Category: Հարց ու պատասխան
Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ
Ռոման.
Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Կազմակերպությունը գերազանցել է ԱԱՀ շեմը
Արման.
Ողջույն, հարգելի գործընկերներ: Կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը` այս տարվանից հայտնվելով հարկման ընդհանուր համակարգում: Հարց. ինչպե՞ս են կատարվում կանխավճարները, եթե շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մարտի 20-ից հետո:
Միջազգային կազմակերպություններ
Մարինա.
Բարև ձեզ:
Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։
Կանխավ շնորհակալություն:
Ոչ ռեզիդենտի համար իրականացված ծախսեր
Ֆլորա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կարող եք, ինձ օգնեք:
Կազմակերպությունը գործընկեր օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին հյուրընկալել է և հոգացել նրա որոշակի ծախսեր: Արդյո՞ք հարկավոր է այդ գումարը հարկել եկամտային հարկով (ոչ ռեզիդենտի համար) և քանի՞ տոկոսով պետք է այն հաշվարկել:
Օրապահիկի վերաբերյալ
Տաթևիկ.
Այսպիսի հարց ունեմ: Իմ կազմակերպությունը ուղարկում է ինձ վերապատրաստման: Ես փաստացի լինում եմ արտերկրում 4 օր, որից 3 օր զուտ վերապատրաստումն է: Արդյո՞ք պետք է իմ կազմակերպությունը ինձ վճարի օրապահիկ 4 օրվա համար: Նշեմ նաև, որ թռիչքի օրը ընտրված Է իրենց կողմից և հյուրանոցը վճարվում է: Եվ արդյո՞ք ուղևորափոխադրումը օդանավակայանից հյուրանոց և հակառակը նույնպես օրապահիկի մեջ է մտնում:
Կանխավ շնորհակալություն:
Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը
Վահե.
Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Կարող է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:
Շահութահարկի հաշվետվություն
Յուրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպության գործունեությունը շահույթ չի հետապնդում (ՀՈԱԿ է), ռեզիդենտների շահութահարկի հաշվետվությունը կարելի՞ է դատարկ ստորագրել, ուղարկել:
Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել
Անահիտ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ դայակների եկամտահարկի մասով հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով լրացնելու համար ո՞ր ձևն է հարկավոր: Շնորհակալություն:
ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել
Անի.
Բարև ձեզ:
ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել էլ. համակարգում: Կա՞ արդյոք ձև, որը պետք է լրացնել, և արդյո՞ք պետք է գրանցել գործադիր մարմնի ղեկավարին համակարգում…
Կանխավ շնորհակալ եմ:
Տարեկան շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը
Տաթևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:
Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ
Վահե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Պայմանագրերի ձևեր
Лусий Т.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե ունեք պահեստապետի հետ կնքվող նյութական պատասխանատվության մասին պայմանագրի և արտադրության պետի հետ կնքվող պայմանագրի ձևեր, ուղարկեք հետևյալ էլ. փոստի հասցեին՝ Lusine-tadevosyan շնիկ inbox.ru:
Շնորհակալ եմ նախապես:
Հարկադիր պարապուրդի վճարման մասին
Արշակ.
Բարև ձեզ: Կխնդրեի ինձ բացատրել, թե հարկադիր պարապուրդի ժամանակ ինչպե՞ս պետք է հաշվարկել աշխատակցին տրվելիք աշխատավարձը, որտե՞ղ է սահմանված միջին ժամային աշխատավարձը, օրական ժամաքանակը և նվազագույն ժամային դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:
240 ձևի հաշվետվության վերաբերյալ
Սալբի.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, ՊՈԱԿ-ները 240 ձևը ներկայացնու՞մ են, թե՞ ոչ:
Ի՞նչ հարկեր պետք է վճարի ՍՊԸ-ն
Անուշ.
Բարև ձեզ: Ես ունեմ ավտոպահեստամասերի խանութ, որի ամսական դրամական շարժը կազմում է մոտ 1.5-2 մլն դրամ: Խանութը պատկանում է ՍՊԸ-ին: Ի՞նչ հարկատեսակով եմ ես հարկվելու:
Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ
Արսեն.
Ողջույն բոլորին։
Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։
Անձը զբաղվելու է առևտրային գործունեությամբ
Իրինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:
Հաշիվ վավերագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով
Լիդա.
ԱՁ-ն Վրաստանից ապրանք է ներկրել, հաշիվ-ապրանքագիրը դուրս է գրվել անձնագրի տվյալներով, նույն ԱՁ-ի ֆիզ. անձով, ինչպե՞ս դարձնել ԱՁ-ի ապրանք:
Ինչպե՞ս է հարկվում գործունեությունը
Հասմիկ.
Սիրելի հաշվապահներ, ո՞վ կասի, սաունաների գործունեությունը ինպե՞ս է հարկվում:
Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը
Կարինե.
Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։
Վերջնահաշվարկ
Արթուր.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 – 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Համատեղությամբ աշխատանք
Յուրա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք կարող է երաժշտական դպրոցի դասատուն համատեղությամբ աշխատել 3 տեղ՝ ընդհանուր 2.5 դրույքով:
240 ձևի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ
Արթուր.
Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով հարկվող ԱՁ ունեմ: Ասացեք, խնդրեմ, 240 ձևի հաշվետվությունը լրացնելիս 8-րդ աղյուսակը պարտադի՞ր է լրացնել, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի լուծում
Սոֆյա.
Բարև ձեզ: Եթե աշխատանքից հեռացնում են, ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի խզումը, և ով ի՞նչ է պարտավորվում, գործատուն և աշխատողը։ Նաև կասե՞ք, աշխատանքային գրքույկում ինչպե՞ս է գրվում:
Հաշվետվության լրացման վերաբերյալ
Շահանե.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եկամտային հարկի ամսական հաշվետվության հայտի լրացման ժամանակ ո՞ր տողում լրացնել մարտի 21-ից երեխայի խնամքի արձակուրդում գտնվողի 3000 դրամ սոց. վճարը:
Ֆիզիկական անձանց եկամուտների մասին տեղեկություններ
Անի.
Բարև ձեզ։ Կխնդրեի ինձ հուշել, թե ֆիզ. անձանց «Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին» հաշվետվության մեջ արդյո՞ք պետք է նշվի ֆիզ. անձից առք ու վաճառքի պայմանագրով ձեռքբերված ապրանքի մասով տեղեկություն, թե՞ ոչ։
Արագ սննդի կետի գործունեության հարկեր
Լաուրա.
Բարև ձեզ: Չե՞ք ասի արագ սննդի կետի հարկման ձևը, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Ընդմիջման տևողության վերաբերյալ
Հայկանուշ.
Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողը կարո՞ղ է ընտրել ընդմիջման ժամանակի չափը: Եթե ինձ պետք չէ 2 ժամ ընդմիջում, կարո՞ղ են ինձ պարտադրել այն:
