Category: Հարց ու պատասխան
Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված
Քրիստինա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը:
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] – այս դաշտը ինչի՞ համար է:
ՀԿ գրանցելու համար
Sate.
Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:
Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով
Արման.
Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.
Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:
Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:
Քանի՞ հատ դրամարկղային գիրք է անհրաժեշտ
Ani.
Չե՞ք ասի` քանի՞ հատ դրամարկղային գիրք է անհրաժեշտ, եթե ունես 5 հաշիվ:
Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն
Հայարփի.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:
Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ
mayis38.
Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ:
Ստորագրողներից մեկը մեկնում է արձակուրդ
Սաթեն.
Կազմակերպությունն ունի երկու ակտիվ ստորագրություն, եթե ստորագրողներից մեկը գնում է արձակուրդ, ապա պե՞տք է նրան պարտադիր ապաակտիվացնել, թե՞ կարող ենք հետ կանչել ստորագրելու համար` նրա համաձայնությամբ:
ԱՁ գործունեության դադարեցման համար
Դավիթ.
Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը:
Էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար
Tatev.
Բարև, հաշվապահներ ջան:
Ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ
Գևորգ.
Ողջույն, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ տալու հետևյալ գործառնության հաշվապահական ձևակերպումները.
փետրվարի 1-ին կազմակերպությունը բանկից ստացել է կարճաժամկետ վարկ` 10․000 USD (դոլլար) և երկարաժամկետ վարկ 20.000.000 AMD (դրամ): Ին՞չ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է նշել ֆիզ. անձի բանկային հաշվեհամարը
Ստյոպ.
Բարև ձեզ: Եթե Ա/Ձ-ն մատուցել է ծառայություն և պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրի էլեկտրոնային, բայց չունի բանկային հաշիվ, արդյո՞ք կարելի է, որ Ա/Ձ-ն հաշվում նշի իր ֆիզ. անձի բանկային հաշիվը:
Տնտեսական դասակարգչի վերաբերյալ
Արսեն.
Հարգելիներըս, խնդրում եմ օգնել, ցանկանում եմ գրանցել ԱՁ www.e-register.am կայքում, հեռախոսի և համակարգիչների վերանորոգմամբ եմ ուզում զբաղվել, հասել եմ “Տնտեսական գործունեության դասակարգիչ” կետին, ինձ առաջարկում է ընտրել
“95.12.0 Կապի սարքավորանքի նորոգում” կամ “95.11.0 Համակարգիչների եւ ծայրամասային սարքվածքների նորոգում”:
Ստացվում է՝ ես իրավունք ունեմ միայն մեկ տիպի սարքավորում վերանորոգել, ես ուզում եմ համակարգիչ, հեռախոս և կենցաղային այլ իրեր վերանորոգելու իրավունք ունենալ: Ի՞նչ անել այս դեպքում: Նախօրոք շնորհակալություն:
Էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի վերաբերյալ
Էդգար.
Բարև ձեզ, նոր եմ ծավալում գործունեություն, կօգնե՞ք էլեկտրոնային հաշվետվությունների պայմանագրի հարցում:
Ինչպիսի՞ ձևակերպումներ տալ
Աֆինա.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ գործողություններ տալ, եթե ապրանք ենք ձեռք բերել + ԱԱՀ, օրինակ` 578 000 դրամի ապրանք, ապա 578 000 * 16.67:
Սառը սուրճի արտադրություն և վաճառք
Ջոն.
Բարև ձեզ: Որտեղի՞ց կարող եմ ստանալ լիարժեք տեղեկատվություն սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու վերաբերյալ:
ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջ
Արման.
Ժողովուրդ, ի՞նչ նորություն ունեք ՀԴՄ կտրոնների վրա ապրանքներն իրենց կոդերով տպելու պահանջի հետ կապված: Արդյո՞ք մայիսի 1-ից գործելու է օրենքը, թե՞ ոչ:
Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկի հետ կապված

Company.
Ընկերությունը 2008թ. հուլիսին ձեռք է բերել տպագրական սարքավորում 100 մլն. սկզբնական արժեքով: Հետագա տարիներին մաշվածությունը ձևակերպվել է անհավասարաչափ բաժիններով (տարեկան մաշվածության գումարը ստացվել է ավելի քիչ, քան կարող էր հաշվարկվել գծային մեթոդով), չնայած շահութահարկի հաշվարկում քաղաքականությունը նշվել է գծային մեթոդով: Արդյունքում վերջնական մաշվածության ժամկետը ստացվել է ոչ թե 2013թ. հուլիսը, այլ 2014թ. դեկտեմբերը:
Հարց.
Հարկային առումով գծային մեթոդից շեղումը կարո՞ղ է դիտարկվել խախտում և ի՞նչ պատասխանատվություն կարող է կիրառվել:
Հաշվարկը ավտոմատ լրացրել է սոցիալական վճարի գումարը
Հեղինե.
Հարգելի հաշվապահներ, ընդունել ենք աշխատակից, 1996թ. ծնված, և ամփոփ հաշվարկ եկամտայինի հաշվետվություն 109-ը լրացման ժամանակ սոցիալական վճարը պահվել էր: Թեժ գծով պատասխանեցին, որ պատճառը աշխատակցի տարիքն է: Խնդրում եմ հղում տվեք կամ բացատրեք` օրենքի որ դրույթով է կարգավորվում այս պահը:
ՀՄ մաշվածության հաշվարկ
Լիլիթ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. ՊՈԱԿ-ը հիմնական միջոց է ստացել անհատույց հոկտեմբեր ամսին, դեկտեմբերին ամորտիզացիան հաշվելիս ինչպե՞ս հաշվել նոր հ/մ-ի ամորտիզացիան (երկու ամսվա համար, թե՞…):
Կանխավ շնորհակալ եմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը
Հակոբ.
Հարգելի կոլեգաներ, եթե կարելի է, մի հարց էլ ես ունեմ:
Մետաղադրամով շահագործվող սուրճի ավտոմատների դեպքում ՀԴՄ չտրամադրելը ո՞ր օրենքով է կարգավորվում (կխնդրեի տալ օրենքի կամ օրենքի մի մասի վրա հղումը):
Կանխավ շնորհակալություն:
Շինարարական տենդերի մասնակցելու համար
Արմեն.
Բարև ձեզ, հարգելիներս: Ունեմ առևտրային գործունեություն իրականացնող ՍՊԸ: Ցանկանում եմ մասնակցել շինարարական տենդերի, որը միայն վերանորոգման աշխատանքներ է ներառում: Անհրաժե՞շտ է լիցենզավորվել, եթե այո, ապա լիցենզիա ստանալու համար կարո՞ղ եմ հանդես գալ նույն ՍՊԸ-ով, ինչպիսի պետական տուրքեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը
Susi.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար
Աննա.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել.
Շահութահարկով յուրաքանչյուր հաշմանդամի 150 տոկոսը նվազացնելու համար կա՞ արդյոք հաշմանդամին տրված հաշմանդամության կարգի սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ
Արման.
Ինչպե՞ս ձեռք բերել դրոշմապիտակ:
Արդյո՞ք տնօրենը իրավունք ունի փոխառություն վերցնել հաշվարկային հաշվից
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության (ՓԲԸ) տնօրենը իրավունք ունի՞ փոխառություն վերցնել կազմակերպության հաշվարկային հաշվից: Եթե այո, ապա փոխառության պայմանագրում ո՞վ է ստորագրելու որպես տնօրեն: Խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Սյուզաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:
Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը
Լիկա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն:
Գյուղատնտեսական մթերքների արտահանում
Աննա.
Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք:
1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է:
2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում
3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ
4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ
Շնորհակալություն:
Նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ
Haykuhi Antonyan.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ուղարկել գանձապահի հետ նյութական պատասխանատվության պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն: haka-antonyan շնիկ mail.ru
Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Ռոբերտ.
Խնդրում եմ պատասխանել. եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը բեռնափոխադրում է իրականացնում, և ՀՀ տարածքի ներսում բաժին ընկնող մասից 5 տոկոս շահութահարկ ենք պահում որպես հարկային գործակալ, այդ 5 տոկոսը, պարզ է, որ ոչ ռեզիդենտին ամեն դեպքում վճարելու ենք, սակայն անհասկանալի է` ձևակերպումներ տալուց կարո՞ղ ենք ցույց տալ, որ դա վճարվել է կազմակերպության հաշվին, թե պետք է պարտադիր ցույց տանք, որ ոչ ռեզիդենտին վճարել ենք “n գումար հանած 5 %”:
