Category: Այլ

Օնլայն բանկինգի հետ կապված

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք դուք տպում և պահում եք օնլայն բանկով կատարված փոխանցումների վճարման հանձնարարագրերը, արդյո՞ք անհրաժեշտ է արտարժույթի օնլայն փոխանակման դեպքում տպել փաստաթուղթը։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Օնլայն բանկինգի հետ կապված

Փոխառության վերադարձ

Անահիտ.

Բարև ձեզ։ Ընկերությունը տնօրենին RUB-ով փոխառություն է տվել, տնօրենը այն ցանկանում է վերադարձնել AMD-ով, նման բան թույլատրվու՞մ է։

Կարդալ ավելին Փոխառության վերադարձ

Տեղափոխման փաստատթուղթ

Էլինա.

Հարգելի հաշվապահներ, հարցս ՀՕ 57 հոդվածին է վերաբերվում։ Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում և տրամադրում է աշխատողին ՀՄ /համակարգիչ/ ծառայությունների մատուցման համար։ Արդյո՞ք ամեն անգամ տեղաշարժվելուց տուն, աշխատանքի վայր և ծառայության մատուցման վայր համակարգչի համար պետք է դուրս գրել տեղափոխման փաստատթուղթ։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Տեղափոխման փաստատթուղթ

Ավտոմեքենայի օտարում

Արփի.

Բարև Ձեզ։ Մեր կազմակերպությունը հունիս ամսին ձեռք է բերել ավտոմեքենա, իսկ հիմա ցանկանում ենք վաճառել ՌԴ քաղաքացու, պայմանագիրը կնքվել է, բայց ոչ նոտարական հաստատմամբ։ Ցանկանում էի իմանալ, հիմա պե՞տք է հաշվարկային հաշիվ դուրս գրել, թե՞ ուղղակի որպես օտարում ցույց տալ շրջ․ հարկի հաշվարկի մեջ։

Կարդալ ավելին Ավտոմեքենայի օտարում

Կանխիկացում և մուտք դրամարկղ

Անահիտ.

Բարև Ձեզ:
Կարո՞ղ է կազմակերպության տնօրենը կազմակերպության բանկային դրամային հաշվեհամարից 300000-ից ավել գումար կանխիկացնել և մուտք անել դրամարկղ:

Կարդալ ավելին Կանխիկացում և մուտք դրամարկղ

Աշխատակցին փոխարինելու վերաբերյալ

Յանա.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը ներկա պահին խանութի վաճառող չունի։ Արդյո՞ք տնօրենը կարող է նրան փոխարինել։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Աշխատակցին փոխարինելու վերաբերյալ

Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Տաթև.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը մատուցում է դասընթաց: Բանկի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի իր ուսանողները հնարավորություն են ունենում ուսման վճարը վճարել ապառիկ տարբերակով:
ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում և դուրս է գրում ծառայության համար հաշիվ վավերագիր: Հարց. հաշվապահորեն ո՞նց ներկայացնել տվյալ գործառույթը։

Կարդալ ավելին Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Երթուղային թերթիկի օրինակ

օֆելյա.

Խնդրում եմ ինձ ուղարկել բեռնատար և մարդատար ավտոմեքենայի երթուղային թերթիկների ձևերը։

Կարդալ ավելին Երթուղային թերթիկի օրինակ

Ծանուցագրի ձև

Ռուզաննա.

Ողջույն, հարգելի գործընկերներ։
Ինձ աշխատակցին տրվող ծանուցագրի ձև կուղարկե՞ք, երբ աշխատակցին տեղափոխում եք այլ հաստիքի։

Կարդալ ավելին Ծանուցագրի ձև

Փոխառության տրամադրում

Աննա․

Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը կարո՞ղ է մինչև 8 000 000 մլն անտոկոս փոխառություն տրամադրի ՍՊԸ -ին, նշեմ, որ ֆիզ անձը տվյալ ՍՊԸ չի հանդիսանում հիմնադիր:

Կարդալ ավելին Փոխառության տրամադրում

Անտոկոս փոխառություն

Նաիրա․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել իր միակ մասնակցին։

Կարդալ ավելին Անտոկոս փոխառություն

Հաշվարկային փաստաթուղթ

Արմեն.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահններ։ Փաստորեն միկրոձեռնարկատրիության սյուբեկտները հարկային օրենսգրքով սահմանված կարգով կարողանու՞մ են հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել։ Կխնդրեի քննարկենք։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Հաշվարկային փաստաթուղթ

Հիփոթեքայի վարկի վերաբերյալ

Անի.

Բարև Ձեզ։
Ինչպե՞ս է կարգավորվում հիփոթեքայի վարկի միջոցով բնակարանի ձեռքբերման և կառուցապատողի սնանկ ճանաչվելու հարցը, եթե հիփոթեքային վարկը արդեն ամիսներ շարունակ վճարվել է։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հիփոթեքայի վարկի վերաբերյալ

Վարձակալությամբ տարածքների տրամադրում

Nora.

Բարև Ձեզ, բիզնես կենտրոնը վարձակալությամբ տարածքներ է տրամադրում: ԱԱՀ հաշվարկելիս արդյո՞ք պետք է առաջնորդվել 62 հոդվածի 9 կետի “կադաստրային շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 80 տոկոսի”, թե՞ “անշարժ գույքի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող կադաստրային արժեքի 2.5 տոկոսի չափով”։

Կարդալ ավելին Վարձակալությամբ տարածքների տրամադրում

Անհատույց օգտագործման վերաբերյալ

Անի.

Բարի օր: Հարգելի՛ հաշվապահներ, սարք եմ գնել 08.09.2022թ. 80 000դր և պետք է դուրս գրեմ 10.09.2022թ. նույն գնով՝ այլ կազմակերպությանն անհատույց տալու պատճառով: Ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին Անհատույց օգտագործման վերաբերյալ

Գրվու՞մ է հարկային հաշիվ

Գրիգոր․

Կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում (դրամաշնորհ) միջազգային կազմակերպությունների հետ: Գրվու՞մ է արդյոք հարկային հաշիվ, եթե այո՝ ինչպե՞ս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գրվու՞մ է հարկային հաշիվ

Ընկերությունը վաճառել է մեքենա

Նաիրա Վարդանյան․

Բարև ձեզ, ԱԱՀ-հարկվող ընկերությունը վաճառել է ՌԴ քաղաքացու վրա ա/մեքենա, որը դուրս է եկել սահմանից։ Խնդրում եմ մանրամասն գրեք ՊԵԿ-ին ներկայացվելիք բոլոր հաշվետվությունները և քայլերը։ Նաև մաքսային վիճագրական հաշվետվությունը ինչպե՞ս են ներկայացնում։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ընկերությունը վաճառել է մեքենա

Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, եթե բաժնի պետը գնում է երեխայի խնամքի արձակուրդ, նրա պարտականությունները վերապահվում է գլխավոր մասնագետին՝ աշխատանքային գրքույկում լրացվու՞մ է այդ պարտականությունների վերաբերյալ գրառում: Այսինքն՝ գլխավոր մասնագետի վրա վերապահված պարտականությունների մասին գրառումը լրացվու՞մ է աշխատանքային գրքույկում։ Հաշվի առնելով, որ բաժնի պետի պարտականությունները վերապահում են մասնագետի վրա, այլ ոչ թե մասնագետին տեղափոխում բաժնի պետի պաշտոնին: Եթե գրառումը կատարվում է՝ խնդրում եմ օգնեք հասկանամ աշխատանքային ո՞ր հոդվածի համաձայն է կատարվում։

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

ՍՊԸ սեփականատեր

Արամ.

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է ՍՊԸ-ի սեփականատերը լինի այլ կազմակերպության գրանցված աշխատող։

Կարդալ ավելին ՍՊԸ սեփականատեր

Կապիտալ բնույթի ծախսեր

Ռիտա.

Բարև Ձեզ: Եթե հիմնական միջոցի ծախսերը համարվում են կապիտալ բնույթի ծախսեր, ապա մինչև 5 տոկոսը ծախսագրվում է, իսկ 5 տոկոսից ավել կապիտալացվու՞մ, թե՞ բոլոր ծախսերը պետք է կապիտալ ծախսեր համարել և միացնել հաշվեկշռային արժեքին:

Կարդալ ավելին Կապիտալ բնույթի ծախսեր

ՍՊԸ գործունեության վերաբերյալ

Սոֆյա.

Հարգելի հաշվապահներ, շրջհարկով գործող ՍՊԸ-ն զբաղվում է փայտե իրերի արտադրությամբ: Կարո՞ղ է արդյոք նույն ՍՊԸ-ն զբաղվել լեզուների ուսուցումով, դուրս գրելով հաշիվներ, որպես ծառայության վճար, նշելով ծածկագիրը՝ ուսուցում: Եթե այո, որքա՞ն կկազմի հարկը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՍՊԸ գործունեության վերաբերյալ

Պարտադիր կուտակային վճար

Ժաննա.

Բարև Ձեզ: Ռուսաստանի քաղաքացին Անհատ ձեռնարկատեր է Հայաստանում: Լուծարվել է, աշխատել է շրջանային հարկով: Ինքը պարտավո՞ր է կուտակային կենսաթոշակ վճարի:

Կարդալ ավելին Պարտադիր կուտակային վճար

POS տերմինալի վերաբերյալ

Նունե.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ բակային փոքր մթերային խանութներում pos-terminal-ների համար ժամկե՞տ կա։

Կարդալ ավելին POS տերմինալի վերաբերյալ

Արձակուրդի դիմում

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի դիմումը գրվում է արձակուրդ գնալուց մեկ ամիս առա՞ջ, իսկ հրամանը` 5 օր շու՞տ։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Արձակուրդի դիմում

Պարտադիր կուտակային վճար

Շուշան Դարինյան.

Բարև Ձեզ։ Հարգելիներս, աշխատողը կարո՞ղ է հրաժարվել վճարել պարտադիր կուտակայինը։
Շնորհակալություն։

Կարդալ ավելին Պարտադիր կուտակային վճար

Փոխանցում Իդրամով

Արտյոմ.

Բարև ձեզ։ Ընկերությունը աշխատողի աշխատավարձը փոխանցել է Իդրամի աշխատողի էլ․ դրամապանակին՝ ստացող դաշտում նշել է՝ Իդրամ ՍՊԸ, նպատակ դաշտում տվյալ աշխատողի անուն, ազգանունը ստացման հիմքը, այսինքն՝ աշխատավարձ։ Հարցս հետևյալն է․ ինչպե՞ս կդիտարկվի այս փոխանցումը՝ որպես աշխատավա՞րձ, թե՞ ՍՊԸ-ին տրված գումար ինչ որ ծառայության համար։

Կարդալ ավելին Փոխանցում Իդրամով

Անաշխատունակության թերթիկ

Մարգարիտա.

Բարև Ձեզ։ Որտե՞ղ կարող եմ տեսնել անաշխատունակության թերթիկները՝ օնլայն։

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկ

Փոխառության հետ կապված

Իզաբելլա.

Բարև ձեզ: Երկու հարց ունեմ.
1. Հնարավո՞ր է փոխառությունը հետ վերադարձնել ԱՄՆ դոլարով։
2. Հնարավո՞ր է փոխանցումը լինի ԱՄՆ բանկային հաշեհամարին։
Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Փոխառության հետ կապված

Աշխատանք դեկրետի ընթացքում

Լիլիթ.

Բարև Ձեզ։ Դեկրետի ժամանակ հնարավո՞ր է աշխատել այլ աշխատավայրում ավելի քիչ ժամային գրաֆիկով, առանց աշխատանքից ազատվելու, իսկ երեխայի 3 տարին լրանալուց հետո վերադառնալ հին աշխատանքին։

Կարդալ ավելին Աշխատանք դեկրետի ընթացքում

Սոցիալական վճարը անգլերեն լեզվով

Կարեն.

Ողջույն։ Ինչպե՞ս կլինի դրոշմանիշային վճարը և պարտադիր սոցիալական ապահովության վճարը անգլերեն լեզվով։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Սոցիալական վճարը անգլերեն լեզվով