Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտոնագրի հետ կապված

Արուսյակ.

Մի հարց ևս. ես ունեմ արտոնագիր, համաճարակի հետ պայմանավորված չեմ աշխատել 1 տարի և չեմ մոտեցել հարկային։ Հիմա ինձ մոտ ցույց է տալիս գործող, սակայն հասցե չկա: Հնարավո՞ր է,ո ր ես ինչ որ վճարումներ պետք է կատարեմ, եթե չեմ դիմել հարկային: Հիմա ուզում եմ նորից վերսկսել գործունեությունս, սակայն այլ վայրում և այլ հասցեով, արդյո՞ք կարող եմ ներկայիս արտոնագրով աշխատել, թե՞ պետք է նորի համար դիմեմ: Նախապես շնորհակլություն:

Կարդալ ավելին Արտոնագրի հետ կապված

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Ջնջված հաշիվ

Անի․

Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։

Կարդալ ավելին Ջնջված հաշիվ

Ուղղում դրամարկղային գրքում

Լիաննա.

Հարգելի հաշվապահներ, եթե դրամարկղի մուտքի օրդերում համարը կրկնվել է և արդեն այդպես լրացվել է գրքում, ինչպե՞ս վարվել, ջնջում անել և ուղղել, թե՞ թողնել այդպես։

Կարդալ ավելին Ուղղում դրամարկղային գրքում

Հրամանների մատյան

Լուս.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել հրամանների հաշվառման մատյանի ձև:

Կարդալ ավելին Հրամանների մատյան

Հաշվի չեղարկում

Հասմիկ.

Ողջույն։ Հաշիվ վավերագրում լրացուցիչ պայմաններ բաժնում սխալմամբ նախորդ հաշիվ վավերագրի մատուցման տվյալններն են մնացել։ Կարիք կա՞ չեղյալ հայտարարվի տվյալ հաշիվն ու նորը դուրս գրվի։

Կարդալ ավելին Հաշվի չեղարկում

Հանձնման-ընդունման ակտ

Վահրամ.

Բարև Ձեզ: Ինձ անհրաժեշտ է գույքի հանձնման-ընդունման ձև:

Կարդալ ավելին Հանձնման-ընդունման ակտ

Գնման ակտ

Սյուզաննա.

Բարև ձեզ: Ֆիզիկական անձից գյուղատնտեսական ապրանքներ` ձուկ, ձեռք բերելու համար երկկողմանի, թե՞ միակողմանի գնման ակտ է կազմվում:

Կարդալ ավելին Գնման ակտ

Հարկային դաշտի ընտրություն

Ջեմմա.

Բարև Ձեզ։
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ եմ պատրաստվում բացել և աշխատել Wildberries-ի հետ։ ԱՁ-ն ունենալու է տարածք, որտեղ Wildberries-ը ուղարկելու է հաճախորդի պատվերները։ ԱՁ-ն կապ չի ունենալու հաճախորդի Wildberries-ին վճարվող գումարի հետ, միայն ամեն վաճառքից ստանալու է որոշակի տոկոսային գումար, որը ավտոմատ կերպով փոխանցվելու է ԱՁ-ի հաշվեհամարին։ Այսպիսով իմ եկամուտը ձևավորվելու է այդ տոկոսային գումարից։ Խնդրում եմ ինձ հուշել և ուղղորդել՝ ի՞նչ հարկման դաշտում եմ աշխատելու, ինչպե՞ս պետք է հաշիվ դուրս գրեմ Wildberries-ին (իրենից ստացած եկամուտը ցույց տաալու համար), որը հանդիսանում է ոչ հայաստանյան կազմակերպություն։

Կարդալ ավելին Հարկային դաշտի ընտրություն

Ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր

Արմեն․

Հարգելի ընկերներ, ինձ անհրաժեշտ է ծառայությունների անհատույց մատուցման պայմանագրի ձև, խնդրում եմ օգնեք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ծառայությունների անհատույց մատուցման պայմանագիր

Գրանցվել որպես ԱՁ

Արայիկ․

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար։

Կարդալ ավելին Գրանցվել որպես ԱՁ

Էլեկտրոնային դրամարկղի գիրք

Անի.

Հաշվապահներ ջան, տեղյա՞կ եք` էլեկտրոնային գրանցած դրամարկղի գիրքը չենք կարո՞ղ էլ փոխել թղթային գրանցել:

Դրամարկղային գրքի վերաբերյալ բոլոր հարցերը 1 հղումով >>>

Կարդալ ավելին Էլեկտրոնային դրամարկղի գիրք

Հաշվի դուրսգրում ԼՂՀ կազմակերպությանը

Ռուզաննա.

Արցախին հաշիվ գրելու դեպքում կա՞ 5 օրինակ գրելու անհրաժեշտությունը: Օրենը գործու՞մ է հիմա:

Կարդալ ավելին Հաշվի դուրսգրում ԼՂՀ կազմակերպությանը

ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Անահիտ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Բժշկական ջերմաչափերը ԱԱՀ-ից ազատվա՞ծ են, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը կարո՞ղ է հաշվարկային հաշիվ դուրս գրել այդ ապրանքներով։
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱԱՀ-ից ազատված գործարքներ

Հրամանագրքի վարման անհրաժեշտություն

Արմինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասե՞ք` հրամանագիրք վարելը ոչ պարտադիր դառնալու համար համապատասխան որոշումը:

Կարդալ ավելին Հրամանագրքի վարման անհրաժեշտություն

Դրամարկղային գիրք

Լիլի.

