Category: Այլ

ՀԿ-ի գործունեության դադարեցում

Դավիթ.

Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ ՀԿ-ի նախագահ և ցանկանում եմ ժամանակավորապես դադարեցնել այն։ Ինչպիսի՞ գործընթաց պետք է իրականացվի, և հաջողությամբ իրականացնելուց հետո ինչ-որ հաշվետվություններ պե՞տք է ներկայացվեն հարկային, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ-ի գործունեության դադարեցում

Որքա՞ն է գործուղման ծախսերի նվազագույն չափը

Զանուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, հուշեք՝ ինչպես են հաշվարկվում ՀՀ տարածքում պետական և համայնքի բյուջեների միջոցներից հատկացվող գործուղման ծախսերը, եթե գործուղումից վերադառնալուց և աշխատանքի ներկայանալուց հետո գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, և եթե կարելի է, խնդրում եմ, փաստացի օրինակով՝ քաղաքացին գործուղվել է ՀՀ տարածքում, հեռավորությունը՝ 50 կմ, 10 աշխատանքային օր տևողությամբ: Վճարումը նախապես չի կատարվել, վերադառնալուց հետո չի ներկայացրել ծախսերը հիմնավորող փաստաթղթեր: Որքա՞ն կկազմի գործուղման նվազագույն վճարը:

Կարդալ ավելին Որքա՞ն է գործուղման ծախսերի նվազագույն չափը

Թռչնաբուծության արտադրանքի արտադրություն

Գևորգ.

Բարև ձեզ։ Երբ Ա/Ձ-ն կամ ՍՊԸ-ն արտադրանքը առաքում է խանութներ, ապրանքագիր, լիցենզիա կամ նմանատիպ ի՞նչ փաստաթղթեր են պետք, թե՞ ուղղակի հասցնում են խանութներ և վերջ։ Խոսքը փոքր թռչնանոցի մասին է, որը արտադրում է միայն հավկիթներ։ Եվ հաշվետվության, հարկերի կարիք կա՞, եթե ամսական եկամուտը 250 հազարը չի գերազանցում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Թռչնաբուծության արտադրանքի արտադրություն

ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Արմեն.

Բարև ձեզ։ Կասեք, խնդրեմ, նոր բացվող ԱՁ-ն, որը զբաղվելու է թեյի, սուրճի և չորամրգերի արտադրությամբ, ԵԱՏՄ մտնելու համար ի՞նչ ընթացակարգ պետք է անցնի, կխնդրեմ՝ մանրամասն ներկայացնեք զրոյից:

Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ԵԱՏՄ անդամ երկրներ ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգեր

Նյութական վնասի հատուցում

Գոհար.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը վնասել է իրեն տրամադրված նոութբուքը, նա վնասը պետք է փոխհատուցի գույքի մնացորդային արժեքո՞վ, թե՞ սկզբնական արժեքով։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Նյութական վնասի հատուցում

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Գևորգ.

Բարև ձեզ։

Հասարակական կազմակերպությանը պետությունը պարտադիր կերպով գույք և աշխատասենյակ տրամադրու՞մ է, թե՞ ոչ։ Եվ​ ՀԿ նախագահը ստանու՞մ է պետության կողմից աշխատավարձ, թե՞ ոչ (եթե չի զբաղվում ձեռնարկատիրությամբ):

Կանխավ շնորհակալ Եմ։

Կարդալ ավելին Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Տեղական ինքնակառավարման մասին օրենք

Կարինե.

Բարև ձեզ: Ո՞վ ունի Տեղական ինքնակառավարման վերջին գործող օրենքը, խնդրում եմ, ուղարկեք իմ մեյլին՝ semjonovka շնիկ list.ru: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տեղական ինքնակառավարման մասին օրենք

Կարո՞ղ է ՍՊԸ-ն շահութահարկի հաշվին բարեգործություն կատարել

Սիրվարդ.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է առևտրով զբաղվող ՍՊԸ-ն իր շահութահարկի հաշվին որոշակի բարեգործություն կատարել:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ՍՊԸ-ն շահութահարկի հաշվին բարեգործություն կատարել

Աշխատավարձի ծախսումներ

Մանվել.

Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, արտադրանքի ինքնարժեքի մեջ ներառվող աշխատավարձի ծախսումները ի՞նչ համամասնությամբ են արտացոլվում, ինչպե՞ս են հաշվարկվում:

Կարդալ ավելին Աշխատավարձի ծախսումներ

Ի՞նչ գրանցել՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ

Արմինե.

Բարև ձեզ։ Ուզում եմ ճարտարապետական նախագծային կազմակերպություն հիմնել։ Կհուշե՞ք՝ ինչպես ավելի ճիշտ կլինի աշխատել՝ որպես Ա/Ձ՞, թե՞ ՍՊԸ։

Կարդալ ավելին Ի՞նչ գրանցել՝ ԱՁ, թե՞ ՍՊԸ

Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ասացեք՝ արտերկրից ներմուծված ապրանքի ինքնարժեքի մեջ ներառվող ուղղակի և անուղղակի ծախսերի հետ կապված, արդյո՞ք մաքսային ձևակերպման ժամանակ վճարված 10+20% – ները ներառվում են ինքնարժեքի մեջ:

Կարդալ ավելին Ներմուծված ապրանքի ինքնարժեք

Սանիտարական գրքույկների վերաբերյալ

Էլիզա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե սննդարտադրության ոլորտում աշխատող այն անձինք, ովքեր պետք է ունենան սանիտարական գրքույկներ, չունեն դրանք, ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում, ի՞նչ տույժ-տուգանքի մասին է խոսքը:

Կարդալ ավելին Սանիտարական գրքույկների վերաբերյալ

Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն

Ռազմիկ.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք հկ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։

Կարդալ ավելին Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն

Ապառիկի ձևակերպում

Արմինե,

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։

Կարդալ ավելին Ապառիկի ձևակերպում

Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով

Նվարդ.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը զբաղվելու է բանջարեղենի առևտրով

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցեր

Անի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` ani.agasevna շնիկ gmail.com

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցեր

Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում

Սաթենիկ.

Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:

Կարդալ ավելին Ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի դեպքում

Անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար

Քրիստինե Կիրակոսյան.

Բարև ձեզ:

Մենք պատրաստվում ենք կազմակերպություն բացել և որոշակի հարցեր ունենք: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա ունենալ տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Լիանա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Վարդան.

Բարև ձեզ:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
– Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
– Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
– Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
– Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Լիցենզիա ստանալու ընթացակարգ

Աննա.

Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:

Կարդալ ավելին Լիցենզիա ստանալու ընթացակարգ

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե.

Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Արամ.

Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):

Կարդալ ավելին Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Միջազգային կազմակերպություններ

Մարինա.

Բարև ձեզ:

Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջազգային կազմակերպություններ

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե.

Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը