Category: Հետաքրքիր

Հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Հարկը “օգտակար աշխատանք” է

Ասորեստան

Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ “հարկեր” բառը հին ասորականից թարգմանվում էր որպես “օգտակար աշխատանք”:
Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Կարդալ ավելին “Հետաքրքիր փաստեր հարկերի մասին”

Ստուգում (2009թ․)

Ստուգում

-Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է:
-Բարև, բալիկ:
-Բարև Ձեզ:
-Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը):
-Հանձնարարական ունե՞ք:
-Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը):

“Լևի” պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը “դաբրո” էր տվել:

“Ստուգման” ակնկալիքները չարդարացան: Աչքերում “այլ բի բեք” արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Կարդալ ավելին “Ստուգում (2009թ․)”

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին “Life” ամսագիրը նրան ներառեց “XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում”:

Կարդալ ավելին “10 ամենահայտնի հաշվապահները”

Պարոն 5 %

Գյուլբենկյան

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր “խաղացողի”: Դա “Թուրքական նավթային ընկերությունն էր”: Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. Կարդալ ավելին “Պարոն 5 %”

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Լեյբնից

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:

Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Կարդալ ավելին “Լեյբնիցի հաշվիչ սարքը”

MS Excel — ողջ ճշմարտությունը էլեկտրոնային աղյուսակների մասին

MS Excel

Excel-ի լոգոն

Microsoft Excel-ը (երբեմն այն անվանում են նաև Microsoft Office Excel) ծրագիր է էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատելու համար, որը ստեղծվել է Microsoft ընկերության կողմից և չափազանց հայտնի է մեր` հաշվապահներիս շրջանակներում:

Excel ծրագիրը ներառվում է Microsoft Office փաթեթում և այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկը:

1982թ-ին Microsoft-ը շուկա հանեց առաջին էլեկտրոնային աղյուսակային պրոցեսորը` Multiplan-ը:

Excel-ի առաջին տարբերակը նախատեսված էր Apple Inc Կարդալ ավելին “MS Excel — ողջ ճշմարտությունը էլեկտրոնային աղյուսակների մասին”

Այն երբեք շատ չի լինում…

Կյուրիկե թագավորի դրամը

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը

Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:

Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:

Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:

Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:

Կարդալ ավելին “Այն երբեք շատ չի լինում…”

Ո՞ր երկրում են ամենաբարձր հարկերը

Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` այսքան տոկոս աշխատողը վճարում է իր աշխատավարձից ուղղակի և անուղղակի հարկերի տեսքով:

Հարկեր

Ամենաճիշտ հաշվիչը

Աբակ

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով

Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:

Կարդալ ավելին “Ամենաճիշտ հաշվիչը”

Բենեդետտո Կոտրուլի

ԿոտրուլիԲենեդետտո Կոտրուլին XV դ. իտալացի առևտրական էր Ռագուզայից, “Առևտրի և կատարյալ առևտրականի մասին” գրքի հեղինակը (գրել է 1458 թ-ին, իսկ խմբագրել ու հրատարակել է Պատրիզին 1573 թ-ին` 115 տարի անց: 1602 թ-ին լույս է տեսել երկրորդ, իսկ 1990 թ-ին` երրորդ հրատարակչությունը: Վերջին հրատարակչությունը պայմանավորված էր նրանով, որ պատմաբան Ուգո Տուկկին հայտնաբերել էր էական սխալներ և բացթողումներ, որոնք թույլ էր տվել Պատրիզին):

Կարդալ ավելին “Բենեդետտո Կոտրուլի”

Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը

pacholi 1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:

Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր “Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ”,նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ Կարդալ ավելին “Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը”

Ինչպե՞ս է զարգացել հաշվապահական հաշվառումը

Հաշվապահական հաշվառումը ունի մոտ վեց հազար տարվա պատմություն:Հաշվառման ծագումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ:Սկզբնական շրջանում հաշվառումը իրականացվել է հաշվետախտակների վրա` կետերի ու գծիկների միջոցով: Այս շրջանում տեղի էր ունենում միասեռ հաշվառում,որը վերարտադրում էր տնտեսական գործունեության փաստերը չափման այն միավորներով,որոնցով դրանք առաջանում էին:Այսպիսի հաշվառման օրինակ է ընտանի կենդանիների գլխաքանակի հաշվառումը:Իսկ հին եգիպտացիները իրենց հաշվառումը վարում էին պապիրուսի վրա` կարմիր ու սև ներկերով:Նրանց հաշվառման հիմնական եղանակը գույքագրումն էր,որը մ.թ.ա.3400-2980թթ կատարվում էր երկու տարին մեկ անգամ`երկրի` փարավոնին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ ունեցվածքը հաշվելու նպատակով:Այս իմաստով, Կարդալ ավելին “Ինչպե՞ս է զարգացել հաշվապահական հաշվառումը”