Արդյո՞ք կտրամադրվի մայրության նպաստ
Gayane.
Բարև ձեզ: Ես ունեմ մեկ տարեկան երեխա և դեռ գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ: Հարցս հետևյալն է. եթե ես ունենամ երկրորդ երեխան, առանց աշխատանքի դուրս գալու, ապա ինձ կտրամարդրվի՞ 140 օրվա նպաստը, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Աշխատավարձի նվազագույն շեմի հետ կապված
Liana Pogosyan.
Խնդրում եմ ինձ ասել` եթե բժշկին ես ընդունում եմ քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի, բժշկի կատարած վիրահատության քանի՞ տոկոսը պետք է վարձատրեմ: Կա՞ արդյոք նվազագույն շեմ:
Աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերել ապրանք
Հարգելի հաշվապահներ,
Խնդրում եմ հուշել, թե ինչ ձևակերպում պետք է տալ, երբ կազմակերպության աշխատակիցը իր միջոցներով ձեռք է բերում ապրանք, և պետք է փոխհատուցել նրան այդ գումարը:
Ճի՞շտ են արդյոք հետևյալ ձևակերպումները
Դ216 Կ228
Դ228 Կ 528
Դ528 Կ228
Դ228 Կ 251
Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք 2016թ. հունվարի 1-ից պետք է աշխատել նոր սերնդի ՀԴՄ-ներով
Արման.
Ժողովուրդ ջան, հիմա մյուս տարվա հունվարի 1-ից հետո արդեն բոլորը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներով աշխատե՞ն և ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր տպե՞ն ապրանքի անվանումը և քանակը:
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
Աննա.
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:
Ովքե՞ր են վարում առաքման գիրք
Գևորգ Քոչարյան.
Առաքման գիրք ովքե՞ր են վարում և ո՞վքեր են ազատված այդ պարտականությունից:
Կազմակերպության գործունեության դադարեցում
Margarita.
Բարև ձեզ, կասե՞ք` ինչքան ժամանակով կարող ենք սառեցնել կազմակերպությունը, և ինչպե՞ս է դա արվում: Խնդրում եմ շտապ պատասխանել:
Արդյո՞ք պարգևատրման գումարից պահվում է սոցիալական վճար
Լիլի.
Արդյո՞ք պարգևատրման գումարից պահվում է 5 % սոց. վճար:
Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից
Աստղիկ.
Բարև ձեզ: Կխնդրեի օգնել: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին փոխարինող է նշանակվում, որի պայմանագրում նշված է ժամկետը՝ մինչև հիմնական աշխատողի ֆիզ. արձակուրդից վերադառնալը: Փոխարինողն ինքը գնում է ֆիզ. արձակուրդ, այդ ընթացքում հիմնական աշխատողը հետ է վերադառնում աշխատանքի, ի՞նչ է կատարվում փոխարինողի հետ, արդյո՞ք ազատվում է աշխատանքից, թե՞ գտնվում է ֆիզ. արձակուրդում:
Մայրության երկրորդ նպաստ
Արմինե.
Արդյո՞ք գործատուն իրավունք ունի մայրության երկրորդ նպաստը (ֆիզից ֆիզ) չվճարելու:
Արդյո՞ք տնօրենը ազատվում է աշխատանքից կազմակերպության գործունեության դադարեցման ժամանակ
GOHAR.
Հարգելի կոլեգաներ, շինարարական գործունեություն իրականացնող կազմակերպությունը անորոշ ժամկետով դադարեցրել է աշխատանքային գործունեությունը: Ես գտնում եմ, որ պետք է ազատեմ իմ բոլոր աշխատողներին (եթե սխալ եմ, խնդրում եմ ուղղեք ինձ): Տնօրենը մնու՞մ է աշխատանքի մեջ: Եթե մնում է, ես նրան աշխատավարձ հաշվարկու՞մ եմ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
“Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն

Ընկերություն` “Գործ բոլորին” աշխատանքի տեղավորման գործակալություն
Հասցե` Կոմիտաս 51, 2-րդ հարկ, 12 սենյակ
Հեռախոս` 238002, 099 727355, 093 727355, 055 727354
Էլ. փոստ` gortsbolorin շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Ֆինանսական վերլուծաբան
Աշխատանքի նկարագրություն` Պահանջներ` Տարիքը` մինչև 35, բարձրագույն կրթություն, առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, անգլերեն լեզվի գերազանց իմացություն: Պարտականություններ` Ընկերության ֆինանսական և տնտեսական ցուցանիշների վերլուծություն, ֆինանսավորման աղբյուրների վերլուծություն, բյուջետավորման և պլանավորման համակարգերի մշակում, կազմակերպության տնտեսական գործունեության վերլուծություն, ծախսերի օպտիմալացում, բյուջեի պլանավորմանը մասնակցություն: Աշխատանքային գրաֆիկ` 5-օրյա աշխատանքային գրաֆիկ, ժամեր` 09:00 – 18:00:
Աշխատավարձ` Կախված հարցազրույցի արդյունքից
Այլ նշումներ` Մանրամասների համար զանգահարել՝ 238002, 099 727355, 055 727354, 093 727355:
Հաշվապահական հաշվառման ստանդարտների հետ կապված
Super Joke.
1. Գործու՞մ են արդյոք հաշվապահական հաշվառման ստանդարտնեռը: Ինչո՞վ ղեկավարվել գործառնությունների ճանաչման և ձևակերպումների համար: Ո՞ր ԳՈՐԾՈՂ (!) օենսդրական ակտով: superjoke շնիկ mail.ru
2. Հաշվապահական հաշվառման հաշվային պլանը անգլերեն – եթե հնարավոր է, ապա ուղարկել superjoke շնիկ mail.ru հասցեով:
Կանխավ շնորհակալ եմ:
Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին
ARMNAVASARDYAN.
Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Վարչական պատասխանատվության վերաբերյալ
Մովսես.
Վարչական տուգանքից խուսափելու ինչ-որ հնարավորություն կա՞:
Արխիտեկտոն ՍՊԸ

Ընկերություն` “Արխիտեկտոն” ՍՊԸ, կահույքի արտադրություն
Էլ. փոստ` architecton.furn շնիկ gmail.com
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ-հաշվետար
Աշխատավարձ` 60 000
Այլ նշումներ` Լրիվ աշխատանքային օր: Ռեզյումեն ուղարկել architecton.furn շնիկ gmail.com հասցեով
Էլեկտրոնային կոմերցիա
Արման.
Ինտերնետ խանութի գործունեություն, որը չի հանդիսանում ապրանք ներկրող կամ արտահանող, քանի որ ապրանքը ՀՀ-ում չի գտնվում, այլ ԱՄՆ-ում, և ապրանքները վաճառվում են ԱՄՆ-ի շուկայում: Պարզապես գործունեությունը կառավարվում է Հայաստանից, վճարումները նույնպես գալիս են դեպի Հայաստան: Տվյալ դեպքում ինչպիսի՞ ընկերության տեսակն է հարմար նման գործունեության համար, որպեսզի և՛ հարկային դաշտում «հանգիստ աշխատենք», և պարզապես ճիշտ ուղու վրա դրվի: Նախապես ասեմ, որ օրինական է պետք գործել, քանի որ վճարումներ ընդունելու միակ կարճ և ճիշտ տարբերակը օրինական գրանցված գործունեություն ունենալն է:
Շնորհակալ եմ:
Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները
Աղբյուրը` © 168.am
2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.
- ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
- հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
- սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
- փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
- համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
- ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
- սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
- սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
- առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
- կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
- միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
- վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
- հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
- աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
- կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
Աղբյուրը` © 168.am
Քաղցրավենիքի արտադրություն և վաճառք
Ռուզաննա.
