Category: Այլ

Հարցաշարի պատասխաններ

Անի.

Խնդրում եմ, օգնեք գտնեմ գնումների համակարգողի որակավորում ստանալու քննության հարցաշարի պատասխանները:

Կարդալ ավելին Հարցաշարի պատասխաններ

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Նորայր.

Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

ՀԴՄ ձեռքբերելու հայտը սխալ է լրացվել

Սիլվա.

Բարև ձեզ, կխնդրեի ինձ մի հարցով օգնել, եթե կարող եք շտապ: Նոր ԱՁ եմ բացել, ես հաշվապահ չունեմ, այն նորմալ ճիշտ հասցեով գրանցել ենք, շրջանառության հարկի դիմումը ճիշտ հասցեով գրել ենք, բայց ՀԴՄ ձեռքբերելու 100 կետը լրացնելուց սխալմամբ բնակարանի և շենքի համարների տեղերը շփոթել եմ և հայտը ուղարկել եմ, այն դեռ բավարարված չէ, այլ ընթացքի մեջ է, ուզում եմ հասկանալ, որ դա լուրջ պրոբլեմ է ՀԴՄ ձեռք բերելու համար, արդյոք կարող եմ այդ հայտը անվավեր ճանաչեմ, եթե այո, ով կարող է օգնել ինձ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ ձեռքբերելու հայտը սխալ է լրացվել

Էլեկտրոնային ստորագրությունը փոխելու համար

Արմենակ.

Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ստորագրության պայմանագիր որտե՞ղ պետք է կնքեմ: Մինչ այդ իմ փոխարեն ստորագրել է այլ անձ, ինչպե՞ս պետք է փոխեմ իմ անունով:

Կարդալ ավելին Էլեկտրոնային ստորագրությունը փոխելու համար

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ձեռք բերի նոր սերնդի ՀԴՄ

Նելլի.

Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2014թ. շրջանառությունը եղել է 11.300.000 դր., 2015թ-ին` 9.787.000 դր, 2016թ-ին` 9.800.000 դր: Խնդրում եմ ասեք` նոր սերնդի ՀԴՄ պե՞տք է ձեռք բերի կազմակերպությունը, և եթե չունի, ի՞նչ տույժ է կիրառվում:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ձեռք բերի նոր սերնդի ՀԴՄ

Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով գնել ապրանքներ

Mary.

Բարև ձեզ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով կազմակերպության համար գնել ապրանքներ առևտրական գործունեության նպատակով, իսկ կազմակերպությունը հետագայում այդ գումարը փոխանցի տնօրենի անձնական հաշվեհամարին:

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրենը իր սեփական միջոցներով գնել ապրանքներ

Խորհրդատվություն ստանալու համար

Հարութ.

Արդյո՞ք ՀՀ – ում կան հաշվապահական կազմակերպություններ կամ կենտրոններ, ովքեր սկսնակ գործարարներին տրամադրում են անվճար խորհրդատվություններ ԱՁ – ի վերաբերյալ:

Կարդալ ավելին Խորհրդատվություն ստանալու համար

ՍՊԸ գրանցելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ՍՊԸ բացել, ի՞նչ է հարկավոր անել դրա համար:

Կարդալ ավելին ՍՊԸ գրանցելու համար

Մաշվածքի հաշվարկման մեթոդների վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ինձ կասե՞ք, թե որն է ոչ նյութական ակտիվների հաշվառման գծային մեթոդը և նվազող մնացորդի մեթոդը:

Կարդալ ավելին Մաշվածքի հաշվարկման մեթոդների վերաբերյալ

Տնտեսական ապրանքներ ներմուծելու համար

Արթուր.

Բարև ձեզ: Ցանկանում եմ տնտեսական ապրանքներ բերեմ Հայաստան Վրաստանից: Պարտադի՞ր պետք է անհատ ձեռներեց լինեմ, որ իրավունք ունենամ ներմուծման, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ինչպե՞ս, մանրամասն կասե՞ք, նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Տնտեսական ապրանքներ ներմուծելու համար

Դպրոցի հաշվապահությունը վարելու հետ կապված

Astghik94.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղություն տվեք` ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի հաշվապահություն վարելիս և գլխավոր դրամարկղի, շրջանառության գրքերը վարելու համար անհրաժեշտ հաշվային պլանը ինչպե՞ս գտնեմ:

Կարդալ ավելին Դպրոցի հաշվապահությունը վարելու հետ կապված

Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր

Լևոն.

Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա.

Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։

Կարդալ ավելին Աուդիտորական ստուգման հետ կապված

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Առցանց վաճառքով զբաղվելու համար

ՀԿ գրանցելու համար

Anahit.

Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն
8a.asatryan շնիկ gmail.com

Կարդալ ավելին ՀԿ գրանցելու համար

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա.

Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մուտք e-invoicing ծրագիր

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա.

Բարի օր բոլորին:

Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում:

Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.

Կարդալ ավելին Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Գործնական առաջարկ

Լուսի.

Հարգելի հայեր, ո՞վ կցանկանա տրամադրել իր Ա/Ձ-ն ծառայությունների համար, բիզնեսը կա, ԱՁ բացելու հնարավորություն չունենք, թիմի անդամները բոլորը գրանցված, սակայն խնդիրներով ՍՊԸ-ներ ունեն: Եթե որևէ մեկը ցանկանա համագործակցել, շնորհակալ կլինենք՝ շոշափելի և առարկայական:

Կարդալ ավելին Գործնական առաջարկ

Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար

Լուսի.

Կարելի՞ է իմանալ` ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար, և որքա՞ն են կազմում ամսական վճարները, եթե զուտ ծառայություն է մատուցվում:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ ընտանեկան բիզնես գրանցելու համար

Անհատը ցանկանում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել

Lucie.

Ի՞նչ տարբերակ կա անհատի համար, ով ունի քիչ շահույթ, և դրա համար Ա/Ձ բացել չի ցանկանում, սակայն ուզում է, որ իր գործունեությունը օրինական լինի:

Կարդալ ավելին Անհատը ցանկանում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել

ԱՁ ցանկանում է գործունեություն սկսել նաև Երևանում

Lucie.

Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք` եթե Ա/Ձ-ն (մատուցում է ծառայություննր) գրանցված է Գյումրիում, սակայն ուզում է գործունեություն սկսել նաև Երևանում, ի՞նչ է դրա համար հարկավոր անել:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է գործունեություն սկսել նաև Երևանում

Հարկման բազայի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ: Արտահանման դեպքում հարկման բազան որոշվում է` Ապրանքի գինը + տրանսպորտային ծախսեր (ՀՀ սահմանից մինչև ք.Երևան), ուրիշ ծախսեր չե՞ն ներառվում, օրինակ` մաքսավճար, ՄՀ գնահատում, ՀՀ սահմանից մինչև Ռուսաստան: Եվս մեկ հարց` տրանզիտնի դեկլարացիան, CMR և Ինվոյսը կազմվել են 10/11/2016թ, իսկ ՀՀ սահմանը անցել է և մաքսայինի կողմից կնքված է 11/11/2016թ, ապա Արտահանման հարկային հայտարարագրում հարկման բազան ո՞ր ամսաթիվն է հիմք ընդունում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հարկման բազայի վերաբերյալ

Արտարժութային գործարքների հետ կապված

266

Աննա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել.
1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$
Մուտքի Օրդեր – Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480

2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ.
Ելքի Օրդեր – Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000
Մուտքի Օրդեր – Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000

Կարդալ ավելին Արտարժութային գործարքների հետ կապված

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Հաշվապահների որակավորման հարցաշար

Արևիկ.

Բարև, խնդրում եմ օգնեք` ինձ անհրաժեշտ է հաշվապահների որակավորման հարցաշարը, խնդրում եմ խորհուրդ տվեք` որտեղից վերցնեմ նյութը:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորման հարցաշար

Տուգանքի վճարման վերաբերյալ

Tigran.

Բարև ձեզ:
Հաշվապահական հաշվետվությունները օրենքով սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում իրավաբանական անձը վճարում է տուգանք ըստ “Հարկերի մասին” ՀՀ օրենքի, թե՞ ըստ “Վարչական իրավախախտումների մասին” ՀՀ օրենքի:

Կարդալ ավելին Տուգանքի վճարման վերաբերյալ

ՀԴՄ ֆիսկալ հաշվետվության հետ կապված

Արմեն.

Բարև ձեզ, ո՞վ կասի` Datecs DP-15 ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ամսական հաշվետվությունը հանեմ: Օրեկան հաշվետվությունը հանում եմ, պետք է դրանք գումարեմ, թե՞ կա միանգամից հանելու ձև:

Կարդալ ավելին ՀԴՄ ֆիսկալ հաշվետվության հետ կապված

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ.

Բարև ձեզ:

Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արագ սննդի կետ բացելու համար

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ իմ էլ. փոստին ուղարկել ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև

Շինարարական ընկերություն բացելու համար

Լուսինե.

Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:

Կարդալ ավելին Շինարարական ընկերություն բացելու համար