24/10/2026

Նարինե.

Մենք բացել ենք 22 ք.մ. տարացք ունեցող խանութ, որը զբաղվում է պտուղ-բանջարեղենի վաճառքով: Խնդրում եմ ասեք, որտեղի՞ց կարող ենք իմանալ` միրգ-բանջարեղենից բացի ուրիշ ինչ կարող ենք վաճառել (հաց, մակարոնեղեն…): Եթե ոչ` ինչ փաստաթղթեր պետք է հավաքել: Եվ էլի մի հարց` ի՞նչ հաշվետվություն (եկամտահարկ, վիճ. ծառայություն…) պետք է հանձնել, եթե Ա/Ձ-ից բացի աշխատող չկա: Նախօրոք շնորհակալություն:

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Եթե ՊՈԱԿ-ը 2011թ ունեցել է ծառայութան մատուցում և ստացել 200000 դրամ, և այդ գումարը անմիջապես ծախսվել է որպես գործուղման ծախս, արդյո՞ք այդ 200000 դրամը պիտի ցույց տրվի շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը գնում է գործուղման արտերկիր, բայց գործուղման թերթիկը կնքող երկրորդ կողմ չկա, ես կարո՞ղ եմ միայն իմ կնիքով այն ձևակերպել որպես գործուղման ծախս: Կանխավ շնորհակալ եմ, օգնելու համար:

Mariell.

Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ունեմ համատեղությամբ աշխատողներ, որոնք հիմնական աշխատավայրից գնում են արձակուրդ, նույն ժամանակահատվածում ես էլ պիտի տրամադրեմ արձակուրդ: Արդյո՞ք պիտի կատարեմ արձակուրդայինի հաշվարկ, թե՞ հիմնական աշխատավայրից են ստանալու միայն:

Կանխավ շնորհակալություն:

Dina.

Բարև. Դրամարկղիս գիրքը լրացրել եմ, անցել է 20 օր, և ինձ ՀԴՄ կտրոն է բերել տնօրենը, որն անպայման պետք է ֆիքսված լիներ իմ ձեռքբերումների մեջ: Ինձ պետք է անպայման ունենալ այդ կտրոնը, քանի որ այն հիմք է մի շարք գործարքների որպես փաստաթուղթ: Ինչպե՞ս անեմ: Կարող է խնդիր առաջանալ, քանի որ այդ օրից հետո ես 14 գործարք էլ արել եմ դրամարկղով, ուղղում մտցնե՞մ: Թե՞ արդեն երկար ժամանակ անցել, ու դեն նետեմ այն:

Minas.

Ուշադիր եղեք ԱԱՀ-ի մասին 8-րդ հոդվածի 12 կետին: Ապրանքների ներքին շարժերի դեպքում անպայման լրացրեք ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշված լինեն մանրածախ վաճառքի գները: Կոմիսիոն վաճառքի հարկային փաստաթղթավորումը փոփոխվել է, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես պետք է ձևակերպել վաճառքից հասույթը (նոր օրենքում հարկվող շրջանառություն է համարվում մատակարարված ապրանքի արժեքը):

Եվա.

Հաստատագրված վճարի սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարությունում սպասարկման մակերեսը ինչպե՞ս գրել, եթե եռամսյակի յուրաքանչյուր ամիս ունեցել է տարբեր սպասարկման մակերես: Կանխավ շնորհակալություն:

Վահե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:

Թեհմինա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Թեհմինա:

Դավիթ Աատրյան.

ԱԱՀ վճարող չհանդիսացող ՍՊԸ-ն իրականացրել է ապրանքների կանխիկ գնումներ (առկա են ՀԴՄ կտրոններ) վաճառելու նպատակով: 2011թ. փետրվար ամսին ամիս այդ գնումների ընդհանուր արժեքը կազմել է 3.2 մլն դրամ:

Հարց. ասացեք խնդրեմ, շահութահարկի պարզեցված հաշվարկում որպես նվազեցվող ծախս ցույց է տալու 3.2 մլն, թե՞ 3.0 մլն դրամ:

Միայն “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքում է սահմանափակումները, որ միանվագ կանխիկ գնումների ամսական չափը չպետք է գերազանցի 3.0 մլն դրամը, իսկ “շահութահարկի հրահանգում” դրա մասին խոսք չկա:

Liana.

Խնդրում եմ, եթե տեղյակ եք, պատասխանեք: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը կոմիսիայի պայմանագրով ապրանք է տվել մեկ այլ կազմակերպության, որը պետք է հաշվետվություն տա վաճառքի վերաբերյալ և վճարի համապատասխանաբար վաճառված ապրանքի չափով: Արդյո՞ք ապրանք մատակարարողը պետք է վճարի ամբողջ ապրանքի համար ԱԱՀ առանց հաշվի առնելու արդեն վաճառվել է, թե ոչ, թե՞ պետք է վաճառվածի վերաբերյալ հաշվետվությունը ստանալուց հետո վճարի այդ մասով ԱԱՀ:

Robert Babayan.

Հարգելի հաշվապահ մասնագետներ, շնորհավոր Ձեր Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Խնդրում եմ Ձեր ճշգրիտ ցուցումը: Ես պատրաստվում եմ բացել ուսումնական կենտրոն, որը կազմակերպելու է լեզուների և տնտեսագիտական դասընթացներ: Ի՞նչ հարկատեսակներով է հարկվելու իմ ՍՊԸ-ն: Կանխավ շնորհակալություն:

Արմինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է վիճակագրական վարչության տարեկան հաշվետվությանը: Անհատ ձեռներեցը զբաղվում է ծաղկի առևտրով: Վիճվարչությունը խմբավորել է պարենային և ոչ պարենային ապրանքներ, և ես չգիտեմ, թե որ խմբում ներառեմ ծաղիկը: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:

Դավիթ Աատրյան.

Ալֆա ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, ասենք 600.0 հազ.դրամ` ներառյալ ԱԱՀ, Բետա ՍՊԸ-ին: Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ., իսկ դուրս գրման ամսաթիվը 09.01.2012թ.: Բետա ՍՊԸ-ն 600.0 հազ. դրամը վճարել է 10.01.2012թ.-ին: Երկուսն էլ ԱԱՀ վճարող են:

Հարց 1: Ալֆա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հարկային պարտավորություն:

Հարց 2: Բետա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հաշվանցման ենթակա հետաձգված ԱԱՀ:

Հարց 3: Ալֆա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես եկամուտ 500.0 հազ. դրամը:

Հարց 4: Բետա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես ծախս 500.0 հազ. դրամը:

Տեսեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում մի օրենքի փոփոխությունը: Ու՞մ է պետք երկու ամսաթիվ, էդ ի՞նչ պրոբլեմ է, որ օրենք են փոխում…

Կանխավ շնորհակալ եմ:

Քրիստինե.

Բարև Ձեզ, հարգելիներս: Շնորհավոր Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ասեք, եթե շահույթահարկի հաշվարկը 2011 թվականի համար բացասական թիվ է ստացվում, ես կարող եմ այդպես էլ լրացնել և հանձնել հաշվարկը (հիմնարկը կես տարի գործունեություն չի ծավալել): Կանխավ շնորհակալություն:

Ինգա.

Խնդրում եմ օգնեք հետևայլ հարցում: Ընկերությունը 2011-ին ԱԱՀ վճարող է եղել համաձայն դիմումի, իսկ 2012-ին որոշել է դուրս գալ ԱԱՀ-ից: Արդյո՞ք կարիք կա հարկային տեսչությանը ինչ-որ ձևով տեղյակ պահել այդ մասին: Մեր հարկայինի մի աշխատակիցը ասում է` պետք է տեղեկանք գրեք, մյուսն ասում է` ոչ մի բանի կարիք էլ չկա: Մեկ էլ մի հարց ևս` արդյո՞ք գործունեության ինչ-որ սահմանափակում կարող է հետևել դրան: Կանխավ շնորհակալություն:

Համեստ.

Բարև բոլորին: Շնորհավորում եմ Նոր Տարի և Սուրբ Ծնունդ: Եթե չունեմ հաշվապահի կրթություն, սակայն արդեն 5 տարի է աշխատում եմ հաշվապահ և նույնիսկ տիրապետում եմ ՀԾ-ի համակարգին, ես կարո՞ղ եմ մասնակցել հաշվապահի որակավորման քննություններին: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ տեղեկանալ` երբ են անցկացվում քննությունները և ինչ հարցեր են:

Լոսի.

Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը և ինչպիսի՞ պատասխանատվություն է կրում գործատուն աշխատողին 3 ամիս ուշացումով գրանցելու, իսկ գրանցելուց հետո պայմանագրում աշխատավարձը 50 տոկոսով պակաս ցույց տալու համար: Նաև եթե աշխատանքից ազատվելու դեպքում գործատուն հրաժարվում է վերջնահաշվարկ կատարել ու նաև վերադարձնել աշխատողի աշխատանքային գրքույկը:

Սաթեն.

Խնդրում եմ օգնեք ինձ:
Մեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում և ապրանքներ է ներմուծում ու արտահանում: Իրականացնում ենք ԱԱՀ-ից ազատված 15 հոդված և ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
– Դա դասվու՞մ է արտաքին տնտեսական գործունեության դասին, թե՞ ոչ:
– Ներմուծման, ինչպես նաև արտահանման ժամանակ ո՞ր օրվա փոխարժեքը հիմք ընդունեմ

Մասնավորապես, Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Մանրամասն

Վահագն.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հասկանալ մի հարց: Եթե օտարերկրյա քաղաքացին ՀՀ-ում գրանցվում է որպես անհատ ձեռնարկատեր և ՀՀ-ում զբաղվում է մանրածախ առևտրով, այդ դեպքում նա ՀՀ-ում համարվում է ռեզիդե՞նտ, թե՞ ոչ ռեզիդենտ: Իմ կարծիքով նա կհամարվի ռեզիդենտ ՀՀ-ում գրանցման պահից սկսած: Չգիտեմ` ճիշտ եմ արդյոք, թե ոչ:

Դինա.

Բարև: Աշխատողներից մեկը մեզ մոտ աշխատել է 7, և մյուսը` 5 ամիս: Գիտեմ, որ արձակուրդ հասնում է 6 ամիս աշխատելուց հետո: Դեկտեմբերի 27-ից մինչև 2012թ. հունվարի 16-ը որոշել ենք չաշխատել: Կարո՞ղ եմ նրանց ուղարկել արձակուրդ, և ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տրվեն: Աշխատանքը հնգօրյա է, և իմ հաշվարկով 7 ամսվա աշխատողը պետք է գնա 12 օր արձակուրդ, իսկ 5 ամսվա աշխատողին հասնում է 8 օրվա արձակուրդային: Կուզեմ իմանալ ձեր կարծիքը այս մասին:

Anna.

Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Շահութահարկի հաշվարկը լրացնելիս 6-րդ աղյուսակում Պարտավորությանների բաժնում 21-րդ տողում` “Ստացված վարկեր և փոխառություններ” – այդ տողում ես պե՞տք է նշեմ տնօրենից ստացված անտոկոս փոխառության գումարը: Շնորհակալություն:

ԱՆԻ.

Բարև բոլորին: Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Եթե աշխատողն աշխատում է մի հիմնարկում 01/10/2010-ից և չի գնացել արձակուրդ, իսկ 31/12/2011 ազատվելու է աշխատանքից, ինչպե՞ս հաշվեմ վերջնահաշվարկ: Աշխատավարձը 40000 դրամ է և 6 աշխատանքային օր: Խնդրում եմ մանրամասն գրեք: Նախապես շատ շնորհակալ եմ:

Մարիամ.

Բարև Ձեզ: Աշխատողը վերջին անգամ արձակուրդ գնացել է 01-30.11.10թ.: Այժմ պետք է հաշվարկեմ արձակուրդային 01-23.12.11-ի համար 20 աշխատանքային օր: Աշխատավարձը 70000 դրամ է, 5 օրյա աշխատանքային գրաֆիկ է եղել մինչև 01.12.11թ: Պետք է 20՞ օր լինի արձակուրդը, թե՞ 24: Գրեք մասնրամասն խնդրում եմ արձակուրդայինի հաշվարկը և սոց-ի ու եկամտահարկի պահումները: Կանխավ շնորհակալ եմ: