Category: Այլ

Որքա՞ն է առհաշիվ գումարի առավելագույն չափը

Արմեն.

Դրամարկղից առհաշիվ անձին միանվագ գումար տրամադրելիս որքա՞ն պետք է կազմի դրա առավելագույն չափը:

Կարդալ ավելին Որքա՞ն է առհաշիվ գումարի առավելագույն չափը

Արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված

Սեդա.

Հարգելի հաշվապահներ, 27․03․2015թ․ պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեության ոլորտը` հանրային սնունդ: Հարցս այսպիսին է` արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված, ասեմ, որ դեռ չեմ աշխատում, քանի որ դեռ վարձակալության պայմանագիրը չեմ կնքել:

Կարդալ ավելին Արդյո՞ք ժամկետներ կան ՀԴՄ տեղադրելու հետ կապված

Որպես հաշվետար աշխատելու համար

Ծաղիկ.

Բարև ձեզ: Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, սակայն ցանկանում եմ որպես հաշվետար աշխատել: Ւ՞նչ է հարկավոր դրա համար: Եթե հաշվետար աշխատակից ինձ օգնի, շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Որպես հաշվետար աշխատելու համար

Ա/Ձ գրանցված է Շուշիում

Մելքոնյան.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե Ա/Ձ գրանցված է Շուշիում, իսկ գործունեության հասցեն` Երևանում, ապա պե՞տք է գրվի միմիայն հատուկ հաշիվ:

Կարդալ ավելին Ա/Ձ գրանցված է Շուշիում

Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

226

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
ՍՊԸ-ն 2014թ-ի հոկտեմբերին ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ 60 000 դրամով: Արդյո՞ք այն հանդիսանում է հիմնական միջոց: Եթե այո, ապա որքա՞ն է դրա ամորտիզացիոն ժամկետը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն է ՀԴՄ – ի ամորտիզացիոն ժամկետը

ՀԴՄ կտրոնի տրամադրում կանխավճար ստանալիս

Հարություն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կանխավճար ստանալիս ՀԴՄ կտրոն տպելը պարտադիր է:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի տրամադրում կանխավճար ստանալիս

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Samvel.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` զովացուցիչ ըմպելիք, մասուրի հյութ, թան, սուրճ արտադրելու և իրացնելու համար ո՞ր տեսակի համար է լիցենզիա պահանջվում: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna.

Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:

Կարդալ ավելին Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Գնումների մասին օրենքի հետ կապված

Սյուզի.

Հարգելի կոլեգաներ, կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր քաղաքացու հետ, որպեսզի կատարի մի շարք վերանորոգման աշխատանքներ: Հարցս հետևյալն է` համաձայն գնւմների մասին օրենքի 1 000 000 դրամը գերազանցելու դեպքում պետք է աշխատանքների կատարումը արվի տենդերի միջոցով: Վերը նշված մեկ միլիոնը դա հաշվարկայի՞ն թիվն է, թե՞ փաստացի բանվորին վճարված: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գնումների մասին օրենքի հետ կապված

Կազմակերպությունը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով

Armen.

Հարգելի հաշվապահներ, պատրաստվում եմ գրանցել ՍՊԸ, որը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով: Սկզբնական շրջանում դրանք լինելու են ավտոմոբիլային յուղեր, անտիֆրիզներ, ֆիլտրեր և այլն: Վաճառքը տեղի է ունենալու 2 ճանապարհով՝
1. վաճառք ինտերնետ խանութ կայքում ձևակերպված պատվերի հիման վրա
2. վաճառք այլ ուղղակի պատվերների հիման վրա՝ ներառյալ գնումների կոմիտեից եկած մրցույթների հաղթելու արդյունքում:

Երկու դեպքում էլ վաճառվող ապրանքը ձեռք է բերվելու համապատասխան մատակարարներից վաճառելուց անմիջապես առաջ:
Խնդրում եմ նկարագրել` ինչպե՞ս պետք է իրականացնել վաճառքի գործընթացը, որպեսզի այն լինի օրենքի սահմաններում (ՀԴՄ, փաստաթղթավորում):

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվելու է տարաբնույթ ապրանքների մանրածախ վաճառքով

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.

ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել:

Հարցս հետևյալն է.
1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել:
2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:

Կարդալ ավելին Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

Arsine.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ՍՊԸ-ն ֆիզիկական անձի հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր ամսական 40 000 դրամով: Եկամտային հարկի ամսական հաշվետվության մեջ լրացվում է 40 000 դրամ և հարկը հաշվարկվում է 10%, այսինքն` 4 000 դրամ:

Հարցս հետևյալն է. Այս պարագայում վարձատուին պետք է վճարեմ 36 000, իսկ 4 000-ը բյուջե, թե՞ 40 000-ը վարձատուին և 4 000 էլ բյուջեին (նշեմ, որ մինչ այս 2-րդ տարբերակով եմ վարվել, բայց ինձ թվում է` սխալվել եմ): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն գումար պետք է վճարել վարձատուին

ԱՁ-ն կարո՞ղ է ՍՊԸ հիմնադրել

Սլավա.

Խնդրում եմ պատասխանել: Անհատ ձեռներեցը, որը զբաղվում է արտադրությամբ` շրջանառության հարկով, նա կարո՞ղ է իր անունից բացել երկրորդ ԱՁ կամ ՍՊԸ` զբաղվելով առք ու վաճառքով:

Կարդալ ավելին ԱՁ-ն կարո՞ղ է ՍՊԸ հիմնադրել

Սրճարան բացելու համար

Արմինե.

Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Սրճարան բացելու համար

Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի

Լևոն.

Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը (ՍՊԸ), որն աշխատում է շրջանառության հարկով, ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի: Կնխդրեի ասել հետագա քայլերը: Մասնավորապես` վճարվելիք եկամտային հարկի չափի, ներկայացվելիք հաշվետվության, ինչպես նաև ֆինանսների նախարարի 2014 թվականի թիվ 639 հրամանի համաձայն արդյո՞ք կազմակերպությունը պետք է ներկայացնի հայտարարագիր:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք առանց փաստաթղթի

Գեղեցկության սրահի հաշվապահական հաշվառում

Արփի.

Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գեղեցկության սրահի հաշվապահական հաշվառում

Բուսական թեյի արտադրություն սկսելու համար

Արսեն.

Բարև ձեզ: Բուսական թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ, շտրիխ կոդ և այլն), խնդրում եմ օգնեք:

Կարդալ ավելին Բուսական թեյի արտադրություն սկսելու համար

Արդյո՞ք գումարը կարող է համարվել առհաշիվ գումար

Կարեն.

Բարև ձեզ։
Խնդրում եմ պատասխանել, թե բանկային փոխանցումով գումարը համարվու՞մ է առհաշիվ գումար:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք գումարը կարող է համարվել առհաշիվ գումար

Արդյո՞ք լիցենզիայի ներդիրները կկորցնեն իրենց ուժը

Taron.

Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք լիցենզիայի ներդիրները կկորցնեն իրենց ուժը

Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

222

Սյուզաննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

Չբաշխված շահույթի վճարում դրամարկղից

Ադրիանա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ անցած տարվա չբաշխված շահույթը վճարել դրամարկղից (խոսքը մեծ գումարի մասին է):

Կարդալ ավելին Չբաշխված շահույթի վճարում դրամարկղից

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104

Արթուր.

Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Arsine.

ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Ի՞նչ կարժենա մաքսազերծումը

Արտակ.

Պատրաստվում եմ Չինաստանից ներմուծել մոտոբլոկ գյուղատնտեսական նպատակով, գինը՝ $ 1 400, ծանրոցի քաշը՝ 145 կգ: Ի՞նչ կարժենա մաքսազերծումը, և արդյո՞ք պետք է մաքսազերծել:

Կարդալ ավելին Ի՞նչ կարժենա մաքսազերծումը

Քանի՞ աշխատանքային օր ունեն ամիսները

Լուսինե.

Բարև ձեզ:
Խնդրում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով տարեկան կտրվածքով ասել` յուրաքանչյուր ամիս քանի՞ օր է գալիս աշխատանքային: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Քանի՞ աշխատանքային օր ունեն ամիսները

Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է

Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը

Գագիկ.

Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը