Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ
Արմեն.
Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:
Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ
Նարեկ.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ
Լիլիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ տրամադրել արտահանման բաժնի պատասխանատուի հետ կնքված պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալ եմ:
Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ
Հասցե՝ ք. Երևան
Հեռախոս՝ 010629100
Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն՝
– Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի ձևակերպում
– Հաշվապահական տվյալների ուսումնասիրություն, վերլուծություն, արդյունքների և դիտարկումների համակարգված ներկայացում
– Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում
– Հիմնական միջոցների, ապրանքների և ինքնարժեքի հաշվառում
– Համապատասխան հաշվետվությունների կազմում և ներկայացում
– Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում
– Վերլուծական մտածողություն
– Ժամանակի կառավարման ունակություն:
Պահանջներ՝
– Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն
– Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ
– Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է
– MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն
– Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Աշխատավարձ՝ Մրցակցային
Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ տպարանում:
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահ տպարանում: Պարտականությունները՝ հաշվապահության վարում, հաշվետվությունների կազմում: Պահանջները՝ կին 30-45 տարեկան, բարձրագույն տնտեսագիտական կրթություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն 1 տարվա համապատասխան աշխատանքային փորձ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00:
Աշխատավարձը` 120 000 – 150 000 դրամ առձեռն (հարցազրույցի արդյունքից ելնելով):
Որակավորման քննության հարցատոմսեր
Артак Акопян.
Ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարելի է ներբեռնել հաշվապահների որակավորման քննության հարցատոմսերը:
Հոսթելի հաշվապահական հաշվառում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:
1С 7.7-ի ուսումնական տարբերակ
Լանգրիգ.
Հարգելիներս, որտեղի՞ց կարող եմ բեռնել 1С 7.7-ի ուսումնական տարբերակ:
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով
Հաշվապահ.
Հարգելի փորձառու հաշվապահ,
Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել:
Կանխավ` շնորհակալություն:
Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ
Արմ.
Ո՞վ կարող է քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ տալ կամ ուղարկել էլ. փոստիս:
Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ
Արման.
Բարև ձեզ: Պարտադի՞ր է նոր կազմավորվող ընկերությանը նոր սերնդի ՀԴՄ:
Մաքսազերծման գործընթացը անձամբ կատարելու համար
aram2018.
Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ
Գագիկ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել
Կարեն Հակոբյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:
Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել
Հովհաննես.
Ողջույն, հարգելի հաշվապահներ:
Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝
1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են:
2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է:
3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ:
4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ:
Շնորհակալություն:
Սեմուր ընդ Կո ՍՊԸ

Ընկերություն` Սեմուր ընդ Կո ՍՊԸ
Հասցե` ք.Եղվարդ, Երևանյան խճղ.118
Հեռախոս` 010-52-24-90 (206)
Էլ. փոստ` accountant շնիկ semur.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` “Սեմուր ընդ Կո” ընկերությունը (արտադրություն) հրավիրում է աշխատանքի փորձառու հաշվետարի (մինչև 50տարեկան) ՀԾ-Հաշվապահ7 ծրագրի գերազանց իմացությամբ: Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատանքի մեկնումը և վերադարձը ապահովվում է տրանսպորտով: Պարտականություններ` -Արտադրամասի շարժի ձևակերպումներ (մուտք, ելք, տեղաշարժ, վաճառք, կոմպլեկտավորում); – Համապատասխան ծրագրային մուտքերի իրականացում; – Պահանջվող Որակավորումները -Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն` MS (Word, Excel), ՀԾ-Հաշվապահ7; -Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում; -Թիմում աշխատելու ունակություն; -Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին; -Արագ կողմնորոշվելու ունակություն: Աշխատանքի տևողությունը՝ երկարաժամկետ: Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե accountant շնիկ semur.am էլ. փոստի հասցեով, նշելով պաշտոնը:
Աշխատավարձ` պայմանագրային
Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` Լենինգրադյան 1
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` Կարաս ազգային սննդի ցանցը առաջարկում է հաշվետարի թափուր աշխատանք: Պարտականությունները. Կազմել հաշվապահական փաստաթղթեր Ղեկավարի հանձնարարությամբ կատարել մուտքեր, ելքեր, ձևակերպումներ և այլ պարտականություններ Պահանջվող հմտություններ՝ Բարձրագույն կրթություն ֆինանսական, տնտեսագիտական ոլորտում MS office փաթեթի (հատկապես excel) իմացություն, այլ ծրագրերի իմացությունը կդիտվի, որպես առավելություն, Օտար լեզուների իմացությունը ցանկալի է Տվյալ աշխատանքին դիմելու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին՝ թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվետար՛՛: Հարգանքով՝ Կարաս ազգային սննդի ցանց
ACCEPT Employment Center

