Category: Հարց ու պատասխան
Կազմակերպությունը ընդունել է նոր աշխատող
Ժաննա.
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցով, կազմակերպությունը ընդունել է նոր աշխատող 21.06.2011թ-ին, 80.000դր. աշխատավարձով, տվյալ ամսվա համար աշխատավարձը վճարվելու է ամբողջությա՞մբ, թե՞ այդ ամսվա աշխատած օրերի չափով: Այսինքն` 80.000/22*9, իսկ կարո՞ղ է տնօրենը հրաման տալ, որ տվյալ ամսվա համար վճարվի ամբողջությամբ: Այսինքն աշխատելով 9 օր` ստանա 80.000դր:
Շնորհակալություն:
Մեքենաների ուղեգրեր
Վահե.
Հարգելի կոլեգաներ, եթե հնարավոր է, խնդրում եմ vahe666 շնիկ list.ru էլեկտոոնային հասցեին ուղարկեք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրերը: (Путевой лист):
Ստուգման վերաբերյալ
Rip.
Հարգելի գործընկերներ, սպասում եմ Ձեր պատասխաններին կապված հետևյալ հարցերի հետ.
2009թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների համար հարկայինը ստուգել է կազմակերպության եկամտահարկը, սոց. վճարը և ԱԱՀ-ն:
1. 2010թ.-ին կազմակերպությունը հայտնաբերել է, որ 2009թ. 3-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում իր կողմից մատուցած ծառայության 1 հաշիվ ֆակտուրա ներառված չէ, և այդ հաշիվը ներառել է 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում, քանի որ 3-րդը ստուգված էր: Այժմ մեզ մոտ հարկային ստուգումներ են և տեսուչներն ուզում են ակտ գրել 60 տոկոս, որ մենք թաքցրել ենք ԱԱՀ-ն: Ձեր կարծիքով իրավունք ունե՞ն նման ակտ գրելու, թե՞ ոչ:
2. Բացի այդ հայտնաբերել են, որ 2009թ. 2-րդ և 3-րդ եռամսյակների աշխատավարձը և հետևաբար սոց. վճարն ու եկամտահարկը հաշվետվություններով պակաս է ցույց տրվել, քան իրականում եղել է, սակայն շահութահարկով նվազեցվել է ամբողջ գումարը: Ցանկանում են սրա համար ևս ակտ գրել 60 տոկոս: Ի՞նչ կարծիքի եք, ի՞նչ ակտ կարղ են գրել հարկային տեսուչները:
Սպասում եմ Ձեր արձագանքներին:
Նոր սկսվող գործունեություն
Սրբուհի.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք ինձ մի հարցի, ես ուզում եմ Ա/Ձ կամ ՍՊԸ բացել, զբաղվել համակարգչային ծառայությունների մատուցմամբ` պլոտեր, քսերոկս, ռիզոգրաֆիա, նաև կից գրենական մանր ապրանքնել վաճառել: Ես Ա/Ձ՞ պետք է բացեմ, թե՞ ՍՊԸ: Ա/Ձ դեպքում ի՞նչ հարկով եմ հարկվելու և ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու, ՍՊԸ դեպքում ի՞նչ: Մեկ էլ խնդրում եմ պատասխանեք, թե Ա/Ձ կամ ՍՊԸ բացելու համար ի՞նչ պետք է անեմ, ինչքա՞ն գումար պետք է հարկայինում վճարեմ և ՀԴՄ պե՞տք է ունենամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Սրբուհի Պետրոսյան:
Չվճարված աշխատավարձի տույժեր
Վանա.
Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք. ինչպե՞ս կլինի ժամանակին չվճարված աշխատավարձի կամ վերջնահաշվարկի տույժերի թղթակցությունը, և արդյո՞ք դրանք նվազեցվում են շահութահարկի օրենքով:
Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Lena.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. ճի՞շտ է, որ այս եռամսյակից սկսած հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով պետք է հանձնել անկախ նրանից, թե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, թե ոչ (տվյալ դեպքում ՍՊԸ-ն հաստատագրվածով է աշխատում): Նախօրոք շնորհակալություն:
Ի՞նչ ժամկետում պետք է վճարել աշխատավարձը
T.
Բարև ձեզ: Եթե աշխատողն աշխատանքից ազատվում է, ի՞նչ ժամկետում պետք է վճարել աշխատավարձը: Նախկինում “Աշխատանքի վարձատրության մասին” ՀՀ օրենքում հստակ նշվում էր: Ի դեպ, աշխատողին վերջնահաշվարկ չի հասնում, խոսքս միայն աշխատավարձի մասին է: Խնդրում եմ օգնել:
Ի՞նչ հարկատեսակ պետք է վճարել
Անահիտ.
Ունեմ փոքր հյուրանոցատիպ կոտեջներ և ուզում եմ իմանալ` ինչ հարկատեսակ պետք է վճարեմ, կանխավ շնորհակալ եմ:
Որքա՞ն կկազմի եկամտահարկը
Նարինե.
Խնդրում եմ օգնեք. 01.03.2011թ վճարել եմ ֆիզ. արձակուրդ, սխալմամբ եկամտահարկ չեմ պահել, կարո՞ղ եմ պահել հերթական արձակուրդից, եթե այո, ապա խնդրում եմ հաշվեք: Վճարել եմ 359.000 դրամ: Որքա՞ն կկազմի եկամտահարկը:
ԱԱՀ վերաբերյալ
Սաթեն.
Խնդրում եմ օգնեք ինձ: Որտեղի՞ց կարող եմ գտնել այն ապրանքների ցանկը, որոնք ԱԱՀ-ով չեն հարկվում անկախ այն բանից, որ կազմակերպությունը հարկվում է ԱԱՀ-ով:
Վառելիքի դուրսգրում
Տաթև.
Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպությունից մեքենայով մեկնում են գործուղման` հարցազրույց անցկացնելու, և նույն օրը վերադառնում, ո՞վ պետք է կնքի գործուղման թերթրկը, եթե մեկնում են ուղղակի ընտանիք, որպեսզի կարողանամ ծախսված բենզինը դուրս գրել:
Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել
E.
Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է պայմանագիր (բայց չգիտեմ` քաղաքացիաիրավական, թե ոչ) բեռները մաքսային պահեստից մինչև կազմակերպության նշված հասցե տեղափոխելու համար: Ֆիզ. անձին վճարվել է 200 000 դրամ: Արդյո՞ք եկամտահարկ պետք է պահել, եթե օրենքի 20-րդ հոդվածը ասում է, որ հարկային գործակալը հարկի պահում չի կատարում, եթե վճարվող եկամուտը ձեռնարկատիրական գործունեության արդյունք է (ապրանքի մատակարարում, ծառայության մատուցում) և կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր: Մեր պարագայում ծառայության մատուցում է: Իսկ եթե կնքվել է պայմանագիր, ու ֆիզ. անձը բեռը տեղափոխել է Վրաստանից Հայաստան, հարկի պահումը ինչպե՞ս է կատարվում:
Պայմանագիր
Հասմիկ.
Հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ Ձեր կայքում կամ իմ էլ. հասցեին ուղարկեք գանձապահի հետ կնքվելիք պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալություն:
Հերթափոխային աշխատանք
Նունե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. հերթափոխային աշխատանքով աշխատանքի ընդունելիս հրամանում կամ աշխատանքային պայմանագրում աշխատավարձն ինչպե՞ս է նշվում։
Արձակուրդայինի վճարում
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունում (դպրոց) ամենամյա արձակուրդի տևողությունը 42 աշխատանքային օր է: Հերթական ամենամյա արձակուրդը սկսվում է հուլիսի 1-ին: Սակայն գումարը բավարարում է միայն 1 ամսվա արձակուրդայինը վճարելու համար (օրենքի պահանջով 3 օր առաջ վճարելու դեպքում): Խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞մ մնացած մասը վճարելու մինչև հուլիսի 10-12-ը, հաջորդ ամսվա ֆինանսավորումը ստանալուն պես: Խնդրում եմ պատասխանեք հնարավորինս շուտ: Կանխավ շնորհակալություն:
Աշխատողը պետք է գնա հերթական արձակուրդ
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպության բանվորը պետք է գնա հերթական արձակուրդի, բանվորը ամսվա ընթացքում աշխատում է 16 օր, այսինքն ոչ լրիվ ամիս, և ստանում է օրը 2200 դր: Կարո՞ղ եք ինձ ասել, արձակուրդայինը հաշվելուց 20 օրը պետք է բազմապատկել 2200-ով, թե՞ միջին ամսական աշխատավարձը / 21-ի * 20 օրով: Եվս մի հարց` մի աշխատող էլ ընդունվել է փետրվարին, հուլիս ամսին իրավունք ունի՞ գնալ արձակուրդ 6 ամիսը լրանալուց հետո: Կանխավ շնորհակալություն:
Լրացուցիչ արձակուրդի տրամադրում
Գայանե.
Եթե ըստ կառավարության 2005թ-ի օգոստոսի 11-ի 1384-ն որոշման աշխատողին լրացուցիչ տրվում էր 7 օրացուցային օր արձակուրդ, ապա այժմ լրացուցիչ պետք է տալ 7 աշխատանքայի՞ն: Ակնկալում եմ հնարավորինս հստակ մեկնաբանություն: Կանխավ շնորհակալություն:
Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարել
KARA.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք այս հարցում.
ՍՊԸ- ն օտարել է սեփականության իրավունքով իրեն պատկանող անշարժ գույքը, որը ձեռք է բերել ֆիզ. անձից 2001 թվականին և վաճառել է 2011թ-ին ուրիշ ՍՊԸ-ի: Ձեռքբերման արժեքը 8 միլիոնով պակաս արժեք է ունեցել օտարման արժեքից: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարի ՍՊԸ-ն:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Լիլու.
Եթե աշխատողի անաշխատունակության թերթիկի միջին եկամուտը եղել է 130 000 դր, նախկինում 100 000 դր. գերազանցող մասը վճարվում էր 30%, այժմ այդ օրենքը կա՞, թե՞ ոչ, և եթե աշխատողը ունի 5 տարվա ստաժ, քանի՞ %-ով ենք հաշվարկում:
Արձակուրդայինի վճարում
Անահիտ.
Ուսուցիչը գտնվել է հղիության արձակուրդում հերթական արձակուրդի ժամանակ: Ինչպե՞ս և ե՞րբ պետք է վճարել նրա արձակուրդային աշխատավարձը:
Երկրորդ երեխայի միանվագ գումար
ՄԵՐԻ.
Խնդրում եմ ասեք, ինչքա՞ն է կազմում երկրորդ երեխայի միանվագ գումարը:
Բանկի կառավարչի որակավորման քննություններ
Գարիկ.
Բարև բոլորին: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Հայաստանի բանկերի միության կողմից անցկացվում է բանկի մասնաճյուղի կառավարչի և գլխավոր հաշվապահի քննություն, ցանկանում եմ մասնակցել կառավարչի որակավորման քննությանը: Կայքում կա թեստ կառավարչի քննության համար: Այն տեղադրված է Հայաստանի բանկերի միության կայքում: Սակայն պատասխանները չեմ կարողանում գտնել: Եթե կարող եք, օգնեք գտնել պատասխանները: Հետադարձ կապ՝ gs_manukyan շնիկ mail.ru:
Կանխավ շնորհակալություն:
Ուղղում դրամարկղային գրքում
Հռիփսիմե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով:
Կանխավ շնորհակալ եմ:
Տարածքի վարձակալության պայմանագիր
Syuzi.
Ֆիզիկական անձի հետ տարածքի (որպես պահեստ օգտագործելու նպատակով) վարձակալության պայմանագիր եմ պատրաստվում կնքել: Վարձակալության չափը ինչ որ կապ ունի՞ կադաստրային արժեքի հետ: Նվազագույն չափ կա՞ սահմանված:
Ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում
Armine.
Խնդրում եմ պատասխանել. եթե եկամտահարկը չեմ վճարել ժամանակին, ի՞նչ տույժ և տուգանք է սպասվում, ու ո՞ր օրենքում կարող եմ դա տեսնել, եկամտահարկի հաշվարկման և վճարման հրահանգում չկար: Նախապես շնորհակալություն:
Եկամտահարկի ձևակերպում
Վահե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ հարցին ճիշտ լուծում տալու համար: Մեր ընկերությունը ֆիզիկական անձից գնման ակտով գնել է 2 – ական հիմնական միջոց, յուրաքանչյուրը 150 000 ական դրամ` վճարելով 300 000 դրամ: Ինչպե՞ս և ի՞նչ գումարի չափով պետք է ձևակերպեմ եկամտահարկի գումարը:
Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել
Արմեն.
Տնօրենի մահվան պատճառով ՍՊԸ-ն այժմ չունի տնօրեն: Կարո՞ղ է հաշվապահը միաժամանակ որպես տնօրեն ձևակերպվել: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս հետևել նամակի ընթացքին
Աստղիկ.
Հարգելի ընկերներ, ՀՀ Կառավարությունը մեզ ընձեռնել է հնարավորություն հետևել մեր կողմից ուղարկված նամակներին էլեկտրոնային եղանակով: Ես նամակները ուղարկում եմ փոստով, սակայն չեմ ստանում ծանուցագիր, որտեղ նշված լինի 12 նիշանոց հսկիչ համարը, չնայած տվյալ կառույցը միացված է գործող համակարգին: Խնդրում եմ հուշել` ինչպես պետք է վարվել: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխել
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության պահեստից ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխենք շրջանում գտնվող խանութ: Եթե հնարավոր է` ուղարկեք նաև փաստաթղթի ձև:
Որքա՞ն են վճարում հաշվապահին
Գայանե.
Ողջունում եմ բոլոր հաշվապահներիին: Ես ունեմ հաշվետարի 2 տարվա աշխատանքաին փորձ, և կա ձգտում դեպի հաշվապահություն, գնացել եմ համապատասխան կուրսերի և հիմա հաշվապահի մի քանի գործեր եմ գտել և, անկեղծ ասեմ, ոչ մի գնային քաղաքականություն չիգիտեմ: Եթե կարելի է, խնդրում եմ ասացեք` որքան են վճարում հաշվապահին (ըստ գործունեության տեսակի).
-բանջարեղենի առ ու վաճառք;
-գեղեցկության սրահ;
-հացի արտադրություն:
Նախապես շնորհակալություն:

