Category: Այլ
Որակավորման քննություններին մասնակցելու համար
Վահան Գրիգորյան.
Խնդրում եմ նշել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից հաստատված այն նորմատիվ իրավական ակտերի և (կամ) գրականության ցանկը, որոնցից կարելի օգտվել որակավորման քննություններին մասնակցելու նպատակով:
Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով
Eva.
Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:
Շնորհակալություն:
Գործունեության դադարեցում
Արփինե.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն հունվարի 1-ից ժամ. դադարեցնում է գործունեությունը, ի՞նչ կարգով կարող եմ տվյալ ՍՊԸ-ի ապրանքի մնացորդը տալ նույն հասցեում գործող մեկ այլ ՍՊԸ-ի, եթե երկուսի հիմնադիրն ու տնօրենը նույն անձն է, երկու ՍՊԸ-ներն էլ ԱԱՀ վճարող են:
Նախապես շնորհակալություն:
Պայմանագրի կնքում
Կառա.
Բարև Ձեզ:
Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա:
Շնորհակալություն:
Կահույքագործության ոլորտ
Արման
Բարև ձեզ: Ես երկար տարիներ աշխատել եմ կահույքագործության ոլորտում, եղել եմ գրանցված աշխատող: Այժմ ես ցանկանում եմ ինքնուրույն աշխատել, այսինքնˋ ինքս ընդունեմ կահույքի պատրաստման պատվերներ, բայց չխախտեմ օրենքը: Խնդրում եմ ասեք, ի՞նչ պետք է անեմ, որտե՞ղ պետք է դիմում ներկայացնեմ և ինչքա՞ն պետք է վճարեմ յուրաքանչյուր ամիս, եթե որևէ գործ անում եմ կամ եթե որևէ ամսում ոչ մի գործ չեմ անում:
Ինչպե՞ս պետք է տրվի գործուղման հրամանը
Anna.
Բարև ձեզ, կոլեգաներ, խնդրում եմ, պատասխանեք, եթե աշխատողը 3 օրով մեկնել է Սյունիքի մարզ, ինչպե՞ս պետք է գործուղման հրամանը տրվի և հաշվարկվի
Փորձանմուշներ
Խաչատուր.
Խնդրում եմ, տեղեկացրեք, մեծածախ առևտրով զբաղվող ընկերությունը, որը չունի հդմ, կարո՞ղ է արդյոք իր ներկրած պրեպարատներից բաժանել փորձարկման համար նմուշներ անհատ մարդկանց (մասնագետի) անվճար, եթե այո, ապա ինչպե՞ս դա ձևակերպել հաշվապահորեն:
Շնորհակալ եմ:
Լիցենզավորվող գործունեություն
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար:
Բացակայություն աշխատանքի վայրից
Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: Ես սովորում եմ պետական ԲՈՒՀ-ում և միաժամանակ աշխատում եմ պետական հիմնարկում: Արդյո՞ք իրավունք ունեմ աշխատանքից բացակայելու դասերին մասնակցելու համար, և աշխատավարձից պահումներ նախատեսվու՞մ են, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք
Արթուր.
Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք, ընդ որումˋ ամբողջ ապրանքը, այն ինչպե՞ս պետք է արտացոլվի հաշվապահության և ԱԱՀ-ի հաշվարկում:
Կոմիսիոն վաճառքով զբաղվող կազմակերպություն
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել կամ ուղղություն ցույց տալ, թե որտեղից կարդամ.
կոմիսիոն վաճառք իրականացնող խանութը ինչպե՞ս է դուրս գրում հարկային հաշիվ, ես գիտեմ, որ ինքը իրավունք չունի դուրս գրելու իր անունից, այդ դեպքում ինչպե՞ս է այն դուրս գրվում:
Գործունեության դադարեցում
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, 2009թ. մեր ընկերությունը ժամանակավոր դադարեցրել է իր գործունեությունը և ներկայացրել 2009թ. համար հաշվապահական հաշվեկշիռ և շահութահարկի հաշվարկ: Արդյոք պետք է ներկայացնել նաև 2010թ.-ի և այլն թթ.-ի շահութահարկի հաշվարկները և հաշվեկշիռները, եթե գործունեությունը չի վերսկսվել: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Հաշիվ-ապրանքագիրն ունի՞ արդյոք վաղեմության ժամկետ
Nare.
Խնդրում եմ պատասխանել, վճարման ենթակա հաշիվ-ապրանքագիրն ունի արդյոք վաղեմության ժամկետ, այսինքն` ցանկանում եմ իմանալ ամսաթվի տեսանկյունից որքա՞ն հին կարող է լինել ներկայացված Հ/Ա-ը: Խնդրում եմ նշել պատասխանի հիմքը: Շնորհակալություն:
Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված
Նարինե.
Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:
Վառելիքի ծախս
Արծրուն.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցոում: Մեր ընկերությունը զբաղվում է ապրանքների առաքումով: Ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ մեքենաների վառելիքի ծախսը հիմնավորելու համար: Ունեմ համապատասխան հաշիվ ապրանքագրեր: Հարկավո՞ր է ուղեգիր: Եթե այո, անհրաժեշտ փաստաղթերի օրինակելի ձևերը որտեղի՞ց գտնեմ, կամ կարո՞ղ եք ուղարկել artsun85 շնիկ mail.ru հասցեին: Նախապես շնորհակալ եմ…
Արդյո՞ք հասնում է տուգանք
Արփինե.
Բարև բոլորին: Խնդրում եմ ձեզ, պատասխանեք իմ մի քանի հարցերին:
1. Եթե նախորդ հաշվապահը չի ներկայացել վիճ. վարչություն և 2009թ. հաշվետվություն չի ներկայացրել, և եթե ես այս տարի ներկայանամ, ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ: Եթե տուգանեն, ապա ի՞նչ գումարի չափով:
2. Ես այս եռամսյակում ունեցել եմ 5-ից ավել աշխատակից, շփոթել եմ և այս եռամսյակի հոկտեմբեր ամսվա համար ամսական հաշվետվություն եմ ներկայացրել` եռամսյակայինի փոխարեն: Հիմա ուզում եմ մյուս 2 ամիսների համար ոչինչ չներկայացնել: Ամսական հաշիվ կներկայացնեմ մյուս եռամսյակում: Իմ այդ սխալի համար ինձ կտուգանե՞ն, թե՞ ոչ:
Նախապես շնորհակալություն:
Անտոկոս փոխառություն
Vahagn.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ օգնել մի հարցում:
Նորաբաց կազմակերպությունը փոխառություն է ներգրավել 250000 ՀՀ դրամ հիմնադրից:
Հնարավո՞ր է ձևակեպել անտոկոս:
Կանխավ շնորհակալ եմ:
Անտոկոս փոխառություն
Միքայելյան Ն..
Եթե փոխառության դեպքում փոխատուն տալիս է ասենք 50 հազ. դրամ որոշակի ժամկետով, առանց տոկոսների, ապա փոխառուի վերադարձրած 50 հազ.-ից եկամտահարկ պահվու՞մ է, թե ոչ:
Որակավորման քննություններ
Թեհմինա.
Բարև բոլորին: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Հայաստանի բանկերի միության կողմից անցկացվում է բանկի մասնաճուղի կառավարիչի և գլխավոր հաշվապահի քննություն, ցանկանում եմ մասնակցել գլխավոր հաշվապահի որակավորման քննությանը, կայքում կա թեստ կառավարիչի քննության համար, արդյոք դա վերաբերվում է նաև հաշվապահին ,թեստը տեղադրված է հայաստանի բանկերի միության կայքում, շարունակական կրթություն թեստեր, թեմաներ բաժնում: Կանխավ շնորհակալություն:
Հիմնական միջոցի վաճառք
Քրիստինե.
Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ: Շատ եմ խնդրում, օգնեք ինձ ճիշտ կատարեմ ընկերության ավտոմեքենայի վաճառքը: ՍՊԸ-ն ՓՄՁ է և ԱԱՀ -ով չի հարկվում, և իրեն պատկանող մեքենան 2003 թ-ի է, ամբողջությամբ ամորտիզացվել է: Այժմ ՍՊԸ-ն վաճառվելուց ի՞նչ հարկային պարտավորություն ունի և կարող է արդյոք կանխիկ վաճառք կատարել և այդ դեպքում ՀԴՄ-ո՞վ: Մեքենայի վաճառքի մինիմալ առժեքը ինչքա՞ն կարող է լինել: Շնորհակալություն…
Ապրանքներ ներմուծելիս
Արմեն.
Բարև ձեզ: Ես ունեմ մի հարց: Ապրանքներ ներմուծելիս, ապրանքի արժեքի որոշման համար, մաքսազերծման ժամանակ հայտարարագրում նշված կուրսն է պետք հիմք ընդունել, թե՞ ինվոյսի դուրս գրման օրվա կուրսը :
Հարգանքներով` Արմեն
Դրամական հոսքերի մասին
Ալիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգնել, դրամական հոսքերի մասին որևէ տեղեկատվություն, կամ հոդված, որը ներկայացնում է դրամական հոսքերի կառուցվածքը, որոնք են հանվում, որոնք գումարվում: Շնորհակալ կլինեմ եթե օգնեք ինձ եկամուտների և ծախսերի վերաբերյալ ևս: Կանխավ շնորհակալեմ` կարողեք նաև ուղղարկել, եթե word-ով կամ այլ նման ֆայլ է: Շնորհակալություն:
Ապրանքի ձեռքբերում և վաճառք
Դավիթ.
Բարև Ձեզ,
Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք.
Ենթադրենք կազմակերպությունը, որը աշխատում է ԱԱՀ-ով, մեկ այլ կազմակերպությունից, որը նույնպես աշխատում է ԱԱՀ-ով, ձեռք է բերել ապրանք հաշիվ ապրանքագրով: Այնուհետև այդ ապրանքը օտարում է վարձակալական վճարների դիմաց` այսինքն բնեղեն տեսքով:
Հարցս հետևյալն է`
1. կազմակերպությունը իրավունք ունի արդյոք հաշվանցել ԱԱՀ-ն,
2. ինչպե՞ս պետք է հաշվարկվի վարձակալական վճարից պահված եկամտահարկը:
3. և այս ամենը արդյոք կարող է որևէ բարդություն առաջացնել հարկային ստուգումների ժամանակ: Նշեմ նաև, որ ձեռք բերված ապրանքը կազմակերպության գործունեության հետ կապ չունի` կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ, իսկ տվյալ ապրանքը` ալյուր է:
Հրամանի ձևեր
Նինա.
Խնդրում եմ ուղարկել աշխատանքի ընդունման, ազատման, գործուղման հրամանի ձևեր:
Նախապես շնորհակալ եմ:
Հիմնական միջոցի ձեռքբերում
Արթուր.
Խնդրում եմ օգնեք մի հարցում. կազմակերպությունը ձեռք է բերել համակարգիչ 350000 դրամով ԱԱՀ-ով, ԱԱՀ -ն պետք է հաշվանցեմ ձեռք բերմա՞ն ժամանակ, թե ԱԱՀ-ն միացնեմ արժեքին և մուտք անեմ որպես հիմնական միջոց:
Որակավորման քննության հարցաշար
Մարիաննա.
Խնդրում եմ ինձ ուղարկել հաշվապահի որակավորման հարցաշարը:
Հասարակական կազմակերպություն
ANIL.
Հարգելի կոլլեգաներ,
Կազմակերպությունը հասարակական կազմակերպություն է, ունի իր բալանսի վրա ավտոմեքենա, որը սարքին չէ, և մաշվածքը դուրս է եկել, հիմա ուզում ենք դուրս գրել այն:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ գործընթաց է դա, ի՞նչ փաստաթղթավորում պետք է անել, ինչ որ մեկը դուրս գրե՞լ է ավտոմեքենա:
Կանխավ շնորհակալ եմ:
Ավտոմեքենայի վաճառք
Անի.
Ավտոմեքենան վաճառել եմ փոխառության պայմանագիր կազմելով, վեց ամիս ժամկետով, նաև տրամադրել եմ գնորդին լիազորագիր վեց ամսով: Ինձ կարո՞ղ եք ասել, եթե իմ գումարը չվճարեն վեց ամսում, ապա ես ինչպե՞ս վարվեմ:
Վճարվու՞մ է արդյոք օրապահիկ
Գայանե.
Խնդրում եմ օգնեք, եթե աշխատակիցը գործուղման է մեկնել արտասահման շաբաթ օրը, այդ օրվա համար օրապահիկ վճարվու՞մ է, թե ոչ:
Նախապես շնորհակալ եմ:
Նվիրատվություն
Լուսինե.
Կազմակերպությանը անհատույց ջրատաքացուցիչ է տրամադրվել: Նվիրատվության փաստաթղթի մեջ չկա նշված ջրատաքացուցիչի արժեքը: Դա ինչպե՞ս և ի՞նչ արժեքով կարող եմ ներառել հաշվեկշռի և գույքացանկի մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

