Category: Հարց ու պատասխան
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր
Անյուտա.
Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ, արձագանքեք:
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր՝ երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը: Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:
Ի՞նչ է նշանակում ձևակերպումը
Անի.
Խնդրում եմ ասել, թե ինչ է նշանակում ձևակերպումը։
1.Դտ֊527 Կտ֊524
2.Դտ֊713 Կտ֊527
3.Դտ֊211 Կտ֊228
Գործառնությունների կազմում
Անի.
Օգնեք կազմել գործառնություններ.
1.Դ֊տ Վարչական ծախս Կ֊տ Կարճաժամկետ կրեդիտորական պարտք աշխատողներին աշխատավարձի վճ. գծով
2.Դ֊տ Կարճ. կրեդիտորական պարտք աշխատողներին աշխատավարձի վճարման գծով Կ֊տ Կարճ. կրեդիտորական պարտք բյուջեին
3.Դ֊տ Նյութեր Կ֊տ Դեբիտորական պարտք առհաշիվ տրված գումարների գծով
ՍՊԸ դադարեցնում է իր գործունեությունը
Lil.
Բարև ձեզ, ուզում եմ ճշտել հետևյալը` ՍՊԸ զբաղվում է մանրածախ առևտրով: Հունվարի 1-ից մտադրված է դադարեցնել գործունեությունը, քանի որ վնասով է աշխատում: Խնդրում եմ նշել, թե ինչպիսին է ընթացակարգը, ի՞նչ պետք է անի տնօրենը տաղավարի գործունեությունը օրենքով սահմանված ձևով դադարեցնելու համար:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն
Տիգրան.
Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:
Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են
Ալենուշ.
Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:
Եթե ընկերությունը կորցրել է դրամարկղային գիրքը
Արմեն.
Բարև ձեզ: Եթե ընկերությունը կորցրել է դրամարկղային գիրքը, ի՞նչ պետք է անել նման դեպքում:
Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային
Մարիամ.
Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ն
Հայկ.
Բարև ձեզ, ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի վճարի չափը: Կատարված աշխատանքի պայմանագրի ընդհանուր գինը 1 000 000 դրամ է, որից նյութածախսը ըստ հաշիվ ապրանքագրի կազմել է 700 000 դրամ, ևս ունեմ գրանցված աշխատող 100 000 դրամ աշխատավարձով: ԱԱՀ վճարվելիք գումարը որոշվում է մնացած 200 000 × 20%, թե՞ ուրիշ բանաձևով:
Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է
Gor.
Բարև ձեզ:
Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է: Դրամը արժեզրկվում է: Արտարժույքի վերագնահատումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանկի վրա` դրական, բազասական, թե՞ չեզոք, և կբացատրե՞ք: Շնորհակալություն:
ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց
Էդվարդ.
Չէի՞ք օգնի կազմել հաշվապահական ձևակերպում. “Կահույքի սրահ” ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց 1.200,0 դրամ արժողությամբ: Ձեռքբերման պահին գնահատվում է հաստոցի օգտակար ծառայություն 10 տարի, իսկ մնացորդային արժեքը` 40,0 դրամ, այսինքն մաշվածության գումարը կազմում է 1.160,0 դրամ:
ԱԱՀ շեմի վերաբերյալ
Արմ.
Գործընկերներ ջան, ի՞նչ նորություն ունեք ԱԱՀ շեմից` 2019-ին այն մնում է նույնը` 115 մլն, թե՞ իջնում է 58.35 մլն:
Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք
Թեհմինա.
Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :
Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:
Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի
Իզաբելա.
Հարգելի գործընկերներ,
ԼՂՀ Հայաստանյան մասնաճյուղը կատարել է ապրանքի ներմուծում, կատարել է մաքսային ծառայությունների վճարում և պետք է ապրանքը տեղափոխի ԼՂՀ: Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի:
Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ
Իննա.
Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:
Արդյո՞ք դրոշմանիշային վճարը կարող է վճարվել գործատուի միջոցների հաշվին
Նվարդ.
Գործատուն կարո՞ղ է աշխատողի փոխարեն վճարել դրոշմանիշային վճարը` անկախ այն հանգամանքից, որ աշխատավարձը բարձր է նվազագույնից:
ՀԴՄ հասցեի փոփոխության հետ կապված
Աննա.
Դեղատնային գործունեությունը այլ հասցե տեղափոխելու դեպքում մինչ նոր լիցենզիա ստանալը ՀԴՄ-ի հասցեն կարո՞ղ ենք փոխել:
Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:
Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում աշխատավարձ
Աննա.
Բարև ձեզ, ցանկանում եմ ինձ լիովին նվիրել բարեգործական գործունեության։ Բայց այն լիակատար իրականացնելու համար պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեմ։ Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում “աշխատավարձ” այն անձանց համար, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում։ Շնորհակալություն։
ԱՁ զբաղվելու է շինարարությամբ
Հայկ.
Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։
Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը
Կամո.
Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:
Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ
Անուշ.
Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:
Արդյո՞ք վճարվում է սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ
Մարինա.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք երբ գտնվում ես ֆիզ. արձակուրդում, կուտակային կենսաթոշակի գումարը վճարվում է:
Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Էլյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:
Համաձայնագրի տիպային ձև
Արթուր.
Բարի լույս, ՀԱՅԵՐ:
Ինձ պետք է համաձայնագրի տիպային ձև: Համաձայնագիրը համագործակցության բնույթ պետք է կրի, համագործակցությունը՝ տարբեր մշակութային միջոցառումների անցկացում և այլն: Խնդրում եմ արձագանքել:
Հաշվապահական ձևակերպումներ
Անժելա.
Խնդրում եմ տալ համապատասխան ձևակերպում:
1) Կազմակերպությունը կանխիկ գնում է 10 000 դրամ ապրանք վերավաճառքի համար:
2) Կազմակերպությունը ապրանքների կանխիկ իրացումից ստանում է 11 000 դրամ:
3) Ա կազմակերպությունը ապառիկ Բ կազմակերպությանը 15 000 դրամ ապրանք է վաճառում:
ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ բացել հացի արտադրամաս: Ապառիկ ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել, այսինքն, որ գումարն ամսեամիս վճարեմ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար: Կանխավ շնորհակալություն:
Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք
Աշխեն.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:
Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը
Բարև ձեզ: Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը ճի՞շտ է արդյոք:

