Category: Այլ
Կնիքը հաստատելու համար
Edgar.
Հարգելի հաշվապահներ, ես անհատ ձեռներեց եմ և կցանկանայի իմանալ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ կնիքը հաստատելու համար:
Մանրածախ առևտրի հաշվառումը
Արմեն.
Հարգելի գործընկերներ, ինչպե՞ս է կատարվում հաշվառումը մանրածախ առևտրում: Խնդրում եմ մանրամասնել “առևտրային հավելագնի մեթոդը”, ներկայացնել ձևակերպումները:
Փոխառության ստացում արտարժույթով
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը արտարժույթի դրամարկղ չունի, բայց բանկում հաշիվ ունի, կարո՞ղ է արդյոք հիմնադրից արտարժույթով ներգրավել փոխառություն, և այդ գումարը հիմնադիրը մուտքագրի բանկային հաշվին: Նախապես շնորհակալ եմ:
ԱՁ զբաղվում է վարսավիրական ծառայությունների մատուցմամբ
Մերի.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն հարսանյաց զգեստի վարձույթի սրահին կից նաև որոշել է մատուցել վարսավիրական ծառայություններ` 2 վարսավիր աշխատանքի ընդունելով: Կասե՞ք ինձ, ինչպիսի հարկատեսակների հետ է գործ ունենալու ԱՁ-ն, և ո՞ր օրենքով է կանոնակարգվում վարսավիրական ծառայությունների մատուցման հետ կապված հարկային դաշտը, եթե Հաստատագրված վճարների մասին օրենքի վերջին փոփոխություններում վարսավիրական ծառայությունների մատուցմանը վերաբերող կետը դուրս է եկել:
Շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը
Խաչատուր.
Ինչպե՞ս տալ պարզ հաշվապահական ձևակերպումը հետևյալ գործառության`
շահույթի հաշվին ավելացել է կանոնադրական կապիտալը 1500-ով:
Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Անի.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը չունի ՀԴՄ, վաճառքն իրականցնում է բացառապես փոխանցումներով կամ կանխիկի մուտքի օրդերներով: 300000 դրամի սահմանափակումը վերաբերվում է միանվագ գործարքի ներառյա՞լ ԱԱՀ, թե՞ առանց ԱԱՀ: Ու արդյո՞ք ես ճիշտ եմ հասկացել օրենքը` չեմ կարող իրականացնել վաճառք միանվագ 300000-ից ավել գործարքով, և ամսվա մեջ 3 մլն-ից ավել, և գնում նույն չափով:
Բաժնեմասի վաճառք
Arthur.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի բաժնեմասը վաճառելու համար: ՍՊԸ փայատերը գտնվում է արտերկրում և ցանկանում է վաճառել իր բաժնեմասը, կարո՞ղ է դա անել լիազորված անձի միջոցով, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Կանխավ շնորհակալություն:
Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը
Bestart.
Բարև ձեզ: Ես ուսանող եմ և “Հաշվապահական հաշվառում” առարկայից պետք է գրեմ անհատական աշխատանք “Բանկային հաշիվներով իրականացվող գործառնությունների հաշվառումը” թեմայով: Խնդրում եմ ինձ օգնեք այդ թեմային վերաբերվող օգտակար նյութերով: Թեման բաղկացած է երկու ենթահարցերից.
1. Հաշվարկային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը:
2. Արտարժույթային հաշվով իրականացվող գործառնությունների փաստաթղթային ձևակերպումը և սինթետիկ հաշվառումը: Կանխավ շնորհակալ եմ 🙂
Փոստային առաքումով ապրանք գնելու դեպքում
Արմեն.
Բարև ձեզ, մինչև ի՞նչ արժողության ապրանքները չեն հարկվում Ebay-ից (ինտերնետից` փոստային առաքումով) առևտրի դեպքում: Շնորհակալություն:
Ինտերնետ խանութ
Անդրանիկ.
Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել:
Կազմակերպության իրավաբանական հասցեն փոխելու համար
Նարիինե.
Բարև Ձեզ:
Ասացեք խնդրեմ` ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ կազմակերպության իրավաբանական հասցեն փոխելու համար և ու՞ր է պետք դիմել:
Զրոյական տեղեկանքի տրամադրում
Արման.
Ողջույն: Ես ձեռք եմ բերել ավտոմեքենա արտերկրից, և ինձ անհրաժեշտ է զրոյական տեղեկանք, սակայն մերժում են տրամադրել և պահանջում են վճարել ընթացիկ տարվա ամբողջ գույքահարկը, և միայն այդ դեպքում կտրամադրեն զրոյական տեղեկանք: Ինչքանո՞վ է դա հիմնավորված, եթե գույքահարկը ես կարող եմ վճարել մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ը:
ԱՁ-ն զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ
Գոհար.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Գրականություն հաշվապահության մասին
Ani.
Կարո՞ղ եք ինձ օգնել գտնել հայերեն ձեռնարկներ հաշվապահության մասին: Կանխավ շնորհակալություն:
Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ
Գոռ.
Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով
Կազմակերպությունը աշխատել է վնասով
Նանա.
Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք: Տարվա վերջի դրությամբ ընկերության պահուստային կապիտալը կազմել է 10 000 000 դրամ, ընկերությունը նաև ունեցել է հիմնադրից վերցրած փոխառության գումար` 10 000 000 դրամ, հաշվետու տարվա վնասը 16 000 000, 9 600 000 վնասը փակել եմ պահուստային կապիտալի հաշվին, մնացած 6 400 000 դրամը փոխառության գումարի հաշվին: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Եվ ի՞նչ հարկային հետևանք կարող է դա ունենալ: Լրացուցիչ հարկային պարտավորություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ: Առհասարակ նման դեպքերում ինչպես են վարվում: Կանխավ շնորհակալ եմ:
Ինչպե՞ս կարելի է ձևակերպել գործարքը
Նարեկ.
Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ, որ ինձ օգնեք հետևյալ հարցում: ԲԲԸ-ն զբաղվում է սածիլների արտադրությամբ, և պետությունը նրան հող է տվել և պահանջել, որ երբ նա այդ հողը վաճառի, այն ժամանակ էլ կփոխհատուցի նրա համար: Խնդրում եմ ասել՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել այս գործարքը:
Անհատույց ստացվել են նյութեր
Շուշան.
Կասե՞ք` ինչպես է անհատույց ստացված ակտիվների հաշվապահական ձևակերպումը: Անհատույց ստացվել են նյութեր:
Կազմակերպությունը զբաղվելու է ներմուծմամբ
Գուրգեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Այսպիսի մի հարց ունեմ ձեզ, առաջին անգամ բացում եմ ՍՊԸ, որը աշխատելու է առանց ԱԱՀ: ՍՊԸ-ն զբաղվելու է ներմուծմամբ: Ինձ հետաքրքրում է պրոցեսը. ենթադրենք ունենք ապրանք, որի ինվոյսային արժեքը 500 դրամ է, մաքսային գնահատման գինը 1000 դրամ, իսկ ապրանքը մեծածախ վաճառվելու է 1500 դրամով: Այս տարբերակով.
1. Ի՞նչ հարկեր և ինչքա՞ն պետք է վճարվեն, խնդրում եմ գրել բացված բանաձևով, որպեսզի ցանկացած թվերի դեպքում կարողանամ ինքս հաշվել
2. Կա՞ ինչ որ մինիմալ գին, որից էժան չի կարելի վաճառել
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները
Ռաֆիկ.
Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:
Շահաբաժինների վճարում հիմնադիրներին
Aram.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք. 2010թ. զուտ շահույթը կազմել էր 5.000.000 դրամ, բայց ես այդ գումարը 2011թ. չեմ կարողացել վճարել հիմնադիրներին որպես շահաբաժին, որովհետև բանկում գումար չեմ ունեցել: Ապա այս դեպքում շահութահարկի հաշվարկի մեջ դա պե՞տք է երևա որպես կրեդիտորական պարտք շահաբաժինների մասով, թե՞ ես կարող եմ դա չնշել: Եվ նաև այդ գումարը ես պարտադի՞ր պետք է վճարեմ հիմնադիրներին, թե՞ կարող եմ դա մաս մաս վճարեմ հետագա տարիներում: Շնորհակալություն:
Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Կարո՞ղ եմ արդյոք արտերկիր գործուղված աշխատակցին ավելի պակաս վճարել, քան կառավարության սահմանված օրապահիկի ու գիշերավարձի ծախսերի չափն է: Եթե ոչ, ինչու՞:
Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի
Քնարիկ.
Ընկերությունը անցել է վեցօրյա աշխատանքային ռեժիմի: Ինչպե՞ս վարվել շաբաթ օրվա հետ փոխարինվող ոչ աշխատանքային օրերի հետ, եթե առանց այդ էլ շաբաթ օրը աշխատում ենք:
Հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, անհրաժեշտ է ձեր խորհուրդը այս հարցում: Կազմակերպության նախկին հաշվապահի հետ պետք է հաշվապահական փաստաթղթերի հանձնում-ընդունում կատարենք: Հանձնման-ընդունման ակտ պետք է կազմվի, դա պարզ է: Իսկ իրավունք ունեմ գրություն վերցնելու, որ նախկին հաշվապահը պատասխանատվություն է կրում կատարված գործի համար: Եվ ընդհանրապես, ի՞նչ նրբություններ կան այս հարցի հետ կապված:
Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում
Նարե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով
Narine Movsisyan.
Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:
Տարածքի անհատույց տրամադրում
Տաթև.
Հիմնադիրը իր սեփական տարածքը կարո՞ղ է անհատույց տրամադրել ՍՊԸ-ին, որը աշխատում է ԱԱՀ-ով: Նշեմ նաև, որ ՍՊԸ տնօրենը իր ամուսինն է: Նման գործարքից ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում:
Ապրանքի վերադարձի ժամանակ տրվող ձևակերպում
Անահիտ.
Հարգելի կոլեգաներ, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում է տրվում ապրանքի վերադարձի ժամանակ:
Անհատույց վարձակալության վերաբերյալ
Արմեն.
Արդյո՞ք ՍՊԸ իրավունք ունի անհատույց վարձակալությամբ տարածք վերցնել այլ ՍՊԸ-ից: Տեղյակ եմ, որ ԱԱՀ-ով հարկման շրջանառություն կդիտվի կադաստրային արժեքի 5 % տարեկան կտրվածքով: Սակայն հետաքրքիր է նաև` այլ օրենսդրական ակտերով խախտում կլինի, թե՞ ոչ:
Կանխիկ գումարի մուտք դրամարկղ
ՍԵդա.
Խնդրում եմ պատասխանեք, ՓՄՁ-ով աշխատող հիմնարկությունը կարո՞ղ է ՀԴՄ-ի չեկերով դրամարկղի մուտքի օրդերները գրել 10-օրը մեկ:

