Category: Հարց ու պատասխան
Կոմիսիայի պայմանագրի վերաբերյալ
Varduhi.
Կարո՞ղ եք ասել` արդյո՞ք շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն կարող է առք ու վաճառքով զբաղվել կոմիսիայի պայմանագրով` ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի հետ: Նախապես շնորհակալություն:
Ֆիզիկական անձից գնում կատարելու դեպքում
Linamari.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. դպրոցը նախկինում ֆիզ. անձից վառելափայտ գնելիս վճարել է 11% եկամտային հարկ: 2018թ փոփոխություններից հետո ինչպե՞ս և ի՞նչ փաստաթղթեր է պետք հիմնավորելու համար:
Միասնական հաշվեհամարի վերաբերյալ
Ավետիք.
Հարգելի գործընկերներ, կարո՞ղ եք ասել կամ հղում տալ, թե որտեղ է պաշտոնապես գրված միասնական հաշվեհամարը, և ինչպե՞ս (ի՞նչ տեքստով, նպատակով) կատարել առանձին հարկերի փոխանցումները:
Շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ
Ernest.
Ինչպե՞ս լրացնել շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ:
Կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ
Արթուր.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը կատարում է մոնտաժման աշխատանքներ (ծառայություն), որի ընթացքում ծախսվում են նյութեր: Այս նյութերը պետք է վաճառք ձևակերպել, թե ուղղակի դուրս գրել տվյալ ժամանակահատվածում` որպես մատուցված ծառայության գծով ծախս:
Ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությունում զբաղված անձինք կարող են այլ տեղ էլ աշխատել համատեղությամբ: Շնորհակալություն:
Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով
Ամալյա.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ:
Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝
1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ:
2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար:
3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից:
Նախապես շնորհակալություն:
Արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար
Գայանե.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք օգնել: Ինչպե՞ս պետք է ուղարկել արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով:
ԱՁ-ն ստացել է անշարժ գույք անհատույց օգտագործման իրավունքով
Դավիթ Նավասարդյան.
Հարգելի հաշվապահներ,
Ա/Ձ-ն, որն աշխատել է ԱԱՀ-ով, 2017 թվականի նոյեմբերին ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ստացել է անշարժ գույք (նպատակային նշանակությունը` բնակավայր, հողատեսքը` հասարակական կառուցապատման) և գրասենյակային պարագաներ: 2018 թվականից աշխատելու է շրջանառության հարկով:
1. Արդյո՞ք պետք է և ինչպե՞ս պետք է հարկվի:
2. Խնդրում եմ նշել համապատասխան օրենքները:
Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել
Էմի.
Կարո՞ղ է անհատ ձեռներեց փաստաբանը նաև վարձու աշխատող լինել, այդ դեպքում ի՞նչ հարկեր է վճարում, ամսական, տարեկան` հաշվի առնելով նաև, որ նա վճարում է նաև կուտակային 5%-ը:
Շնորհակալություն:
Հիվանդության նպաստի հաշվարկ
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:
Հարկերի միասնական հաշվի վերաբերյալ
Աշխեն Գասպարյան.
Բարև, հարկային վճարները վճարել եմ հին հաշվեհամարներով, արդյո՞ք դրանք կփոխանցվեն նոր միասնական հաշվին:
Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Linamari.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում
Արթուր.
Բարև ձեզ:
file-online.taxservice.am – ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող:
Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:
Հարկերի միասնական հաշիվ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:
ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող
Հասմիկ.
ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:
Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել
Արտակ.
Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:
Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն
Պաշ.
Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով:
Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից
Սառա.
Ողջույն,
Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր են պահվում մրցույթում տրվող դրամական պարգևից և ի՞նչ չափով: Շնորհակալ եմ:
Արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:
ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը
Հասմիկ.
ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:
525 որոշման հետ կապված լրացվող ձև
Ruzan Navasardyan.
Հարգելի գործընկեր,
Խնդրում եմ ուղարկել լրացվող ձև ՀՀ Կառավարության 1998թ․-ի օգոստոսի 25-ի 525 որոշմամբ ծախսերը հիմնավորելու համար: Կանխավ շնորհակալություն:
Ներմուծում ԵՏՄ անդամ երկրներից
Մարի.
Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է` ԵՏՄ երկրներից եթե ներմուծվում է ապրանք, բացի ԱԱՀ արդյո՞ք կա պետական տուրք կամ այլ մաքսավճարներ:
Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված
Դավիթ.
Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ուղեկցող փաստաթղթերին: Արդյո՞ք երբ ուղեկցող փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքը մատակարարելուց հետո մի քանի օր հետո, այդ խախտումը արձանագրվում է ստուգման ժամանակ, թե՞ կոնկրետ մատակարարման պահին պետք է արձանագրվի, որ ապրանքը ուղեկցող փաստաթուղթ չունի: Օրինակ, հաշիվ ենք դուրս գրում այսօր` մատակարարման ամսաթիվը նշելով մեկ շաբաթ առաջվա ամսաթիվ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Շնորհակալություն:
Առցանց առևտուր անելու համար
Թամարա.
Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տալ ֆիզիկական անձի
Mary.
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը փոխառություն տալ ֆիզիկական անձի:
Նոր ՀԴՄ գրանցման հետ կապված
Nune.
Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը:
Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Շուշանիկ.
Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:
Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված
Լուսինե.
Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է “հեռացվել է աշխատանքից” և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։
Նոր աշխատանքային պայմանագրերի կնքում
Արևիկ.
Բարև ձեզ: Այսպիսի մի հարց. ընկերությունը ցանկանում է լուծել աշխատակիցների մի մասի հին աշխատանքային պայմանագրերը և նոր տարվանից կնքել նոր պայմանագրեր: Կա՞ արդյոք որևէ խանգարող հանգամանք, կամ դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել կամ պահպանել:
Շնորհակալություն:

