27/10/2026

Դավիթ.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ որտե՞ղ դիմեմ ներկրման լիցենզիա ստանալու համար, լիցենզիայի մասին օրենքի 43-րդ հոդվածի “առևտուր” բաժնի համաձայն՝ այդպիսի լիցենզիայի տեսակ գոյություն ունի, նաև ավտոդիլերի լիցենզիան է հետաքրքրում կամ ավտոբրոքերի:
Եթե կարո՞ղ եք՝ հասցեներն էլ կխնդրեմ նշեք։ Շնորհակալություն։

Արեն.

Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Արթուր.

ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Մելինե.

Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։

Սոնա.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել հղիության և ծննդաբերության արձակուրդը: Աշխատակիցն աշխատում է վեցօրյա գրաֆիկով և վերջին 12 ամսվա ընթացքում ընդհանուր եկամուտը կազմում է 1 240 640 դր.: Նաև խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պահումներ են լինելու (եկամտային, սոց. վճար, դրոշմանիշ): Նշեմ նաև, որ աշխատում է ընդհանուր հարկման դաշտի սուբյեկտ հանդիսացող կազմակերպություն։

Ընկերություն՝ ADOR Factory
Հասցե՝ Արցախի 73
Հեռախոս՝ 043611110
Էլ․ փոստ՝ hr@ador.am
Թափուր աշխատատեղ՝ 1C Օպերատոր-հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն Աշխատանքի է հրավիրում 1C Օպերատոր-հաշվետարի,
Աշխատանքային պարտականություններ՝
✔ Իրականացնել արտադրության ինքնարժեքի փուլային հաշվարկում և ձևակերպում
✔ Ապրանքների մուտքագրում , պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում
✔ Ապառիկի ձևակերպում և պարտքերի վերահսկում
✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Աշխատանքային պահանջներ`
✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում
✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է)
✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ,
✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն,
✔ Կարգապահություն, ուշադրություն, բարձր պատասխանատվության,

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ` 09:00-14:00,
Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr@ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը:
Այլ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել՝ 043-611-110 Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ https://bit.ly/2DTxo9L։
Աշխատավարձ՝ 150 000 – 200 000
Այլ նշումներ՝ Հեռ․համար՝ 043-611-110

Լիլիթ․

Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է հունիսի 14-ից համատեղությամբ շաբաթական 10 ժամ, 5 օրյա, ամսական աշխատավարձը 40 000դ։ Օգոստոսի 3-ին գնալու է արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է որոշեմ միջին աշխատավարձը։

Անի․

Հարգելի հաշվապահներ, հիմնական աշխատակիցս ֆիզից վերադարձել է 2021 թվականի սեպտեմբերին և կրկին պետք է գնա ֆիզ, միջին ամսեկանի համար 11 ամիս է ձևավորվում։ Հաշվարկը 12 ամսվա միջինով պետք է կատարեմ, նշեմ՝ 2021 մարտ, ապրիլ ամիսներին եղել է արձակուրդ։ Միջինի 12-րդ ամսվա գումարը վերցնեմ արձակուրդի ամիսների՞, թե՞ տարիֆիկացիայի գումարը։

Անահիտ․

Բարև Ձեզ։ Կուղարկե՞ք խնդրում եմ հրամանի ձև՝ տնօրենի գործառնությունները ժամանակավոր մեկ ուրիշի կատարմամբ։

Մաշա․

Հարգելի հաշվապահներ, ֆիզ․ անձը նույն հասցեում գտնվող երկու տաղավար վարձակալության է հանձնել երկու տարբեր կազմակերպությունների։ Նշեմ, որ Ֆիզ․ անձը բացի տվյալ տարածքի սեփականատերը լինելուց նաև նույն տարածքում իրականացվող առևտրային գործունեության (սուպերմարկետ) հիմնադիր տնօրենն է (կազմակերպաիրավական տեսակը ՍՊԸ, գործում է հարկման ընդհանուր համակարգում)։ Արդյո՞ք ճիշտ էր պայմանագրերը կնքել ֆիզ. անձով։ Կանխավ շնորհակալություն։

Կիմա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Տնօրենի ժ/պ (2022թ․ հունվարի 3-ից) արձակուրդ հասնու՞մ է 25 օր, թե՞ որպես ուսուցիչ 35 օր։
Մեկ հարց ևս․ ինչպե՞ս լրացնել հետ հաշվարկի 12 ամիսները, եթե այդ ամիսները համընկնում են 2021թ․ արձակուրդի ամիսներին։ Հին արձակուրդը իրավունք ունե՞նք հաշվել նորի մեջ։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈԻԹՅՈՒՆ

Աննա․

Եթե ամուսինը գտնվում է ԴԱՀԿ ում, կարո՞ղ է կինը հիփոթեքով բնակարան վերցնել, կամ կնոջ անունով գույքի առք ու վաճառք ձևակերպվի, այսինքն՝ մեկ ուրիշը բանկում եղած իր գույքը տվյալ կնոջ անունով ձևակերպի։ Այդ դեպքում գույքի դիմաց վճարված ամսական վճարները արդյո՞ք կուղղվեն ամուսնու ԴԱՀԿ փակմանը։

Անի․

Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։

Ալլա․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, մի հարց․ եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում և ծրագրով ավարտը նշված է 27.07.2022թ․, այդ ամիս ծրագիրը ավտոմատ պահու՞մ է 3000-ը, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ աշխատողը 28.07 վերադառնալու է աշխատանքի։

Արմինե․

Բարև Ձեզ։ Կխնդրեմ ասել՝ արդյո՞ք պաշտոնի փոփոխության դեպքում սահմանվում է փորձաշրջան և դա նշվու՞մ է համաձայնագրում։

Արտյոմ․

Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։