Category: Այլ

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե.

Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար

Անի.

Բարև Ձեզ:
Հիմնադրամի լուծարման համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ գործընթաց է դա իրենից ներկայացնում:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար

Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, պետք է կազմել Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ։ Սրա համար հաստատված որևէ ձևաթուղթ կա՞։ Եթե նման փորձ ունեք, կխնդրեի կիսվել։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:

Կարդալ ավելին Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ

Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ

Անահիտ․

Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Nona.

Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ

Հասմիկ Մարտիրոսյան.

Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ

Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

Arpine Serobyan.

Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:

Կարդալ ավելին Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Nune.

Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Լիազորի գրանցման վերաբերյալ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, լիազորի առցանց գրանցվելիս գրում է փաստաթուղթը սխալ է, սակայն սխալ ոչինչ չկա: Ի՞նչը կարող է պատճառ լինել, ամեն բան ճիշտ եմ լրացնում:

Կարդալ ավելին Լիազորի գրանցման վերաբերյալ

Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Nona.

Բարև Ձեզ։ Հարգելիներս, ինձ հետաքրքիր է՝ միկրոձեռնարկատիրության դաշտում գործող գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է միանգամից իր արտադրանքը պահածոյացնել, ապա վաճառել, և այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ անել։

Կարդալ ավելին Արդյո՞ք գյուղատնտեսական կոոպերատիվը կարո՞ղ է իր արտադրանքը պահածոյացնել

Աշխատողը հրաժարվում է ազատման դիմում ներկայացնել

Աննա.

Աշխատողին առաջարկվել է ներկայացնել դիմում աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սակայն նա հրաժարվել է: Ի՞նչ անել:

Կարդալ ավելին Աշխատողը հրաժարվում է ազատման դիմում ներկայացնել

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամական օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամական օգնություն ստանում են

Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ փակել իմ Ա/Ձ-ն՝ կօգնե՞ք:

Կարդալ ավելին Ինչպե՞ս փակել Ա/Ձ-ն

Սոցիալական վճարի վերաբերյալ

Nona.

Հաշվապահներ ջան, խնդրում եմ ասեք ինձ այս հոդվածը սոց. վճարի մասին ԱԱՀ-ով հարկվող ԱՁ-ին կամ Նոտարին է վերաբերու՞մ.
2) ձեռնարկատիրական եկամտի /բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի/՝
ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը,
բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը:

Կարդալ ավելին Սոցիալական վճարի վերաբերյալ

Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Nona.

Հաշվապահներ ջան, օրինակով կբացատրեք միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում ովքե՞ր են ներառված.
8. ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Կարդալ ավելին Ովքե՞ր են ներառված միկրոձեռնարկատեր չհամարվելու հոդվածի այս մասում

Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Nona.

Հարգելի հաշվապահներ, էջում տարբեր կարծիքներ եմ տեսնում կապված միկրոձեռնարկատիրության դրույթներից մեկի հետ: Այն, որ արտադրություն իրականացնող միկրոձեռնարկատերը, եթե վաճառի ապրանք ԱՁ-ի և կազմակերպության՝ կանցնի շրջհարկի դաշտ, բայց չէ ո՞ր դա առք ու վաճառք չէ, իսկ օրենքում գրված է հստակ առք ու վաճառքի գործունեությանն է վերաբերում

Կարդալ ավելին Տարբեր կարծիքներ արտադրություն իրականացնող միկրոձեռնակատիրության սուբյեկտի վերաբերյալ

Ինչպե՞ս ստանալ մաքսային բրոքերի որակավորում

Բարև Ձեզ։ Ով կասի՝ ինչպե՞ս և ի՞նչ կարգով ստանամ մաքսային ձևակերպողի /բրոքերի/ որակավորում։ Որտե՞ղ դիմեմ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ստանալ մաքսային բրոքերի որակավորում