Category: Այլ

ԵՏՄ-ից ապրանքների ներմուծման դեպքում

Անի.

Բարև ձեզ: ԵՏՄ-ից ապրանք ենք ստանալու: Ցանկանում եմ իմանալ հերթական քայլերը, հաշվետվությունները, վճարումները:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԵՏՄ-ից ապրանքների ներմուծման դեպքում

Դայակ` պետության հաշվին ծրագրի վերաբերյալ

Խնթրում եմ կօգնեք՝ ԱՁ միկրոձեռնարկատեր է, այս պահին դադարեցված է և գտնվում ֆիզ. արձակուրդի մեջ, հունիսին լրանում է ժամկետը։ Լրանալուց հետո ուզում է աշխատել և օգտվել անձնական դայակ ծառայությունից, որի համար պետությունը տրամադրում է դայակի գումար։ Կասեք՝ ի՞նչ պետք է անի որպեսզի այդ գումարը տրամադրեն։ Պե՞տք է վերականգնի իր ԱՁ֊ն, թե՞ ուրիշ կազմակերպությունում պետք է գրանցվի որպես աշխատող։ Եվ ու՞մ պետք է դիմենք այդ հարցով սոցապ, թե՞ այլ տեղ։

Կարդալ ավելին Դայակ` պետության հաշվին ծրագրի վերաբերյալ

Արձանագրության օրինակ

Գոռ․

Հարգարժան ընկերներ, ժողովի արձանագրության ձև գոյություն ունի՞, թե՞ ոչ։ Եթե ունի՝ խնդրում եմ օգնեք ձեռք բերել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արձանագրության օրինակ

Ա/Ձ կարգավիճակի ստուգում

Նարեկ.

Բարև Ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքիր. որոշ ժամանակ առաջ ունեցել եմ ԱՁ և ուզում եմ իմանալ՝ այս պահի դրությամբ փակ է, թե՞ չէ: Չեմ օգտագերծում շուտվանից:

Կարդալ ավելին Ա/Ձ կարգավիճակի ստուգում

Կենսաթոշակի հաշվարկ

Վարդան Թովմասյան.

2021թ. հունիսին լրանում է 63 տարիս, աշխատում եմ և մինչև հիմա ունեմ 33 տարվա աշխատանքային ստաժ: Որքա՞ն է լինելու իմ կենսաթոշակի չափը:

Կարդալ ավելին Կենսաթոշակի հաշվարկ

Նույնականացման քարտի ակտիվացում

Անահիտ.

Բարև Ձեզ: Նույնականացման քարտն ակտիվացնելիս առաջին անգամ pin, puk գրելիս “Invalid blocked pin”, երկրորդ փորձի ժամանակ արդեն նման գրառում՝ “pin blocked”: Ի՞նչ անեմ, որ կարողանամ ակտիվացնեմ քարտը, միկրոյի հայտարարությունը կարողանամ ժամանակին ուղղարկել, էկենգի հղումները չառաջարկեք։

Կարդալ ավելին Նույնականացման քարտի ակտիվացում

Արդյո՞ք բաժնետերը կարո՞ղ է լինել որպես լիազոր և օգտվող

Վահան.

Բարև Ձեզ: Ընկերության բաժնետերը կարո՞ղ է լինել լիազոր և օգտվող՝ չհանդիսանալով ընկերության աշխատակից կամ պայմանագրային հարաբերություններ ունեցող անձ:

Կարդալ ավելին Արդյո՞ք բաժնետերը կարո՞ղ է լինել որպես լիազոր և օգտվող

Արդյո՞ք կարող են մերժել դիմումը

Արման.

Բարև Ձեզ: Պայմանագրաին զինծառայող եմ: 10 օրվա մեջ ներկայացրել եմ 2 զորացրման դիմում: Խնդրում եմ ասեք՝ իրավունք ունե՞ն մերժելու, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարող են մերժել դիմումը

Սննդի կետ բացելու համար

Sara.

Բարև ձեզ: Սննդի կետ բացելու համար (հիմնականում պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում), բացի սննդի տեսչություն փաստաթղթեր ներկայացնելուց, ուրիշ այլ գործընթաց պե՞տք է անցնել։ Կա՞ն սանիտարական և այլ ստանդարտներ, հատուկ պայմաններ, պարտադիր օգտագործվող տեխնոլոգիա, և այլն։ Թե՞ միայն փաստաթղթեր ներկայացնելն է։

Կարդալ ավելին Սննդի կետ բացելու համար

Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել

Nona.

Բարև բոլորին: Մի հարց կարելի՞ է: Եթե կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել մեկ այլ կազմակերպությանը՝ հումքի, ապրանքի արժեք, որից անցել է 1.5 տարի, բայց իրեն հաշիվ դուրս չեն գրել: Կարելի՞ է հիմա այդ գումարի դիմաց տվյալ կազմակերպությանը հաշիվ գրեն: Երկուսն էլ ԱԱՀ-ի դաշտում են:

Կարդալ ավելին Կազմակերպությունը բանկով գումար է փոխանցել

Ի՞նչ է նշանակում ՀՕ 260 հոդվածի 4-րդ կետը

Գոհար.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք ինձ՝ ի՞նչ է նշանակում ՀՕ 260 Հոդվածի 4 կետը. <<Առևտրական (առք ու վաճառքի) կամ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով իրականացվում է ապրանքների առանձնացված հաշվառում>>:

Կարդալ ավելին Ի՞նչ է նշանակում ՀՕ 260 հոդվածի 4-րդ կետը

Տնօրեն նշանակելու վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը նոր է բացվում: Կազմակերպությունը ունի 1 հիմնադիր, հիմնադրի որոշումով իրեն պետք է նշանակել տնօրեն, իր հետ կնքելով աշխատանքային պայմանագիր: Պետ. ռեգիստրի փաստաթղթի մեջ էլ նշված է, որ ինքը տնօրեն է, հիմա tax service-ում ես պետք է հայտ ուղարկե՞մ՝ իրեն նշանակելով տնօրեն, բայց իրենք ուզում են, որ տնօրեն նշանակեմ մեկ ուրիշի: Ինչպե՞ս վարվեմ:

Կարդալ ավելին Տնօրեն նշանակելու վերաբերյալ

Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր

Nora.

Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ:
ՀՀ ռեզիդենտ ընկերությունը կնքում է Կիպրոսում գտնվող ընկերության հետ ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր (ծառայությունը Կիպրոսի կազմակերպություն է մատուցելու): Ի՞նչ պետք է ներառվի պայմանագրում, ի՞նչ նրբություններ կարող են լինել (հարկային դրույթ):

Կարդալ ավելին Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր

Սրճաղացի տաղավարում տաք սուրճ վաճառելու համար

Լուսինե.

Բարև Ձեզ: Սրճաղացում տաք սուրճ վաճառելու համար ի՞նչ որ թույլտվություն է պետք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Սրճաղացի տաղավարում տաք սուրճ վաճառելու համար

Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ

Լուսինե.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, պետք է արտահանում կատարի՝ սննդամթերքի: Հաշիվը գրվու՞մ է առանց ԱԱՀ:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ

Հավաբուծությամբ զբաղվելու համար

Ալֆրեդ.

Կասե՞ք, եթե որոշել եմ հավի ճուտ պահել, հետո մեկ ամսականում վաճառել ռեստորաններին, հետո նորից գնել, ապա այս հավաբուծության ծրագրի համար գրանցում պե՞տք է:

Կարդալ ավելին Հավաբուծությամբ զբաղվելու համար

ՀԾ-ի հետ կապված

Anahit.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09.1.1, 23.2, 23.18, 23.23, 25, 26, 28, 44.1, 44.8, 46.9։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին ՀԾ-ի հետ կապված

Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ

Հասմիկ.

Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։

Կարդալ ավելին Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ

Էլեկտրոնային ՀԴՄ

Իկա.

Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. ՍՊԸ-ն օնլայն վաճառք է իրականացնում: Խնդրում եմ՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի մասին տեղեկություն հաղորդել։

Կարդալ ավելին Էլեկտրոնային ՀԴՄ

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Արմինե.

Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել

Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին

Արևիկ.

Բարև ձեզ։ Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին, ի՞նչից սկսել (հաշվետար եմ աշխատում):

Կարդալ ավելին Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին

Հագուստ ներմուծելու համար

Լիլիթ Դադայան.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք Գերմանիայից Հայաստան հագուստ ներմուծելու համար պայմանները:

Կարդալ ավելին Հագուստ ներմուծելու համար

Գրանցման հայտը սխալ է լրացվել

Եթե աշխատողի գրանցման հայտը սխալ է լրացվել՝ սխալ է պաշտոնը, աշխատաժամանակի տևողությունը: Կարո՞ղ եմ նշել, որ այս պաշտոնը լրացվել է սխալմամբ, և նորը գրել: Սխալը 2018թ. է:

Կարդալ ավելին Գրանցման հայտը սխալ է լրացվել

Ո՞ր ամսաթվով մուտք անել պահեստ

Կարինե․

Հարգելիներ, խնդրում եմ օգնել․
ԵՏՄ ներմուծման ժամանակ, եթե հաշիվ-ֆակտուրայի ամսաթիվը մարտի 7-ն է, ՀՀ սահմանի հատման ամսաթիվը ապրիլի 7-ը, ապա պահեստ մուտք ենք անում ո՞ր ամսաթվով։

Կարդալ ավելին Ո՞ր ամսաթվով մուտք անել պահեստ

Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար

Արսեն.

Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար