Category: Այլ նյութեր
Սուտլիկ առևտրականը
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի…
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…
Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…
Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Մանրամասն
Հայկական դրամ
Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 – րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 – րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 – 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
ՄանրամասնՀաշվապահական գրառումներում թույլ տրվող սխալները, դրանց հայտնաբերման և ուղղման միջոցները
Տնտեսական գործառնությունների հաշվառման ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ – սովորական վրիպակներից մինչև հաշիվների սխալ թղթակցություն: Հաշվառման ցուցանիշների ճշտության ապահովման համար անհրաժեշտ է ստուգել կատարված գրանցումները և ուղղել սխալները (եթե դրանք առկա են): Սխալները բացահայտում են տարբեր մեթոդներով` կախված հաշվապահական հաշվառման վարման բնույթից ու ձևից: Օրինակ, հիշարար – օրդերային ձևի ժամանակ գրանցումների ճշտությունը ստուգվում է` համեմատելով շրջանառու տեղեկագրի մեջ Մանրամասն
Ո՞ր երկրում են ամենաբարձր հարկերը
Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության` այսքան տոկոս աշխատողը վճարում է իր աշխատավարձից ուղղակի և անուղղակի հարկերի տեսքով:



