Բարև Ձեզ: Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ: Երկու տարեկան է բալիկս։ Իմ հաստիքը փակել են։ Իրավունք ունե՞ն ինձ ազատել աշխատանքից:
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը մահացել է, բայց մահվան վկայական դեռ չի ներկայացվել: Մահացած անձը ունի վերջնահաշվարկ, բայց ազատում եմ արդեն տվել: Վերջնահաշվարկը վճարելուց անունը ցուցակում չկա՝ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ
Լիանա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կօգնե՞ք։ Աշխատողը աշխատել է 16.07.2020-ից և ազատվել է 18.01.2021-ին։ Չի ստացել արձակուրդ։ Հունվար ամսվա եկամտային հաշվետվության 189 ձևի մեջ ո՞ր տողում պետք է գրեմ հունվար ամսվա աշխատավարձը, և ո՞ր տողում վերջնահաշվարկը /այս պարագայում արձակուրդայինը/:
Սյուզաննա.
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն այլ ընկերությանը վաճառել հողատարածք /Ա/Ձ-ն սեփականատերն է հողատարածքի/, և եթե այո, ապա կա՞ որևէ սահմանափակում գնի որոշման համար և վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով կհարկվի։
Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։
Արման.
Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։
Անի.
Կասե՞ք Արմավիր քաղաքում մթերային խանութ բացելու դեպքում շրջ. հարկ եմ վճարելու 5% և սոց. վճար 5 000 դրամ: Այո՞: Ա/Ձ եմ բացելու: Միկրոձեռնարկություն չի կարո՞ղ համարվել, չէ՞:
Շնորհակալություն:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն գործում է միկրոյի դաշտում, վարսավիրական ծառայություն է: Հարց 1. Ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Եթե ստաժ չի համարվում, որպես աշխատող գրանցվելու դեպքում ստաժ կհամարվի՞: Հարց 3. Եթե Ա/Ձ-ն գրանցվի որպես աշխատող` ամսական 5 000 դրամ, 3.5% և դրոշմանիշային 1 500, իսկ տարեկան 18 000 վճարելու՞ է, թե՞ ոչ, եթե ամսական 1 500 դրոշմանիշային է վճարելու: Այս հարցը չգիտես ինչու լիարժեք պատասխան չեմ ստանում: Շնորհակալ եմ:
Էմիլի.
Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ: Կարո՞ղ են աշխատողին ազատել աշխատանքից հրամանով՝ վճարվի վերջնահաշվարկ: Բայց անցել է մեկ ամիս, այդ մարդուն ցույց է տալիս ու նա ներկայում աշխատող է: Ինչի՞ց կարող է լինել:
Բարև Ձեզ:
Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․
- Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
- Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
- Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
- Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:
Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։
Հայկ.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Ani.
Հարգելի հաշվապահներ, մթերային խանութը, որը գործում է Ա/Ձ-ով ցանկանում է լուծարել Ա/Ձ-ն և բացել ՍՊԸ: Ինչպե՞ս կարելի է ապրանքային մնացորդը ձևակերպել ՍՊԸ-ի վրա:
Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը, եթե աշխատողը հունվարի 18-ից հունվարի 28-ը բյուլետենի մեջ է եղել, ամսական աշխատավարձի չափն էլ 90 000 ՀՀ դրամ է։ Կանխավ շնորհակալություն:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Գեներատորների ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսին օգտագործել է ուսուցիչների հասանելիք 35 օր արձակուրդը։ Սեպտեմբերին աշխատել է և ստացել 152 780 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 29-ին գնացել է ֆիզ.: Պետք է վերադառնա 2021 թվականի մարտի 17-ին: Հարցս հետևալն է՝ մարտի 17-ին կարո՞ղ է գնալ արձակուրդ սեպտեմբերից մարտ ամիսների համար, քանի օր և միջին ամսականի համար այդ ամիսների ընթացքում մեկ լիարժեք ամիս է լինում 152 780 դրամ։ Նշեմ՝ սեպտեմբերից 6 օրյա է աշխատում դպրոցը։ Նախապես շնորհակալություն։
Անի.
Բարև Ձեզ:
Կցանկանայի տեղեկանալ, թե որքա՞ն գումար պետք է վճարել մաքսայինում ԱՄՆ-ից համակարգիչ ներկրելու դեպքում /սեփական օգտագործման/, որի արժեքը կազմում է 880$:
Մարտին.
Բարև Ձեզ: Ցանկաանում եմ հարցում կատարել: Աշխատողի աշխատանքից ազատվելու դեպքում, ե՞րբ է ՊԵԿ ներկայացվող հաշվետվության վերջնաժամկետները։
Արտյոմ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է: Տնօրենի ԺՊ է նշանակվել 0,5 դրույք ունեցող փոխտնօրենը:
Էրիկ.
Բարև Ձեզ: Մի բան հարցնեմ: Իմ ավտոյի գույքահարկը սպառվում է փետրվարին, բայց օր չի երևում: Կապ ունի օրը, թե՞ փետրվար ամսին որ օրը ուզեմ կարող եմ մուծել:
Հայկ.
Բարև Ձեզ: Ի՞նչ վճարներ պետք է կատարվի դիզվառելիք վաճառելու համար:
Լուսինե.
Եթե Ա/Ձ-ն տուգանվել է ՀԴՄ չտրամադրելու համար և ստացել է ծանուցացիր տուգանքի վերաբերյալ, սակայն վճարելու հաշվեհամար և ժամկետ նշված չէ՝ ինչպե՞ս պետք է վճարվի տուգանքը և ի՞նչ ժամկետներում։ Կարո՞ղ է այդ գումարը մարվել միասնական հաշվում եղած գումարից։
Արևիկ․
ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ: 2020թ-ին հարկվել եմ շրջանառության հարկով: 2021թ․ հունվարին ներկայացրել եմ հայտ միկրոձեռնարկատիրական սուբյեկտ համարվելու համար: Հիմա ուզում եմ դադարեցնեմ միկրոձեռնարկատիրական գործունեությունը և կրկին աշխատեմ շրջհարկով: Լրացրեցի 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ձևը, բայց համակարգը կարմիր գույնով այսպիսի հազորդագրություն է տալիս՝ “Հայտարարություն կարող եք ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը”: Հաշվետվության ձևերի մեջ չեմ գտնում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելու մասին հայտարարության ձև: Խնդրում եմ՝ ասեք, ի՞նչ անեմ:
Մելինե․
Բարև Ձեզ, հաշվապահներ ջան։ Դրամարկղային գրքի լրացված թերթ ո՞վ կարող է նկարի տեսքով ուղարկել։ Շատ շնորհակալ եմ։
Աննա․
Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։
Աննա․
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն ծառայություններ է մատուցում՝ I55101 դասակարգչով, և հանդիսանում է միկրոձեռնարկատեր, ունի գրանցված աշխատող։ Ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Աննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ կասե՞ք, կես դրույքի դեպքում, որքա՞ն գումար է պահվում աշխատակցից, ի՞նչ հարկեր է մուծում և որո՞նք է գործատուն վճարում։
Կանխավ շնորհակալություն 🙂
Անժելա․
Ա/Ձ գրանցվելու համար որքա՞ն գումար է հարկավոր։ Սկզբնական 3 000-ից բացի այլ վճարումներ էլ կա՞ն։
Բարև Ձեզ։ Արդյո՞ք կազմակերպությունը պետք է հանձնի Ֆիզ․ ծավալների և դրանց գների մասին հաշվետվություն, եթե գնում է ապրանք ԼՂՀ-ից և իրացնում Հայաստանում։ Չունի ոչ մի ներմուծում և չի արտադրում ապրանքներ:
Բարեւ Ձեզ։ Կազմակերպությունը հանդիսանում է դիստրիբյուտր ԼՂՀ-ում ծխախոտի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար: Այսինքն՝ մենք ստանում ենք հաշիվ ապրանքագրեր ակցիզային հարկով և հետո վերավաճառում այդ ապրանքը Հայաստանյան շուկայում: Արդյո՞ք մենք հանդիսանում ենք ակցիզային հարկ վճարող և պե՞տք է արդյոք հաշվետվության մեջ լրացնել ակցիզային հարկի մասը։
