Category: Այլ

Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Ինչպե՞ս ստանալ ապրանքների համար շտրիխ-կոդերը

Սվետլանա․

Բարև Ձեզ, խնդրում եմ ուղղություն տալ՝ որտեղի՞ց և ինչպե՞ս ստանալ ապրանքների համար շտրիխ-կոդերը։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ստանալ ապրանքների համար շտրիխ-կոդերը

Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

Անի.

Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ։ Շրջ․ հարկով է աշխատում։ Ի՞նչ տարբերակ կա առանց ՀԴՄ-ի աշխատելու համար։ Կարո՞ղ եմ բոլոր ստացվող գումարները ստանալ բանկային փոխանցման միջոցով և ի՞նչ ձևով եմ ներկայացնելու եկամուտս հարկային:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է մեքենաների վերանորոգմամբ

ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Քրիստինե.

Բարև ձեզ: ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել, և դրանից հետո հաշվապահը լրացրել է դրամարկղային գիրքը, փոխառություն է ստացել և վճարել է կոմունալ, աշխատավարձ: Ի՞նչ աստիճանի վարչական տուգանք է հասնում դրա համար, խնդրում եմ, մանրամասնեք ու առաջարկեք տարբերակներ՝ ինչ անել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ի դրամարկղում առկա կանխիկ դրամական միջոցների վրա արգելանք է դրվել

Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
1. Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատեր:
2. Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:
3. Հնարավո՞ր է էլեկտրոնային դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ դառնալու համար, ՍՊԸ-ն հիմնադրվել է 07.03.2020թ.:

Կարդալ ավելին Ինչպե՞ս գրանցվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Կարելի՞ է արդյոք պասիվ եկամուտների վճարումը կատարել կանխիկ եղանակով

Սիմոն.

Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք պասիվ եկամուտների վճարումը կատարել կանխիկ եղանակով

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Ռազ.

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ արտադրել կոմպոտ: Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Կարդալ ավելին Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Կհետաձգվի՞ արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը

Լիլիթ․

Հարգելի գործընկերներ, տեղյա՞կ եք՝ հետաձգվելու՞ է արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը, կապված կորոնավիրուսի համավարակի հետ։

Կարդալ ավելին Կհետաձգվի՞ արդյոք հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը՝ մարտի 20-ը

Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում

Աստղիկ.

Բարև ձեզ: Մեկ հարց ունեմ. եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում, դեկրետում գտնվող անձը ի՞նչ արտոնություններ է ունենում:

Կարդալ ավելին Եթե հաստատությունը լուծարվում է կամ վերակազմակերպվում

ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Սվետլանա.

Բարև ձեզ: Ես 11.02.2020թ. գրանցել եմ ԱՁ, որը զբաղվելու է թխվածքի արտադրությամբ, ես առայժմ աշխատելու եմ մենակ: Ինչի՞ց սկսեմ, խնդրում եմ, մանրամասնեք: Եվ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվելու է թխվածքի արտադրությամբ

Ինչպե՞ս հաշվարկել մաշվածությունը հիմնական միջոցի վերակառուցումից հետո

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք հասկանամ՝ հիմնական միջոցի վերակառուցումից հետո ինչպե՞ս են հաշվում ամորտիզացիան այդ տարվա և մնացած տարիների համար:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել մաշվածությունը հիմնական միջոցի վերակառուցումից հետո

ՍՊԸ հիմնադրումից հետո անհրաժեշտ քայլերը

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Խնդրում եմ, ասեք՝ ՍՊԸ հիմնադրելուց հետո ի՞նչ է պետք անել:

Կարդալ ավելին ՍՊԸ հիմնադրումից հետո անհրաժեշտ քայլերը

Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Կարինե.

Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ: Եթե այո, ի՞նչ պետական գրանցումներ են պետք:

Կարդալ ավելին Կարո՞ղ է տեխսպասարկում իրականացնող ՍՊԸ-ն ունենալ բուժկետ

Որո՞նք են իրավաբանական անձի համար կնիքի պարտադիր կիրառության դեպքերը

Արմինե.

Բարև ձեզ: Կցանկանամ իմանալ ՓԲ ընկերության ֆիրմային կլոր կնիքը ու՞մ ստորագրությունների վրա է դրվում և ո՞ր փաստաթղթերի վրա է պարտադիր դրվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Որո՞նք են իրավաբանական անձի համար կնիքի պարտադիր կիրառության դեպքերը

Անձը ցանկանում է դեղատուն բացել

Ժանետ.

Բարև ձեզ: Ուզում եմ դեղատուն բացել, կասե՞ք՝ ընթացակարգը ինչպե՞ս է արվում:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է դեղատուն բացել

Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է իմանալ՝ խանութներին սնունդ մատակարարելու դեպքում ինչ քայլեր են հարկավոր, և որն է նպատակահարմար՝ գրանցվել որպես ԱՁ, թե ՍՊԸ բացել կամ գրանվել որպես ընտանեկան բիզնես։ Ես չունեմ այլ բիզնես, սկսնակ եմ, խնդրում եմ ուղղորդել։

Կարդալ ավելին Խանութներին սնունդ մատակարարելու դեպքում

ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար

Սառա․

ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնել։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար

Դասակարգչի դիրքը որոշելու համար

Արմեն․

Բարև ձեզ։

Ա/Ձ ձեռնարկատիրական գործունեության տեսակի դասահարգիչը ո՞վ է որոշում, ու՞մ պետք է դիմել, եթե չեն կողմնորոշվում՝ որ դիրքում է գործունեությունը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դասակարգչի դիրքը որոշելու համար

Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

Կոլյա.

Մտադիր եմ ԱՁ բացել և զբաղվել առողջ ապրելակերպի դասին վերաբերող պարագաների արտադրությամբ, մասնավորապես՝ պնևմատիկ կորսետների արտադրությամբ: Ո՞րն է իմ քայլերի հերթականությունը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը ցանկանում է ԱՁ բացել և զբաղվել պնևմատիկ կորսետների արտադրությամբ

ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ

Արմեն.

Բարև ձեզ։ ՍՊԸ (էլեկտրոմոնտաժման ծառայություններ մատուցող, էլեկտրական սարքավորումների սպասարկում) բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ՝
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ,
2. ի՞նչ հարկով է հարկվելու,
3. արդյո՞ք սկզբում աշխատողներ պետք է գրանցել,
4. տվյալ գործունեության համար լիցենզիա հարկավո՞ր է։

Կարդալ ավելին ՍՊԸ բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ

Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված

Արմեն.

ՍՊԸ-ների մասին օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխումը ընկերության մասնակիցների միջև:
Հարց.
Շահույթի բաշխման մասին ընդհանուր ժողովի կողմից ընդունվող որոշման ժամկետի հետ կապված կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում, հնարավո՞ր է արդյոք այդ որոշումն ընդունել հաջորդ տարվա մեջ ցանկացած ժամանակ, օրինակ՝ հաջորդ տարվա դեկտեմբեր ամսվա մեջ։

Կարդալ ավելին Շահույթի բաշխման մասին որոշման ընդունման ժամկետի հետ կապված

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

Արմեն.

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Կարդալ ավելին ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ

ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ

Նաիրա.

Բարև ձեզ: Եթե ես միկրոձեռնարկատեր եմ՝ ԱՁ, մատուցում եմ ծառայություն, կահույքի արտադրությամբ եմ զբաղվում։ Եթե լինում է պատվեր, տրամադրում եմ հանձնման-ընդունման ակտ և պայմանագիր, կասե՞ք՝ ՀԴՄ պե՞տք է, թե՞ ոչ, չէ՞ որ չեմ հանդիսանում առևտրային կազմակերպություն։ Գումարը փոխանցումով եմ ստանում: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ-ն զբաղվում է կահույքի արտադրությամբ