Երկու հարց ունեմ. հանրային սնունդ կազմակերպող ՍՊԸ-ն միկրոյի դաշտում է աշխատում, դրամարկղի գիրք վարելը պարտադիր չէ՞: Հարկայինով բայց արդեն գրանցել են, իսկ եթե ունեմ, բայց չվարե՞մ:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրք

Արտահանում ՌԴ

Նելլի.

Բարև ձեզ: Կազմ-ը աշխատում է ԱԱՀ-ով, ապրանք է արտահանել ՌԴ, գրվել է թղթային հաշիվ 30.11.21-ով` արտարժույթով, սահմանը հատել է 03.12.2021-ին: Ինվոյսինգով, ո՞ր օրով պետք է գրվի հաշվարկայն փաստաթուղթ և, ո՞ր օրվա կուրսով:
Շնորհակալություն

Կարդալ ավելին Արտահանում ՌԴ

Դրամարկղային գիրք

Գայանե.

Բարև Ձե: Եթե խանութը աշխատում է շրջհարկով, արդյո՞ք պետք է ունենա դրամարկղային գիրք: Ա/Ձ է և ունի մեկ գրանցված աշխատող: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային գիրք

Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Էլեն.

Բարև բոլորին: Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով, հոկտեմբեր ամսվա ստացված հաշիվները ստորագրված չեն եղել, բայց ներառվել են հաշվետվության մեջ: Խնդրում եմ, կասե՞ք` ի՞նչ հարկային պատասխանատվության է ենթարկվելու: Նախապես շնորհակալ եմ պատասխանելու համար:

Կարդալ ավելին Չհաստատված էլեկտրոնային հաշիվներ

Հաշիվ վավերագիր արտահանման դեպքում

Սաթեն.

Խնդրում եմ պատասխանեք. ԵՏՄ ապրաքի արտահանման դեպքում էլեկտրոնային հաշիվ վավերագրի դուրս գրումը պարտադիր՞ է, թե՞, կարող ենք միայն счет-фактура գրել:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիր արտահանման դեպքում

Հանձնման-ընդունման ակտ

Սեդա․

Բարև ձեզ: Կարո՞ղ եք մեքենաների հանձնման-ընդունման ակտի ձև ուղարկել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հանձնման-ընդունման ակտ

Հարկային հաշիվ դուրս գրելու համար

Արուսիկ․

Բարև Ձեզ։
Եթե ՍՊԸ-ն ուզում է հարկային հաշիվ դուրս գրել, բայց միկրոձեռնարկատիրական ոլորտում է աշխատում, պե՞տք է հանձնի 264 ձևը, դառնա ԱԱՀ վճարող, այնուհետև հաշիվ դուրս գրի։

Կարդալ ավելին Հարկային հաշիվ դուրս գրելու համար

Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Անահիտ․

Ես ԱՁ եմ, բանջարեղեն եմ գնում գյուղացուց և տալիս եմ հանրային սնունդի օբյեկտներին: Ունեմ բոլոր համապատասխան փաստաթղթերը և’ գյուղապետարանի, և’ պայմանագիր տվյալ գյուղացիների հետ: Ես ձեռք բերման փաստաթղթերը պե՞տք է ամեն օր գրեմ, ինչպե՞ս անեմ, որ ամիսը մեկ գրեմ։

Կարդալ ավելին Գյուղմթերքի ձեռքբերման փաստաթղթեր

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Քրիստինե.

Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատելու առավելագույն ժամանակահատվածը մեկ տարի է չէ՞, այդ մասին օրենքի ո՞ր հոդվածում է գրված:

Կարդալ ավելին Քաղաքացիաիրավական պայմանագիր

Հաշիվ վավերագիր գրելու համար

Հրանտ.

Բարև ձեզ, հարգելիներս։ Ես ունեմ նոր ԱՁ` հացաբուլկեղենի արտադրում և վաճառք խանութներին։ Ցանկանում եմ անձամբ լրացնել հաշիվ ֆակտուրա, խնդրում եմ հուշել ի՞նչ կերպ, կամ ի՞նչ ծրագրով կարող եմ լրացնել հաշիվ ֆակտուրա։

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիր գրելու համար

Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ

Արփի․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Նախկին հաշվապահը դրամարկղի գիրքը լրացնելիս հաշվի չի առել, որ փոխվել է տարին, և շարունակել է օրդերների հերթական համարները։ Կասե՞ք՝ ինչ կարող եմ անել այս դեպքում, և ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Դրամարկղի գրքի լրացման վերաբերյալ

Հաշիվ վավերագիր

Անի.

Հարգելի հաշվապահներ ջան, եթե ԱԱՀ աշխատող ենք, բեռնափոխադրությամբ ենք զբաղվում: Ասվում է, որ հարկային հաշիվ կարող ենք չգրել: Արդյո՞ք դա վերաբերվում է նաև հաշիվ վավերագիր (ծառայությունների մատուցման, աշխատանքներ կատարման), հաշիվներ դուրս գրմանը նույնպես:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագիր

Հաշիվ ոչ նյութական ակտիվի համար

Կարինե.

Բարև Ձեզ:
Մի հարց։ Եթե կազմակերպությունը ոչ նյութական ակտիվ է վաճառել` ի՞նչ հաշիվ պետք է գրի:

Կարդալ ավելին Հաշիվ ոչ նյութական ակտիվի համար