արժեքը կանոնադրական կապիտալում գրանցված է 30 մլն․ դրամ (30 տարի առաջ գնման արժեքն է)։ Կադաստրային արժեքը այս պահին կազմում է 200 մլն․ դրամ։ ՍՊԸ-ն ցանկանում է օտարել 100% բաժնեմասը այլ ֆիզանձի։ Ինչպիսի՞ հարկեր կառաջանան, եթե բաժնեմասի արժեքը կազմի 200 մլն․ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար։

Կարդալ ավելին Բաժնեմասի օտարում

Խմորի արտադրություն և վաճառք

Հովհաննես․

Ողջույն։ Մենք պատրաստվում ենք ստարտափ հիմնել, համասեռ արագ պատրաստվող խմորեղենի չոր խմորի արտադրության և վաճառքի։ Կասե՞ք, խնդրեմ, քայլերի հաջորդականությունը լիցենզիա ստանալու և այլնի հետ կապված։ Ու արդյոք կարելի՞ է դա իրականացնել տնային պայմաններում (սկզբի համար իհարկե)։

Կարդալ ավելին Խմորի արտադրություն և վաճառք

Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Անուշ․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․ ընկերությունը մատակարարին կրեդիտորական պարտքը վճարելու համար պետք է կնքի փոխառության պայմանագիր այլ ընկերության հետ՝ ամսական որոշակի տոկոսով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Փոխառության հաշվապահական ձևակերպումներ

Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել

Գոռ․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը Google-ից գնել է 19,99$ – ի հիշողության տեղ։ Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ինքնահաշիվ գրել

Ո՞ր գումարը պետք է վերցնել որպես հարկային բազա

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունը վաճառում է ապրանք, որի արժեքը, ենթադրենք, 1 000 դրամ է, սակայն այդ ապրանքը լինում է, որ վաճառվում է իր արժեքից և բարձր և ցածր գնով: Հարցս ինչումն է՝ ԱԱՀ-ի հաշվարկը կատարելիս, երբ կիրառում եմ ՀՕ 62 հոդվածի 6-րդ կետը, որը պետք է համարվի ապրանքի բազային գին, ամենաբարձր վաճառված գինը (որը շատ քիչ տոկոս է կազմում ընդհանուր վաճառքի մեջ), թե՞ իրական գինը:

Կարդալ ավելին Ո՞ր գումարը պետք է վերցնել որպես հարկային բազա

Զբոսաշրջային գործունեություն

Սոնա․

Ես զբաղվում եմ տուրիստական գործունեությամբ հետևյալ երեք տարբերակով՝

1. Ֆիզիկական անձանց համար ձեռք եմ բերում ավիատոմսեր՝ օնլայն գնելով ավիատոմսը,

2․ Ֆիզիկական անձանց տրամադրում եմ տուր փաթեթ (ներառում է ավիատոմս, հյուրանոց) , օնլայն գնում եմ ավիատոմսն ու հյուրանոցը,

3․ Իրանից ժամանած քաղաքացիների համար հյուրանոց եմ ամրագրում, օրինակ 60․000 ՀՀ դրամնով, իսկ ՀՀ-ում գտնվող հյուրանոցը ինձ տրամադրում է 50․000 հաշիվ։ Մինչ այսօր ես աշխատել եմ միկրոձեռնարկատիրության ոլորտում, և իմ հասույթը եղել է այդ միջնորդական գումարը։ Ցանկանում եմ իմանալ՝ այսուհետ ի՞նչ հարկատեսակով եմ աշխատելու։

Կարդալ ավելին Զբոսաշրջային գործունեություն

Վաճառք Instagram հարթակում

Մարիամ․

Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե Instagram հարթակում ինքս զարդեր եմ պատրաստում և վաճառում անկանխիկ եղանակով, հունվարի 1-ից ինչ-որ փոփոխություն լինելու՞ է, պե՞տք է Ա/Ձ բացել, ինչ-որ հարկեր վճարելու՞ եմ:

Կարդալ ավելին Վաճառք Instagram հարթակում

ՀԿ հաշվետվության լրացում

Հայկ․

Բարև Ձեզ։

1. Հասարակական կազմակերպությունների գործունեության 246 հաշվետվության մեջ հաստատատված է գործադիր մարմնի կողմից դաշտում ի՞նչ պետք է լրացնենք։

2. Արտացոլել պաշտանական կայքի պտիչկեն պե՞տք է դնենք։

3. Աուդիտորի եզրակացություն դաշտը ո՞ր դեպքում է լրացվում։

Կարդալ ավելին ՀԿ հաշվետվության լրացում

Ե՞րբ է զբոսաշրջության ծառայությունը համարվում ԱԱՀ-ից ազատված

Իրինա․

Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է Զբոսաշրջության ոլորտին։ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 48-րդ կետի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարք է համարվում օտարերկրյա զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջության ոլորտի ծառայությունները, իսկ Զբոսաշրջության մասին օրենքում հստակ թվարկում է զբոսաշրջային ծառայությունները որոնք են։

Հիմա հարց․ ինչու՞ է մեկնաբանվում, որ պարտադիր պետք է մեկից ավելի ծառայություն լինի, այսինքն տուր փաթեթ լինի, որ համարվի ազատված։ Օրինակ, եթե օտարերկրյա զբեսաշրջիկին միայն մատուցվել է ՀՀ-ի սահմանում ուղևորափոխադրման, կամ գիդի , կամ միայն հյուրանոցի ծառայություն, էդ դեպքում վերջը համարվու՞մ է ազատված ԱԱՀ-ից, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Ե՞րբ է զբոսաշրջության ծառայությունը համարվում ԱԱՀ-ից ազատված

Իրական շահառուների հայտարարագիրը կրկին պե՞տք է հանձնել

Կարինե․

Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ եթե ՍՊԸ-ն գրանցվել է նոյեմբերին, ԻՇ հայտարարագիրը հանձնել եմ, 2025թ-ի համար նորից պիտի՞ հանձնեմ տարվա սկզբից։

Կարդալ ավելին Իրական շահառուների հայտարարագիրը կրկին պե՞տք է հանձնել

Միկրոձեռնարկատիրության սահմանափակումներ 2025թ․

Արմեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ տրամադրել ամբողջական ցանկը, կամ օրենքի հղումը, թե որ գործունեությունները չեն կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ 2025թ․ հունվարի 1-ից։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Միկրոձեռնարկատիրության սահմանափակումներ 2025թ․

Մաքրման ծառայությունների մատուցում

Գրիգոր․

Բարև ձեզ, ես օտարերկրյա քաղաքացի եմ, և ցանկություն ունեմ Հայաստանում մաքրման ծառայության ՍՊԸ բացել։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր է պետք, և որտեղի՞ց պետք է սկսել։

Կարդալ ավելին Մաքրման ծառայությունների մատուցում

Մսի վաճառքի բաժին խանութում

Անահիտ․

Նոր բացվող սուպերմարկետ է, աշխատելու է ԱԱՀ-ով։ Մսի վաճառքի համար տարածք է տրամադրվելու շրջհարկով աշխատող ԱՁ-ի, որի վաճառած ապրանքը պետք է անցնի մեր ՀԴՄ-ով։ Կասե՞ք՝ ինչպե՞ս է նման դեպքերում արվում, որպեսզի տվյալ ԱՁ-ի հասույթը չխառնվի սուպերմարկետի հասույթի հետ։

Կարդալ ավելին Մսի վաճառքի բաժին խանութում

Արդյո՞ք ԱՁ կհամարվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Թաթուլ․

Հարգելի գործընկերներ,

  1. Ա/Ձ-ն կատարում է երեխաների հետ լոգոպետական և շտկողական աշխատանքներ: 2025թ. հունվարի 1-ից կարո՞ղ է միկրոյով աշխատել:
  2. Իսկ եթե Ա/Ձ զբաղվում է օտար լեզուների ուսուցմամբ (լեզվի կենտրոն), կարո՞ղ է 2025-ին միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատել:
Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ կհամարվի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Էլեկտրոնային դրամարկղային գիրք

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Էլեկտրոնային դրամարկղային գրքի հետ կապված․ հունվարից ՍՊԸ-ն ունեցել է ՀԴՄ-ով գործարքներ, ունի գրանցված էլեկտրոնային դրամարկղային գիրք, սակայն չեն կատարվել որևէ գրանցումներ, այդյո՞ք դա խախտում չէ, և ինչպե՞ս կարող եմ ուղղել և ինչպե՞ս կատարեմ հետագա գրանցումները։ Եվ ես նաև նայել եմ դրամակղային գրքի ամիսը և սեղմել որոնել կոճակը, եթե ոչինչ չկա, դա նշանակու՞մ է, որ ոչ մի գրանցում նախկինում չի եղել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Էլեկտրոնային դրամարկղային գիրք

ԱՁ բանկային հաշիվ

Լիլիթ․

Բարև Ձեզ։ Պարտադի՞ր է, որ ԱՁ-ն ունենա հաշվարկային հաշիվ, եթե բոլոր փոխանցումները արտասահմանից են, իսկ հաշիվները համակարգով կանոնավոր դուրս են գրվում և հարկերը վճարվում։ Խնդիր կառաջացնի՞ այն փաստը, որ փոխանցումները անձնական հաշվին լինեն։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԱՁ բանկային հաշիվ

Գործունեություն Wildberries հարթակում

Աննա Ջուլհակյան․

Ես Ա/Ձ-ով ուզում եմ Չինաստանից ապրանք տեղափոխել Wildberries-ի Ռուսաստանի պահեստ էնտեղից վաճառելու համար, խնդրում եմ ինձ ասել.

  1. Ապրանքը գնելու եմ բայերի միջոցով, իրենց ես փոխանցում եմ անում ֆիզիկական անձի հաշվից իրենց տրամադրած ֆիզիկական անձի հայկական հաշվեհամարին ու տրամադրում են մի փաստաթուղթ, որի վրա գրված է Order և ներառված է ինֆորմացիա իրենց կազմակերպության մասին, նշվում է իմ անուն ազգանունը, հեռախոսահամրը և ինֆորմացիա ապրանքների մասին, այս փաստաթութղթը բավակա՞ն է մեզ մոտ` Հայաստանում հարկայինին ներկայացնելու համար
  2. Այս փաստաթուղթը ես որտե՞ղ եմ կցելու, ներկայացնելու եմ ամսական հաշվետվությա՞ն մեջ, թե՞ այլ տեղ
  3. Wildberries-ից ինձ փոխանցված գումարները ինչպե՞ս են ձևակերպվելու հարկայինում, ու ինչպե՞ս եմ Ա/Ձ-ի հաշվից կանխիկացնելու կամ օգտագործելու այդ գումարները։
Կարդալ ավելին Գործունեություն Wildberries հարթակում

ՍՊԸ լուծարում

Հեմա․

Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքրում է երկար ժամանակ գործունեությունը դադարեցրած ՍՊԸ-ի լուծարման կարգը։

Կարդալ ավելին ՍՊԸ լուծարում

Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, Ֆիզ․ անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին։ Ի՞նչ թղթաբանություն է պետք անել, ի՞նչ հարկեր են առաջանում, ինչպե՞ս պետք է կատարի ֆիզ․ անձը հարկի վճարումը, եթե չի կարող հաշիվ գրել որպես ֆիզ անձ, իսկ ՍՊԸ-ն ցանկանում է փոխանցում անել (գումարը մեծ է 300,000դր-ից)։

Կարդալ ավելին Ֆիզ. անձը սարքավորում է վաճառում ՍՊԸ-ին

Ատամնատեխնիկի գործունեություն

Նարե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։

Կարդալ ավելին Ատամնատեխնիկի գործունեություն

Բանկի միջնորդավճարների արտացոլում հաշվետվություններում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, բացել եմ ՍՊԸ, որն աշխատում է հարկման ընդհանուր համակարգում և թերևս փաստացի գործունեություն չի իրականացնում։ Ստացել եմ փոխառություններ և այդ ընթացքում բանկի կողմից, քանի որ բացել եմ հաշիվ և այլն, գանձել են որոշակի ծառայության վճարներ։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվությունների մեջ իմ կողմից պետք է նաև այդ գումարները ներառվեին, ՍՊԸ-ն բացվել է սեպտեմբերին։ Եվ նաև հետագայում շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է ներառեմ այդ վճարումները։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Բանկի միջնորդավճարների արտացոլում հաշվետվություններում

Արդյո՞ք QR կարդացող սարքը պարտադիր է

Սերյոժա․

Բարև Ձեզ։ Մինչև 24 մլն. շրջանառություն ունեցող Ա/Ձ-ն 2025թ.-ից QR – կարդացող սարք պե՞տք է ունենա պարտադիր։ Գործող մանրածախ խանութ է։

Կարդալ ավելին Արդյո՞ք QR կարդացող սարքը պարտադիր է

ՀՄ մաշվածության հաշվարկ ընդհանուր հարկման դաշտ անցնելու ժամանակ

Գևորգ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ եմ կատարել հաշվարկը: Կազմակերպությունը 11.08.2022-ին շրջանառության հարկի համակարգից անցել է ընդհանուր հարկման համակարգ: 19.04.2022-ին ձեռք է բերել հիմնական միջոց 30 մլն դրամ արժողությամբ, 8 տարի (96 ամիս) օգտակար ծառայության ժամկետով: Համաձայն հարկային օրենսգրքի 264-րդ հոդվածի ընդհանուր հարկման կարգում մաշվածությունը կսկսվի հաշվարկվել 01.09.2022-ից, հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքը կլինի 28 626 712 դրամ, օգտակար ծառայության մնացորդային ժամկետը՝ 92 ամիս:

Կարդալ ավելին ՀՄ մաշվածության հաշվարկ ընդհանուր հարկման դաշտ անցնելու ժամանակ