Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ
Աղունիկ.
Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:
Valan Prof LLC

Ընկերություն` Valan Prof LLC
Հասցե` Բադալ Մուրադյան 6/1
Էլ. փոստ` hr.kadrer շնիկ yahoo.com
Թափուր աշխատատեղ` հաշվետար
Աշխատանքի նկարագրություն` – Տնօրենի հեռախոսազանգերի և էլեկտրոնային նամակների պատասխանում – Ավիատոմսերի պատվիրում – Ելից և մտից գրանցամատյանների վարում – Իրականացնել հաշվետարի գործառույթներ- Բարձրագույն կրթություն – Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն – Համակարգչային ծրագրերի, 1C 8.3-ի և ՀԾ-ի լավ իմացություն – Սահուն և գրագետ խոսք, բարեկիրթ պահվածք
Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետար-գործավար
Աշխատանքի նկարագրություն: Կազմակերպությանը շտապ պահանջվոմ է մինչև 40տ. ՀԾ ծրագրի իմացությամբ գործավար/հաշվետար: Գրաֆիկը՝ 10:00-18:00, շաբաթ, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ 120.000 դրամ: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1261
Աշխատավարձ` 120.000
ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն

Ընկերություն` ԱԿՍԵՊՏ կադրային կենտրոն
Հասցե` Կորյուն 19ա, գր. 38
Հեռախոս` 010 58 49 45, 099 58 49 45, 094 58 49 45, 055 58 49 45
Էլ. փոստ` info շնիկ accept.am
Թափուր աշխատատեղ` Հաշվետար – գանձապահ
Աշխատանքի նկարագրություն` Կազմակերպության մասին` Ինժեներական համակարգերի մատակարարում, նախագծում, մոնտաժում: Ջեռուցման, օդափոխության համակարգերի ներմուծում: Պարտականություններ` կանխիկ գործարքների գրանցում, ակտերի կազմում, պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում, պահեստի շարժի ապահովում: Պահանջներ` բարձրագույն կրթություն, համակագչային գիտելիքներ՝ MS Office, 1C կամ ՀԾ (Arm-software) ծրագրի լավ իմացուցյուն, գանձապահի փորձ առնվազն 1 տարի: Տարիք` 22 – 35 Սեռ` իգական Աշխատանքի տևողությունը` լիարժեք աշխատանքային օր Աշխատանքային ժամեր` 09.30 – 18.30 Աշխատավարձ ` 130.000 AMD Պահանջվող փաստաթղթեր` ներկայացնել ռեզյումե լուսանկարով: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք մեր կայք-էջը ՝ www.accept.am կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարվ ՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45:
Աշխատավարձ` 130 000
Ձևակերպումներ
Հրաչյա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք ձևակերպել:
1. Գնվել է մեղվաընտանիք
2. Արտադրվել է մեղր
Գումարի փոխանցում այլ անձի անունից
Արմեն.
Հարգելի գործընկերներ, կազմակերպության տնօրենը արդյո՞ք իրավունք ունի այլ կազմակերպության կամ ֆիզ. անձի անունից բանկից գումար փոխանցի իր կազմակերպության հաշվեհամարին: Նշեմ, որ փոփանցման փաստաթղթերում երևում է վճարողի անունը, իսկ նպատակ դաշտում` թե ում անունից է փոխանցվել գումարը: Շնորհակալություն:
Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221
Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ:
Շնորհակալություն:
Աշխատանքային պայմանագրի առկայությունը պարտադի՞ր է
Մարիամ.
Հարգելի գործընկերներ, աշխատանքային պայմանագրի առկայությունը պարտադի՞ր է:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել
Նառա.
Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ:
Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում
Sahun.
Հարգելի գործընկերներ, կարծիք տվեք խնդրում եմ.
ՀԿ-ն հին օրենքի ժամանակ իրականացրել է ծառայության մատուցում, որի համար չի նախատեսել ԱԱՀ: Այժմ դա կարելի՞ է համարել ապօրինի ձեռնարկատիրություն և հարկերից խուսափում:
Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում
Մխիթար.
Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:
Հայաստանի համայնքների միություն

Ընկերություն` Հայաստանի համայնքների միություն
Էլ. փոստ` gnumner շնիկ caa.am
Թափուր աշխատատեղ` Կազմակերպության հաշվապահական հաշվառման իրականացման ծառայության մրցույթ
Աշխատանքի նկարագրություն` Ապահովում է Միության հաշվապահական հաշվառումը ՀՀ օրենսդրության, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին և շնորհատուների պահանջներին համապատասխան – ապահովում է ֆինանսական, պետությանը ներկայացվող, շնորհատուներին ներկայացվող հաշվետվությունների պատրաստումը – ապահովում է պարբերական ֆինանսական հաշվետվությունների ու առնչվող այլ փաստաթղթերի պատրաստումը և ներկայացումը գործադիր տնօրենին, ծրագրերի ղեկավարներին – կազմակերպում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերի պահպանումը – մասնակցում է Միության տարեկան բյուջեի պատրաստմանը – մասնակցում է Միության ծրագրերի բյուջեների մշակմանը և իրականացնում հսկողություն ծրագրերի ֆինանսական հոսքերի նկատմամբ – վարում է անդամավճարների էլեկտրոնային ռեգիստր – կազմում է վճարման հանձնարարականներ – վարում է հաշիվ ապրանքագրերի գրանցամատյան (ՀԾ-ում կամ այլ էլեկտրոնային գրքերում) – յուրաքանչյուր ամսվա վերջում իրականացնում է բանկային հաշիվների հաշվապահական հաշվառման արդյունքների և բանկային քաղվածքների արդյունքների համադրում – դրամարկղի առկայության դեպքում ապահովում է դրամարկղի վարումը՝ ըստ Միության ընթացակարգերի, վերահսկում է դրամարկղի գույքագրումը – հաշվարկում և ձևակերպում է աշխատակազմի աշխատավարձերի վճարումը – վարում է ֆինանսական փաստաթղթերի հաշվառման և պահպանման համակարգը – աջակցում է ներքին վերահսկողության համակարգերի գործածմանը և կատարելագործմանը – աջակցում է արտաքին ֆինանսական աուդիտի անցկացմանը
Այլ նշումներ` Դիմումների ներկայացման ընթացակարգ Հետաքրքրված ընկերությունների առաջարկները պետք է ներառեն ծառայության մատուցման a. Ամսական գինը b. համանման աշխատանքների օրինակների ցանկ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել gnumner շնիկ caa.am հասցեով, վերնագրում նշելով «Հաշվապահական հաշվառում» բառերը։ Առաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. սեպտեմբերի 25-ը (Երևանի ժամանակով 18.00-ը): Առաջարկի ներկայացման պահանջների և ընթացակարգի վերաբերյալ հարցերի դեպքում կարող եք դիմել Հայաստանի Համայնքների Միություն՝ 010574501։
Միջին աշխատավարձի հաշվարկ
Մարիամ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2017թ. փետրվարի 5-ին: 6 ամիսը լրանալուց հետո՝ սեպտեմբերի 10-ից գնում է արձակուրդ: Արդյո՞ք փետրվար ամիսն էլ է մտնում միջին աշխատավարձի հաշվարկի մեջ, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Կանխավ շնորհակալություն:
Եթե Ա/Ձ-ն իր հաշվեհամարից գումար կանխիկացնի
Արայիկ.
Եթե Ա/Ձ-ն իր հաշվեհամարից գումար կանխիկացնի, արդյո՞ք դա կարող է պատասխանատվություն առաջացնել:
Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ

Արման.
Բարի երեկո, հարգելի հաշվապահներ:
Կտորի խանութում աշխատում է նաև դերձակ, որը խանութի համար պատրաստում է հագուստի նմուշներ խանութում առկա կտորներից: Ասեք խնդրեմ` կարելի՞ է արդյոք վաճառասրահից կտորը ներքին տեղաշարժով ձևակերպել դերձակի պահեստի վրա, այնուհետև հագուստի նմուշը ներկայացնել վաճառքի: Եթե ոչ` խնդրում եմ խորհուրդ տվեք ճիշտ ձևը: Կանխավ շնորհակալություն:
Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում ընտանեկան ձեռնարկատիրության դեպքում
Արայչո.
Բարև ձեզ: Ունեմ Ա/Ձ` գրանցված որպես ընտանեկան ձեռնարկություն: Ի՞նչ պարտադիր հարկեր կամ վճարներ պետք է անեմ, եթե չեմ գերազանցում տարեկան 18 միլիոն դրամ շրջանառությունը:
Ի՞նչ արտոնություններ կան դերձակների, ժամագործների, կրկնուսույցների համար
Արամ.
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ, ես դերձակ եմ, կարո՞ղ եք ասել` ինչպիսի հարկեր պետք է մուծեմ: Քանի որ լսել եմ` կա օրենք այս տարվանից դերձակներին, ժամագործներին, կրկնուսույցներին չհարկելու մասին տարեկան մինչև 9 միլիոն եկամտի դեպքում: Նախապես շնորհակալ եմ:
Աշխատողի գրանցման հայտը չի ներկայացվել
Նանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Ֆիզ. անձի հետ, ում հետ նաև աշխատանքային պայմանագիր ունեմ, 01.02.2017թ. կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր: Մինչ օրս՝ 31.08.2017թ., չի ներկայացվել այդ փաստի վերաբերյալ գրանցման հայտ: Այս ընթացքում ֆիզ. անձը եկամուտ չի ստացել: Եթե հիմա ուղարկեմ գրանցման հայտ՝ նշելով քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետը 01.02.2017թ., արդյո՞ք ճշգրտվելու են բոլոր հաշվետվությունները:
Գրոսմեյստեր ՍՊԸ

Ընկերություն` Գրոսմեյստեր ՍՊԸ
Հեռախոս` 077215999
Էլ. փոստ` info շնիկ grossmeister.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահի օգնական
Աշխատավարձ` 120 000
Yeremyan Projects

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 99 555389
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ինքնարժեքի հաշվառման բաժնի հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի տվյալների մուտքագրում համապատասխան ծրագիր. • Վերահսկել մասնաճյուղերի միջև ապրանքանյութական արժեքների օրական շարժը՝ կատարելով համապատասխան ծրագրային մուտքագրումներ, • Իրականացնել տեղեկատվության տվյալների բազայի ձևավորման և պահպանման աշխատանքները. • Վերահսկել մասնաճյուղերում ձեռք բերված ապրանքների գնային համապատասխանելիությունը մատակարարների հետ համաձայնեցված գնացուցակի հետ. • Կատարել նյութածախսի հաշվարկ / վերահսկել հումքի ծախսը • Մասնակցել գույքագրման աշխատանքներին, վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն կրթություն • Աշխատանքային փորձը նման ոլորտում կդիտվի որպես առավելություն • Անգլերեն լեզվի գերազանց իմացություն • Համակարգչային ծրագրերի իմացություն` MS office • Հաճախորդների սպասարկման հմտություններ • Գրագետ հաղորդակցման կարողություն • Արագ սովորելու ունակություն Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով hr շնիկ yeremyanprojects.com էլ. փ
Կանանց իրավունքների կենտրոն

Ընկերություն` Կանանց իրավունքների կենտրոն
Հասցե` Երևան
Էլ. փոստ` info շնիկ wrcorg.am
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Կանանց իրավունքների կենտրոնը փնտրում է իգական սեռի աշխատասեր և մոտիվացված անձնավորության, ով կիրականացնի կազմակերպության հաշվապահական գործառույթները: Աշխատանքային օրերն են երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10-ից – 18:30: Աշխատանքային փորձը հասարակական կազմակերպությունում պարտադիր է: Պահանջվող հմտություններ: – Բարձրագույն մասնագիտական կրթություն, – MS Office, 1C, ՀԾ հաշվապահ, E-invoicing, Հարկային օրենսդրության, Աշխատանքային օրենսդրության գերազանց տիրապետում և այլն – ՀՀ-ում ՀԿ ոլորտի առանձնահատկությունների տիրապետում, – Պատասխանատվության զգացում և վերջնաժամկետին առաջադրանքն ավարտելու ունակություն, – Նոր գիտելիքներ ձեռք բերելու և արագ սովորելու ունակություն, CV-ներն ուղարկել info շնիկ wrcorg.am հասցեին:
Հաշվապահական ծրագրի ուսուցում
Նաիրա.
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ, խնդրում եմ հայտնեք ինձ` ո՞ր ուսուցման կենտրոնում կարելի է որակյալ 1С ծրագիր սովորել: Շնորհակալություն:
Կոսմետոլոգի և լազերային էպիլացիայի ծառայություններ
Սերգեյ.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ինձ հուշել` կոսմետոլոգի և լազերային էպիլյացիայի ծառայությունները արտոնագրային վճարով հարկվու՞մ են, թե՞ ոչ:
Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից
Հրաչյա.
Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:
Yeremyan Projects

Ընկերություն` Yeremyan Projects
Հասցե` Երևան, Տերյան փող., 8 շենք
Հեռախոս` +374 10 605060, +374 99 555389
Էլ. փոստ` hr շնիկ yeremyanprojects.com
Թափուր աշխատատեղ` Ավագ Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ • Հաշվապահական փաստաթղթերի և փաստաթղթաշրջանառության ձևակերպում՝ պահպանում, սահմանված կարգով արխիվացում. հաշվապահական գրքերի/մատյանների վարում և քաղվածքների պատրաստում. • Ընկերության հաշվապահական հաշվառման համար տեղեկությունների հավաքագրում, հաշվապահական հաշվառման վարում և ֆինանսական հաշվետվությունների կազմում ու ներկայացում համապատասխան մարմիններին. • Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում. • Հարկային հաշիվների էլեկտրոնային դուրս գրում. • Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և անհրաժեշտության դեպքում վճարում. • Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով. Պահանջվող Հմտություններ • Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, • Համակարգչի լավ իմացություն • Հայկական ծրագրերի իմացություն • Նվազագույնը 3 տարվա հաշվապահական փորձ • Ճշտապահություն, ազնվություն • Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ • Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն • Սթրեսակայունություն • Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն • Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն
Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` Տիդավա աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Տիգրան Մեծ պողոտա 61
Հեռախոս` (010)555-077, (043)075-077, (098)175-077
Էլ. փոստ` tidava2010 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Աշխատանքի նկարագրություն` Պահանջվում է մինչև 35տ. 1C, Excel ծրագրերի իմացությամբ աղջիկ հաշվապահ: Գրաֆիկը՝ 09:000-18:00, շաբաթ՝ 09:00-17:00, կիրակի հանգիստ: Աշխատավարձը՝ սկսած 100.000 դրամից: Դիմել՝ Տ. Մեծ 61: Կոդ՝ 1233
Աշխատավարձ` 100.000 դրամ
Դրամարկղում խոշոր գումար լինելու դեպքում
Սուրեն.
Հարգելի գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն / հետևանքներ կան դրամարկղում խոշոր գումար հաշվապահորեն երևալու և գումարը փաստացի չլինելու դեպքում: Շնորհակալություն:
Դրոշմանիշային վճարները չեն վճարվել
Լիանա.
Բարև ձեզ:
Զինվորիների համար կատարվող պահումները՝ 1 000 դրամի տեսքով, եթե ուշացվել է մի քանի ամիս, արդյո՞ք տույժ կամ տուգանք կա սահմանված: Կամ եթե հրաժարվում ենք վճարելուց, ի՞նչ պատասխանատվություն է գործում:
Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել
Քնարիկ.
Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

