24/10/2026

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` նորաբաց կազմակերպության համար 1-ին եռամսյակում ո՞րն է նվազագույն շահութահարկի բազան, եթե օրենքում ասվում է, որ եռամսյակի վերջին ամսվա 15-ին պետք է վճարել նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսը, բայց կազմակերպությունը նախորդ եռամսյակում գործունեություն չի ծավալել: Կանխավ շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հղիության նպաստը հաշվարկելիս միջին օրականը միջին աշխ. / 21 բազմապատկում ենք աշխատանքայի՞ն օրերի քանակով, թե՞ օրացուցային օրերի քանակով: Օրենքում ասվում է` բոլոր աշխատանքային օրերի քանակով: Ճի՞շտ եմ հասկացել: Այդ դեպքում հանու՞մ եմ տոն օրերը և հիշատակի օրերը, թե՞ ոչ:

Աշխատողիս աշխատավարձը 55000 է առանց պահումների: 140 օր է բուլետենը: 28.04.2012-14.09.12 թթ.: Օգնեք հաշվեմ, խնդրում եմ:

Լիանա.

Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:

Karo.

Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ:
Շնորհակալություն:

Արաքս.

Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:

Անի.

Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:

Նարինե.

Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպության իրավաբանական հասցեն փոխվում է, հարկային հաշվետվություները պետք է հանձնել հի՞ն հասցեի հարկային տեսչությունում, որտեղից և ստացել ենք ՀՎՀՀ և կնիքը:

Mara.

Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:

Նարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ
2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել
3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել

Կանխավ շնորհակալ եմ:

Արմեն.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:

ԳՈՀԱՐ.

ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:

Վարդան.

Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:

Հասմիկ.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հարկային տեսչություն այն մասին, որ ընկերությունը նոր հաշվապահ է ընդունել աշխատանքի: Շնորհակալություն:

Արման.

Խնդրում եմ գրեք, թե տարեկան եկամտահարկի հաշվարկի մեջ որ հարկերն են կարող համարվել որպես ծախս, օրենքով ասում է “չփոխհատուցվող հարկեր”, որը մի քիչ անհասկանալի է, օրինակ, արտոնագրային վճարը իմ պատկերացմամբ չփոխհատուցվող է, չէ՞:

Տաթևիկ.

Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել.
1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը:
2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը:
Շնորհակալ եմ:

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես պետք է լրացվի բենզինի ծախսը մարդատար և բեռնատար ավտոմեքենայի ուղեթերթիկի վրա: Նախապես շնորհակալություն:

Արաքս.

ՍՊԸ-ում կա 2 գրանցված աշխատող` տնօրեն և պահակ, տնօրենի արձակուրդի մեկնումը ինչպե՞ս է կատարվում: Գիտեմ` հիմնադրի թույլտվությամբ: Նրա բացակայության ժամանակ ո՞վ է փոխարինում նրան` թեկուզ վճարումներ անելու համար: Ո՞վ է հաշվարկում արձակուրդայինը: Ինչպիսի՞ գործողություններ կարելի է անել նման դեպքերում:

Հենրիետա Նալբանդյան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել` ՍՊԸ-ն ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքել պետ. բյուջեյից ֆինանսավորովող օղակից, պայմանագրում կա նաև հոնորարային մաս: Հարցս հետևյալն է` ամբո՞ղջ գումարն է հարկվում ԱԱՀ-ով, թե՞ հոնորորային մասը իր հարկերով առանձնացվում է:

Արմեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգենեք, իմ հարցը հրատապ է: Մեր կազմակերպության աշխատակիցը գնում է արձակուրդ և նա վերջին 12 ամիսների ընթացքում ստացել է մեծ գումարի օգնություն: Միջին հաշվելու համար ինչպե՞ս պետք է վարվեմ նրա օգնության գումարի հարցում, 1/12 պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ: Շատ շնորհակալ կլինեմ շուտ արձագանքների համար:

Sirarpi.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Ես աշխատում եմ քոլեջում, ունեմ 2 գիշերային պահակ 1,5 դրույքով (48 750 դր.): Կարո՞ղ եք ինձ գրել միայն գիշերային աշխատավարձի հաշվարկման կարգը նոր օրենքներով: Նախապես շնորհակալություն: