Category: Հարց ու պատասխան

Կուտակային վճարի հետ կապված

Marina Sahakyan.

Բարև Ձեզ, ես աշխատում եմ համատեղությամբ: Մի կազմակերպությունում աշխատում եմ որպես տնօրեն, իսկ մյուսում համատեղությամբ այլ աշխատանք եմ կատարում: Իմ ղեկավարած կազմակերպությունում ես չեմ հաշվարկում և չեմ պահում իմ կուտակայինը, իսկ մյուսում` առայժմ հաշվարկվում է (աշխատավարձն առանձնապես բարձր չէ): Արդյո՞ք հնարավոր է մի կազմակերպութունում պահել կուտակային կենսաթոշակ, իսկ մյուս կազմակերպությունում`ոչ:

Եվ մի հարց ևս. սկսած ս.թ. հունվարի մեկից ես փաստացի ոչ պահել, և ոչ էլ փոխանցել եմ կուտակայինը, այլ փաստացի ստացել եմ իմ աշխատավարձն ամբողջությամբ, սակայն հարկային ձև 86-ում ավտոմատ ցույց է տրվել, որ այն հաշվարկվել է: Խնդրում եմ պարզաբանել, թե կուտակայինի օրենքի փոփոխությունից հետո ես պե՞տք է իրականացնեմ հաշվարկների ճշգրտումներ, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս և ի՞նչ կարգով ես պետք է իրականացնեմ ճշգրտումներ, և առհասարակ ի՞նչ պետք է անեմ: Միաժամանակ առաջարկում եմ վերոհիշյալ հարցերի պարզաբանումները տեղադրել ձեր կայքում, որպեսզի հասանելի լինի բոլորին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կուտակային վճարի հետ կապված

Արձակուրդի հրամանի ձև

Երվանդ.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ուղարկել արձակուրդի հրամանի ձև, նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդի հրամանի ձև

Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

224

Լիլիթ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն, և եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ առաջ պետք է ծանուցել նրան այդ մասին: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատողին նոր հաստիքի նշանակելը համարվու՞մ է արդյոք աշխատանքի էական պայմանի փոփոխություն

Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի

222

Ռաֆայել.

Ողջույն, հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե արդյոք պետք է վճարենք, ես կամ վաճառողը, եկամտային հարկ, կամ այլ հարկատեսակ, գույքի առքուվաճառքի գործարքի համար:

Ես Ֆիզ. անձ եմ ու այս ամիս ձեռք եմ բերել թվային ֆոտոխցիկ և 50 X 70 չափսի տպագրված նկար (Գեղամա լեռների բնանկար), այլ ֆիզ.անձից: Երկուսս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, գործարքը վավերացրել ենք պայմանագրով, և գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 000 ԱՄՆ դոլար (410 000 ՀՀ դրամ): Վաճառողը ասում է, որ պետք է ևս 41 000 դրամ վճարեմ` եկամտային հարկի համար, այդպե՞ս է արդյոք: Կանխավ շնորհակալ եմ պատասխանելու համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Yeva.

Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել` մայիս ամսվա համար “Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ” հարկային հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացվի` 86, թե 109:

Կարդալ ավելին Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Մուշեղ.

Ողջույն հայրենակիցներ: Խնդրում եմ ինձ օգնեք մեկ հարցում: Ցանկանում եմ գնել ապրանք ինտերնետ խանութից արագ առաքումով, կուզեի պարզել` մաքսազերծման գին կա՞ սահմանված: Ապրանքի գինը մոտավոր 800 ամերիկյան դոլլար է: Ւնձ տեղեկացրեցին, որ պարտադիր մաքսազերծում կլինի: Խնդրում եմ օգնեք, և եթե կլինի, կասե՞ք ինձ մաքսազերծման օրինաչափությունը:

Կարդալ ավելին Փոստային առաքումով գնված ապրանքի մաքսազերծում

Գեղեցկության սրահի հարկման առանձնահատկություններ

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. ի՞նչ հարկատեսակներով է աշխատում Երևանում գտնվող գեղեցկության սրահը, և ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկվեն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գեղեցկության սրահի հարկման առանձնահատկություններ

Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա

Աննա.

ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը վարձակալությամբ տրված տարածքների դիմաց վճարը մուտքագրում է դրամարկղ, արդյո՞ք այս դեպքում ՀԴՄ-ի կարիք կա:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը պետք է ՀԴՄ ունենա

Նպաստի հաշվարկ

Լիլիթ.

Սիրելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, աշխատողը 7 ամիս է աշխատել, բնականաբար դեկրետային գումարը հաշվարկվում է այդ ամիսների համար, բայց մի հարց կա` մինչ այդ 6 ամիս գրանցված է եղել գործազուրկների գրասենյակում և աշխատանքային գրքույկում գրանցել է, արդյո՞ք դա ստաժ է համարվում, և դեկրետայինը հաշվելիս ինչպե՞ս պետք է վարվեմ:
Նախօրօք շնորհակալություն:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ

Հաշվապահական ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր

Tatev.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ են ՀԾ և 1С ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր կամ մեկնաբանություններ: Կանխավ շնորհակալություն:
P.S.Կարո՞ղ եք նշել գոնե մի կարևոր ֆունկցիա, որ 1С ծրագիրն ունի, իսկ ՀԾ-ն` ոչ:

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագրերի համեմետատությունների վերաբերյալ նյութեր

Արդյո՞ք գրվում է հրաման

ARPI.

Բարև Ձեզ: Եթե աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվում, հետո պաշտոնը փոխվում է, հրաման գրվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք գրվում է հրաման

Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք

Գոռ.

Բարև ձեզ: Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք: Արդյո՞ք պարտադիր է ԱՁ գրանցվել, և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի:

Կարդալ ավելին Ֆիզ. անձը ցանկանում է իրականացնել միրգ և բանջարեղենի առք ու վաճառք

Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումներ

Sona.

Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումները հնարավո՞ր է հունվարի 8-ով գրել: Եթե ոչ, ապա ո՞ր ամսթիվն է ճիշտ, եթե գործատուն հունվարից պահումներ չի կատարել աշխատողներից:

Կարդալ ավելին Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումներ

Ի՞նչ հարկեր պետք է վճարի ֆիզ. անձը

221

Gayane.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք պարզել, թե ինչ հարկեր կամ այլ վճարներ պետք է կատարի ֆիզիկական անձը, ով արտերկրում գրանցված ընկերությունից ամսական գումար է ստանում խորհրդատվական ծառայությունների դիմաց:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր պետք է վճարի ֆիզ. անձը

Գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի

Լյուդմիլա.

Ողջույն, հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք ինձ օգնել` գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի, կամ ու՞ր պետք է ներկայացնի: Եթե հնարավոր է, հղում արեք:

Կարդալ ավելին Գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի

Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ

Ալինա.

Ներեցեք, կխնդրեի ինձ ուղարկել աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատավարձի և պաշտոնի փոփոխման հրամանի օրինակ

ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Լևոն.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ի` ժամանակավոր դադարեցման դիմում տալուց հետո ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին ՏՀՏ-ն իրավունք ունի՞ ստուգում կազմակերպել ժամանակավոր դադարեցման շրջանում

Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

Դավիթ.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, թե իրավաբանական անձի գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը: Ու՞մ հանձնել, Ոստիկանություն, ՀՀ արդարադատության նախարարություն, թե՞: Ես ծանոթացա “Իրավաբականան անձանց պետական գրանցման մասին” ՀՀ օրենքին, սակայն այնտեղ հստակ ոչինչ չի ասվում: Խնդրում եմ օգնել, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գործունեության դադարեցման / լուծարման դեպքում ի՞նչ պետք է անել կլոր կնիքը

Հաշվապահական ձևակերպումներ

Անի.

Խնդրում եմ ձևակերպել:

1. Ձեռնարկության դրամարկղ մուտք է եղել 600 հազ. դրամ որպես գործառնական գործունեության դեբիտորական պարտքի մարում:
2. Հաշվետու անձին դրամարկղից տրվել է 120 հազ. դրամ: 100 հազ դրամի գնվել են նյութեր: Գանձել մնացած գումարը:
3. Ձեռնարկության հիմնադիրներից մեկը կանխիկ դրամով ներդրում է կատարել կանոնադրական կապիտալ:
4. Դրամարկղից հաշվետու անձին տրվել է գումար՝ 180 հազ. դրամ:

Կարդալ ավելին Հաշվապահական ձևակերպումներ

Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արման.

Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում: Այդ անաշխատունակության թերթիկը ի՞նչ պետք է անել և որտե՞ղ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստի միանվագ վճարելու դեպքում

Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է

Մարիամ.

Հարգելիներս,
27.02.2013թ.-ից ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում իմ գործատու ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Խնդրում եմ ասել` ի՞նչ կարգավիճակում եմ ես այժմ, արդյո՞ք ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատանքային պայմանագիրը ավտոմատ լուծվում է

Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

229

Մանե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց: Կազմակերպությունը կարո՞ղ է այդ տրանսպորտային միջոցը անհատույց օգտագործման տալ ֆիզիկական անձին: Կառաջանա՞ն արդյոք հարկային պարտավորություններ:

Կարդալ ավելին Գործունեությունը դադարեցրած կազմակերպությունը ունի տրանսպորտային միջոց

Կուտակային վճար չպահելու վերաբերյալ դիմում

Քնարիկ.

Բարև ձեզ: Կուտակային վճարից ազատվելու համար պետք է գործատուին դիմում տալ, ըստ որի կուտակային վճարի պահումներ չեն կատարվի: Խնդրում եմ ասեք` այդ դիմումները մնու՞մ է գործատուի մոտ, թե՞ ուղարկվում է համապատասխան մարմինների:

Կարդալ ավելին Կուտակային վճար չպահելու վերաբերյալ դիմում

Աշխատողների միջին ժամային աշխատավարձ

Arman.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` արտահիվանդանոցային բուժօգնության բնագավառում աշխատողների միջին ժամային աշխատավարձը որքա՞ն դրամ է կազմում: Կարո՞ղ եք գրել` միջին 1 ժամային աշխատավարձը նման բնագավառում ինչպես են որոշում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողների միջին ժամային աշխատավարձ

Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ

Սամվել.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հասկանալ իմ իրավունքները:
Աշխատում եմ ԱՁ մոտ, ունեմ ամսական գրանցված աշխատավարձ, և վճարվում են բոլոր հարկերը: Սակայն արդեն 6-րդ տարին է, ինչ արձակուրդ չեմ կարողանում գնալ, քանի որ ասում են` միայն իմ հաշվին կարող եմ վերցնել: Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ ըստ օրենքի: Իրավունք ունե՞մ պահանջել նախորդ տարիների համար փոխհատուցում:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ մոտ աշխատողներին չի հասնում հերթական վճարովի արձակուրդ

Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում

219

Աննա.

Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, զբաղվում է առևտրով, հիմա ավելացել է նաև ռեստորան, որի մակերեսը 600 քմ-ից ավել է: Այս դեպքում մենք պե՞տք է այդ գործունեության մասով, այսինքն` հարային սննդի մասով, նույնպես աշխատենք ԱԱՀ-ով, տեղադրենք ՀԴՄ: Իսկ հարկային գնալ, դիմում գրել անհրաժե՞շտ է, թե միայն էլեկտրոնային հայտը բավական է:

Կարդալ ավելին Հանրային սննդի գործունեություն 600 քմ – ից ավել տարածքում