Category: Աշխատավարձ, կադրեր

Արդյո՞ք կհաշվարկվի և կվճարվի նպաստ

Լիանա.

Բարև ձեզ, մի հարց ունեմ: Ես աշխատել եմ, մեկ տարի հետո գնացել եմ դեկրետ, հիմա նորից հղի եմ, բայց աշխատանքի չեմ վերադարձել: Դեկրետից դեկրետ գնալիս նպաստ ստանու՞մ են, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կհաշվարկվի և կվճարվի նպաստ

Ե՞րբ պետք է հանձնել գրանցման հայտը

Աշոտ.

Խնդրում եմ ասեք` եթե աշխատողին ընդունել եմ մարտի 28-ին, ապա ե՞րբ պետք է էլեկտրոնային հաշվետվությամբ նրա տվյալները ուղարկեմ:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է հանձնել գրանցման հայտը

Աշխատավարձի հաշվարկ

Վազգեն.

Ես աշխատում եմ ավտոգազալիցքավորման կայանում որպես լիցքավորող հերթափոխով յուրաքանչյուր 3-րդ օրը: Իմ աշխատավարձը պայմանագրով սահմանված է 32500 դրամ: Խնդրում եմ պատասխանեք` որքա՞ն աշխատավարձ պետք է ես ստանամ ամսական, և եթե հնարավոր է` նշեք հաշվարկման կարգը և ո՞ր իրակավական ակտերի հիման վրա: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատավարձի հաշվարկ

Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 2011թ սեպտեմբերից գրանցված աշխատող եմ, 2013թ փետրվարի 1-ին պառկել եմ հիվանդանոց վաղաժամ ծննդաբերության համար, ամսի 19-ին փակվել է իմ անաշխատունակության թերթիկը: Որպես ամբուլատոր հիվանդ մեր պոլիկլինիկայում շարունակվել է` բժիշկների ցուցումով, փակվելու է մարտի 19-ին, 20-ից անցնելու եմ դեկրետի: Ինձ մոտ բարդ հղիություն է, խնդրում եմ ձեզ հնարավորին շուտ ասել` որքա՞ն գումար պետք է ստանամ բյոլետենի և դեկրետի համար: Աշխատում եմ 5 օր, իսկ աշխատավարձս` 40000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ բարդ ծննդաբերության դեպքում

Վերջնահաշվարկ

Հասմիկ.

Խնդրում եմ շատ շտապ օգնեք: Աշխատողը ազատվել է աշխատանքից 2013թ-ի մարտի 15-ից: Նա ընդունվել էր աշխատանքի 2011թ-ի նոյեմբերի 1-ից և չի օգտվել արձակուրդից: 2011 և 2012թ-ին աշխատավարձը եղել է ամսական 60 000դր, իսկ 2013թ-ից 73585 դր, ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկը, չէ՞ որ 24,4% եկամտային հարկ պահելուց նա կտուժի: Խնդրում եմ, արձագանքեք շտապ:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Որքա՞ն կկազմի աշխատավարձը 2013թ. հունվարի 1-ից հետո

Հռիփսիմե Ա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում.
եթե աշխատողի աշխատավարձը 2012թ. յուրաքանչյուր ամիս եղել է 100000 դրամ + 30% հավելավճար` 30000 դրամ (վնասակար աշխատանք է), ապա 2013թ. համար որքա՞ն պետք է կազմի նրա ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի աշխատավարձը 2013թ. հունվարի 1-ից հետո

Անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնեք: Ես ուզում եմ իմանալ անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետը, նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Անհատական հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Էլեն.

Հարգելի հաշվապահներ, եթե աշխատանքային գրքույկում վերջին գրառումը կատարվել է 2010-ին, բայց հիմա անհրաժեշտ է կատարել 2009-ի և 2012-ի գրառումները, հնարավո՞ր է 2010-ից հետո գրել 2009-ինը: Կանխավ շնորակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Արձակուրդի տևողության վերաբերյալ

ANNA.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. ես կարո՞ղ եմ տրամադրել աշխատողներին հասանելիք արձակուրդը 23 օր (աշխատած 14 ամսվա համար) կամ 30 օր (աշխատած 18 ամսվա համար), թե՞ օրենք եմ խախտում և պետք է տրամադրեմ 20 օրից ոչ շատ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդի տևողության վերաբերյալ

Գրանցման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվը սխալ է լրացվել

Ազատ.

Ես աշխատողի գրացման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվն եմ սխալ լրացրել: Երբ ճիշտն եմ լրացնում ու նորից ուղարկում, ասվում է, որ նույն սոց. քարտի համարով արդեն ուղարկվել է, ու չեմ կարողանում սխալս ուղղել: Այս դեպքում ի՞նչ անեմ:

Կարդալ ավելին Գրանցման հայտում աշխատողի ընդունման ամսաթիվը սխալ է լրացվել

Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հարություն.

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված աշխատաժամանակի տեղեկագիր` տաբել չվարելու համար: Եթե վարչական տուգանք, ապա արդյո՞ք հետո պարտադիր պետք է վերականգնվեն տաբելները: Տաբելի վարումը մեր կազմակերպության համար այնքան բարդ ու աշխատատար է և միևնույն ժամանակ` անիմաստ, քանի որ աշխատողները անհարգելի բացականեր չեն ունենում, անկախ ամեն ինչից` յուրաքանչյուր ամիս նույն աշխատավարձն են ստանում, որ համաձայն ենք վարչական տուգանք վճարել տաբել վարելու փոխարեն: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Կարդալ ավելին Աշխատաժամանակի տեղեկագիր վարելու վերաբերյալ

Հաշվարկված աշխատավարձը չի վճարվել

Garik.

1 ամսվա աշխատավարձը հաշվարկվել, սակայն չի վճարվել, այն վճարվելու է հաջորդ ամիս միասին: Ինչպե՞ս հաշվարկել և վճարել:

Կարդալ ավելին Հաշվարկված աշխատավարձը չի վճարվել

Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Արուսյակ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ բացատրեք տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ: Օրինակ, աշխատում ենք 2 օր 12 ժամով ցերեկը, հետո 1 օր հանգիստ, այնուհետև` 2 օր 12 ժամով գիշերային հերթափոխ, մեկ օր` հանգիստ: Ինչպե՞ս ձևակերպել ամսվա վերջում գիշերային ժամերը և արտաժամերը:

Կարդալ ավելին Տաբելի վարման կարգը հերթափոխով աշխատելու ժամանակ

Աշխատողը 3 տարվա ընթացքում չի գնացել արձակուրդ

ANNA.

Բարև ձեզ: Շատ շտապ է, խնդրում եմ օգնեք. աշխատողը 3 տարվա ընթացքում չի գնացել վճարովի ամենամյա արձակուրդ, ես կարո՞ղ եմ տրամադրել 01 փետրվար 2013թ.-ից միանգամից 3 տարվա չօգտագործված արձակուրդ, այսինքն 60 աշխատանքային օր վճարովի արձակուրդ, թե՞ դա օրենքի խախտում է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատողը 3 տարվա ընթացքում չի գնացել արձակուրդ

Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Անահիտ.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է, կասե՞ք ինչ պետք է գրվի ծանուցման մեջ, և քանի՞ օր առաջ պետք է այն տալ աշխատակցին: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Արձակման նպաստի հարկումը

Լիա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել մի հարցով` արձակաման նպաստի դեպքում եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արձակման նպաստի հարկումը

Գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր

Սիլվա.

Խնդրում եմ ինձ ուղարկեք գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր, կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գլխավոր տնօրենի և հաշվապահի պայմանագրի ձևեր

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Իգոր.

Բարև Ձեզ, կարո՞ղ եք ինձ աշխատանքի ընդունման հրամանի օրինակելի ձև ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Ե՞րբ պետք է վճարել արձակուրդայինը

Արթուր.

Բարև ձեզ: Աշխատողին տրամադրել եմ արձակուրդ (20 օր) 01/02/2013-28/02/2013: Կարո՞ղ եք օգնել` ես այդ գումարը ամսի քանիսի՞ն վճարեմ, և այդ գումարը եկամտային հարկի հաշվետվությունում փետրվար ամսում ցույց տա՞մ: Հաշվարկի համար պետք է վերցնել 01/02/2012-31/01/2013 ժամանակահատվա՞ծը: Եվ ես կարո՞ղ եմ տրամադրել ոչ թե 20 օր, այլ 22օր: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ե՞րբ պետք է վճարել արձակուրդայինը

Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ

helen.

Հարգելիներս, հարցս հետևյալն է, խնդրում եմ արագ արձագանքել. ֆիզ արձակուրդի գումարը շահութահարկում ծախս չեմ կարող չէ՞ համարել և նվազեցնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք նպաստի գումարը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի ժամանակ

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

Լիաննա.

2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս 2012թ. բաժին ընկնող ամիսների աշխատավարձերին պե՞տք է ավելացնել սոց. հատկացման գումարները, թե՞ ոչ:

Կարդալ ավելին 2013թ-ից անաշխատունակության նպաստները հաշվարկելիս

Արդյո՞ք աշխատողը կարող է արձակման նպաստ պահանջել

Արմենուհի.

Բարև Ձեզ:

Եթե տվյալ անձն 3 տարի աշխատել է հարկային կոդ չունեցող միջազգային կազմակերպությունում և սեփական նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, ըստ ՀՀ Աշխատանքի օրենսգրքի բացի չօգտագործված արձակուրդայինից, արձակման նպաստ կարո՞ղ է պահանջել, թե՞ ոչ: Եթե այո, ապա ի՞նչ չափով:

Կանխավ շնորհակալություն,
Արմենուհի

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողը կարող է արձակման նպաստ պահանջել

Պայմանագրի ձևեր

Նարինե.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք գլխավոր տնօրենի տեղակալի և կազմակերպության իրավաբանի պայմանագրի ձևեր, կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Պայմանագրի ձևեր

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը օտարերկրացիների համար

Լյուդմիլա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, մինչև 2013թ-ը օտարերկրացիների հարկումը եկամտահարկով տարբերվում էր ՀՀ քաղաքացիներից: Հարց` 2013թ-ի հունվարի 1-ից օտարերկրացիների հարկումը եկամտային հարկով ի՞նչ դրույքաչափով է կատարվում: Խնդրում եմ կատարել համապատասխան հղում, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ կանխավ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը օտարերկրացիների համար

Հիվանդության նպաստի ձևակերպում

Նվարդ.

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում տալ հիվանդության նպաստի վերաբերյալ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հիվանդության նպաստի ձևակերպում

Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Վարյա.

Խնդրում եմ տալ հստակ պատասխան` եթե ես հաշվապահ եմ, ունե՞մ իրավունք ազատ գրաֆիկով աշխատելու, և ինչպե՞ս է կատարվում վարձատրությունը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է կատարվում ազատ գրաֆիկով աշխատանքի վարձատրությունը

Լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը

AnnA.

Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել` եթե իմ աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է սեպտեմբեր ամսին, կարո՞ղ է արդյոք գործատուն չերկարացնի իմ պայմանագիրը, եթե ես հղի եմ և պատրաստվում եմ նոյեմբերին գնալ ֆիզ. արձակուրդ, կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Լրանում է աշխատանքային պայմանագրի ժամկետը

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա.

Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր:

Շնորհակալություն`
Թամարա

Կարդալ ավելին Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը