Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք:
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Պարտադի՞ր է արդյոք փոխել ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն
Մարի.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ի տնօրենը (միակ մասնակից) փոխել է իր բնակության ու գրանցման հասցեն: Պարտադի՞ր է արդյոք, որ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն փոխվի: Հասցեն փոփոխելու համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում և ՊԵԿ տարածքային գրասենյակներ:
ՀԳ: e-register.am-ում ամբողջական տեղեկատվություն չկա, միայն նմուշային կիսատ-պռատ ձևեր են:
ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Ընկերություն` ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հասցե` Սևանի փողոց
Էլ. փոստ` lilitaroyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվապահ և (գլխավոր հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն` բարդ և ծանրաբեռված 5-օրյա գրաֆիկով հաշվապահություն
Աշխատավարձ` սկզբի համար 300 000 դրամ
Այլ նշումներ` պարտադիր պայման՝ ֆինանսների նախարարության որակավորումով
Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով
ArshakN.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում:
Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ:
Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:
Արդյո՞ք պետք է ներկայացնել հայտարարություն
Karen.
Բարև ձեզ: Սովորական առևտրային կազմակերպության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հայտ ԱԱՀ վճարողի կամ շրջանառության հարկ վճարող հանդիսանալու համար: Կարո՞ղ եք ասել` Համատիրության դեպքում նման հայտ պե՞տք է ներկայացվի, և եթե հնարավոր է` օրենքի հղումն էլ տալ, թե ինչպես է կարգավորվում:
Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ

Anna.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել
Մարինե.
Բարև, հարգելի հաշվապահներ:
Կարո՞ղ է արդյոք ընտանեկան ձեռնարկությունը ժամավճարով աշխատուժ ներգրավել: Եթե այո, ինչպիսի՞ հարկեր ու տուքեր կավելանան:
Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը փոխվել է
Նազելի.
Փոխհամաձայնության պայմանագրի մեջ նշված գումարը մի քանի օր հետո փոխվել է: Այսինքն` որոշ չափով ավելացել է, պետք է ակտավորենք: Ակտավորումն ինչպե՞ս պետք է կատարվի և ի՞նչ փաստաթղթով:
Progress Unit

Ընկերություն` Progress Unit
Հասցե` Դավիթաշեն
Էլ. փոստ` progresacc շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` հաշվետարի, սկսնակ հաշվապահի աշխատանք
Աշխատանքի նկարագրություն` Պահեստի մուտք, ելք, բանկի քաղվածքների մուտքագրում ՀԾ-6 հաշվապահական ծրագրով
Աշխատավարձ` 50 000
ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:
Հրամանի օրինակ
Գրիշա Ս.
Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե հնարավոր է, ուղարկեք աշխատողին ՀՀ ԱՕ 112 հոդվածի համաձայն աշխատանքից ազատելու հրամանի օրինակը:
Հասարակական կազմակերպություն հիմնադրելու համար
Միշել.
Բարև ձեզ: Մենք ցանկանում ենք ՀԿ հիմնադրել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ վճարումներ պետք է կատարել: Նախապես շնորհակալություն:
Ինչպե՞ս է հարկվելու գազալցակայանը
Հովհաննես.
Հարգելի գործընկերներ, հարցս այսպիսին է.
Գազալցակայանը, որը կառուցվել և շահագործմանն է հանձնվել 2015 թ-ին (համապատասխանում է 28.08.08թ 1101-ն որոշման 3-րդ կետին), աշխատում է ԱԱՀ-ով, սակայն վերոնշյալ որոշման 149-րդ կետը չի պահպանվել, այն է` կապարակնքում: Սակայն հստակ գրված չէ կապարակնքման պարտադիր լինելը, քանի որ նախկինում` ուժը կորցված որոշումներում, հստակ կա գրված, որ կապարակնքումը չի վերաբերվում բաշխիչ աշտարակներին: Գազալցակայանը ի՞նչ հարկով պետք է հարկվի:
Շահութահարկի կանխավճարի հետ կապված
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք.
ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:
Առհաշիվ գումարի վերադարձի ժամկետներ
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ամսվա սկզբին տրված առհաշիվ գումարի մնացորդը ե՞րբ պետք է վերադարձնել, կա՞ կոնկրետ ժամկետ, թե՞ կարող ենք հաշվետվություն կազմել, բայց գումարը մնացորդ թողնել:
Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում գործունեության դադարեցման դեպքում
Իննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը՝ հետագայում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ից լուծարելու նպատակով: Արդյո՞ք 2017թ.-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել, ապա ի՞նչ կլինի:
Նախապես շնորհակալություն:
Վերջնահաշվարկ
Գառնիկ Մ.
Բարև ձեզ, ես էսպիսի հարց ունեմ` կապված արձակուրդայինի հաշվարկի հետ, կոնկրետ իմ դեպքում` վերջնահաշվարկ: Եթե ենթադրենք իմ աշխատավարձը կազմում է 80 000 դրամ, + ամեն ամիս ստանում եմ KPI բոնուս 20 000-ի չափով, ունեմ արձակուրդային 60 օր, ինձ ինչքա՞ն գումար կվճարեն աշխատանքից դուրս գալու դեպքում, և ի՞նչ բանաձևով է հաշվարկվում դա: Շնորհակալություն:
Ինչպե՞ս կատարել աշխատողի վերջնահաշվարկը
Սասուն.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք. ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի արձակուրդ չի գնացել և ազատվել է աշխատանքից դիմումի հիման վրա, նա աշխատել է համայնքի ղեկավար: Ինձ իրավաբանը ասեց` պետք է հաշվարկը անեմ 2005 թվականից սկսած, քանի որ նոր աշխատանքային օրենսդրությունը ուժի մեջ է մտել 2005 թվականի հոկտեմբերի 22-ին:
Հաշվապահի և գանձապահի պարտականություններ
Արփինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
Պետ. ռեգիստրով ՍՊԸ -ի տնօրենն է ՍՊԸ-ի հիմնադիրը, սակայն ունի 1 աշխատող՝ գրանցված որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Հետևաբար տնօրենի ժամանակավոր պաշտոնակատա՞րն է կատարում հաշվապահի և գանձապահի պարտականությունները:
Արտարժույթի փոխանակում աշխատակցի միջոցով
Աննա.
Բարև ձեզ: Կազմակերպությունը իրավունք ունի՞ արտարժույթի դրամարկղից 2 000 դոլար առհաշիվ տրամադրի աշխատակցին, որ փոխանակման կետում դարձնի դրամ ու ստացված դրամը մուտքագրել դրամարկղ: Ես կարո՞ղ եմ այդ գործարքը առանց առհաշիվ ձևակերպել, այսինքն՝ արտարժութային դրամարկղից 2512 – դրամային դրամարկղ մուտքագրեմ 2511: Շնորհակալություն:
Արդյո՞ք աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից
Արմեն.
Գործընկերներ, ճի՞շտ է արդյոք, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և դրանք պետք է հանձնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:
Ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ո՞ր հաշվեհամարին պետք է վճարել դրոշմանիշային վճարները (աշխատավարձից պահվող 1 000 դրամները):
Մաքսազերծման հսկիչ գների վերաբերյալ

Սամվել.
Բարև ձեզ, հարգելիներս, խնդրում եմ ինձ տեղեկացնեք մաքսազերծման հետ կապված: Ես ներմուծել եմ ալյումին, ինվոյսի մեջ գրված է $ 2.8 , սակայն մաքսային պահեստի աշխատակիցը հաշվի չառավ ինվոյսում նշված գինը և ինձ պարտադրեց վճարել $ 4 կգ-ը` պատճառաբանելով, որ ինչ էլ նշված լինի ինվոյսի մեջ, հսկիչ գին գոյություն ունի: Դա ճի՞շտ է, և ընդհանրապես մաքսազերծման հսկիչ գները գոյություն ունեն, և որտե՞ղ կարող եմ նայել: Շնորհակալություն!
ԱՁ հարկերը ուշ է փոխանցել
Հասմիկ.
Բարև ձեզ, խնդրում եմ ասել` հարկային վճարումները ամսի 20-ից հետո վճարելու համար բացի տույժերից ի՞նչ պատասխանատվության է ենթարկվում ԱՁ:
ՆԴՖ ոչ առևտրային հասարակական կազմակերպություն (սպորտային ֆեդերացիա)

Ընկերություն` ՆԴՖ ոչ առևտրային հասարակական կազմակերպություն (սպորտային ֆեդերացիա)
Հասցե` Ավան
Հեռախոս` 093-13-55-19, 043-07-76-67
Էլ. փոստ` vovadashyan շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ (գլխավոր հաշվապահ)
Աշխատանքի նկարագրություն` Հաշվապահական հաշվառում, հաշվետվությունների կազմում:
Աշխատավարձ` Պայմանագրային
Այլ նշումներ` Կարող են զանգահարել նաև սկսնակ հաշվապահները (աշխատանքային փորձը պարտադիր չէ):
ԱՁ աշխատում է հաստատագրված վճարով
Վարդուշ.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ասեք, եթե Ա/Ձ-ն աշխատում է հաստատագրված վճարով` ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ վճարումններ պետք է կատարի և ի՞նչ կտրվածքով, որ մարմիններին պետք է տա հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:
Արտարժույթի կանխիկ փոխակերպում
Աննա.
Բարև ձեզ: Արտարժութային դրամարկղը թու՞յլ է տալիս միանվագ 6 000 դոլարը փոխանակման կետում դարձնել դրամ և մուտքագրել դրամարկղ: Այսինքն` առհաշիվ անձին դրամարկղից գումար ելքագրեմ 6 000 դոլար, կազմեմ հաշվետվություն և դրամարկղի ելքի օրդերի հետ միասին կարեմ արտարժույթի առք ու վաճառքի անդորրագիրը, իսկ ստացված դրամը մուտքագրեմ դրամարկղ: «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը թու՞յլ է տալիս դա անել, թե՞ դա օրենքի խախտում է և դիտվում է որպես կանխիկ գործարք և սահմանափակվում է 300 000 դրամով: Այդ սահմանափակումը վերաբերու՞մ է նաև կանխիկ արտարժութային գործարքներին: Խնդրում եմ, շտապ պատասխանեք:
Կանխիկ վճարումների սահմանափակումներ
Դավիթ.
Բարև ձեզ, ես ԱԱՀ վճարող ԱՁ եմ:
Ես գնել եմ ապրանքներ այլ ԱՁ-ից և կանխիկ դրամով գումար եմ վճարել, որը գերազանցել է 300.000 ՀՀ դրամ գումարը (մոտ 400.000 ՀՀ դրամ):
1. Խնդրում եմ ասել` ո՞րքան է տուգանքը լինելու:
2. Կազմակերպության համախառն եկամտից չենք կարող նվազեցնել կանխիկով վճարված 400.000 ՀՀ դրամանոց անդորագրի հիման վրա, եթե դա արդեն գրանցված է դրամարկղային գրքում:
3. Եթե ես հաշիվ-ապրանքագիր եմ ստացել, որտեղ ապրանքի անվանման մեջ նշված է չափի միավորը՝ հատ, արդյո՞ք ես կարող եմ 1C ծրագիր մուտք անել այլ չափի միավորներով և դա վաճառել, օրինակ՝ հատի փոխարեն հաբերով (1 ալբեն հատ=100 հաբ):

