Category: Հարց ու պատասխան
ԱԱՀ վճարող համարվելու համար
Տիգրան.
Եթե շրջանառությունս փոքր է, սակայն ցանկանում եմ աշխատել ԱԱՀ -ով, տարվա ընդացքում ցանկացած ժամանակ կարո՞ղ եմ հայտարարություն տալ ԱԱՀ-ով աշխատելու վերաբերյալ:
Եթե շրջանառությունը փոքր է
Տիգրան.
Բարև Ձեզ, իսկ եթե շրջանառությունը փոքր է, ծախսերը շատ, սակայն տարվա ընթացքում կատարել եմ վճարումներ, կարո՞ղ եմ տարեկան հաշվետվության մեջ ոչ մի ծախս ցույց չտալ, անձնական նվազեցում չգրել: Հաշվետվությունը հանձնելուց հետո խնդիր կառաջանա՞:
Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Լուսիկ.
Հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկ պահվու՞մ է, թե՞ ոչ, եթե պահվում է, ապա ի՞նչ կարգով:
Նորաբաց ՍՊԸ
Արփինե.
Բարի երեկո, հարգելիներս:
Այսպիսի խնդիր ունեմ, եթե առնչվել եք, խնդրում եմ պատասխանեք:
Օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում ՍՊԸ է բացել, տնօրեն է նշանակել օտարերկրացու, որը առայժմ 2 ամսվա վիզա ունի, ի՞նչ պետք է արվի, որպեսզի օրենքը չխախտենք, եթե արդեն չենք խախտել: Գուցե դիմել ժամանակավոր կեցության իրավունք ստանալու համար, աշխատանքի թույլտվություն հարկավո՞ր է, թե՞ ոչ, և ու՞ր դիմել: Շնորհակալություն:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Արսեն.
Մեր ՀԿ-ն կազմակերպում է միջոցառում, որին մասնակցում են օտարերկրյա մասնակիցներ, և նրանք փոխանցում են մասնակցության վճարներ ՀԿ հաշվի վրա: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այդ փոխանցումները հիմնավորելու համար: Կցանկանայի նաև իմանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ օտարերկրյա մասնակիցների ճանապարհածախսերը մեր կողմից փոխհատուցման դեպքում նրանք ստորագրեն:
Արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ
Արսեն.
Բարև Ձեզ,
կցանկանաի իմանալ` ինչ պետք է անել, եթե Հայաստանում բացում ես արտերկրյա ոչ առևտրային կազմակերպության մասնաճյուղ: Համաձայն ՀԿ-ների մասին օրենքի այն իրավաբանական անձ չէ, սակայն պետք է գրանցվի: Խնդրում եմ տեղեկացնել գրանցման կարգի մասին:
Հարգանքներով,
Արսեն
Գործունեության դադարեցում
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, եթե տեղյակ եք, խնդրում եմ պատասխանեք հարցիս: 2009թ դադարեցրել եմ ՍՊԸ գործունեությունը, տարեկան բոլոր հաշվետվությունները տվել եմ, հիմա 2010 թվականի համար զրոյական հաշվետվություններ տալու՞ եմ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Անաշխատունակության թերթիկով տրվող նպաստ
marine.
Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկով տրվող նպաստը:
Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում
David.
Արդյոք գոյություն ունի՞ աշխատավարձի հավելում բարձր լեռնային գյուղերում աշխատողների համար, եթե կա, ապա ո՞ր օրենքով, որոշումով, հրամանով:
Հարկային արտոնությունների վերաբերյալ
Մնացական.
Հարգելի կոլեգաներ,
ԱԱՀ չվճարող նոր բացված կազմակերպությունը, որը աշխատում է ՓՄՁ դաշտում, արդյոք ունի՞ հարկային արտոնություններ շահութահարկի գծով:
Excel-ի դերը հաշվապահության մեջ
Անահիտ.
Կխնդրեի ներկայացնել Excel-ի դերը հաշվապահության մեջ:
Կանոնադրության վերաբերյալ
Ռոբերտ.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ Ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնել գտնելու ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ:
Կանխավ շնորհակալ եմ:
Հիվանդության նպաստի վերաբերյալ
Անուշ.
Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:
Ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը
Մուշեղ.
Պայմանագրային աշխատողի համար ինչպե՞ս է հաշվարկվում արձակուրդը, եթե պայմանագիրը 1 տարով է կնքված:
Մանրածախ առևտրի դեպքում
Սոֆյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, մանրածախ առևտրի դեպքում պահեստի կամ վաճառակետի ապրանքը ի՞նչ ձևով է հաշվառվում, ի՞նչ փաստաթուղթ է լրացվում: Կազմակերպությունը ԱԱՀ վճարող է: Շնորհակալություն:
Տարեկան եկամուտների մասին հայտարարագիր
Տիգրան.
Բարև բոլորին: Ճի՞շտ է արդյոք, որ Ա/Ձ-ի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման ձևը փոխվել է (նախկինը չէ), և եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ձեռք բերել:
Անաշխատունակության նպաստի հաշվարկ
Լիլիթ Գալստյան.
Խնդրում եմ ձեզ պարզաբանել անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգը օրենքի նոր փոփոխությամբ:
Կոշիկի վերանորոգման աշխատանք
Կարինե.
Ես շատ եմ ուզում իմանալ արտոնագրված հարկի մասին: Ես զբաղվում եմ կոշիկի վերանորոգման աշխատանքով (փինաչի): Ուզում էի իմանալ, բացի տարեկան 80000 – ից, սոց վճարումներ պիտի՞ կատարեմ և պարտադիր պե՞տք է Ա/Ձ կամ ՍՊԸ լինեմ:
Նվազագույն աշխատավարձի փոփոխություն
Լուսինե.
2011 թվականին նվազագույն աշխատավարձի փոփոխությունն ազդե՞լ է արդյոք եկամտահարկի հաշվարկի վրա:
Տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին
Հրանտ.
Հարգելի կոլեգաներ, ասում են` աշխատանքի տեսչության հաշվետվությունները հանել են: Ո՞վ կարող է ինձ օգնել, միթե՞ այլևս նրանց հաշվետվություն չենք տալու: Մի հարց էլ, հարկայինի տեղեկություններ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց մասին հաշվետվությունը այս տարի կա՞, թե՞ այն էլ են հանել:
Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ հաշվել ֆիզ. արձակուրդը ՀՀ աշխ. օրենսգրքի վերջին փոփոխություններից հետո:
Նախապես շնորհակալ եմ:
Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Արմինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես մարզադպրոց ՊՈԱԿ-ի հաշվապահն եմ: Մեր մարզիչներից մեկը, որը աշխատում է վեցորյայով, դրույքը 42900դրամ է, և նրա արձակուրդը 35 օրացույցային օր է, որը, ինչքանով որ տեղյակ եմ, դարձել է 30 աշխատանքային, վերջին արձակուրդը գնացել է 2010թ-ի օգոստոսին, 2011թ հունվարի 20-ից ազատվել է աշխատանքից: Խնդրում եմ ասեք` ինչպես կատարեմ վերջնահաշվարկը: Հունվարի աշխատավարձն հաշվե՞մ այսպես 42900/23*13: Աշխատավարձն ու վերջնահաշվարկը գումարե՞մ իրար, հետո կատարե՞մ պահումները: Նախապես շնորհակալ եմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք:
Վերջնահաշվարկի կատարում
Լուսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` պայմանագրային աշխատողին վերջնահաշվարկ տրվու՞մ է արդյոք պայմանագրի ժամկետը լրանալուց հետո:
Եթե Ա/Ձ-ն լուծարվել է
Աստղիկ.
Եթե Ա/Ձ-ն լուծարվել է մոտ 5 ամիս առաջ, դրա մասին վկայող որևէ հաշվետվություն անհրաժե՞շտ է ներկայացնել: Եթե այո, խնդրում եմ, նշեք, թե ուր պետք է ներկայացնեմ հաշվետվությունը և ինչ ժամկետում:
Կանխավ շնորհակալություն:
ՓՄՁ շահութահարկ
gayane.
Խնդրում եմ պատասխանել` 2010-թ. համար ՓՄՁ-ի շահութահարկը քանի՞ տոկոս պետք է հաշվարկել, եթե ՍՊԸ է և զբաղվում է առևտրով:
Ա/Ձ հաշվառում
Լուիզա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, եթե հնարավոր է: Նախօրոք շնորհակալություն: Հնարավո՞ր է արդյոք Ա/Ձ հանել 2 հոգու անունով:
Հղիության և ծննդաբերության նպաստի մասին
Արմինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնեք մի հարցով: Ինձ կարո՞ղ եք ասել հղիության և ծննդաբերության նպաստի մասին նոր օրենքը: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս լրացնել տարեկան հաշվետվությունը
Գրիգոր.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք, հաստատագրված վճար վճարող Ա/Ձ եմ, ամեն ամիս 5000 դրամ վճարել եմ սոց վճար, տարվա վերջում տարեկան սոցը ինչպե՞ս պետք է լրացնեմ, որ ավելորդ գումար չմուծեմ:
Առաջանու՞մ է արդյոք պարտավորություն
Լիանա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Առաջանու՞մ է արդյոք գործատուի մոտ սոց. պարտավորություն, եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում իր դիմումի համաձայն: Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանը հիմնավորել օրենքի կետով: Շնորհակալություն:
Հայտարարություն շահութահարկի կանխատեսման մասին
Աշոտ.
Հարգելի կոլեգաներ, ես լսել եմ, որ շահութահարկի կանխատեսման մասին հայտարարությունը պետք է տրվի ՊԵԿ-ի հաստատված ձևով, եթե ինչ որ մեկը կարող է օգնել այդ հարցում, խնդրում եմ պատասխանեք:
Կանխավ շնորհակալություն:
