Category: Այլ
Ծախսի հիմնավորում
Anushik.
Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:
Արդյո՞ք անհրաժեշտ է ուղեթերթ
Արման.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք կազմակերպության մեքենաներով ապրանք մատակարարելիս նրանց անհրաժեշտ է ուղեթերթ: Եվ արդյո՞ք կա ուղեթերթի սահմանված ձև: Կխնդրեի, եթե հնարավոր է, հղումներ անել կոնկրետ որոշմանը կամ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:
Կիսակցորդի մաքսազերծում
Կարո Վարդանյան.
Բարև Ձեզ, օգնեք խնդրեմ հետևյալ հարցին պատասխան ստանալուն. ցանկանում եմ ներկրել ավտոկցորդ (կիսակցորդ) 1993թ.-ի արտադրության, 13.40 մ երկարության, 2.50 մ բարձրության, 2.50 մ լայնության, և ոչ մի կերպ չեմ կարողանում պարզել մաքսազերծման համար վճարվող գումարի հաշվարկման մեխանիզմը: Կանխավ շնորհակալություն:
Տարածք վարձակալությամբ
Կարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք, կարո՞ղ է հիմնադիրը իր ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք հանձնել:
Չօգտագործված հարկային վնաս
Նունե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ինչ է նշանակում չօգտագործված հարկային վնաս, երբ է այն առաջանում, և ինչպես են այն փոխանցում առաջիկա ժամանակաշրջան:
Եվ հետաձգված հարկային ակտիվը ինչպե՞ս է ձևակերպվում,
դտ` հետաձգված հարկային ակտիվ
կտ`
Նախապես շնորհակալություն:
Նոր սկսվող գործունեություն
Unknown.
Բարև ձեզ, այսպիսի մի հարց: Ես ուզում եմ լրիվ օրինավոր կերպով աշխատել որպես համակարգչային վերանորոգող: Ֆորմատ, անտիվիրուսի տեղադրում, ծրագրերի տեղադրում և այլն: Անկեղծ ասած` ոչինչ չեմ հասկանում հարկային ոլորտից, խնդրում եմ ինձ հուշեք, ինչից սկսեմ: Նախօրոք շնորհակալություն:
Վնասի տեղափոխում հետագա տարիներ
Anna.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը 2008 տվականին ունեցել է վնաս, և այդ վնասը տեղափոխվել է հետագա տարիներ: Այժմ հարկայինից ստուգում է անցկացվում, և ասում են, որ իրավունք չունեինք 2008 թվականի վնասը տեղափոխել հետագա տարիներ: Շահութահարկի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում: Եվ արդյո՞ք նման բան կա:
Կամերալ գրության պատասխան
Siranush.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին. կամերալ գրության պատասխանը ինչպե՞ս պետք է ուղարկվի հարկային տեսչություն: Արդյո՞ք գոյություն ունի էլեկտրոնային տարբերակ գրությունները ուղարկելու համար:
Ձևակերպման վերաբերյալ
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց. նախկին հաշվապահը շատ ծախսերի համար, որոնք շահութահարկի օրենքով նվազեցվող ծախսեր են, հաշվապական ձևակերպում է տվել` 715 ինչ որ հաշվով: Այս դեպքում արդյո՞ք հարկվող շահույթը որոշելիս այդ ծախսը նվազեցվում է, իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք կարող եմ, օրինակ, այդ ծախսը տանել 713 հաշվին, այսինքն ձևակերպել`
դտ 713
կտ 715
Կանխավ շնորհակալություն:
Ապրանքի վաճառքի վերաբերյալ
Դիանա.
Հնարավո՞ր է արդյոք միևնույն ապրանքը միևնույն ժամանակահատվածում տարբեր կազմակերպություններին վաճառել տարբեր գներով:
Հացի արտադրամաս
Մարի.
Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց.
1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում
2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով
3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:
Կանոնադրական կապիտալի վերաբերյալ
Մերիկո.
Հարգելի հաշվապահներ, մի փոքր խոսեք կանոնադրական կապիտալի վերաբերյալ, վերջինիս` կանոնադրությամբ գրանցման, մի մասի համալրման, մասնակիցների կողմից չհամալրման, դրանց թղթակցությունների մասին: Կանխավ շնորհակալություն:
ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից
N..
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ն տարածք է վարձակալել ֆիզիկական անձից, կոմունալ վճարները մինչև անվանափոխություն կատարելը մոտավորապես 3 ամիս վճարել է ՍՊԸ-ն, արդյո՞ք վճարված կոմունալ վճարները հարկվում են 10% եկամտահարկով, քանի որ ֆիզիկական անձի անունով է եղել:
Էլեկտրոնային ստորագրության ժամանակ
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել` էլեկտրոնային ստորագրության ժամանակ կազմակերպության կնիքը անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը որոշման համարով:
Արտարժույթի փոխանակման փոխարժեքի տարբերությունների հետ կապված
Իննա.
Հարգելի կոլեգաներ, երբ ՀԾ-ով կատարում ես արտարժութային գործարքներ` արտարժույթի փոխարկում, հաշվի վերագնահատում, ծրագիրը այն ավտոմատ վերագրում է վերագնահատման ժամանակ 725 կամ 625 հաշվին, իսկ փոխարկման դեպքում 714 կամ 614 հաշվին: Հարցս հետևյալն է` արդյո՞ք և 725 և714 հաշիվներն երկուսն էլ ոչ հարկային ծախսեր են, թե՞ միայն 725 հաշիվն է, որ հարկային ծախս չի համարվում: Շնորհակալություն:
Ի՞նչ ձևակերպում պետք է տալ
Սյուզաննա.
Խնդրում եմ ինձ օգնել, թե ինչ ձևակերպում կտրվի, եթե ընկերությունը թողարկի բաժնետոմսեր և պարտատոմսեր:
Թիվ 525 որոշում
Էդգար.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ տեղադրել կառավարության 1998թ օգոստոսի 25-ի թիվ 525 որոշումը: Կանխավ շնորհակալ եմ:
ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք
Շուշան.
Իմ հարցը հետևյալն է` ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալել է տարածք, ունի վարձակալության պայմանագիր նոտարով հաստատված, կոմունալ ծախսերը անվանափոխելու համար կադաստրի վարձակալության սեփականության իրավունքը պարտադի՞ր պայման է: Շնորհակալ եմ:
Հիմնական միջոցի օտարում
Դավիթ Ասատրյան.
Կա՞ արդյոք որևէ օրենք, ըստ որի հիմնական միջոցի օտարումը միանշանակ համարվում է ԱԱՀ-ով հարկվող գործարք:
Կազմակերպության գրանցում
Լիանա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե չեմ սխալվում, անցած ամսվանից ՀԿ-ների պետական գրանցումը անցել է ինտերնետային տարբերակի: Ո՞ր կայքում է դա հասանելի: Կանխավ շնորհակալություն:
Նվիրատվության ստացում
Vadim.
Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:
Կազմակերպությունը շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, ծառայություններ մատուցող կազմակերպությունը, որը հինգ ամիս է, ինչ սկսել է գործունեությունը, իր հաշվապահական ձևակերպումները գրանցել է միայն մեմորիալ օրդերներում, իսկ շրջանառության տեղեկագիր և գլխավոր գիրք չունի: Այս դեպքում ի՞նչ կարելի է անել, և արդյո՞ք տույժ կա դրա համար: Կանխավ շնորհակալություն:
ԼՂՀ-ում աշխատող հաշվապահ
Հերմինե.
Հարգելի հաշվապահներ, եթե կան ձեր մեջ ԼՂՀ-ում աշխատող հաշվապահներ, խնդրում եմ արձագանքել:
Հաշվապահական ծրագիր ՊՈԱԿ-ների համար
Հովիկ.
Բարև Ձեզ, կուզենայի իմանալ` արդյո՞ք հաշվապահական ծրագիր կա ՊՈԱԿ-ների համար: Կանխավ շնորհակալություն:
Վառելիքի դուրսգրում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ, կազմակերպությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է ավտոմեքենա, ինչպես նաև, ձեռք է բերել բենզին (կտրոններ): Ինչպե՞ս է կանոնակարգվում բենզինի բաց թողումը: Արդյո՞ք անհրաժեշտ են որոշակի ձևաթղթեր: Շնորհակալություն:
Շինվարման մատյանների լրացման հետ կապված
Գևորգ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք: Եթե կարելի է, կխնդրեմ փոքր ինչ մանրամասն ասեք. շինարարության ոլորտում, եթե ծանոթ եք ՇԻՆՎԱՐՄԱՆ մատյանների լրացմանը, խնդրում եմ ասեք, թե ինչպես պետք է կատարվի լրացում, ինչ պարբերությամբ, եթե կա որևե օրենք կամ կարգ, խնդրում եմ կատարեք հղում կամ sggev շնիկ mail.ru հասցեին ուղարկեք լրացման ձևը, այսինքն ինչը պետք է այնտեղ լրացնենք, և հնարավո՞ր է արդյոք կատարել ջնջում կամ հետ ամսաթվով ավելացում և այլ նմանատիպ հարցեր: Կանխավ շնորհակալություն:
Հաշվապահական հաշվառման վերաբերյալ
Shushan.
Հե՞շտ է արդյոք հաշվապահությամբ զբաղվել, և ինչքա՞ն ժամանակ դա կպահանջի: Նախօրոք շնորհակալություն:
Ընկերության լոգոյի վերաբերյալ
Larisa.
Բարև ձեզ: Ընկերության լոգոյի և պիտակի վկայագրերի մասին տեղեկություն ինչպե՞ս կարող եմ ստանալ: Ընդհանրապես տրամադրվու՞մ է նման վկայագիր: Շնորհակալություն:
Պահուստային կապիտալի ձևավորում
Ֆլորա.
ՍՊԸ-ի կանոնադրությամբ պետք է պահուստային կապիտալ ձևավորենք`շահույթից կատարվող տարեկան մասհանումների միջոցով: Այս դեպքում պե՞տք է արդյոք արձանագրություն գրենք կամ հրաման, թե՞ պարզապես միայն հաշվապահորեն ձևակերպենք, և արդյո՞ք ճիշտ է ձևակերպումը`
դտ 342
կտ 351
Կանխավ շնորհակալություն:

