Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Վահե.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում աշխատանքային օրենսդրության նորմերը խախտելու համար: Ինձ հետաքրքիր է` ո՞ր պետական մարմինն է այդ վարույթն իրականացնում աշխատանքի տեսչությունը լուծարելուց հետո:

Կարդալ ավելին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 41 հոդված

Արդյո՞ք ՌԴ քաղաքացին կարող է լինել ԱՁ

Նարինե.

Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք ՌԴ քաղաքացին, ով բնակվում է ՀՀ-ում, կարող է լինել անհատ ձեռներեց: Եվ ՌԴ քաղաքացին կարո՞ղ է աշխատել ՀՀ-ում որպես հաշվապահ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ՌԴ քաղաքացին կարող է լինել ԱՁ

Նյութերի սկզբնական և սինթետիկ հաշվառում

MM.

Բարև ձեզ:

Ինձ կարող ե՞ք «Նյութերի սկզբնական և սինթետիկ հաշվառումը» թեմայի համար նյութեր տրամադրել:

E-mail: MM212321 շնիկ mail.ru

Կարդալ ավելին Նյութերի սկզբնական և սինթետիկ հաշվառում

Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Անուշ.

Բարև ձեզ: Եթե եկամտային հարկն արդեն վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվությունն (Ձև 189) ուշ ենք ուղարկել՝ ամսի 26-ին 20-ի փոխարեն, արդյո՞ք դրա համար տույժեր կլինեն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Եկամտային հարկի հաշվարկը ուշ է ներկայացվել

Արդյո՞ք անձը կարող է գրանցվել որպես ԱՁ

Անի.

Բարև ձեզ:
Կարո՞ղ եմ իմանալ` արդյոք հնարավոր է ԱՁ գրանցել, եթե ուրիշ տեղում աշխատանքային գրանցում ունեն:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կարող է գրանցվել որպես ԱՁ

Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Գայանե.

Բարև ձեզ: Անհատը, ով գրացված չէ որպես ԱՁ, սակայն մատուցում է որոշակի ծառայություն X կազմակերպությանը, ինչպե՞ս պետք է կազմակերպի հարկման գործընթացը, եթե կազմակերպության հետ ունի ծառայությունների մատուցման պայմանագիր, որի համաձայն հարկերի վճարման համար պատասխանատուն տվյալ անհատն է:

Կարդալ ավելին Անհատը մատուցում է որոշակի ծառայություն կազմակերպությանը

Ո՞վ է հաշվարկելու և վճարելու մայրության նպաստը

Սիլվ Ղ.

Բարև ձեզ, մի հարց ունեմ.
Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞վ է հաշվարկելու և վճարելու մայրության նպաստը

Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

mt.

Ես ՀՀ-ի բնակիչ եմ, գրանցվել եմ պետռեգիստրռւմ որպես ԱՁ, հարկային համակարգում գրանցվելու համար համարվու՞մ եմ ոչ ռեզիդենտ ֆիզանձ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը համարվում է ոչ ռեզիդենտ

Արտադրական կազմակերպություն

Ընկերություն` Արտադրական կազմակերպություն
Հասցե` ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան
Հեռախոս` 093999085
Էլ. փոստ` darbinyan_es շնիկ ena.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` հաշվապահական հաշվառում, կադրային գործ
Աշխատավարձ` 150 000
Այլ նշումներ` Համակարգչի լավ տիրապետումը (էքսել, հաշվ. ծրագրեր) և աշխատանքային փորձը պարտադիր են:

Կարդալ ավելին Արտադրական կազմակերպություն

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Երեմյան Փրոջեքթս

Ընկերություն` Երեմյան Փրոջեքթս
Հասցե` Տերյան 8
Հեռախոս` +374 10 605060, +374 11 508800
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` – Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն – Ճշտապահություն, ազնվություն – Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն – Պահեստի վարում – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում – Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում – Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ yeremyanprojects.com էլ. փոստին` նշելով պաշտոնը, որի համար դիմում եք

Կարդալ ավելին Երեմյան Փրոջեքթս

ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Լուսինե Բ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին, որի դիմաց վճարելու է բանկը: Հաշիվ պե՞տք է դուրս գրել, թե՞ ՀԴՄ կտրոն տալ:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Աշխատակիցը արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը նախօրոք արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ, իսկ արձակուրդային օրերը համընկել են ֆրանկոֆոնիայի ոչ աշխատանքային օրերի հետ, ինչպե՞ս պետք է վարվել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատակիցը արձակուրդի դիմում է ներկայացրել և գնացել արձակուրդ

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշոտ.

Բարև ձեզ։

Խնդրում եմ պարզաբանել.
Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը. մեկ տարին 360 օր, թե՞ 365: Հաշվարկման կարգում գրված էր, որ 30 օրը մեկ ամիս է և 12 ամիսը` մեկ տարի:

Ո՞րն է ստաժի օրացուցային տարին և ի՞նչն է պատճառը, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակը հաշմանդամության կենսաթոշակի փոխելու համար դիմելիս մերժում են` պատճառաբանելով, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ է նշանակվել օրացուցային 9 տարի 6 ամիս աշխատանքային ստաժի հաշվառմամբ: Ինչու՞ երեխայի խնամքի ժամանակահատվածն այս դեպքում չի հաշվարկվում։

Կանխավ` շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատանքային ստաժը

Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Անահիտ Ս.

Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Նախկին աշխատակցին, ով ՏԻՄ – ում աշխատել է 1999-2017թթ ընկած ժամանակահատվածում, ունեցել է չվճարված արձակուրդ 1999-2006թթ-ի համար: 2017թ-ին համայնքների խոշորացման հետևանքով ազատվել է աշխատանքից, և նրան հաշվարկվել և վճարվել է վերջնահաշվարկ 2003-2006թթ-ի համար, իսկ մինչև 2003թ-ը չի վճարվել, քանի որ չկա այդ ժամանակահատվածի համար կնքված պայմանագիր: Հիմա այս աշխատակիցը դիմել է դատարան և պահանջում է 1999-2003թթ ընկած ժամանակահատվածի համար չվճարված գումարը: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
1. վերջնահաշվարկ հաշվարկելիս ո՞ր ժամանակահատվածի աշխատավարձն են ընդունում միջին ամսական աշխատավարձ՝ 1999-2003թթ-ին ստացած աշխատավարձը, թե ըստ աշխ. օրեսգրքի 195 հոդվածի նման պահանջ առաջանալուց ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
2.Ճի՞շտ է արդյոք, որ վճարվել է 2003-2006թթ-ի համար` 60 օր տևողությամբ, քանի որ աշխատանքային օրենսգիրքը գրվել է 2005թ-ին և հետադարձ ուժ ունի ընդունումից երկու տարի առաջ ծագած հարաբերությունների վրա, այսինքն սկսած 2003թ-ից հետո պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատակցին չի վճարվել վերջնահաշվարկ

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Կարդալ ավելին Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Արձակուրդայինի հաշվարկ

Լիլիթ Հարությունյան.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել` ֆիզ. արձակուրդից հետո ամենամյա արձակուրդը հաշվարկելիս հիմք ենք ընդունում աշխատած բոլո՞ր ամիսների եկամուտները:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Շրջանառության հարկի հաշվարկ

Տնօրենի աշխատավարձի բարձրացում

Կարինե.

Շատ շտապ է, խնդրում եմ արձագանքեք SOS!
Պետք է ՍՊԸ-ի տնօրենի աշխատավարձը բարձրացնել, ասացեք խնդրեմ ընթացակարգը, և եթե կան որոշումների ձևանմուշներ` խնդրում եմ ուղարկել էլ. հասցեիս karineserjikiarzumanyan շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Տնօրենի աշխատավարձի բարձրացում

Ինֆոէքսպերտ ընկերության կողմից Ալեքսանդր հոթել հյուրանոցում ներդրված 1C համակարգի համառոտ նկարագրություն

Համակարգը ներառում է հաշվապահական հաշվառման ողջ սպեկտրը։ Այն է.

  • Բանկ և դրամարկղ
  • Պահեստ
  • Արտադրություն
  • Աշխատավարձ և կադրերերի կառավարում
  • ՀՄ և ՈՆԱ հաշվառում
  • Հաշվետվական համակարգ
  • Լրացուցիչ հնարավորություններ
    • Տվյալների արտահանում e-invoicing
    • Տվյաների ներբեռնում e-invoicing
    • Տվյալների ներբեռնում Opera, Fidelio
    • Տվյալների ներբեռնում Micros – ռեստորանների, բառերի և սրճարանների կառավարման ծրագիր
    • Տվյալների ներբեռնում TNG – սոլյարի աշխատանքի համար
    • Բանկ կլիենտ համակարգ

Ծրագրի դեմո ցուցադրության համար կապվեք InfoExpert ընկերության հետ այս հղումով…

Կարդալ ավելին Ինֆոէքսպերտ ընկերության կողմից Ալեքսանդր հոթել հյուրանոցում ներդրված 1C համակարգի համառոտ նկարագրություն

Համալսարան

Ընկերություն` Համալսարան
Հասցե` Երևան, Ավան, Աճարյան, 31
Հեռախոս` 61-22-02
Էլ. փոստ` tneu2017 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Գլխավոր հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Բարձրագույն կրթություն – Համակարգչի լավ իմացություն – Հայկական ծրագրերի իմացություն, ՀՀ հարկային օրենսդրության լավ իմացություն և ռուսերեն լեզվի գերազանց տիրապետմամբ : Աշխատանքային փորձը պարտադիր

Կարդալ ավելին Համալսարան

MNB ՍՊԸ

Ընկերություն` MNB ՍՊԸ
Հասցե` Էջմիածին.Մուսալեռ
Հեռախոս` 093278840. 099749095
Էլ. փոստ` kaldeklima շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար 1C իմացությամբ
Աշխատանքի նկարագրություն` 6-օրյա աշխատանքային գրաֆիկ. 9-17.30
Աշխատավարձ` 120 000

Կարդալ ավելին MNB ՍՊԸ

Ստացականի ձև

Գոհար.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասել` ԱՁ-ով աշխատելիս որպես տուրիստական ընկերություն` որտեղի՞ց կարող եմ վերցնել ստացականի ձև հաճախորդներին վճարումների դիմաց տալու համար: Շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ստացականի ձև

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

Մանվել.

ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս գևորգյան ազգանունի մեջ երկրորդ “գ” տառը գրվում է “կ” տառով, ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին ԱՁ-ի ռեկվիզիտները հայերենից ռուսերեն թարգմանելիս

GMG GROUP

Ընկերություն` GMG GROUP
Հասցե` ք. Երևան, Սևանի 5
Հեռախոս` 041577935
Էլ. փոստ` hr շնիկ gmgdoors.com
Թափուր աշխատատեղ` Տնտեսագետ-հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Ինքնարժեքի հաշվարկ և գնագոյացում

Կարդալ ավելին GMG GROUP

Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն

Ընկերություն` Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն
Հասցե` ք. Երևան, Հյուսիսային պող.
Հեռախոս` 077-09-77-57
Էլ. փոստ` astxikbadalyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառման և կադրային գործի վարում ՀԾ-ի միջոցով
Աշխատավարձ` 140 000
Այլ նշումներ` Ցանկալի է իգական սեռի ներկայացուցիչ մինչև 45տ.

Կարդալ ավելին Հանրային սննդի ոլորտում գործող կազմակերպություն

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ.

Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար