Ֆիզիկական անձը վաճառում է խանութ

Վարդան.

Եթե ֆիզիկական անձը վաճառում է խանութ, ինչո՞վ է հարկվում և քանի՞ տոկոս:

Կարդալ ավելին Ֆիզիկական անձը վաճառում է խանութ

Արհմիության վճարի վերաբերյալ

Հենրիկ.

Խնդրում եմ պատասխանեք: Քանի՞ տոկոս է պահվում արհմիության գումարը: Պահվում է սև՞, թե՞ մաքուր աշխատավարձից, և եթե կարո՞ղ եք, գրեք, թե համաձայն ո՞ր օրենքի կամ որոշման հիման վրա է դա արվում:

Կարդալ ավելին Արհմիության վճարի վերաբերյալ

Հաշիվ վավերագրի ճշգրտում

Վարդան.

Բարև ձեզ:

Կխնդրեմ՝ պատասխանեք՝ եթե ընկերությունը տարի է փակել, և արդեն մարտ ամիսն է, կարո՞ղ է փակած տարվա ֆակտուրա ճշգրտել: Կարո՞ղ եք օրենքի հղում ուղարկել:

Կարդալ ավելին Հաշիվ վավերագրի ճշգրտում

Բեռնատար մեքենայի մաքսային վճարներ

Հայկ.

Ինչպե՞ս են հաշվարկվում մինչև 10 տարեկան բեռնատար մեքենայի մաքսային վճարները:

Կարդալ ավելին Բեռնատար մեքենայի մաքսային վճարներ

Ուսման վարձի փոխանցում աշխատավարձի փոխարեն

Քրիստինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ է գործատուն իր աշխատողի ուսման վարձը փոխանցի աշխատավարձի փոխարեն: Ձևակերպումը ինչպե՞ս տալ:

Կարդալ ավելին Ուսման վարձի փոխանցում աշխատավարձի փոխարեն

Գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն

Նարինե.

Խնդրում եմ պատասխանեք. եթե փայտը ձեռք բերելուց հետո բունկերում չորացնում ենք, հետո վաճառում, այս գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն

Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Ալբերտ.

Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` հանրային սննդի վաճառքի համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե սննդի կետը ավտոմեքենա է և այն կարող է ամեն օր փոխել իր տեղակայման վայրը, նույնիսկ քաղաքը:

Կարդալ ավելին Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Սոցիալական վճարի վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ: Համատեղությամբ աշխատողի համար սոց. վճար 3 000 դրամը վճարվում է երկու աշխատավայրերից միասի՞ն, խնդրում եմ պատասխանել:

Կարդալ ավելին Սոցիալական վճարի վերաբերյալ

Նախագահի փոփոխություն կազմակերպությունում

Գայանե Երզնկանյան.

Ես ՎեբինարԱՄ ՍՊԸ տնօրենն եմ, որը այժմ գործունեություն չի իրականացնում: Հիմա ուզում եմ վերաբացել և փոխել նախագահին: Որտեղի՞ց պետք է սկսել:

Կարդալ ավելին Նախագահի փոփոխություն կազմակերպությունում

Դեղատան լիցենզիայի վերաբերյալ

Գոհար.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք կամ խորհուրդ տվեք։ Դեղատունը աշխատում է, ունի լիցենզիա։ Դեղագետը մահացել է, լիցենզիան պե՞տք է արդյոք թարմացնել։

Կարդալ ավելին Դեղատան լիցենզիայի վերաբերյալ

ԱՁ զբաղվելու է տուրիստական գործունեությամբ

Մար.

Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվելու է տուրիստական գործունեությամբ

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Արտ Ըքաունթինգ ՍՊԸ

Ընկերություն՝ Արտ Ըքաունթինգ ՍՊԸ
Հասցե՝ ք.Երևան, Վարդանանց 18
Հեռախոս՝ 094013013
Էլ. փոստ՝ sharutyunyan շնիկ artaccounting.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ընկերության թիմի ղեկավար, հաշվապահական հաշվառման աշխատանքների կոորդինացում, գլխավոր հաշվապահի ֆունկցիաների իրականացում
Աշխատավարձ՝ Մրցակցային
Այլ նշումներ՝ Մասնագիտական բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ, մինչև 45 տարեկան, հիմնական աշխատանք, 5-օրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամերը՝ 10:00-19:00

Կարդալ ավելին Արտ Ըքաունթինգ ՍՊԸ

Աշխատանքի ընդունման հրամանի ամսաթիվ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ինչպե՞ս է ճիշտ – աշխատանքի ընդունման հրամանի տրման և աշխատանքի սկիզբը նու՞յն օրով պետք է լինի, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման հրամանի ամսաթիվ

Ինչպե՞ս մաշեցնել դրամարկղի մնացորդը

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե 2019 թվականին դրամարկղի գրքում 8 000 000 մնացորդ կա, ինչպե՞ս կարելի է “մաշեցնել” այդ թիվը: Այն գոյացել է 4 տարիների ընթացքում:

Կարդալ ավելին Ինչպե՞ս մաշեցնել դրամարկղի մնացորդը

Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Արման.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Նաիրա.

Խնդրում եմ, օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Կարդալ ավելին Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Մեկ օրվա գործուղում ինչպե՞ս վճարել

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք` մեկ օրվա գործուղում ինչպե՞ս վճարել – 1 օր Հայաստանի տարածքում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեկ օրվա գործուղում ինչպե՞ս վճարել

ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Աննա.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ:
Հասարակական կազմակերպությունն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում, որը հանդիսանում է ԱԱՀ-ից ազատված գործարք (Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետ):
1. Արդյո՞ք պետք է ներկայացնի ԱԱՀ հաշվարկ
2. Արդյո՞ք պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր
3. Արդյո՞ք ԱԱՀ շեմ կա բացառապես ազատված գործարքներ իրականացնելու դեպքում

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին ՀԿ-ն իրականացնում է ծառայությունների անհատույց մատուցում

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,

Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:

Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Կատարողական ակտի վերաբերյալ

Արուսյակ.

Խնդրում եմ ասել, թե ո՞ր օրենքում է նշվում վճարովի ծառայությունների մատուցման դեպքում կատարողական ակտի անհրաժեշտությունը:

Կարդալ ավելին Կատարողական ակտի վերաբերյալ

Վերջնահաշվարկ

Միշա.

Բարև ձեզ։

Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Վարդան.

Բարև ձեզ։

Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։

Շնորհակալություն։

Կարդալ ավելին Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