Category: Հարց ու պատասխան

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Անահիտ.

Բարև ձեզ: Ես ունեմ աշխատակից, ով գտնվում է չվճարվող արձակուրդում: Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի ժամանակ նրա համար չեմ նշել աշխատավարձի չափ, բայց սեղմել եմ հաշվիչի վրա, և նրա համար գրվել է զրո թիվը: Կարո՞ղ է սա պատճառ հանդիսանալ, որպեսզի հաշվետվությունս ՊԵԿ-ի կողմից ընդունվի սխալներով: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Դրամարկղային գիրքը հաստատված չէ

rena.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Եթե դրամարկղի գրիքը ավարտվել է 2009 –ին, և ես նոր գիրքը լրացրել եմ առանց հակային մարմնի հաստատման, ստացվում է, որ գիրքը կնքած չէ: Հիմա հանձնում եմ գործը այլ հաշվապահի: Ինչպե՞ս վարվեմ և ի՞նչ տուգանք պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրքը հաստատված չէ

Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Սասուն.

Բարև ձեզ: Ուղարկել եմ սխալ էլեկտրոնային հաշվետվություն, ինչպե՞ս կարող եմ ճշգրտվածը ուղարկել, եթե հնարավոր է` արագ կպատասխանե՞ք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ճշգրտված հաշվետվության ներկայացում

Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Վարյա.

Խնդրում եմ տալ հստակ պատասխան` եթե ես հաշվապահ եմ, ունե՞մ իրավունք ազատ գրաֆիկով աշխատելու, և ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը

AnnA.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` եթե իմ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբեր ամսին, կարո՞ղ է արդյոք գործատուն չերկարացնի իմ պայմանագիրը, եթե ես հղի եմ և պատրաստվում եմ նոյեմբերին գնալ ֆիզ. արձակուրդ, կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը

Մեմորիալ օրդերի վերաբերյալ

Քնարիկ.

Խնդրում եմ մեմորիալ օրդերի մասին տեղեկություն տրամադրել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեմորիալ օրդերի վերաբերյալ

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Սամվել.

Բարև ձեզ, ես ԱՁ եմ և ունեմ մթերաին խանութ ու մեկ գրանցված աշխատող: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հաշվետվություններ պետք է ուղարկեմ ամսական, մասնավորապես` եկամտաին հարկի հաշվարկը աշխատողի համար, և այն միայն աշխատողի՞ համար է, թե իմ գործունեության համար էլ պետք է ուղարկեմ:

Եվ ևս մեկ հարց` նախորդ տարի ՀԴՄ հաշվետվությունը ներկայացվում էր ամսվա կտրվածքով, ինձ ասացին, որ այս տարի պետք է ներկայացվի եռամսյակը մեկ, սակայն հաշվետվությունների ցուցակում “60. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ` Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ” բաժնում հաշվետուն կրկին ամսական է, այլ ոչ եռամսյակով, հաշվետվությունն է՞լ է փոխվել:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ԱՁ-ն

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը

astxik.

Հարգելի հաշվապահներ, հարցս նոր եկամտային հարկի ամփոփ հաշվարկի մասին է: ԱՁ-ն աշխատող չունի, սակայն ունի վարձակալած տարածք, որի համար եկամտային հարկ է վճարում, որն էլ պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվարկում` ինչպե՞ս: Գուցե ԱՁ-ին գրանցեմ որպես վարձու աշխատող, որպեսզի եկամտային ամփոփ հաշվարկի ձևը բացվի, որն աբսուրդ է: Եթե գիտեք, արձագանքեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը

Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար

Ջանիկ.

Խնդրում եմ ասել` կա՞ որևէ անձ կամ կազմակերպություն, որ կարող է օգնել ներկայացնելու էլեկտրոնային հաշվետվություն: Ասեմ, որ զբաղվում ենք առևտրով և պարզեցված դաշտում ենք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային հաշվետվություն ներկայացնելու համար

Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը

Գոհար.

Խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը վարձակալել է ավտոմեքենա ֆիզիկական անձից: Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը:

Կարդալ ավելին Ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել եկամտային հարկը

ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Արեն.

Բարև Ձեզ:

Կինս անհատ ձեռներեց է, ով դադարեցրել է իր գործունեությունը ընտանեկան խնդիրների պատճառով: Այժմ նա հղիության երրորդ ամսում է, բայց ցանկություն ունի վերսկսելու գործունեությունը: Արդյո՞ք խնդիրներ կառաջանան երեխայի ծնվելուց հետո ֆիզարձակուրդ գնալու և երեխայի խնամքի համար ամսական 18 000-ական դրամները ստանալու հետ:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է վերսկսել գործունեությունը

Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

Kristina.

Բարև Ձեզ:

1. Եթե ԱՊՊԱ-ից ՍՊԸ-ին պատկանող ավտոմեքենայի համար փոխատուցվել է 100 000 դրամ, ապա դա դիտվու՞մ է որպես եկամուտ ՍՊԸ-ի համար (Շահույթահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0103 տողում լրացնե՞մ այդ 100 000-ը):

2. Այդ 100 000-ը ՍՊԸ-ն փոխանցել է ավտոտեխսպասարկման կազմակերպությանը վերանորոգման համար (փաստաթղթերով հիմնավորվել է), ապա այդ ծախսը ցույց տամ Շահութահարկի պարզեցված հաշվարկի մեջ 0201 տողում, թե՞ 0202 տողում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ապահովագրական փոխհատուցում է ստացել

Առաքման գիրք վարելու հետ կապված

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Առաքման գիրք վարելու հետ կապված

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:

Շնորհակալություն`
Թամարա

Կարդալ ավելին Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Շրջանառության հարկի վերաբերյալ

Razmik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ մի քիչ պարզաբանեք շրջանառության հարկի մասին: Ո՞ր դեպքերում է հնարավոր, երբ տնտեսական գործունեություն իրականացնող ֆիզիկական կամ իրավաբանական անձը չի վճարում շրջանառության հարկ, այլ հարկվում է մեկ այլ հարկտեսակով, ու երբ նրա նախորդ տարվա շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլ. դր.:

Հարց 2. եթե չի գերազանցում վերը նշված շեմը, հարկ վճարողը ո՞ր դեպքերում է դառնում պարտադիր շրջանառության հարկ վճարող, և արդյո՞ք իրավունք ունի ընտրել այլ հարկատեսակով հարկվելու հնառավորություն, օրինակ` արտոնագրային վճարով

Հարց 3. Ա/Ձ-ն առաջ վճարում էր եկամտահարկ, 5 000 դր ամսական սոց. վճար և իր ամսական շրջանաոության 1 տոկոսը ՀԴՄ-ի տպված չեկերով, իսկ հիմա եթե համարվում է շրջանառության հարկ վճարող, ի՞նչ տեսակի վճարումներ պիտի կատարի:

Շատ եմ խնդրում` օգնեք ինձ հասկանալ` պատասխանելով հարցերիս: Սկսնակ հաշվապահ եմ և ձեր օգնության կարիքը շատ ունեմ, հարգելի հաշվապահներ: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի վերաբերյալ

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Անի.

Աշխատողը կազմակերպությունում աշխատել է 2012թ. նոյեմբերի 1-ից և հղիության ու ծննդաբերության արձակուրդ, ըստ բյուլետենի, գնում է հունվարի 31-ից: Ո՞ր ամսվա հաշվետվությունում պետք է ներկայացնեմ նրա նպաստը: Արդյո՞ք խնդիր չի առաջանա, որ չի աշխատել լրիվ 3 ամիս: Եվ այդ արձակուրդի ընթացքում եկամտային հարկ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Մի հարց էլ` բյուլետեն բերել է 140 օրվա, բայց նա ունենալու է զույգ երեխաներ, այսինքն՝ պետք է հասներ 180 օր: Ինչպե՞ս վարվեմ: Հիմա նշե՞մ ու հաշվարկե՞մ ըստ 140 օրերի, հետո, երբ բերի մնացած 40 օրվա բյուլետենը, վճարեմ տարբերությունը:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Լյուդմիլա.

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն մեքենա է գնել ավտոսրահից: Ի՞նչ ձևակերպումներ և ի՞նչ հարկեր ու հաշվետվություններ կարող են ավելանալ, մեքենայի ԱԱՀ-ն հաշվանցման կամ զրոյականի դեպքում ետ վերադարձման ենթակա՞ են: Տարվա ընթացքում ամորտիզացիա դուրս գրվու՞մ է մեքենայի համար: Մեկ հարց ևս` հիմնադիրը կարո՞ղ է փոխառություն տալ ՍՊԸ-ին այդ մեքենան ձեռք բերելու համար: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը մեքենա է գնել ավտոսրահից

Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, հարցս կապված է վարձու աշխատողների գրանցման հայտերի ներկայացման հետ: Արդյո՞ք այսուհետ` այսինքն 2013թ. հունվարի 1-ից սոց. ապ. հայտեր չենք ներկայացնելու նոր աշխատողների համար: Որքանով հասկացա` ոչ, սակայն բազմաթիվ ուղեցույցների և իրազեկումների մեջ չեմ հանդիպել նշում դրա մասին: Ինչպես նաև, նախկինում ներկայացնում էինք ձև 5 աշխատողի ստաժի վերաբերյալ: Արդյո՞ք դրա ներկայացումը ուժի մեջ է:

Կարդալ ավելին Վարձու աշխատողների գրանցման հայտերի վերաբերյալ

Խնդիրների օրինակներ

Մարթա.

Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:

Կարդալ ավելին Խնդիրների օրինակներ

Արձակուրդայինի հաշվարկ նոր փոփոխությունների դեպքում

Narine.

Խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս է պետք հաշվարկել արձակուրդային գումարը, եթե արձակուրդը ընկնում է դեկտեմբերի կեսից մինչև հունվարի կեսը ընկած ժամանակահատվածում եկամտային հարկի նոր օրենքի գործածման պայմաններում:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ նոր փոփոխությունների դեպքում

Նույնականացման քարտ կարդացող սարքերի ձեռքբերման ծախսեր

Արթուր.

Բարև ձեզ: Խնդրում շտապ օգնեք. նույնականացման քարտ կարդացող սարքի ձեռքբերման համար կազմակերպությունը ի՞ր անունից և հաշվարկային հաշվի՞ց պետք է գումար փոխանցի, թե՞ տնօրենը իր գրպանից է այդ գումարը փոխանցում: Այսինքն` այդ ծախսերը ճանաչվում են կազմակերպությա՞ն ծախսեր, թե՞ տնօրենի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նույնականացման քարտ կարդացող սարքերի ձեռքբերման ծախսեր

Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ

Artur.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. նույն անձը կարո՞ղ է ekeng-ում գրանցվել 2 տարբեր կազմակերպությունների դեպքում էլեկտրոնային ստորագրության համար (3000 դրամը 2-ի համար վճարելու պայմանով): Շնորհակալություն:

Կարդալ ավելին Էլեկտրոնային ստորագրություն ստանալու վերաբերյալ

Նպաստի հաշվարկ համաձայն նոր փոփոխությունների

Նաիրա.

Հղիության և ծննդաբերության նպաստը 2013թ.-ի փոփոխություններով ինչպե՞ս եք հաշվարկում, որպեսզի հղին չտուժի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ համաձայն նոր փոփոխությունների

Վերջնահաշվարկ

Անուշ.

Ինչպե՞ս է կատարվում վերջնահաշվարկը 2013թ. հունվարի 1-ից հետո:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

Tigran.

Բարև բոլորին, խնդրում եմ օգնեք: Գրանցված եմ որպես Ա/Ձ, զբաղվում եմ մանրածախ առևտրով: Գրեթե բոլոր ապրանքները ձեռք եմ բերել Սուրմալու տոնավաճառից, իհարկե տրամադրել են ՀԴՄ կտրոն: Կտրոնների գնման գումարները տարբեր են, կան նաև մանր թվեր` մոտ 250 000-ի կտրոն: Ասացեք խնդրեմ` կարո՞ղ եմ այդ կտրոնները ներկայացնել որպես ծախս և ինչպե՞ս պետք է կցեմ նրանց փաստաթուղթ: Լսել եմ նաև, որ կարելի է գնումների գիրք պատրաստել հասարակ տետրից, որտեղ կնշվի կտրոնի ձեռք բերման նպատակը, ասացեք` դա ճի՞շտ է:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՀԴՄ կտրոնները ծախսը հիմնավորող փաստաթուղթ են հանդիսանում

Եկամտային հարկի հաշվեհամար

Hasmik.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Ո՞րն է ծառայություն մատուցող ԱՁ-ի եկամտային հարկի հաշվեհամարը (վարձու աշխատող չունեմ):

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվեհամար

Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը

Շողեր.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ենթադրենք աշխատողը ազատվել է աշխատանքից 2012 թվականի սեպտեմբեր ամսին, և նա ունի 2 տարվա չօգտագործած արձակուրդ: Վերջնահաշվարկ է կատարվել, և գումարը կազմել է ենթադրենք 250.000 դրամ: Վերջնահաշվարկը չի վճարվել մինչև այսօր` գործատուի կամայական վերաբերմունքի պատճառով (չեմ ուզում, չեմ տալիս): Խնդրում եմ ասել` օրեկան քանի՞ տոկոս տույժ է հաշվարկվում: Խնդրում եմ ներկայացնել օրենսգրքի համապատասխան հոդվածը:

Կարդալ ավելին Գործատուն չի վճարել վերջնահաշվարկը

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝

1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:

Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Կրեդիտորական պարտքի ձևակերպում

Նաիրա.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը ծառայություններ է մատուցում, մեծ մասամբ ֆիզ անձանց: 2012-ի նոյեմբեր ամսին ծառայություն է մատուցել իրավաբանական անձի, որի համար հաշիվ-ապրանքագիր եմ դուրս գրել: Սակայն գումարը դեռ չեն փոխանցել և հնարավոր է փոխանցեն 2013 մարտ ամսին: Արդյո՞ք ես պետք է ինչ-որ ձևով ձևակերպեմ այս պարտքը և 2012 շահութահարկի հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է արտացոլվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կրեդիտորական պարտքի ձևակերպում