Category: Ա/Ձ, Ֆիզ. անձ
ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում
Hamest.
Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:
Արդյո՞ք աշխատողը կարող է գրանցվել որպես ԱՁ
Լուսինե.
Բարև ձեզ: Ես աշխատում են X-ընկերությունում: Իրավունք ունե՞մ զուգահեռ գործունեություն ծավալել որպես Ա/Ձ:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:
Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ
Կանխավ շնորհակալություն:
Ճի՞շտ է որպես ԱՁ գրանցվել, թե՞ կազմակերպություն հիմնադրել
Կարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` ճիշտ որոշում կայացնեմ: Ես պետք է ուրիշի հանձնարարությամբ տարբեր աշխատանքներ կատարեմ (կոմունալների վճարում, տարածքի մաքրման համար աշխատողների տրամադրում և այլ բազմաբնույթ աշխատանքներ): Ճիշտ է՝ ԱՁ գրանցվե՞մ, թե՞ ՍՊԸ: Պարզապես տվյալ կազմակերպությունը, որը ինձ հանձնարարություններ է տալու, ուզում է անպայման գրանցված կազմակերպության հետ աշխատել: Կանխավ շնորհակալություն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շուտ արձագանքել հարցիս:
Ֆիզ. անձը 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք
Էրիկ.
Բարև ձեզ:
Ֆիզ. անձը, ով 1 տարվա մեջ 2 անգամ իրականացնում է ավտոմեքենայի վաճառք, ընկնում է 20 % ԱԱՀ-ի դաշտ չէ՞: Եթե այո, ապա երկու գործարքի մասով էլ, թե՞ միայն 2-րդի: Նշանակություն չունի չէ՞, որ գործարքներից մեկը վաճառք է, իսկ մյուսը՝ նվիրատվություն: Ընդ որում 2 գույքի ձեռքբերումն ու վաճառքը վերջին 12 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան, այդպես չէ: Եթե ավտոմեքենաներից մեկը ձեռքբերված լինի 2012թ-ին, մյուսը` 2013թ-ին, սակայն 2-ի վաճառքն էլ իրականացվի 2013-ին, հարկային դաշտ չի ընկնում, չէ՞:
Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք
Անժելա.
Բարև ձեզ:
Ֆիզիկական անձը 1 տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում:
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք ԱՁ կարող է վարձու աշխատող ունենալ
Լուսինե.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասել` անհատ ձեռներեցը կարո՞ղ է աշխատող ընդունել, և ի՞նչ քայլեր են հարկավոր:
ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը
Արուսյակ.
Բարև ձեզ: Կխդրեմ պատասխանել, եթե ուշացրել եմ ԱՁ-ի ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարը, որը պետք է վճարվի մինչ հաջորդ ամսվա 20-ը, ապա այդ դեպքում ի՞նչ տույժ է հասնում: Կսպասեմ պատասխանի: Շնորհակալություն:
Որպես ԱՁ գրանցվելու համար
Անահիտ.
Բարև ձեզ:
Կխնդրեի օգնել ինձ:
ԱՁ բացելու առաջնային քայլն ո՞րն է, և լիցենզիան որտեղի՞ց պետք է ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:
ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ
Երանուհի.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Եթե Ա/Ձ-ն զբաղվում է հանրային սննդի գործունեության կազմակերպմամբ, ապա ի՞նչ հարկեր պիտի վճարի: Կանխավ շնորհակալություն:
Պարտադի՞ր են արդյոք եռամսյակային զրոյական հաշվետվությունները
Mari.
Պարտադի՞ր են արդյոք եռամսյակային զրոյական հաշվետվությունները, երբ չի աշխատում Ա/Ձ-ն և հարկվում է շրջհարկով:
Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա
Շուշան.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք ոչ ռեզիդենտի եկամուտը ենթակա է հարկման

Լուսի.
Ոչ ռեզիդենտ ֆիզ. անձը հիմնադրել է Հայաստանանում ռեզիդենտ կազմակերպություն և ունի 100% բաժնեմաս: Արդյո՞ք տարեկան շահույթը ստանալուց հարկվում է նրա եկամուտը: Եթե այո, ի՞նչ սկզբունքով:
Ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ
Մարիամ.
Բարև ձեզ: Ինչպե՞ս, ի՞նչ հերթականությամբ կարող եմ իրականացնել ԱՁ-ի բացում: Ինձ հարկավոր է տեղեկանալ գործողությունների հերթականությանը, որևէ անհրաժեշտ փաստաթղթերի մասին, ինչպես նաև այդ ամենով զբաղվելու համար ո՞ր մարմիններին պետք է դիմել:
Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել

Arsine.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Ընկերությունը ԱԱՀ վճարող է: Երկկողմանի գնման ակտով՝ նշելով աձնագրային տվյալները, ֆիզիկական անձից ձեռք է բերել ավտոմասեր և փոխանցումով վճարվել է, օրինակ 1 000 000 դրամ, տվյալ անձի հ/հ-ին: Հարցերս հետևյալն են.
1. Եկամտային հարկը 10, թե 11% է հաշվարկվելու
2. Գնման ակտում արժեքը պետք է լինի 1 000 000, թե՞ կախված եկ. հարկի դրույքաչափից պետք է լինի 1 100 000 կամ 1 110 000 դրամ:
3. Այդ եկամտային հարկը կազմակերպության համար ծա՞խս է, թե՞ ոչ
ԱՁ զբաղվում է գրենական պիտույքների վաճառքով
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Բացել ենք ԱՁ, գրենական պիտույքների խանութ և ծառայություններ, չունենք աշխատող: Խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկեր պետք է վճարենք և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնենք: Նախապես շնորհակալություն:
Կարի արհեստանոց բացելու համար
Մայիս.
Բարև ձեզ: Ես ուզում եմ փոքրիկ կարի արտել բացել և ունենալու եմ 1 աշխատող: Խնդրում եմ, ասեք` ի՞նչ հարկով եմ հարկվելու, ի՞նչ հերթականությամբ պետք է շարժվել: Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից մինչև աշխատելը, խնդրում եմ, հարցիս շուտ պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
ԱՁ զբաղվում է հանրային սննդի գործունեությամբ
Armen.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. ես ԱՁ եմ, նոր եմ սկսել գործունեությունս, գրանցվել եմ պետ. ռեգիստրում և հարկայինում որպես հանրային սննդի կետ, բայց հարկվելու եմ շրջանառության հարկով: Արդյո՞ք տեղեկություն տալու եմ հարկային տեսչությանը, որ ես հարկվելու եմ շրջ. հարկով: Կանխավ շնորհակալություն:
Կանոնադրական կապիտալի նվազագույն չափ
Լուսինե.
Բարև ձեզ:
1. Միևնույն անձը կարո՞ղ է մի քանի ԱՁ գրանցել
2. ՍՊԸ գրանցելիս կանոնադրական կապիտալի նվազագույն չափ կա՞ սահմանված և ինչպե՞ս է որոշվում
Շնորհակալություն:
Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ
Լիլիթ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:
Խմորեղենի խանութ բացելու համար
Արմեն.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ խմորեղենի խանութ բացել: Խնդրում եմ ասեք.
1. Ի՞նչ հարկով եմ հարկվելու
2. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել
3. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:
Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

Սոնա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված:
Կանխավ շնորհակալություն:
Ֆիզ. անձը իրականացրել է 3 ավտոմեքենայի վաճառք
Նելլի.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասել, եթե Ֆիզիկական անձը տարվա ընթացքում իրականացնում է 2 և ավելի գործարք (կոնկրետ 3 ավտոմեքենայի վաճառք), ի՞նչ տեսակի հարկային պարտավորություն է ունենում: Կանխավ շնորհակալ եմ:
ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն
Ameli.
Բարև ձեզ:
Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին
Արմինե.
Բարև ձեզ:
Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:
ԱՁ-ն պետք է մեկնի հղիության և ծննդաբերության արձակուրդ
Մելինե.
Բարև ձեզ: Ես 3 տարի է` ԱՁ եմ: 3 ամսից պետք է գնամ ֆիզ. արձակուրդ: Խնդրում եմ, ասեք` արդյո՞ք օրենքով նախատեսված է ծննդաբերության արձակուրդի նպաստ միանվագ գումար և մինչև 2 տարեկան երեխայի նպաստ ստանալու իրավունք: Նախապես շնորհակալություն:
ԱՁ զբաղվում է տնտեսական ապրանքների վաճառքով
Զարինե.
Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, պետք է վարեմ Ա/Ձ-ի հաշվապահություն, փոքրիկ տաղավար է շուկայում, տնտնեսական ապրանքների վաճառքով է զբաղվում: Կասեի՞ք` ինչ փաստաթղթեր պետք է վերցնեմ նրանցից և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ:
ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել
Արմեն.
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն ցանկանում է դադարեցնել գործունեությունը, այնուհետև լուծարվել: Սակայն ԱՁ-ն ունի որոշ տեսակի գույք, ապրանք: Հարց` լուծարման ժամանակ այդ ապրանքի հետ ի՞նչ է լինելու, և արդյո՞ք առաջանալու են հարկային պարտավորություններ: Շնորհակալություն:
ԱՁ ծանուցում է ստացել վարչական տուգանքի վերաբերյալ
Արամ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. 2013թ.փետրվարին բացել եմ ԱՁ, բայց ոչ մի գործունեություն չեմ ծավալել, ՀԴՄ չեմ ունեցել, գործունեություն սկսելու դիմում չեմ տվել: 2014թ. մարտին հանձնել եմ ԱՁ-ի վկայականը և լուծարել այն: Սակայն 2014 թ. ապրիլին հարկայինը ստիպել է ներկայացնել տարեկան հաշվետվություն և վճարել 60.000 դրամ (մեկ չաշխատած տարվա 5.000-ները): Ներկայացրել եմ ու վճարել: Հիմա էլ ծանուցում են ուղարկել, իբրև թե 2013թ-ի եռամսյակային հաշվետվություններ չներկայացնելու համար վարչական պետք է մուծեմ + մեկ ամսվա էլ 5.000: Կարո՞ղ եք ինձ ասել` ո՞ր մի կատարած գործունեությանս համար են ինձ հետապնդում: Կանխավ շնորհակալ եմ բոլորիդ արձագանքների համար:
ԱՁ օգտվում է իր անձնական բանկային հաշվից
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Հարցս հետևյալն է. ԱՁ-ն իր ձեռնարկատիրական գործունեության համար օգտվում է իր անձնական բանկային հաշվից (որպես Պողոս Պողոսյանի հաշիվ): Արդյո՞ք դա թույլատրելի է, եթե ոչ, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ, և ինչպե՞ս վարվել:
