Category: Այլ

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Լիանա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ

Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Վարդան.

Բարև ձեզ:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
– Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
– Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
– Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
– Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ունի երկու հիմնադիր

Լիցենզիա ստանալու ընթացակարգ

Աննա.

Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:

Կարդալ ավելին Լիցենզիա ստանալու ընթացակարգ

Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Լուսինե.

Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Օգտակար ծառայության ժամկետները և տոկոսադրույքները

Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Արամ.

Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):

Կարդալ ավելին Կանոնադրական կապիտալի վերաբերյալ

Միջազգային կազմակերպություններ

Մարինա.

Բարև ձեզ:

Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Միջազգային կազմակերպություններ

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե.

Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Կարող է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:

Կարդալ ավելին Կարող է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել

Անի.

Բարև ձեզ:

ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել էլ. համակարգում: Կա՞ արդյոք ձև, որը պետք է լրացնել, և արդյո՞ք պետք է գրանցել գործադիր մարմնի ղեկավարին համակարգում…

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել

Անձը զբաղվելու է առևտրային գործունեությամբ

Իրինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:

Կարդալ ավելին Անձը զբաղվելու է առևտրային գործունեությամբ

Գանձապահի փոխարեն գործարքը կատարել է այլ անձ

Լան.

Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:

Կարդալ ավելին Գանձապահի փոխարեն գործարքը կատարել է այլ անձ

Լիազոր գրանցելու համար

Արմ.

Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:

Կարդալ ավելին Լիազոր գրանցելու համար

ԸՁ գրանցման հետագա քայլեր

Արփինե.

Բարև ձեզ, խնդրում եմ տեղեկացնել ԸՁ գրանցման taxservice.am հաշվետվությունը լրացնելուց հետո արվող հետագա քայլերն ու գործողությունները:

Կարդալ ավելին ԸՁ գրանցման հետագա քայլեր

Հանրային սնունդ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, հանրային սննդի դրույքաչափը 6%՞ է, թե՞ 8%: Մեկ էլ օրենքի հղում կուղարկե՞ք:

Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հանրային սնունդ

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության վերաբերյալ

Մարինա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` audit_vip շնիկ mail.ru

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության վերաբերյալ

Մաշվածության հաշվարկի վերաբերյալ

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ գրեք՝ 2018թ.-ի համար քանի տոկոսով է հաշվարկվում տրանսպորտային միջոցի ամորտիզացիան տարեկան: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մաշվածության հաշվարկի վերաբերյալ

Անհրաժե՞շտ է արդյոք գրանցում կադաստրում

Գարիկ.

Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:

Կարդալ ավելին Անհրաժե՞շտ է արդյոք գրանցում կադաստրում

Լիցենզիա ստանալու համար

Լիլի.

Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ֆիզիոթերապիայի կաբինետ վարձակալած տարածքում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Լիցենզիա ստանալու համար

Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ

Վահե.

Բարի երեկո հարգելի հաշվապահներ:

Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Օտարերկրյա քաղաքացուն տնօրեն նշանակելու վերաբերյալ

Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Արմինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ տրանսպորտային ծառայությունը դիտարկվու՞մ է որպես ընտանեկան ձեռնարկատիրություն, և եթե այո, կարելի՞ է երկու գործունեություն ծավալել մեկ ԱՁ-ի ներքո՝ գիդ և տրանսպորտի ծառայություն:

Կարդալ ավելին Ընտանեկան ձեռնարկատիրության վերաբերյալ

Հաշիվ վավերագրի ճշգրտում

Վարդան.

Բարև ձեզ:

Կխնդրեմ՝ պատասխանեք՝ եթե ընկերությունը տարի է փակել, և արդեն մարտ ամիսն է, կարո՞ղ է փակած տարվա ֆակտուրա ճշգրտել: Կարո՞ղ եք օրենքի հղում ուղարկել:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագրի ճշգրտում

Բեռնատար մեքենայի մաքսային վճարներ

Հայկ.

Ինչպե՞ս են հաշվարկվում մինչև 10 տարեկան բեռնատար մեքենայի մաքսային վճարները:

Կարդալ ավելին Բեռնատար մեքենայի մաքսային վճարներ

Գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք. եթե փայտը ձեռք բերելուց հետո բունկերում չորացնում ենք, հետո վաճառում, այս գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն

Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Ալբերտ.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` հանրային սննդի վաճառքի համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե սննդի կետը ավտոմեքենա է և այն կարող է ամեն օր փոխել իր տեղակայման վայրը, նույնիսկ քաղաքը:

Կարդալ ավելին Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Նախագահի փոփոխություն կազմակերպությունում

Գայանե Երզնկանյան.

Ես ՎեբինարԱՄ ՍՊԸ տնօրենն եմ, որը այժմ գործունեություն չի իրականացնում: Հիմա ուզում եմ վերաբացել և փոխել նախագահին: Որտեղի՞ց պետք է սկսել:

Կարդալ ավելին Նախագահի փոփոխություն կազմակերպությունում