Category: Այլ

ՍՊԸ բացելու հետ կապված

Լիլի․

Բարև ձեզ։ Այլ կազմակերպությունում գրանցված աշխատող է կարո՞ղ է հիմնել ՍՊԸ և լինել համ էլ տնօրենը, ու շրջհարկով աշխատի:

Կարդալ ավելին ՍՊԸ բացելու հետ կապված

Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում

Մաշա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում

Գործունեության դասակարգիչ

Անի․

Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Գործունեության դասակարգիչ

Պայմանագրի օրինակ

Ակա․

Բարև Ձեզ։ Ինձ պայմանագրի օրինակ է հարկավոր` նախադպրոցական ուսուցման պայմանագիր ծնողի հետ։

Կարդալ ավելին Պայմանագրի օրինակ

Ինչպե՞ս ձևակերպել հրամանը

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել հրամանը

Ապրանքային նշանի գրանցում

Սոֆյա.

Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքային նշանի գրանցումը, ի՞նչ ինֆորմացիա է պետք ներկայացնել և որտե՞ղ ապրանքային նշանը գրանցելու համար:
Հնարավո՞ր է ՊԵԿ-ից օնլայն տեղեկանք վերցնել կազմակերպության աշխատողների թվի մասին, ինչպե՞ս:

Կարդալ ավելին Ապրանքային նշանի գրանցում

ՍՊԸ-ների միավորում

Նունե.

Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ների միավորում

Որտե՞ղ սովորել կադրային գործ

Շուշան Դարբինյան.

Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ սովորել կադրային գործ՝ 0-ից։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որտե՞ղ սովորել կադրային գործ

Ռուսերենով լիազորագրի օրինակ

Անի Եփրեմյան.

Խնդում եմ տրամադրել ԱՁ բացելու լիազորագրի ռուսերենով ձևանմուշ:

Կարդալ ավելին Ռուսերենով լիազորագրի օրինակ

Հաշվապահների որակավորման քննություններ

Արա.

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ՀՀ հաշվապահների պալատի քննությունները հանձնելու համար հնարավո՞ր է ինքնուրույն պարապել, թե՞ իրենց մոտ դասընթացների գնալը պարտադիր է, և այդ դեպքում հնարավո՞ր կլինի հանձնել։ Շա՞տ բարդ են քնությունները: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահների որակավորման քննություններ

Լիցենզիա բենզին վաճառելու համար

Սարգիս.

Բարև Ձեզ: Անհրաժե՞շտ է արդյոք լիցենզիա բենզինի մանրածախ վաճառք իրականացնելու համար:

Կարդալ ավելին Լիցենզիա բենզին վաճառելու համար

Կանխիկի սահմանապակում ՀԿ համար

Աստղիկ.

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք` ՀԿ-ն կարո՞ղ է արդյոք կանխիկ գումարով գնում կատարել` 1 միլիոնից ավել գումարի շրջանակներում, կա՞ արդյոք սահմանափակում կանխիկ գնումների մասով ՀԿ-ին։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կանխիկի սահմանապակում ՀԿ համար

Հաշվապահական ծառայությունների մատուցում

Գագիկ.

Բարև ձեզ։
Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ն (գրանցված աշխատող չունի, հենց Ա/Ձ-ն է մատուցելու ծառայությունը) մատուցել հաշվապահական ընթացիկ վարման ծառայություններ` առանց գլխավոր հաշվապահի գործառույթների (սկզբնական փաստաթղթերի հետ աշխատանք, աշխատավարձի հաշվարկ, բանկային գործարքների հաշվառում և այլն): Ծառայություն ստացող ընկերությունը փոքր շրջանառությամբ է: Լիցենզիայի խնդիր առաջանու՞մ է:
Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հաշվապահական ծառայությունների մատուցում

Փոխանցման հաշվի օրինակ

Մանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ` կարո՞ղ եք կցել փոխանցման հաշվի օրինակ անգլերեն լեզվով:

Կարդալ ավելին Փոխանցման հաշվի օրինակ

Աշխատանքի թույլտվություն

Մարինե.

Եթե աձն ունի 1951թ. Կոնվենցիայի հիմքով ճամփորդական փաստաթուղթ, համարվում է փախստական և ազատվում է աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից, ճի՞շտ եմ հասկանում: Իսկ այս դեպքում կացության կարգավիճակ պետք է, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Աշխատանքի թույլտվություն

Վուլկանիզացիայի գործուենություն

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Վուլկանիզացիան 2018 և 2019 թթ գործել է արտոնագրային հարկով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեր ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Վուլկանիզացիայի գործուենություն

Արտադրանքի վաճառքի գին

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` կա՞ որևէ սահմանափակում արտադրանքի վաճառքի գին որոշելու համար, ինքնարժեքին ինչքա՞ն կարող եմ ավելացնել վաճառքի գին ստանալու համար:

Կարդալ ավելին Արտադրանքի վաճառքի գին

Հրամանի ձև

Արմենուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ հրամանի օրինակելի ձև ուղարկեք՝ աշխատողին հոբելյանի և երկարատև աշխատանքի համար դրամական պարգև դուրս գրելու համար:

Կարդալ ավելին Հրամանի ձև

Գործունեությունը կհամարվի՞ միկրոձեռնարկատիրություն

Կարեն․

Արդյո՞ք “Զբաղվածության հարցերին առնչվող գործունեություն” դասակարգչով ԱՁն կարող է համարվել միկրոձեռնարկություն։

Կարդալ ավելին Գործունեությունը կհամարվի՞ միկրոձեռնարկատիրություն

Իրական շահառուների հայտարարագիր

Աննա․

Բարև Ձեզ։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը արդյո՞ք պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող ԱՁ-ն ներկայացնի։

Կարդալ ավելին Իրական շահառուների հայտարարագիր

Տեխնիկական բնութագիր

Աննա․

Բարև ձեզ, հարցս գնումներին է վերաբերվում։ Կասե՞ք՝ տեխնիկական բնութագրի մեջ մատակարարման ժամկետը ինչպե՞ս պետք է գրվի։

Կարդալ ավելին Տեխնիկական բնութագիր

Անտոկոս փոխառության տրամադրում

Հայկ․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Այսպիսի հարց ունեմ․ եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն դրամարկղում ունի կուտակված գումար, կարելի՞ է արդյոք այդ գումարը այս պահին հիմնադրին անտոկոս փոխառության տալ, իսկ ամիսներ անց այդ փոխառության հաշվին մարել հիմնադրի շահաբաժնի պարտքը 529 հաշվով: Արդյո՞ք 2022թ. հուլիսից հետո այդ գործարքը կդիտվի կանխիկ գործարք և կհամարվի օրենքի խախտում: Այս պահին չեմ կարող շահաբաժին վճարել, քանի որ պատրաստ չենք 5% եկամտային հարկ մուծելու: Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Անտոկոս փոխառության տրամադրում

Շահույթի բաշխում

Քրիստինե․

Հարցս վերաբերվում է շահույթի բաշխմանը: ՍՊԸ-ների մասին օրենքում գրված է, որ շահույթը բաշխվում է տարին մեկ անգամ: Ինձ հետաքրքրում է` շրջանառության հարկի հետ կապված արդյո՞ք կարող ենք շահույթը բաշխել եռամսյակը մեկ անգամ` հարկերը վճարելուց հետո։

Կարդալ ավելին Շահույթի բաշխում

Ներմուծում 3-րդ երկրից

Արման․

Բարև, սիրելի կոլեգաներ, ո՞վ կասի․ 3-րդ երկրից ներմուծում անելիս ի՞նչ անելիքներ են առաջանում․ հայտարարագիր, հայտարարություն, վիճակագրական հաշվետվություն։ Շնորհակալ կլինեմ կոնկրետ և հստակ պատասխանների համար։

Կարդալ ավելին Ներմուծում 3-րդ երկրից

Կրեդիտորական պարտքերի մարում փոխառության հաշվին

Արա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Եթե կազմակերպությունը հիմնադրի տվել է փոխառություն, հիմնադիրը կարո՞ղ է կազմակերպության անունից մարել վերջինիս կրեդիտորական պարտքերը, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Կրեդիտորական պարտքերի մարում փոխառության հաշվին

Օտարերկրացին որպես տնօրեն

Էդուարդ․

Արդյ՞ոք օտարերկրյա քաղաքացին կարող է լինել ՀՀ-ում ՍՊԸ-ի տնօրեն, եթե այո, ապա ինչպիսի՞ պայմաններով։

Կարդալ ավելին Օտարերկրացին որպես տնօրեն

Արդյո՞ք գումարը կդիտվի որպես շահաբաժին

Արմինե․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետեւյալ հարցում: Կազմակերպությունն ՏՏ ոլորտ է: Տնօրենը միակ հիմնադիրն է, փոխառության կարգով կազմակերպությունից վերցնում է գումար (դոլլարով), հետո դա կարո՞ղ է դիտվել որպես շահաբաժին։

Կարդալ ավելին Արդյո՞ք գումարը կդիտվի որպես շահաբաժին

Արտարժույթով գործարքներ

Ռոման․

Բարև ձեզ:

1․ Եթե կազմակերպության բանկային հաշվից կանխիկացում է կատարում լիազոր անձ, բայց կազմակերպությունում որպես աշխատող գրանցված չէ: Ի՞նչ խնդիրներ և հետևանքներ կարող է ունենալ համալիր ստուգման ժամանակ։

2․ Եթե կազմակերպությունը ունի ռուբլու հաշիվ և դրամարկղ, դրամարկղային մուտքի և ելքի օրդերները լրացնելիս կարո՞ղ է ռուսերեն լրացվել։

3․ Եթե շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ բանկի դոլլարային հաշվից կանխիկացում է կատարում դոլլարով, ի՞նչ խնդիրներ կարող է առաջանալ։

Կարդալ ավելին Արտարժույթով գործարքներ

Հայտարարություն իրական շահառուների վերաբերյալ

Լիլիթ․

Խնդրում եմ ասել․ իրական շահառուի հայտարարագրի կազմելը ու՞մ ֆունկցիան է՝ գլխավոր հաշվապահի՞, թե՞ իրավաբանի:

Կարդալ ավելին Հայտարարություն իրական շահառուների վերաբերյալ