Category: Այլ
Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է
Margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, եթե հնարավոր է` պատասխանեք իմ հետևյալ հարցին.
Եթե կազմակերպության միակ հիմնադիրը նաև տնօրեն է, ապա տնօրենի աշխատավարձը նվազեցնելու համար, հիմնադիր ժողովի արձանագրությունը պարտադի՞ր է, թե՞ հիմնադրի որոշումը բավական է:
Եթե կա որևէ օրենքից հղում, խնդրում եմ նշեք: Շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Առցանց առևտուր իրականացնելու համար
Արթուր.
Բարև ձեզ:
Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Շնորհակալություն:
ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում
Անժելա.
Հարգելի մասնագետներ,
ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում: Սննդի առաքմամբ չի զբաղվում: Իրացումը կազմակերպվում է տեղում (ինքնասպասարկում): Միաժամանակ ջուր, սառը ըմպելիք արտադրող ընկերություններից ստացված ջրեղենի և սոկեղենի վաճառքը (որն ըստ էության նույնպես տեղում է իրացվում) դիտարկվում է որպես մանրածախ առևտուր և հարկվում է շրջանառության հարկով:
Հարց 1. Արդյո՞ք ճիշտ է ջրեղենի վաճառքը համարել շրջ. հարկով հարկվող գործարք (կարծիք կա, որ դա նույնպես պետք է դիտարկվեր որպես արտոնագրային վճարով գործունեություն):
Հարց 2. Շուկայից ձեռք բերումները, որոնք հիմանվորված չեն փաստաթղթերով, այս դեպքում պե՞տք է 11% եկամտային հարկով հարկվեն:
Ի պահի ձևակերպում հաշվապահական ծրագրում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ասեք` Հայկական ծրագրում որևէ կազմակերպությունից ապրանք ի պահ վերցնելը կամ տալը ինչպե՞ս է ձևակերպվում: Նախապես շնորհակալ եմ:
Եվրոպայից ներմուծման հաշվառումը
Dina.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, մեր ՍՊԸ աշխատել է միայն ԵՏՄ երկրների հետ, կարո՞ղ եք պատասխանել` Եվրոպայից ներմուծումը և արտահանումը, հաշվապահության հաշվարկը և ընթացակարգը ինչո՞վ է տարբերվում ԵՏՄ-ից: Կարո՞ղ եք գրել` որտեղ կարող եմ կարդալ Եվրոպայից ներմուծման և արտահանման մասին: Շնորհակալություն:
Զբոսաշրջային կազմակերպությունների արտոնությունները ՀՀ-ում
Ռոզա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կցանկանայի իմանալ` ինչպիսի՞ հարկային առանձնահատկություններ ունեն զբոսաշրջային կազմակերպությունները ՀՀ-ում, արդյո՞ք կան որոշակի արտոնություններ, եթե այո, կնշե՞ք` որ դեպքերում: Կանխավ շնորհակալություն:
Ալկոհոլ վաճառելու լիցենզիա
Շողեր.
Ինչպե՞ս կարող եմ ստանալ ալկոհոլ վաճառելու լիցենզիա, և որտե՞ղ դիմել սնունդ վաճառելու համար: Հանրային սննդի կետ բացելու համար ի՞նչ ուրիշ թույտվություներ են անհրաժեշտ:
Եթե ՓԲԸ բաժնետերը ունի 1 տոկոս բաժնեմաս
էրիկ.
Եթե փակ բաժնետիրական ընկերության բաժնետերը ունի 1 տոկոս բաժնեմաս և չի ուզում այն վաճառել, մյուս 99 տոկոսի բաժնետերը կարո՞ղ են ստիպել օրենքի սահմանում վաճառել այդ բաժնեմասը:
Անձը ցանկանում է այլ երկրից տեղափոխվել Հայաստան
Հայկ.
Ես Իտալիայից իմ անձնական մեքենայով և գույքով ցանկանում եմ տեղափոխվել և բնակություն հաստատել Հայաստանում, ինձ Սփյուռքի նախարարությունից ասել են, որ եթե ես իմ անձնական ավտոմեքենայով և գույքով գամ Հայաստան, մաքսատանը կարող եմ հարկ չմուծել, կարո՞ղ եք ինձ ասել` ի՞նչ ընթացակարգով է դա տեղի ունենում, և արդյո՞ք իմ անձնական ավտոմեքնայով տեղափովելու համար ես որևէ հարկ մուծելու եմ, թե ոչ:
Եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է
Էդուարդ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք հասկանալ` եթե ՍՊԸ-ն իրեն պատկանող անշարժ գույքը վաճառում է, ինչքա՞ն հարկ պետք է վճարի: Նախապես շնորհակալություն:
Կազմակերպության տնօրենը անհատույց փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով

Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը անտոկոս փոխառություն է տրամադրել կազմակերպությանը արտարժույթով: Արդյո՞ք հնարավոր է այդ փոխառությունը մարել դրամով: Ինչպե՞ս են կատարվելու այդ դեպքում փոխարժեքների հետ կապված հաշվարկները:
Լիցենզիա դեղատան գործունեության համար
Անահիտ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` դեղատուն բացելու համար լիցենզիա ինչպե՞ս ստանալ: Շնորհակալություն:
Ինտերնետ խանութ բացելու համար
Կարեն.
Բարև ձեզ:
Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում “բռնացնի”: Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Գումարի փոխանցում այլ անձի անունից
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:
Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221
Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:
Շնորհակալություն:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել
Նառա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում
Մխիթար.
Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:
Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:
Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար
Արամ.
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:
Հաշվապահական ծրագրի ուսուցում
Նաիրա.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ հայտնեք ինձ` ո՞ր ուսուցման կենտրոնում կարելի է որակյալ 1С ծրագիր սովորել: Շնորհակալություն:
Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում
Սուրեն.
Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:
Արդյո՞ք ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ
Կարեն.
Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:
ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ
Անի.
Բարև ձեզ, կներեք մի հարց էի ցանկանում տալ. ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ՝ կանխավճարի օգտագործում դաշտում նշվելով որոշակի գումար: Սակայն կանխավճարի մուտք չի եղել նախքան այդ: Հետո չեկը ետ է կանչվել, քանի որ դա բնականաբար սխալ է եղել: Ցանկանում էի ճշտել` նման դեպքում հնարավո՞ր է որևէ տուգանք կամ խնդիր առաջանա:
Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն
Սամվել.
Բարև ձեզ: Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն, նաև լինի այլ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն կամ հիմնադիր և լինի հաշվապահի հաստիքում:
Ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք
Շուշանիկ.
Բարև ձեզ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք, թե ոչ: Ուշացրել ենք եկամտային հարկի վճարումը, պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարենք 0.15 տոկոս տույժ: Հնարավո՞ր է որևէ տեղ տեսնել` որքան է կազմում այս պահի դրությամբ կուտակված գումարը: Շնորհակալություն:
ՀԴՄ կտրոնի վերաբերյալ
Աննա.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս արտադրություն է, ես իրավունք ունե՞մ գնորդին տրամադրել միայն ՀԴՄ կտրոն, թե՞ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր է դուրս գրել:
Եթե պարտադիր չէ, ապա մինչև 300 000 միանվագ կարո՞ղ եմ կտրոն տրամադրել: Եթե հնարավոր է` օրենքի կետ հղեք: Շնորհակալություն:
Ներքին աուդիտի որակավորման ստուգման քննությունների պատասխաններ
Սաս.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել գտնել Ներքին աուդիտի որակավորման ստուգման քննությունների պատասխանները (17.04.2017թ. ուժի մեջ մտած տարբերակի համար):
Կանխավ շնորհակալություն:
Անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց
Կարեն.
Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը կանխավճար է կատարել հյուրանոցային ծառայության դիմաց, իսկ մնացած գումարը վճարելու է փոխանցումով ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո: Կանխավճարի համար տրամադրվել է ՀԴՄ կտրոն: Հարց. ծառայությունը ամբողջությամբ մատուցվելուց հետո հաշիվը գրվելու է ամբողջ գումարի, թե՞ տարբերության մասով: Շնորհակալություն:
Կազմակերպությունը ԵՏՄ-ից ապրանքներ է ներմուծել
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը առաջին անգամ է ԵՏՄ-ից ապրանքներ ներմուծում: Խնդրում եմ ասել` ի՞նչ նրբություններ կան տվյալ հարցի շուրջ, ինչպե՞ս է կատարվում մաքսազերծումը, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում ՀՏ: Նախապես շնորհակալություն:
Խանութի հաշվապահական հաշվառում
Մարիամ.
Կարո՞ղ եք ինձ խորհուրդ տալ, թե որտեղ կարելի է սովորել պրակտիկ հաշվապահություն, որը անմիջականորեն կապված է սուպերմարկետի, խանութի հաշվապահություն վարելու հետ՝ ծանոթանալու առկա բոլոր նրբություններին (առևտրի հաշվապահություն): Կանխավ շնորհակալ եմ:

