Category: Այլ

Գլխավոր գրքի վերաբերյալ

Հռիփսիմե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ գլխավոր գրքի վարման մասին: Պարտադի՞ր է, որ կազմակերպության հաշվապահությունը վարի գլխավոր գիրք: Շրջանառության տեղեկագիրը կարող է փոխարինել գլխավոր գրքին: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գլխավոր գրքի վերաբերյալ

Ավիատոմսերի վաճառք

Անի.

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների համար կա՞ լիցենզավորում:

Կարդալ ավելին Ավիատոմսերի վաճառք

Հաշվային պլանի վերաբերյալ

հարությւն.

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք, որտեղի՞ց կարող եմ վերցնել (բեռնել) հաշվապահական հաշվառման հաշվային պլանը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվային պլանի վերաբերյալ

Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

ashot.

Կազմակերպության դրամարկղից տրված կանխիկ գումարով հաշվետու անձը կատարում է վճարում բանկային համակարգի միջոցով` ձեռքբերված ապրանքի դիմաց: Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ:

Կարդալ ավելին Համարվու՞մ է արդյոք վճարումը անկանխիկ

Ավտոլվացման կետ

Արմինե.

Հարգելի գործընկերներ, ես կցանկանաի իմանալ, թե Ա/Ձ-ն, որը ավտոլվացվան գործունեություն է ծավալում, ինչ հարկատեսակով պետք է աշխատի: Եվ եթե հաստատագրված վճարով աշխատող գործունեություն է, ապա ելակետային տվյալները որո՞նք են: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ավտոլվացման կետ

Ատեստացիա

Մարիամ.

Խնդրում եմ Ձեզ պատասխանել, արդյոք կա՞ ատեստացիա ՊՈԱԿ – երում:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ատեստացիա

Դասընթացներ

Գոհար.

Բարև:
Ուզում եմ հաճախել 1C ուսուցման դասընթացների, որտե՞ղ խորհուրդ կտաք:

Կարդալ ավելին Դասընթացներ

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Meline.

Բարև ձեզ հարգելի հաշվապահեր, ես ծանոթ եմ հաշվապահական ծրագրերին, որոշ մասով նաև օրենսդրությանը: Ինչպե՞ս կարող եմ կարճ ժամկետում լրացնել կարևոր պակաս գիտելիքները:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Ավտոմեքենայի ձեռքբերում

Արփինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, շնորհավոր բոլորիդ Նոր Տարին և Սուրբ Ծնունդը, հարցս այսպիսին է. ՍՊԸ-ն հոկտեմբերին ձեռք է բերել մարդատար ավտոմեքենա, ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնեմ դրա վերաբերյալ: Գույքահարկի՞:
Եվ ընդհանրապես, ի՞նչ պարտավորություններ են առաջանում ՍՊԸ-ի համար:

Կարդալ ավելին Ավտոմեքենայի ձեռքբերում

Որակավորում

ԴԱՎԻԹ.

Բարև, հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի առթիվ:
Անհրաժեշտ է որակավորում ունեցող հաշվապահ :
77David շնիկ mail.ru

Կարդալ ավելին Որակավորում

Ենթավարձակալություն

Aleqs.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
ֆիզիկական անձն ունի 30 քմ. տարածք, որը տրված է վարձակալության: Վարձակալը կարո՞ղ է 15 քմ. տրամադրել ենթավարձակալության, այսինքն` մի մասը: Քաղ. օրենսգրքի 620 հոդվածում վերջինիս մասին ոչինչ ասված չէ:

Կարդալ ավելին Ենթավարձակալություն

Վարչական ծախսեր

Մարինե.

Ասացեք խնդրեմ, ո՞ր ծախսերն են համարվում վարչական ծախսեր:

Կարդալ ավելին Վարչական ծախսեր

Արտոնագրային վճարի վերաբերյալ

Վանա.

Հարգելի կոլեգաներ, նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը: Հարցս հետևյալն է, խոսակցություններ են հնչում 6 000 000 շրջանառությունը չգերազանցողների վերաբերյալ, ըստ որի դրանք պետք է վճարեն արտոնագրային վճար, փորձում եմ ինչ որ հիմնավորող կամ հաստատող բան գտնել, չի ստացվում, խնդրում եմ արձագանքել, եթե տեղեկացված եք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արտոնագրային վճարի վերաբերյալ

Ընկերությունը դադարեցման դիմում է ներկայացրել

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
30.12.10-ին ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցման դիմում է ներկայացրել ՀՏ-ին: Սակայն ընկերության 3 աշխատակիցներ չեն ազատվել աշխատանքից, չի կատարվել վերջնահաշվարկ: Ինչպե՞ս վարվեմ, որպեսզի խախտումներ չլինեն: Կարո՞ղ եմ նրանցից համաձայնագրեր վերցնել աշխատավարձ չվճարելու վերաբերյալ, կամ… Ընկերությունը այլ եկամուտներ չունի, որպեսզի գոնե կատարի սոցապ հատկացումները: Կանխավ շնորհակալ եմ բոլորից:

Կարդալ ավելին Ընկերությունը դադարեցման դիմում է ներկայացրել

Ապրանքների մաքսային արժեքներ

Հասմիկ.

Բարև ձեզ, ասացեք խնդրեմ, որ կայքից կարող եմ վերցնել բոլոր ապրանքների մաքսային արժեքների ցանկը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքների մաքսային արժեքներ

Հաշվապահական ծրագիր

Գայանե.

Նախ շնորհավորում եմ բոլորիդ Ամանորը:
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել, որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել 1C (demo) տարբերակը:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագիր

Հաշվապահական հաշվառման կազմակերպումը բանկերում

Թամարա.

Բարև: Ես շատ հետաքրքրված եմ բանկերում հաշվապահական հաշվառումով, ինձ անհրաժեշտ է բավականին շատ ինֆորմացիա դրա վերաբերյալ: Խնդրում եմ ինձ օգնել այդ հարցում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման կազմակերպումը բանկերում

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց

Սիրարփի.

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց

Ա/Ձ հաշվապահություն

Ծովինար.

Խնդրում եմ, ինձ օգնեք: Ես վարում եմ Ա/Ձ-ի հաշվապահություն: Եվ ստացվել է այնպես, որ իմ ծախսերը ավելի շատ են, քան եկամուտը: Ի՞նչ կարող եմ անել այս դեպքում:

Կարդալ ավելին Ա/Ձ հաշվապահություն

Առևտրային կայքէջ բացելու համար

Վարդգես.

Հարգելի տնտեսագետ-հաշվապահներ, օգնեք ինձ հետևյալ հարցով: Ինտերնետային առևտրային կայքէջ բացելու համար ի՞նչ բանկային, պետռեգիստրային ու հարկային աշխատանքներ պետք է արվի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Առևտրային կայքէջ բացելու համար

Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է

Հասմիկ.

Բարև ձեզ, ես սկսնակ եմ և ուզում եմ մի քանի բան իմանալ: Ա/Ձ-ն իր հայտը նույնպե՞ս պետք է ներկայացնի սոց. ու վճարի եկամտահարկ, բացի 5000-ից, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն հաստատագրված վճար վճարող է

Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Մարինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Կարո՞ղ է արդյոք ԱՁ-ն որևէ կերպ ձևակերպել իր անվամբ /ոչ ԱՁ-ով/ ինտերնետ կայքի դոմենի ձեռքբերման ծախսը, կնքվու՞մ է վարձակալության պայմանագիր, թե՞ ի սկզբանե պետք էր ձեռք բերել ԱՁ-ով: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ոչ նյութական ակտիվի ձեռքբերում

Գործունեության դադարեցում

Մարգարիտա.

Ես անհատ ձեռներեց եմ և ուզում եմ դադարեցնել իմ գործունեությունը: Բացի հարկային մարմիններից ուրիշ ու՞մ պետք է տեղեկացնեմ այդ մասին: Եվ գործունեության ավարտի ժամանակ ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ և որտե՞ղ:
Նախապես շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գործունեության դադարեցում

Հատուկ հարկային հաշիվ

Վահագն Ամիրխանյան.

Ի՞նչ է հատուկ հարկային հաշիվը, ի՞նչ է նշանակում դուրս գրել հարկային հաշիվ:

Կարդալ ավելին Հատուկ հարկային հաշիվ

Ապրանքների ներմուծում

Արտյոմ.

Հարգելի գերծընկերներ, ասացեք խնդրեմ, եթե անձը հանդիսանում է ՍՊԸ – ի հիմնադիր և տնօրեն, կատարվել է ներկրում, բայց հանգամանքների բերումով ներկրումը ձևակերպվել է իր անունով ( ֆիզ անձով ) , կարո՞ղ է հիմք համարվել և վաճառվել ՍՊԸ – ում, որը զբաղվում է հենց այդ ապրանքների մանրածախ վաճառքով: Թե՞ կդիտվի ապօրինի գործունեություն:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ապրանքների ներմուծում

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Վահագ.

Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի հօ 179 –ի 5 րդ կետի փոփոխությունը: Դա նշանակու՞մ է, որ, օրինակ, սոց վճար պետք է վճարի նաև Ա/Ձ-ն իր համար, եթե նա օտարերկրյա քաղաքացի է:

Կարդալ ավելին Ի՞նչ է նշանակում սոց. վճարների օրենքի 5 րդ կետի փոփոխությունը

Սարքավորման ձեռքբերում

Սառա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժվար չէˋ հղում անելով համապատասխան իրավական ակտերին.
կազմակերպությունը (ԱԱՀ չվճարող իրավաբանական անձ) կնքել է մի քանի պայմանագրեր ծառայություն (պատվիրատուների սարքերի վերանորոգում) մատուցելու համար: Աշխատանքների տևողությունը 2 ամիս է: Աշխատանքները կատարելու ընթացքում` հատկապես վերջում, անհրաժեշտ է կատարել ստուգում հատուկ համեմատաբար թանկ (մոտ 2 մլն. ՀՀԴ) լաբորատոր սարքավորոման վրա, որը կազմակերպությունը չունի: Կա ռեզիդենտ ֆիզիկական անձ, որն ունի այդ սարքավորումը և պատրաստ է վաճառել այն: Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք արդյոք (և եթե այո` ինչպե՞ս) սարքավորման գնման հետ կապված բոլոր ծախսերը ներառել ծառայության մատուցման անհրաժեշտ ծախսերի (շահութահարկի իմաստով) մեջ:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Սարքավորման ձեռքբերում

Ուսումնական նյութեր

Տաթևիկ.

Բարև ձեզ:
Ինչ-որ մեկը կարո՞ ղ է ինձ օգնել Էյ-Սի-Սի-Էյ-ի գրքերով, թեկուզ էլեկտրոնային տարբերակով կամ պատճեով:
Շատ շնորհակալ կլինեմ:

Կարդալ ավելին Ուսումնական նյութեր

Փոխառություն հիմնադրից

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել հետևյալ հարցիս.
Եթե կազմակերպությունը իր հիմնադրից մի քանի տարվա ընթացքում անընդհատ փոխառություններ է վերցրել և լուծարվելիս հիմնադրին պարտք է մնացել 800000դր, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Արդյոք սա կդիտվի որպես եկամուտ: Աշխատել է ՓՄՁ-ով:
Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Փոխառություն հիմնադրից