Category: Այլ
ՍՊԸ բանկային հաշիվների վրա արգելանք է դրված
Զարուհի.
Բարև ձեզ: Կարո՞ղ է տնօրենը կամ հիմնադիրը իր ՍՊԸ-ին առհաշիվ գումար տրամադրել` հոգալու ընթացիկ ծախսերը, վճարելու աշխատավարձները, քանի որ ՍՊԸ-ի բանկային հաշիվների վրա արգելանք է դրված:
ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ
Սուրեն.
Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Հիմնական միջոցների դուրսգրում
Արևիկ.
Ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում հիմնական միջոցների դուրսգրման գործընթացը:
Ընկերությունը զբաղվում է բնական սեղմված գազի իրացմամբ
Լարիսա.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշել` բնական սեմղված գազի իրացմամբ զբաղվող կազմակերպությունը իրացման համար վճարվող ակցիզային հարկի գումարը կարո՞ղ է արդյոք ծախս համարել: Կանխավ շնորհակալ եմ:
Ի՞նչ տուգանք է նախատեսված
Arsine.
Կազմակերպությունը ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնք վերջանալուց առանց դրոշմապիտակի հարկային հաշվով վաճառել է ապրանքներ: Ի՞նչ տուգանք է նախատեսված տվյալ պարագայում:
Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել
Ա.
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:
ԱՁ ցանկանում է ավտոմեքենա ներմուծել
Arman Levoni.
Բարև ձեզ:
Ես անհատ ձեռնարկատեր եմ և իմ ԱՁ-ի կարիքների համար ցանկանում եմ Վրաստանից ներկրել մարդատար ավտոմեքենա: Ես կարո՞ղ եմ չվճարել մաքսազերծման վճարը:
ՀԿ-ն կազմակերպում է ճամբար
Լիանա.
Հարգելի հաշվապահներ,
ՀԿ-ն կազմակերպում է ճամբար, որի ընթացքում փոխհատուցելու է ճամբարի մասնակիցների ճանապարհածախսերը (մասնակիցները ՀՀ տարբեր մարզերից են): Նշված ծախսերը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:
Շնորհակալություն:
Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը:
Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը:
Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:
Կոլեկցիոներների հասարակական միություն
Hakob Avagyan.
Հարգելի հաշվապահներ,
Ցանկանում եմ կոլեկցիոներների հասարակական միություն ստեղծել (որը շահույթ չի հետապնդելու) և գրանցվել պետական ռեգիստրում: Արդյո՞ք պետք է որևէ տեսակի հարկային հաշվետվություններ ներկայացնել հարկային մարմիններին, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով
Ա.
Բարև ձեզ:
Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։
Ավտոլվացման կետ աշխատացնելու համար
Հովիկ.
Խնդրում եմ ասեք` ի՞նչ թույլտվություն է պետք ավտոլվացման կետ աշխատացնելու համար, ի՞նչ փաստաթղթեր են պետք, և ո՞վ է տալիս թույլտվություն։
Շնորհակալություն։
Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակ
Մանուշ Հ.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունում գրանցվելու համար
Արմինե Գրիգորյան.
Պատասխանեք խնդրում եմ իմ հետևյալ հարցին: Ես նոր եմ բացել ԱՁ, վիճակագրականում գրանցված չեմ: Կուզենայի իմանալ` արդյո՞ք ես պետք է դիմեմ, թե՞ նամակով կտեղեկացվեմ: Կանխավ շնորհակալություն:
Պատճենահանված լիազորագրի վերաբերյալ
Թեհմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված չէ` արդյո՞ք պատճենահանված լիազորագիրը ունի օրինական ուժ: Խնդրում եմ պատասխանի հետ հղում տալ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:
Ապրանքների գները սահմանելու հետ կապված
Garnik.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը ներմուծում է օդափոխիչներ տարբեր գներով: Առաջին ներմուծված օդափոխիչը վաճառվել է X գնով: Խնդրում եմ ասել` մյուս օդափոխիչների գները քանի՞ տոկոսով կարող են տարբերվել X-ից: Թե՞ ինչ գնով ցանկանանք, կվաճառենք` անկախ ՀՏ զեղչի հայտարարություն տալու հանգամանքից: Իհարկե պետք է վաճառել ինքնարժեքից բարձր գնով, բայց կա՞ արդյոք հատուկ կարգավորող նորմ: Նախապես շնորհակալություն:
Գյուղատնտեսական մթերքի առևտուր

Գևորգ.
Քաղաքացին (Ա/Ձ չէ) ցանկանում է որևէ խանութում վարձակալությամբ տարածք վերցնել և զբաղվել գյուղատնտեսական մթերքի առևտրով: Իրավունք ունի՞, թե՞ ոչ, և արդյո՞ք հարկեր պետք է վճարի և եթե այո, ապա ի՞նչ հարկ:
Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար
Սերինե.
Հարգելի հաշվապահներ,
2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար:
Շնորհակալություն:
Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ-ին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար
Mari.
Հարգելի հաշվապահներ, ունեմ այսպիսի մի հարց. Ա/Ձ-ն նոր է բացվելու, հավանաբար աշխատելու է ԱԱՀ-ով և գործընկերների հետ գործարքները (առք ու վաճառք) իրականացնելու է էլեկտրոնային համակարգով: Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ անհատ ձեռներեցին էլեկտրոնային համակարգով աշխատելու համար (օրինակ` էլեկտրոնային ստորագրություն և այլն…): Կանխավ շնորհակալություն:
ՀԾ համակարգով բազա մուտքագրող
Անի.
Հարգելի հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է ՀԾ համակարգով բազա մուտքագրող: Խնդրում եմ արձագանքել:
Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ
Նարինե.
Բարև ձեզ:
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
Ո՞րն է դեբիտորական պարտքը
Անի.
Բարև ձեզ:
Եթե դեբետորական պարտքը գոյանում է, երբ կազմակերպությանը պարտք են, ապա ո՞րն է համարվում կոնկրետ առևտրային կազմակերպության դեբիտորական պարտք (ավելի հստակ` սուպերմարկետներում), այսինքն ո՞րն է համարվում սուպերմարկետի դեբետորական պարտք:
Շնորհակալություն:
Մոնետիզացիա
Աննա.
Հարգելիներս, կհուշե՞ք մոնետիզացիա տերմինի հայերեն համարժեքը:
Հրամանների, կարգադրությունների և որոշումների տարբերություններ
Անուշ.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ ո՞ր օրենքում (կամ այլ իրավական ակտում) են նշված, թե որոնք են հրամանների, կարգադրությունների և որոշումների տարբերությունները, դրանց կիրառման դեպքերը և այլն: Կանխավ շնորհակալություն:
Խմորեղենի արտադրամաս բացելու համար
Արման.
Բարև ձեզ: Ես փորձում եմ բացել խմորեղենի արտադրամաս, խնդրում եմ ասեք` որտե՞ղ դիմեմ որպես Ա/Ձ գրանցվելու համար, ու ասեք` որտե՞ղ դիմեմ լիցենզիա ձեռք բերելու համար:
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ
Արամ.
Հարգելի գործընկերներ,
ՀԿ-ն 2015թ. ստացել է դրամաշնորհ մինչև տարվա վերջ, որի երկրորդ մասը փոխանցվել է ուշացումով 2016թ. ապրիլին՝ 145 000 դրամ: Տվյալ գումարը փոխանցվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձ մեկ աշխատողի և մատուցված ծառայությունների համար: Եկամտային հարկերը աշխատողի փոխանցվել են դեկտեմբեր-հունվար ամիսներին (գումարի առաջին բաժնեմասից) և 2016թ.-ին այլ մուտքեր չեն եղել: Հիմա հարկային տարեկան հաշվետվությունը կարո՞ղ է ներկայացնել զրոյական: Դա ճի՞շտ է, թե ոչ:
Պատասխանողներին կանխավ շնորհակալություն:
Նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի
Ալբերտ.
Խնդրում եմ պատասխանել` ՀՎՀՀ 45111089, Հայկ Հովակիմյան (գյուղական վայր) նոր սերնդի ՀԴՄ-ի համար որքա՞ն պետք է վճարոմը կատարվի:
Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար
Գոհարիկ.
Ի՞նչ հիմնավորող փաստաթղթեր են անհրաժեշտ անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար:
Կանխավ շնորհակալություն:
Արտահանում ՌԴ
Արտակ.
Բարև ձեզ: Ես առաջին անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն կոշիկ արտահանել: Ի՞նչ ընթացակարգեր են պահանջվում այդ դեպքում:
Հաշվային պլան
Երանուհի.
Խնդրում եմ ուղարկել ՊՈԱԿ-ի հաշվային պլան:

