Category: Հարց ու պատասխան
Համակարգը սոց. վճար չի հաշվարկում
Արմինե.
Հաշվապահներ ջան, գրանցել եմ սոց. վճար կատարող աշխատողի երեխայի խնամքի արձակուրդ, սակայն համակարգը 3 000 դրամ սոց. վճարը չի հաշվարկում, ինչի՞ց կլինի:
Գործուղումից վերադառնալուց չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ
Սաթեն.
Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք:
Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:
Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ
Anna.
Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:
Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը
Արթուր.
Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Վիճակագրական ծառայությանը ներկայացված տվյալների ճշգրտություն
Աշոտ.
Կոլեգաներ ջան, որևէ մեկի մոտ վիճակագրական ծառայությունից ստուգում իրականացվե՞լ է: Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում վիճակագրական ծառայությանը մեր կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը:
Վառելիքի ծախսի նորմաներ
Անի.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը
Կարինե.
Խնդրում եմ նկարագրել «Բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը և նրա արտացոլումը հարկային մարմնում վարվող քարտի վրա:
Ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն
Աննա.
Բարև ձեզ, ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն, եթե հիմնադրամը որևէ գործունեություն չի ծավալում, տնօրենի հետ պայմանագիր կնքված չէ, տնօրենը չի վարձատրվում և հրաժարվում է շարունակել աշխատանքը, սակայն հիմնադիրների կողմից որևէ քայլ չի արվում հիմնական տնօրեն գտնելու և Ժ/Պ-ին փոխելու ուղղությամբ: Կարո՞ղ է արդյոք տնօրենի Ժ/Պ-ն պարզապես դադարեցնել իր աշխատանքը, թե՞ կան պարտադիր գործողություններ, և առանց դրանց կատարման տնօրենի Ժ/Պ-ն կարող է ունենալ խնդիրներ: Կանխավ շնորհակալ եմ:
Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրներ
Mariam.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք ինձ գտնել Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության խնդիրները իրենց լուծումներով:
Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ
Գեղամ.
Խնդրում եմ ասացեք` ու՞մ նկատի ունի կառավարության 11.08.2005 թ. N 1384-Ն որոշումը հավելված 1-ի 12-րդ կետում. “Ինքնաթիռների երթևեկության անվտանգության տեխնիկներ” ասելով:
Ծրագիրը եկամտային հարկը պակաս է հաշվարկում
Հասմիկ.
Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 – ի 23 % – ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:
Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս
Արտյոմ.
Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:
Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:
Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ
Նարեկ.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ
Լիլիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ տրամադրել արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:
Որակավորման քննության հարցատոմսեր
Артак Акопян.
Ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարելի է ներբեռնել հաշվապահների որակավորման քննության հարցատոմսերը:
Հոսթելի հաշվապահական հաշվառում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:
1С 7.7-ի ուսումնական տարբերակ
Լանգրիգ.
Հարգելիներս, որտեղի՞ց կարող եմ բեռնել 1С 7.7-ի ուսումնական տարբերակ:
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով
Հաշվապահ.
Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:
Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ
Արմ.
Ո՞վ կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ տալ կամ ուղարկել էլ. փոստիս:
Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ
Արման.
Բարև ձեզ: Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ:
Մաքսազերծման գործընթացը անձամբ կատարելու համար
aram2018.
Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ
Գագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել
Կարեն Հակոբյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:
Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել
Հովհաննես.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:
Շնորհակալություն:
Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է
Լիլ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:
Նկարահանում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում
Artur_Avetisyan.
Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել` օպերները ստուգման ընթացքում (օպերատիվ հետախուզական միջոցառումներ), իրավունք ունե՞ն նկարահանել մեքենան և մեքենայի ներսում եղած ապրանքները: Ըստ օրենքի նայում եմ, որ արտաքին նկարահանում կարող են կատարել, բայց ըստ “դատական” օրենսգրքի` միայն դատարանի որոշման հիման վրա: Ակնկալում են շուտ պատասխանի: Հարգանքներով Արթուր:
Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը
Նարչիկ.
Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը: Առաջ տարին մեկ ներկայացնում էինք շահութահարկի զրոյական հաշվարկ, իսկ նոր օրենսգրքի համաձա՞յն, խնդրում եմ, հուշեք: Նշեմ, որ պետական և համայնքային աղբյուրներից ֆինանսավորում չենք ստանում:
ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար
Միքայել.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, կարո՞ղ եմ թղթային հաշիվ ուղարկել ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար, քանի որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ չեմ կարողանում դուրս գրել։
ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար
Վ.Սարգսյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար ի՞նչ է հարկավոր: Գերազանցել ենք շեմը և անվանացանկը պարտադիր է: Կա կազմակերպություն կամ անհատ, ով կարող է լրացնել անվանացանկը: Խնդրում եմ արձանգանքել:

