ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

David.

Բարև ձեզ,
Ես ցանկանում եմ բացել Ա/Ձ սահմանամերձ շրջանում, որը պետք է զբաղվի անասնաբուժական դեղորայքի և գյուղտեխնիկայի վաճառքով (տրակտոր, կթի ագրեգատներ, խոտհնձիչ մեքենա և այլն), խնդրում եմ ասեք.
1. Ես շրջանառության հարկով, թե Ավելացված Արժեքի Հարկով պետք է հարկվեմ (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
2. Եկամտային հարկման մասով սահմանամերձ շրջանը ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել (խնդրում եմ համապատասխան օրենքի հոդվածի, որոշման հղումով),
3. Ա/Ձ բացելու համար ի՞նչ հերթական քայլեր են պետք
4. Որքա՞ն գումար է մոտավոր անհրաժեշտ Ա/Ձ բացելու համար (ՀԴՄ սարքը ներառյալ) և որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ Ա/Ձ գրանցելու համար

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է զբաղվել գործունեությամբ սահմանամերձ շրջանում

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ռուզաննա.

Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը

Ժամկետանց մանկական սննդի վերադարձ

Քնարիկ.

Բարև ձեզ, հաշվապահներ ջան, մի հուշում, խնդրում եմ. աշխատում եմ շրջանառության հարկով, դեղատուն է, ժամկետանց մանկական սնունդը պետք է հետ վերադարձ անեմ: Ի՞նչ գործողություն պետք է կատարեմ:

Կարդալ ավելին Ժամկետանց մանկական սննդի վերադարձ

Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը

Կարեն.

Հարգելի գործընկերներ, “Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր” ծրագրում կա “Էլեկտրոնային գրքեր” բաժին: Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ո՞ր դեպքերում են լրացվում էլեկտրոնային գրքերը

Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Լիանա.

Բարև ձեզ:

Կազմակերպությունը զբաղվելու է արտադրությամբ և նախատեսում է աշխատանքի ընդունել ընդամենը մեկ բանվորի: Արդյո՞ք հնարավոր է տնօրեն որպես այդպիսին չունենալ և առանց տնօրենի գործունեություն ծավալել, և հիմնադիրը կարո՞ղ է տվյալ անձի հետ պայմանագիր կնքել:

Կարդալ ավելին Արդյո՞ք հնարավոր է, որ կազմակերպությունը առանց տնօրեն գործունեություն ծավալի

Մայրության նպաստի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին:
1. Բուլետեն գնալու և վճարի մասին
2. Աշխատանքի ընդունվելու մասին

Կարդալ ավելին Մայրության նպաստի վերաբերյալ

Նույնականացման քարտի հետ կապված

Գրետա.

Բարև ձեզ, նույնականացման քարտի ստացման հետ կապված խնդիրներ կան, իսկ ինձ անհրաժեշտ է նրա միջոցով կնքել գործարք: Ինչպե՞ս կարող եմ ես այդ գործարքը կնքել: Ես տնօրենն եմ, կարո՞ղ է փոխտնօրենը իր ID-ով դա իրականացնել:

Կարդալ ավելին Նույնականացման քարտի հետ կապված

Արդյո՞ք կարելի է արձակուրդ տրամադրել աշխատակցին

Նարինե.

Բարև ձեզ,

Ես մի հարց ունեմ արձակուրդ տրամադրելու հետ կապված. եթե աշխատակիցը աշխատում է հերթափոխային գրաֆիկով և օրինակ 01.05.16թ. վերջինիս համար աշխատանքայիին օր է, իրավունք ունե՞նք այդ օրը տրամադրել արձակուրդ և եթե ոչ, ապա ինչու՞:

Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք կարելի է արձակուրդ տրամադրել աշխատակցին

Արդյո՞ք պետք է վճարել եկամտային հարկը

mayis38.

ԱՁ-ն գրանցվել է 2016թ. մարտի 31-ին ժամը 16:30, արդյո՞ք պետք է վճարի մարտ ամսվա չարաբաստիկ 5 000 դր. եկամտային հարկը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել եկամտային հարկը

Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Հակոբ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե ՍՊԸ-ն առհաշիվ անձի միջոցով բանկում կատարել է վճարումներ գազի և լույսի համար (3 000 000 դրամից ավել գումար մեկ ամսվա ընթացքում), արդյո՞ք համարվում է կանխիկ գործարք: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործարքը կհամարվի կանխիկ

Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Սամվել.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցին՝

1. 2015թ. կազմակերպությունը աշխատել է շրջանառության հարկով, բացի շրջանառության հարկից էլ ի՞նչ հարկատեսակի հաշվետվություն ներկայացնել և վճարում կատարել՝ չհաշված եկամտային հարկը:

2. 2015թ. կազմակերպությունը ժամանակին ներկայացրել է շրջ. հարկի հաշվետվությունները և ժամանակին կատարել վճարումները (4-րդ եռամսյակի վճարումը կատարվել է մինչև 2016թ. հունվարի 15-ը): 2016թ. հայտը ժամանակին չներկայացնելու պատճառով ավտոմատ անցել ենք ԱԱՀ-ի դաշտ: Խնդրում եմ պատասխանել՝ ՀՏ-ն իրավունք ունի՞ գանձել 2015թ. համար շահութահարկ՝ ամբողջ 2015թ. շրջ. հարկի 40 %-ի 20 %-ը:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է շահութահարկի պարտավորություն

Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Մարիանա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի և 1 օրից ազատվել է, նրա հետ վերջնահաշվարկ կատարելու՞ ենք, թե՞ ոչ, և եթե այո՝ ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կատարվելու է վերջնահաշվարկ

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Սոֆյա.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսական աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:

Կարդալ ավելին Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հրաժարվել նպաստից

Lyudmila.

Հարցս հետևյալն է՝ գործատուն իրավունք ունի՞ հրաժարվել իրեն (5 օր) հասանելիք անաշխատունակության նպաստը (հիվանդության) վճարելուց, և միայն պետբյուջեի մասը վճարի:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործատուն իրավունք ունի հրաժարվել նպաստից

ԱՁ-ի անվանափոխություն

Մարիամ.

Խնդրում եմ ասել՝ հնարավո՞ր է արդյոք ԱՁ-ի անվանափոխություն անել:

Կարդալ ավելին ԱՁ-ի անվանափոխություն

Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Հայարփի.

Բարև ձեզ: Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով (բացի շրջանառության հարկից): ԱՁ-ի տնօրենը մեծ է 1974թ-ից, սոցիալական վճար վճարելու՞ է, թե՞ ոչ: Եվ ի՞նչ հաճախականությամբ պետք է վճարվեն: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարի ԱՁ-ն

Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Արմեն.

Գործընկերներ, ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել, օրինակ, ապրիլի 19-ին ստացված հաշիվը, եթե մատակարարման ամսաթիվը նշված է 31.03.2016թ: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:

Կարդալ ավելին Ո՞ր ամսվա ԱԱՀ հաշվարկում ներառել հաշիվը

Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Կարեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է կանխիկացում կատարել դոլարային հաշվարկային հաշվից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կանխիկացում արտարժութային հաշվարկային հաշվից

Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

257

Արման.

Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օրինակով ցույց տալ հաշվապահական ձևակերպումները ֆինանսական վարձակալության (լիզինգի) համար: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ֆինանսական վարձակալության ձևակերպումներ

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված

Քրիստինա.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը:
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] – այս դաշտը ինչի՞ համար է:

Կարդալ ավելին Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված

ՀԿ գրանցելու համար

Sate.

Հարգելի ընկերներ, խնդրում եմ ասել` որքան է կազմում հասարակական կազմակերպության գրանցման համար նախատեսված պետական տուրքը: Եվ ես ունեմ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, արդյո՞ք հնարավոր է մերժեն ՀԿ գրանցումը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԿ գրանցելու համար

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Կարդալ ավելին Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Հայարփի.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք պայմանագրի ձև այն մասին, երբ ՊՈԱԿ (ՀՈԱԿ)-ը գնումներ է կատարում ֆիզիկական անձից: Այս դեպքում կապված վճարի չափից պետք է գնումներ կատարող կազմակերպությունը վճարի նաև 10 կամ 11 տոկոս եկամտային հարկ, չէ՞:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

mayis38.

Նորաբաց ԱՁ-ն հաշվետւ եռամսյակում չի աշխատել, ունի զրո շրջանառություն, արդյո՞ք պետք է վճարի եկամտային հարկ:

Կարդալ ավելին Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկ

Ստորագրողներից մեկը մեկնում է արձակուրդ

Սաթեն.

Կազմակերպությունն ունի երկու ակտիվ ստորագրություն, եթե ստորագրողներից մեկը գնում է արձակուրդ, ապա պե՞տք է նրան պարտադիր ապաակտիվացնել, թե՞ կարող ենք հետ կանչել ստորագրելու համար` նրա համաձայնությամբ:

Կարդալ ավելին Ստորագրողներից մեկը մեկնում է արձակուրդ