27/10/2026

Նելլի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապաներ։ Խնդրում եմ օգնեք, օնլայն ebay-ից ապրանք ենք գնել, վճարումը եղել է ebay-ին, հետո առանձին ինվոյս ա եկել առաքման, առաքողը եղել է ապրանքի տերը։ Արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։ Շնոհակալություն։

Արմի․

Բարև բոլորին։ Եթե կարող եք՝ հարցին պատասխանեք օրենքի հղումով։ Շրջանառության հարկի դաշտում աշխատող ընկերությունը գնման ակտով ֆիզ. անձից ապրանք ձեռք բերելու դեպքում ի՞նչ պարտավորություններ են առաջանում իր համար (հասկանալի է՝ չի կարող պակասեցնել 4%-ով, քանի որ չհիմնավորված է, իսկ եկամտային հարկով ունի՞ պարտավորություն։

Gegham Bagrazyan․

Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։

Սերգեյ․

Կազմակերպությունն իր սեփական միջոցներով կառուցել է շենք և հանձնել շահագործման 5 մլն դրամ արժեքով, հետագայում ստացել է պետության կողմից փոխհատուցում ծախսված գումարի կեսի չափով՝ 2,5 մլն դրամ: Տալ հաշվապահական ձեվակերպումները։

Ջավահիր․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն, որը բացվել է սեպտեմբերի 15-ին, և որի գործունեության ոլորտը ծրագրային ապահովման մշակումն է (J62.01.0), կարո՞ղ եք ասել՝ առաջին վճարումները ինչպե՞ս պետք է կատարեմ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել հարկային։ taxservice ծրագրով միայն շրջհարկ վճարելու հաշվետվությունն եմ կարողանում լրացնել, կարո՞ղ եք օգնել և ուղղորդել՝ ինչպես ճիշտ կատարել առաջին վճարները։ Շնորհակալություն։

Էլինա․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել։ Միկրո-ով աշխատող ԱՁ-ն մատուցել է հյուրանոցային ծառայություն և վճարումը ստացել փոխանցումով դոլարով (airbnb) ոչ ռեզիդենտ ֆիզանձից։ Ճի՞շտ եմ հասկանում, որ պետք է դուրս գրվի հաշվարկային փաստաթուղթ, և արդյո՞ք պարտադիր է նշել անձնագրի սերիա համարը և հասցեն (այդ տվյալները չունեմ)։ Կանխավ շնորհակալ եմ։

Աննա.

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Աշխատակցին պետք է գրանցել, հայ է, բայց ունի ՌԴ քաղաքացիություն։ Գրանցման համար բավարա՞ր փաստաթղթեր են կացության քարտը, ՀԾՀ և անձնագիրը, թե՞ այլ փաստաթուղթ ևս հարկավոր է։

Արգինե.

Բարև ձեզ: Խորհուրդ տվեք խնդրում եմ. կարո՞ղ եմ արդյոք գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ /բանջարեղենի և մրգերի ավտոմատացված սորտավորման ծառայություն/ զբաղվող ձեռնարկությունը գրանցել միկրոձեռնարկատիրության հարկային համակարգով կամ որպես Ա/Ձ, եթե տարեկան շրջանառությունը չի գերազանցելու միկրոձեռնարկությունների համար օրենքով սահմանված չափը: Կանխավ շնորհակալություն

Լուսինե.

Բարև ձեզ։
Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես հաշվապահ։
Նոր եմ աշխատում և տարեկան շահութահարկը չեմ ներկայացրել էլեկտրոնային հաշվետվությունում, միայն զրոյականն ա լինելու։ Դրանից հնարավո՞ր է տնօրենի աշխատավարձից գումար պահվի որպես տույժ։
Կանխավ շնորհակալություն։

Նարեկ.

Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։

Կարեն.

ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։

Տաթև.

Բարև Ձեզ։
1․ Ա/Ձ գրանցվել հնարավո՞ր է միայն նույնականացման քարտով, եթե անձնագրիս ժամկետը լրացել է և նորի համար դեռ չեմ դիմել։
2․ Դիզայներական գործունեություն իրականցնող Ա/Ձ-ն, որը պետք է ամիսը 1 կամ 2 ընկերության հաշիվ դուրս գրի, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրություն։

Գեղամ.

Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։

Արտյոմ.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձից գնել է մեքենա։ Մեքենան որպես հիմնական միջոց ճանաչելուց ֆիզ. անձի փոխարեն մուծված 10% հարկը նույնպես համարվու՞մ է մեքենայի ինքնարժեք և արդյո՞ք որպես հիմնական միջոց պետք է ճանաչել մեքենայի գումար + հարկ թիվը։

Սուսաննա.

Խնդրում եմ պատասխանեք՝ ես դիմել եմ Հայէկոնոմբանկ և իմ դիմումի հաձայն իմ ՀԴՄ-ի POS տերմինալ ծառայությունը ակտիվացված է և բանկը POS ծառայություն է մատուցում, բայց ես N274 հաշվետվությունը չեմ ներկայացրել: Դա խախտու՞մ է համարվում:

Լիլիթ.

Բարև ձեզ։ Ո՞վ է տեղյակ, շինարարական լիցենզիա ունեցողին կարո՞ղ է ծառայություն մատուցել չունեցողը, այսինքն՝ գործն անում է լիցենզիա ունեցողը, բայց աշխատանքներում ներառել է այլ Ա/Ձ-ի ու աշխատողների։

Արմինե.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել մեկ հարց՝ քաղիրավական պայմանագրով աշխատակցի համար թու՞յլ է տրվում արդյոք վարձակալել ավտոմեքենա՝ իր ծառայությունը լիարժեք կատարելու նպատակով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս
Հասցե՝ ք․ Տաշիր
Հեռախոս՝ 099555389
Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ՝ ՀԱՇՎԵՏԱՐ / Ք․ՏԱՇԻՐ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշիվ-ապրանքագրերի ստուգում, մուտքագրում
– Գնման ակտերի հաշվառում
– Ապրանքների մուտքերի և ելքերի վարում
– Հաշվետվությունների կազմում

Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել hr@yeremyanprojects.com
էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Պահանջներ՝ – Բարձրագույն մասնագիտական կրթություն
– MS Office ծրագրերի իմացություն (Excel ծրագրի լավ իմացությունը պարտադիր է)
– Նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձը ցանկալի է
– Հաղորդակցվելու հմտություն (ռուսերենի լավ իմացությունը կդիտվի որպես առավելություն)
– Վերլուծական հմտություններ, ճկունություն
– Թիմում աշխատելու հմտություն
– Պատասխանատվության բարձր զգացում

Այլ նշումներ՝ Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել hr@yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք:

Ծրագիրը թույլ է տալիս հաշվապահական հաշվառման ավտոմատացումը դարձնել առավել օպտիմալ և անահատական լուծումներով հագեցած:
Ծրագիրն ունի հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները՝
✔️ Նյութերի հաշվառում միջին կշռված և խմբաքանակային (FIFO) մեթոդներով
✔️ Դրամական միջոցների հաշվառում
✔️ Դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
✔️ Արտադրության կազմակերպման հաշվարկ՝ արտադրված արտադրանքի քանակներից և ուղղակի նյութածախսի տվյալներից ելնելով
✔️ Е-invoicing համակարգի հետ երկկողմանի ինտեգրում
✔️ ՀՄ նորոգումներում կապիտալացվող մասի ավտոմատ որոշում և ձևակերպում
✔️ Բանկային համակարգերի հետ երկկողմանի ինտեգրում
✔️ ԱԱՀ դեբետագրվող մասի ավտոմատ որոշում
✔️ Եկամտային հարկի ընթացիկ և երկարաձգված մասի հաշվառում
✔️ Աշխատավարձի և կադրերի կառավարում
✔️ Բնապահպանական վճարի չափի որոշում։
Ծրագրի ներդրման համար դիմել ոլորտի առաջատարին:

Ավտոմատացում առանց սահմանների
📞 099 533 361
📌 Կոմիտաս 3