Ընկերություն` ACCEPT Employment Center
Հասցե` Office 38, 19A Koryun St.
Հեռախոս` +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Financial Manager
Աշխատանքի նկարագրություն` The Finance Manager is responsible for the Country financial and tax (and in some countries, purchasing, and inventory control) systems implementation. This role provides necessary information to internal and external auditors, and helps the Company minimize costs through the optimization of its financial, purchasing and inventory processes.
Այլ նշումներ` Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45
Արմֆրութ ՍՊԸ

Ընկերություն` Արմֆրութ ՍՊԸ
Հասցե` Սևանի 116/8
Հեռախոս` 041650750
Էլ. փոստ` info-armfruit շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-օպերատոր
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է Հաշվետար-օպերատոր (1C, MS office-i,Internet) : Աշխատանքային փորձը ցանկալի է: Ճկուն մտածելակերպը,արագ կողմորոշվելու և թիմում աշխատելու կարողությունը պարտադիր պայման է:
Աշխատավարձ` մանրամասները տեղում
Այլ նշումներ` աշխ. ժամերը 09:00 – 18:00
Կարաս ազգային սննդի ցանց

Ընկերություն` Կարաս ազգային սննդի ցանց
Հասցե` ք. Երևան
Հեռախոս` 091 01 08 66, 096 32 53 55
Էլ. փոստ` hr շնիկ karas.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` -Վարել ընկերության ներքին հաշվապահությունը – Համակարգել ներքին և արտաքին գործարքների մուտքագրված, ծրագրային տվյալների ստուգումը և ճշգրտումը -Հաշվապահական ձևակերպումների իրականացում -Դրամական միջոցների հաշվառման ապահովում
Այլ նշումներ` Պահանջվող հմտություններ – Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ տնտեսագիտության ոլորտում – Հարկային օրենդրության և հաշվապահական ստանդարտների իմացություն -Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում -Հաշվապահական ծրագրերի իմացություն 1 C, ՀԾ, e-invoicing -Բարդ իրավիճակներում արագ և հիմնավորված լուծումներ գտնելու և գործելու հմտություններ: Տվյալ հաստիքին դիմելու համար ուղարկեք Ձեր իքնակենսագրականները hr շնիկ karas.am կայքին , թեմա դաշտում նշելով ՛՛Հաշվապահ՛՛: Հարգանքով, Կարաս ազգային սննդի ցանց Հեռ.՝ 091 01 08 66 ; 096 32 53 55
Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է
Լիլ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:
Նկարահանում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում
Artur_Avetisyan.
Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել` օպերները ստուգման ընթացքում (օպերատիվ հետախուզական միջոցառումներ), իրավունք ունե՞ն նկարահանել մեքենան և մեքենայի ներսում եղած ապրանքները: Ըստ օրենքի նայում եմ, որ արտաքին նկարահանում կարող են կատարել, բայց ըստ “դատական” օրենսգրքի` միայն դատարանի որոշման հիման վրա: Ակնկալում են շուտ պատասխանի: Հարգանքներով Արթուր:
Տանժեռ

Ընկերություն` Տանժեռ
Հասցե` Կասյան 7-11
Հեռախոս` 275310,091291892, 077 291892
Էլ. փոստ` info շնիկ tanger.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար տուրիստական ոլորտում գործող ընկերությունում։
Աշխատանքի նկարագրություն` Հաշվետար տուրիստական ոլորտում գործող ընկերությունում։ Պարտականությունները՝ ֆինանսական հոսքերի հաշվետարություն, հաշվապահական ընկերության հետ աշխատանք, ավիաընկերությունների հաշվետվությունների պատրաստում։ Պահանջները՝ տղամարդ 25-45 տարեկան, բարձրագույն կրթություն, հայերեն և ռուսերեն լեզուների իմացություն, համակարգչային գիտելիքները՝ MS Office, առնվազն մեկ տարվա համապատասխան աշխատանքային փորձ։ Աշխատանքային ժամերը՝09։00-18։00 կամ 10։00-19։00։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։ Աշխատավարձը (մաքուր)` 150000-250000 (հարցազրույցի արդյունքից ելնելով)։
Աշխատավարձ` 250000
IMEX GROUP Co. LTD

Ընկերություն` IMEX GROUP Co. LTD
Հասցե` ք Երևան, Թբիլիսյան խճ. 25
Հեռախոս` 055507807
Էլ. փոստ` careers շնիկ imexgroup.am
Թափուր աշխատատեղ` հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Փնտրում ենք հաշվապահի, լրիվ դրույքով, աշխատանքային փորձը ցանկալի է:
Աշխատավարձ` 150 000
Կարի արտադրամաս

Ընկերություն` Կարի արտադրամաս
Հասցե` Արշակունյաց պող․ 127/21
Էլ. փոստ` czech.arm.invest շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվետար-գանձապահ
Աշխատանքի նկարագրություն` Կարի արտադրամասը հրավիրում է աշխատանքի՝ հաշվետար-գանձապահ: Պահանջվող գործառույթներն են՝ •Փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում, •Ապրանքների մուտքագրում, տեղափոխում, դուրս գրում •կադրային գործ •գանձապահի պարտականություն •ներքին հաշվապահության վարում •Համակարգչից վարժ օգտվելու, ինչպես նաև Excel, Word, Outlook ծրագրերով աշխատելու կարողություն •1C ծրագրի իմացությունը կարող է դիտվել որպես առավելություն։ •Պատասխանատու և պարտաճանաչ մոտեցում աշխատանքին: • Թիմային աշխատելու ունակություն: ԴԻՄԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ. Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձանց խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրականները (CV)։ Աշխատանքային գրաֆիկ: 6-օրյա,հանգստյան օրը՝ կիրակի: Աշխատավարձը` պայմանագրային։ Պահանջներին համապատասխանող և հետաքրքրված անձինք ուղարկել ռեզյումե czech.arm.invest շնիկ gmail.com
Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը
Նարչիկ.
Ի՞նչ նոր հաշվետվություններ պետք է ներկայացնի հասարակական կազմակերպությունը: Առաջ տարին մեկ ներկայացնում էինք շահութահարկի զրոյական հաշվարկ, իսկ նոր օրենսգրքի համաձա՞յն, խնդրում եմ, հուշեք: Նշեմ, որ պետական և համայնքային աղբյուրներից ֆինանսավորում չենք ստանում:
ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար
Միքայել.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, կարո՞ղ եմ թղթային հաշիվ ուղարկել ԼՂՀ տեղափոխված արտադրանքի համար, քանի որ էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ չեմ կարողանում դուրս գրել։
ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար
Վ.Սարգսյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
ՀԴՄ-ների անվանացակների լրացման համար ի՞նչ է հարկավոր: Գերազանցել ենք շեմը և անվանացանկը պարտադիր է: Կա կազմակերպություն կամ անհատ, ով կարող է լրացնել անվանացանկը: Խնդրում եմ արձանգանքել:
Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ
Սաթենիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ, այսինքն հանդիսանում է արտոնագրային հարկ վճարող: Դրամարկղային գիրք վարելը պարտադի՞ր է արդյոք, թե՞ ոչ: Իսկ ՀԴՄ պետք է ունենա, թե կարող է նաև չունենալ:

