Category: Այլ

Սխալմամբ ուղարկվել է շրջանառության հարկի դիմում

Գագիկ Բաբայան.

Բարև ձեզ: Ես ունեմ գրանցված ՍՊԸ: Սխալմամբ ընտանեկան ձեռնարկատիրության փոխարեն ուղարկել եմ շրջանառության հարկի դիմում: Ինչպե՞ս կարող եմ փոխել:

Կարդալ ավելին Սխալմամբ ուղարկվել է շրջանառության հարկի դիմում

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Դիանա.

Բարի օր բոլոր մասնագետներին, կխնդրեի հուշեք` ինչպե՞ս միջնորդությունս ամրագրեմ, եթե ուզում եմ աջակցել բիզնես գաղափարի հեղինակի և ներդնողի համագործակցությանը, բայց տագնապ ունեմ, որ բանավոր պայմանավորվածությունը կարող է խախտվել, և միջնորդավճարս հնարավոր է չստանամ:
Խնդրում եմ նաև կողմնորոշեք` խոշոր բիզնեսի դեպքում ո՞ր տարբերակն է շահավետ՝ ԲԲԸ՞-ն, թե՞ ՓԲԸ-ն, որը ի՞նչ խնդիրներ կհարուցի, եթե ներդրողները բաժնեթղթեր ունենան:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Բիզնես գաղափարի հեղինակի աջակցություն

Ինչպե՞ս կարելի է ՍՊԸ-ի դադարեցման դիմում գրել

Արամ.

Ինչպե՞ս կարելի է ՍՊԸ-ի դադարեցման դիմում գրել, եթե հիմնադիր/տնօրենը ID քարտ չունի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս կարելի է ՍՊԸ-ի դադարեցման դիմում գրել

ՀԴՄ հասցեի ուղղում

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ունեմ ԱՁ, որն զբաղվում է վարսավիրական ծառայությամբ: ՀԴՄ-ի ձեռք բերման հայտում ՀԴՄ-ի տեղադրման հասցեի
մասում գործունեության իրականացման հասցեի փոխարեն նշել եմ իրավաբանական հասցեն և արդեն 2 ամիս աշխատում եմ: Խնդրում եմ ինձ օգնեք, թե ինչպես կարող եմ ուղղել:

Կարդալ ավելին ՀԴՄ հասցեի ուղղում

Գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք

Ալիկ.

Հարգելի ընկերներ, եթե գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք, ապա նա հարկվու՞մ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչպե՞ս: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական կոոպերատիվը իրականացնում է սեփական արտադրանքի փաթեթավորում և վաճառք

Կազմակերպությունը կատարում է ձեռքբերումներ շուկայից

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը կատարում է ձեռքբերումներ շուկայից

Հանրային սննդի կետ բացելու համար

Արմեն.

Բարև ձեզ,
Կարող եք հուշել` սննդի կետ (fast food) բացելու համար ի՞նչ է ավելի հարմար բացել – ԱՁ, թե՞ ՍՊԸ, ի՞նչ օրենքներով է պետք առաջնորդվել` հարկերի, սննդի անվտանգության, տարածքի վարձակալության, միգուցե ларёк տեղադրելու հարցով, այլ։

Կարդալ ավելին Հանրային սննդի կետ բացելու համար

Առողջապահության նախարարության կողմից պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկ

Արկադի.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք` որտե՞ղ կարող եմ գտնել Առողջապահության նախարարության կողմից պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկը և կարգը: Ու՞ր պետք է դիմենք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Առողջապահության նախարարության կողմից պարտադիր լիցենզավորման ենթակա գործունեությունների ցանկ

ՌԴ երկաթի ջարդոն արտահանելու համար

Բարև ձեզ, Ռուսաստան երկաթի ջարդոն արտահնելիս ի՞նչ փաստաթղթեր են պետք և ի՞նչ վճարներ են անհրաժեշտ կատարել:

Կարդալ ավելին ՌԴ երկաթի ջարդոն արտահանելու համար

Թեյերի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Sona Galstyan.

Պատրաստվում եմ բացել կազմակերպություն, սակայն չեմ կողմնորոշել` բացել ԱՁ-ը, թե՞ ՍՊԸ, որը զբաղվելու է թեյերի արտադրությամբ և վաճառքով: Ովքե՞ր գիտեն, բացի պետական ռեգիստրում գրացվելուց ուրիշ ի՞նչ կազմակերպություւների է պետք դիմել, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությու՞ն, թե՞ այլ` օրինական ճանապարհով հստակ ամեն ինչ սկսելու համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Թեյերի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Դպրոցի հաշվապահական հաշվառում վարելու համար

Արմինե.

Բարև ձեզ: Ինձ արաջարկում են վարել դպրոցի հաշվապահություն: Երբևէ չեմ վարել ընդհանուր: Կարո՞ղ եք ինձ տրամադրել ձեռնարկներ կամ ընթացակարգեր դպրոցի հաշվապահություն վարելու համար: Կամ հուշեք, թե որտեղից կարող եմ ձեռք բերել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Դպրոցի հաշվապահական հաշվառում վարելու համար

ՍՊԸ դադարեցնում է իր գործունեությունը

Lil.

Բարև ձեզ, ուզում եմ ճշտել հետևյալը` ՍՊԸ զբաղվում է մանրածախ առևտրով: Հունվարի 1-ից մտադրված է դադարեցնել գործունեությունը, քանի որ վնասով է աշխատում: Խնդրում եմ նշել, թե ինչպիսին է ընթացակարգը, ի՞նչ պետք է անի տնօրենը տաղավարի գործունեությունը օրենքով սահմանված ձևով դադարեցնելու համար:

Կարդալ ավելին ՍՊԸ դադարեցնում է իր գործունեությունը

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են

Ալենուշ.

Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրյա լինեն և Հայաստանի քաղաքացիություն չունենան, և բնականաբար սոցիալական քարտ չունենան, ինչպե՞ս կարող են ընկերության հարկերը վճարել:

Կարդալ ավելին Եթե ՍՊԸ հիմնադիրը և տնօրենը օտարերկրացիներ են

Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է

Gor.

Բարև ձեզ:
Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է: Դրամը արժեզրկվում է: Արտարժույքի վերագնահատումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանկի վրա` դրական, բազասական, թե՞ չեզոք, և կբացատրե՞ք: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է

ՀԴՄ հասցեի փոփոխության հետ կապված

Աննա.

Դեղատնային գործունեությունը այլ հասցե տեղափոխելու դեպքում մինչ նոր լիցենզիա ստանալը ՀԴՄ-ի հասցեն կարո՞ղ ենք փոխել:

Կարդալ ավելին ՀԴՄ հասցեի փոփոխության հետ կապված

Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ

Անուշ.

Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ

ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ բացել հացի արտադրամաս: Ապառիկ ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել, այսինքն, որ գումարն ամսեամիս վճարեմ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար

Արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը

Լուսինե.

Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի համար կնիքի առկայությունը պարտադի՞ր է, թե ոչ, եթե այո, ո՞ր օրենքով, և պայմանագրի համար միայն ստորագրությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը

Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար

Լիլիթ.

Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Կարդալ ավելին Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Մհեր.

Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել

Առցանց առևտուր կազմակերպելու համար

Արման.

Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Կարդալ ավելին Առցանց առևտուր կազմակերպելու համար

Հանրային սննդի կետ բացելու համար

Սաշ.

Հարգելիներս հուշեք խնդրեմ` ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր համալսարանի ներսում հանրային սննդի կետ բացելու համար:

Կարդալ ավելին Հանրային սննդի կետ բացելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Կարդալ ավելին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

mt.

Ես ՀՀ-ի բնակիչ եմ, գրանցվել եմ պետռեգիստրռւմ որպես ԱՁ, հարկային համակարգում գրանցվելու համար համարվու՞մ եմ ոչ ռեզիդենտ ֆիզանձ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