Category: Հարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու համար

Տիգրան.

Եթե շրջանառությունս փոքր է, սակայն ցանկանում եմ աշխատել ԱԱՀ -ով, տարվա ընդացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ եմ հայտարարություն տալ ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ:

Կարդալ ավելին ԱԱՀ վճարող համարվելու համար

Եթե շրջանառությունը փոքր է

Տիգրան.

Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:

Կարդալ ավելին Եթե շրջանառությունը փոքր է

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Լուսիկ.

Հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ, եթե պահվում է, ապա ի՞նչ կարգով:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Նորաբաց ՍՊԸ

Արփինե.

Բարի երեկո, հարգելիներս:
Այսպիսի խնդիր ունեմ, եթե առնչվել եք, խնդրում եմ պատասխանեք:
Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում ՍՊԸ է բացել, տնօրեն է նշանակել օտարերկրացու, որը առայժմ 2 ամսվա վիզա ունի, ի՞նչ պետք է արվի, որպեսզի օրենքը չխախտենք, եթե արդեն չենք խախտել: Գուցե դիմել ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար, աշխատանքի թույլտվություն հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ու՞ր դիմել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաբաց ՍՊԸ

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արսեն.

Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Արսեն.

Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն

Կարդալ ավելին Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ

Գործունեության դադարեցում

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործունեության դադարեցում

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում

David.

Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում բարձր լեռնային գյուղերում աշխատողների համար, եթե կա, ապա ո՞ր օրենքով, որոշումով, հրամանով:

Կարդալ ավելին Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում

Հարկային արտոնությունների վերաբերյալ

Մնացական.

Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:

Կարդալ ավելին Հարկային արտոնությունների վերաբերյալ

Կանոնադրության վերաբերյալ

Ռոբերտ.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ Ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնել գտնելու ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կանոնադրության վերաբերյալ

Հիվանդության նպաստի վերաբերյալ

Անուշ.

Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:

Կարդալ ավելին Հիվանդության նպաստի վերաբերյալ

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը

Մուշեղ.

Պայմանագրային աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը, եթե պայմանագիրը 1 տարով է կնքված:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը

Մանրածախ առևտրի դեպքում

Սոֆյա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մանրածախ առևտրի դեպքում

Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Տիգրան.

Բարև բոլորին: Ճի՞շտ է արդյոք, որ Ա/Ձ-ի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ձևը փոխվել է (նախկինը չէ), և եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ձեռք բերել:

Կարդալ ավելին Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Լիլիթ Գալստյան.

Խնդրում եմ ձեզ պարզաբանել անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը օրենքի նոր փոփոխությամբ:

Կարդալ ավելին Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Կոշիկի վերանորոգման աշխատանք

Կարինե.

Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:

Կարդալ ավելին Կոշիկի վերանորոգման աշխատանք

Նվազագույն աշխատավարձի փոփոխություն

Լուսինե.

2011 թվականին նվազագույն աշխատավարձի փոփոխությունն ազդե՞լ է արդյոք եկամտահարկի հաշվարկի վրա:

Կարդալ ավելին Նվազագույն աշխատավարձի փոփոխություն

Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

Հրանտ.

Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:

Կարդալ ավելին Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Տաթև.

Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Արմինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը

Վերջնահաշվարկի կատարում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` պայմանագրային աշխատողին վերջնահաշվարկ տրվու՞մ է արդյոք պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկի կատարում

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

Աստղիկ.

Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե Ա/Ձ-ն լուծարվել է

ՓՄՁ շահութահարկ

gayane.

Խնդրում եմ պատասխանել` 2010-թ. համար ՓՄՁ-ի շահութահարկը քանի՞ տոկոս պետք է հաշվարկել, եթե ՍՊԸ է և զբաղվում է առևտրով:

Կարդալ ավելին ՓՄՁ շահութահարկ

Ա/Ձ հաշվառում

Լուիզա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, եթե հնարավոր է: Նախօրոք շնորհակալություն: Հնարավո՞ր է արդյոք Ա/Ձ հանել 2 հոգու անունով:

Կարդալ ավելին Ա/Ձ հաշվառում

Հղիության և ծննդաբերության նպաստի մասին

Արմինե.

Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով: Ինձ կարո՞ղ եք ասել հղիության և ծննդաբերության նպաստի մասին նոր օրենքը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստի մասին

Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Գրիգոր.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը

Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Լիանա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն

Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին

Աշոտ.

Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին