Category: Հարց ու պատասխան

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221

Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

Նառա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:

Կարդալ ավելին Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Sahun.

Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ.
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:

Կարդալ ավելին ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում

Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում

Մխիթար.

Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:

Կարդալ ավելին Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում

Միջին աշխատավարձի հաշվարկ

Մարիամ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2017թ. փետրվարի 5-ին: 6 ամիսը լրանալուց հետո՝ սեպտեմբերի 10-ից գնում է արձակուրդ: Արդյո՞ք փետրվար ամիսն էլ է մտնում միջին աշխատավարձի հաշվարկի մեջ, և եթե այո, ապա ինչպե՞ս:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջին աշխատավարձի հաշվարկ

Եթե Ա/Ձ-ն իր հաշվեհամարից գումար կանխիկացնի

Արայիկ.

Եթե Ա/Ձ-ն իր հաշվեհամարից գումար կանխիկացնի, արդյո՞ք դա կարող է պատասխանատվություն առաջացնել:

Կարդալ ավելին Եթե Ա/Ձ-ն իր հաշվեհամարից գումար կանխիկացնի

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.

Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:

Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

Արայչո.

Բարև ձեզ: Ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում

Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար

Արամ.

Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար

Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Նանե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:

Կարդալ ավելին Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել

Հաշվապահական ծրագրի ուսուցում

Նաիրա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ հայտնեք ինձ` ո՞ր ուսուցման կենտրոնում կարելի է որակյալ 1С ծրագիր սովորել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագրի ուսուցում

Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ

Սերգեյ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ինձ հուշել` կոսմետոլոգի և լազերային էպիլյացիայի ծառայությունները արտոնագրային վճարով հարկվու՞մ են, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Հրաչյա.

Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:

Կարդալ ավելին Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում

Սուրեն.

Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում

Դրոշմանիշային վճարները չեն վճարվել

Լիանա.

Բարև ձեզ:

Զինվորիների համար կատարվող պահումները՝ 1 000 դրամի տեսքով, եթե ուշացվել է մի քանի ամիս, արդյո՞ք տույժ կամ տուգանք կա սահմանված: Կամ եթե հրաժարվում ենք վճարելուց, ի՞նչ պատասխանատվություն է գործում:

Կարդալ ավելին Դրոշմանիշային վճարները չեն վճարվել

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Կարդալ ավելին Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Արդյո՞ք ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

Կարեն.

Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ օրենքի փոփոխությունների հետևանքով հասարակական կազմակերպությունները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Արդյո՞ք դա այդպես է:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՀԿ-ները կարող են զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ

ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ

Անի.

Բարև ձեզ, կներեք մի հարց էի ցանկանում տալ. ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ՝ կանխավճարի օգտագործում դաշտում նշվելով որոշակի գումար: Սակայն կանխավճարի մուտք չի եղել նախքան այդ: Հետո չեկը ետ է կանչվել, քանի որ դա բնականաբար սխալ է եղել: Ցանկանում էի ճշտել` նման դեպքում հնարավո՞ր է որևէ տուգանք կամ խնդիր առաջանա:

Կարդալ ավելին ՀԾ հաշվապահ ծրագրով տպվել է կանխավճարի չեկ

Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը

Մարիամ.

Հարգելի անդամներ,
ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը, եթե աշխատողը աշխատում է ժամավճարով:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդայինը

Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ

Կարինա.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և տվել եմ ազատման դիմում: Ինձ հասնու՞մ է վերջնահաշվարկ, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ

Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն

Սամվել.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն, նաև լինի այլ ՍՊԸ-ի հիմնադիր և տնօրեն կամ հիմնադիր և լինի հաշվապահի հաստիքում:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը կարո՞ղ է զբաղեցնել հիմնադրամի տնօրենի պաշտոն

Գործուղման հրամանի օրինակ

Տաթև.

Բարև ձեզ, խնդրում եմ գործուղման հրամանի օրինակ ուղարկել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործուղման հրամանի օրինակ

Անձը իր այգում մոշ է աճեցնում

Arman.

Բարև ձեզ, ես իմ այգում (300 քառ․ մ․) մոշ եմ աճեցնում, մյուս տարի արդեն բերք կհավաքեմ: Բերքը վաճառելու համար պե՞տք է գրանցվեմ որպես Ա/Ձ և ի՞նչ հարկ պետք է մուծեմ:

Կարդալ ավելին Անձը իր այգում մոշ է աճեցնում

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Մարիամ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանու՞թ՝ շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա:

Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք

Շուշանիկ.

Բարև ձեզ: Իսկ ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք, թե ոչ: Ուշացրել ենք եկամտային հարկի վճարումը, պետք է յուրաքանչյուր օրվա համար վճարենք 0.15 տոկոս տույժ: Հնարավո՞ր է որևէ տեղ տեսնել` որքան է կազմում այս պահի դրությամբ կուտակված գումարը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կարող ենք ստուգել` ունե՞նք տույժ կամ տուգանք

Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է

Զառա Սարգսյան.

Բարև ձեզ:

Եթե Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է, արդյո՞ք նա կստանա ծննդաբերության նպաստ թե որպես Ա/Ձ և թե աշխատավայրից։

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է

Պահակի աշխատավարձի վերաբերյալ

Հուսիկ.

Բարի օր: Տարբեր հերթափոխների պահակներ ստանում են տարբեր վարձատրություն: Շուրջօրյա պահակային ծառայություն կատարող չորս պահակները պետք է տարին մեկ անգամ գնան արձակուրդ: Նրանց փոխարինելու համար ընդունված հինգերորդ պահակը, որը պետք է աշխատի տարվա մեջ չորս ամիս,փաստորեն ստանում է ավելի ցածր վարձատրություն նույն աշխատանքային պայմաններում և նույն աշխատաժամերի դեպքում: Ճի՞շտ է վարվել հիմնարկի ղեկավարը պահակներին արձակուրդների ընթացքում փոխարինման եկած նոր աշխատակցին ավելի ցածր դրույքաչափով աշխատանքի ընդունելով:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Պահակի աշխատավարձի վերաբերյալ

ԱԱՀ հետ ստանալու վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ, մեր ընկերությունը կուտակել է ավելի քան 70 միլիոն դրամի ԱԱՀ, այժմ ցանկանում ենք գումարի մի փոքր մասը հետ ստանալ, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին ԱԱՀ հետ ստանալու վերաբերյալ

ՀԴՄ կտրոնի վերաբերյալ

Աննա.

Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս արտադրություն է, ես իրավունք ունե՞մ գնորդին տրամադրել միայն ՀԴՄ կտրոն, թե՞ հաշիվ-ապրանքագիրը պարտադիր է դուրս գրել:

Եթե պարտադիր չէ, ապա մինչև 300 000 միանվագ կարո՞ղ եմ կտրոն տրամադրել: Եթե հնարավոր է` օրենքի կետ հղեք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ կտրոնի վերաբերյալ