Բարև ձեզ:
Ցանկանում եմ զբաղվել քաղցրավենիքի արտադրությամբ և վաճառքով:
Խնդրում եմ օգնել ինձ հասկանալ.
1.ԱՁ բացելու անհրաժեշտությունը
2.Եթե անհրաժեշտ է, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այն բացելու համար
3.Խնդրում եմ տալ անհրաժեշտ տեղեկություն հարկերի և օրենքների վերաբերյալ
Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Խնդրում եմ պատասխանել, և եթե հնարավոր է` e-mail հասցեով ուղարկել փաստաթղթեր` կապված պատասխանի հետ:
Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:
1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:
Կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ
Տաթև.
Բարև ձեզ, կխնդրեի տալ ձևակերպումներ.
– կազմակերպության հաշվեկշռից դուրս են գրվել ոչ նյութական ակտիվներ որպես ներդրում այլ կազմակերպության կանոնադրական կապիտալում:
– ձևակերպվել է ոչ նյութական ակտիվների արժեզրկման հակադարձումը
Ինչպե՞ս է կատարվելու նպաստի հաշվարկը ԱՁ համար
Մարգարիտ.
Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք:
2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից:
2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝
Ապրիլ` 175 000 դրամ
Մայիս` 280 000 դրամ
Հունիս` 260 000 դրամ
Հուլիս` 285 000 դրամ
Օգոստոս` 130 000 դրամ
Սեպտեմբեր` 750 000 դրամ
Հոկտեմբեր` 770 000 դրամ
Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին:
Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:
Աշխատավարձի բարձրացման հետ կապված
Արմինե.
Ողջույն, ես Արմինեն եմ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
Մեր կազմակերպություն է աշխատողներից մեկը, ով իր աշխատանքային պարտականություների կատարման հարցում թերացումներ չունի և գերազանցում է նախորդ աշխատակցին, ում փոխարեն նշանակվել է, պահանջում է աշխատավարձի բարձրացում: Նա չունի գիտական աստիճան, կոչում և այլն, սակայն տնօրինությունը իրավամբ արժանի է համարում աշխատավարձի բարձրացում կատարելու համար: Կա՞ արդյոք օրինական որևէ հիմք նմանատիպ հրաման նախագծելու և միայն մեկ աշխատակցի աշխատավարձ բարձրացնելու համար:
Շնորհակալություն:
Ա.Մ. ՍՊԸ
Ընկերություն` Ա.Մ. ՍՊԸ
Էլ. փոստ` a.m.llc շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ` Հաշվապահ
Օգտագործված գյուղտեխնիկայի ներմուծում
ЗОР.
Կպատասխանե՞ք մեկ հարցի: Օգտագործված գյուղտեխնիկայի ներկրման դեպքում մաքսազերծումը ինչպե՞ս է կազմակերպվում:
Վիճակագրական հաշվետվության վերաբերյալ
Սոնա.
Խնդրում եմ հուշեք վիճակագրական եռամսյակային հաշվետվության լրացման ճիշտ կարգը` 010.015.020 տողերի լրացման ճիշտ հանրագումարը: Շնորհակալություն:
Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը
accountant.1985.
Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:
Ո՞ր հոդվածը նշել ազատման հրամանում
Garik.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասղանեք` եթե աշխատողը անորոշ ժամկետով կնքված պաըմանագիրը լուծում է իր նախաձեռնությամբ, ազատման հրամանում ո՞ր հոդվածն է նշվում` “109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը”, թե` “112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն”: Նախապես շնորհակալություն:
Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը որտե՞ղ պետք է հաշվարկել և վճարել, և եթե հնարավոր է, հաշվարկման ձևը հանգամանորեն մանրամասն բացատրեք: Համատեղությամբ աշխատանքը ՍՊԸ-ի տնօրեն է: Կանխավ շնորհակալ եմ:

