Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատանքային գրքույկը

Arevik.

Խնդրում եմ ինձ հուշեք` ինչպե՞ս պետք է լրացնել աշխ. գրքույկը, եթե աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է, և աշխատողը ավտոմատ դուրս է գալիս:

Կարդալ ավելին Ինչպե՞ս պետք է լրացնել աշխատանքային գրքույկը

Ավտոտեխսպասարկման գործունեության սահմանային չափերի վերաբերյալ

Edgar.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: Ավտոտեխսպասարկման կենտրոնը աշխատում է հաստատագրված վճարների հարկման դաշտում: Ունի 3 աշխատատեղ: Հաստատագրված վճարներով հարկման դաշտից դուրս գալու և ընդհանուր հարկման դաշտ ընկնելու համար իրացման շրջանառությունը ամսվա կտրվածքով պետք է գերազանցի 800.0՞, թե՞ 2400.0 դրամը:

Կարդալ ավելին Ավտոտեխսպասարկման գործունեության սահմանային չափերի վերաբերյալ

ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը

Սյուզի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

Կարդալ ավելին ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը

Արձակուրդայինի հաշվարկ

Տաթև.

Ես այս տարվա փետրվարի 1-ից մինչև հունիսի 27 գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Դրանից հետո դուրս եմ եկել աշխատանքի: Հոկտեմբերին ինձ տալիս են այս տարվա իմ հերթական արձակուրդը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ այն հաշվարկել:

Կարդալ ավելին Արձակուրդայինի հաշվարկ

Աշխատողների համար ստաժի ձևաթղթեր չեն ներկայացվել

Տաթև.

Հարգելի կոլեգաներ, ես կանգնել եմ մի խնդրի առաջ և ունեմ Ձեր օգնության կարիքը: Տարվա սկզբից մինչ հիմա աշխատանքի եմ ընդունել 3 հիմնական աշխատողի, որոնց համար աշխատանքի պետական տեսչություն չեմ ներկայացրել ստաժի մասին ձևաթուղթը: Ի՞նչ տույժի կամ տուգանքի պետք է ենթարկվեմ, և 3 բացթողման համար ինչքա՞ն է տուգանքը, եռապատի՞կ:

Կարդալ ավելին Աշխատողների համար ստաժի ձևաթղթեր չեն ներկայացվել

ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, եթե ԲԲԸ-ն (արտադրությամբ զբաղվող) ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ, ի՞նչ հաշվապահական փաստաթղթեր պետք է լրացվեն և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Վճարումը կատարվել է բանկային հաշվից` փոխանցումով, բացի դրանից այդ սարքավորումները ներմուծված են եղել: Նախապես շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԲԲԸ-ն ձեռք է բերել մեքենա-սարքավորումներ

Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

վահե.

Բարև ձեզ:
Մի հարց. եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ 10 աշխատանքային օրով, և նրան արձակուրդային գումարը վճարվում է հուլիսի 28-ին, իսկ հուլիս ամսվա աշխատավարձը հուլիսի 31-ին, այս դեպքում արձակուրդային գումարը օգոստոս ամսվա աշխատավարձի հետ գրվելու է եկամտահարկի եռամսյակային հաշվետվության օգոստո՞ս ամսվան համապատասխանող սյունակում, թե՞ հուլիս ամսվան համապատասխանող սյունակում:

Կարդալ ավելին Եթե աշխատողը օգոստոսի 1-ից գնում է արձակուրդ

Չօգտագործված արձակուրդի հատուցումը

Լիլիթ.

Խնդրում եմ, օգնեք: Աշխատողը մի դեպքում աշխատել է 11.07-ից 08.08-ը (համարյա 1 ամիս), մյուս դեպքում՝ 11.07-ից 31.07-ը: Իմ կարծիքով՝ երկու դեպքում էլ հարկավոր չէ հաշվարկել չօգտագործված արձակուրդայինի հատուցումը, սակայն կասկածում եմ և ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ «Պարտադիր սոց. ապ. վճարների հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում նշված է մինչև մեկ ամիս աշխատողների համար միջին օրականի հաշվարկի ձևը: Ակամա հարց է առաջանում` ինչի՞ համար է այն:

Կարդալ ավելին Չօգտագործված արձակուրդի հատուցումը

Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113

Anahit.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե աշխատողը մի քանի օր բացակայել է աշխատանքից, նրան կարելի՞ է ազատել աշխատանքից աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 9-րդ կետի համաձայն, թե՞ պետք է ենթարկել կարգապահական տույժի, հետո եթե էլի բացակայի, նոր ազատել: Հոդվածի այս կետը ունի՞ որևէ սահմանափակում: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում համաձայն ՀՀ ԱՕ հոդված 113

Աշխատանքից ազատում

Գայանե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել: Հարցս հետևյալն է.

Աշխատակցուհին ընդունվել է աշխատանքի 11.11.2002թ-ին: Վերջին անգամ արձակուրդ է գնացել 01.08.2011թ-ին և գրել է դիմում սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու վերաբերյալ:
Նրա 1 օրվա միջին աշխատավարձը կազմում է 1716 դրամ: Կազմակերպությունն աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Արդյո՞ք պետք է վճարել վերջնահաշվարկ և եթե այո, ապա որքա՞ն:

Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Աշխատանքից ազատում

Արձակուրդից հետկանչ

Արևիկ.

Հարգելի էքսպերտներ, խնդրում եմ ինձ հուշեք արձակուրդից հետկանչ կատարելու ճիշտ տարբերակը: Հատկապես, եթե խոսքը գնում է տնօրենի մասին: Արդյո՞ք հրամանի տակ ինքը` տնօրենը պետք է ստորագրի:
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արձակուրդից հետկանչ

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Աննա Օհ.

Խնդրում եմ հաշվել իմ ֆիզ. արձակուրդի գումարը, աշխատավարձս 106 հազար դրամ է, իսկ ես պետք է ունենամ երկվորյակներ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Փաստաթղթի տպում

Անժելա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ ՀԾ-ում առաջացած հետևյալ խնդիրը. երբ տալիս եմ դիտել փաստաթուղթը, փաստաթուղթը նորմալ ցույց է տալիս, սակայն տպելուց միայն թվերն է տպվում: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Փաստաթղթի տպում

Նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ

Անուշ.

Բարև Ձեզ: Շտապ անհրաժեշտ է նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ: Կայքում չեմ կարողանում գտնել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Gohar.

Խնդրում եմ ուղարկել միջազգային ստանդարտները նշված հասցեին.
gogazg2006 շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ

Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու

Gohar.

Հարգելի կոլեգաներ, կխնդրեի պարզաբանել: Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու` պտուտակներ 42400 դրամ արժողությամբ: Ըստ Ձեզ դա պետք է մուտքագրվի որպես ՀՄ՞, թե՞ կարող ենք մուտք անել որպես արագամաշ առարկա:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպության կողմից գնվել է գործիքների հավաքածու

Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ

Անժելա.

Հարգելիներս, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտի տիպային ձև angela-avagyan շնիկ yandex.ru հասցեին:

Կարդալ ավելին Աշխատանքի ընդունման անհատական իրավական ակտ

Վերջնահաշվարկ

Անժելա.

Հարց 1. Աշխատակցի աշխատավարձը ըստ ամիսների հետևյալն է`
հունիս-2010-50000
հուլիս 2010-150000
օգոստոս 2010-150000
սեպտեմբեր 2010-150000
հոկտեմբեր 2010-140000
նոյեմբեր 2010-85000
դեկտեմբեր 2010-85000 Մանրամասն

Կարդալ ավելին Վերջնահաշվարկ

Երկարաժամկետ վարկի ստացում

Anna.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ասեք, երբ կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ բանկային վարկ, ինչպե՞ս պետք է ձևակերպել վարկի ստացումը, տոկոսները և մարումը: Իսկ վարկի ստացումը կարելի՞ է ճանաչել որպես շահույթ, իսկ մարումը` ծախս:

Կարդալ ավելին Երկարաժամկետ վարկի ստացում

Հրամանների հետ կապված

Գուրգեն.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ, պարտադի՞ր է արդյոք աշխատողի` “Հրամանին ծանոթացա – ստորագրություն” գրառումը տնօրենի կադրային հրամանի վրա:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Հրամանների հետ կապված

ՀՄ հետ կապված ձևաթղթեր

Liana.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀՄ հետ կապված ձևաթղթեր

Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Սարգիս.

Բարև ձեզ: Ես ավարտել եմ ՀՊՏՀ-ի “Կառավարման տեղեկատվական համակարգեր” բաժինը, բայց որոշել եմ փոխել մասնագիտությունս ու դառնալ հաշվապահ, հիմա ունեմ հետևյալ խնդիրը, մագիստրատուրա չգիտեմ` որ բաժին տամ գործերս` “հաշվապահական հաշվառու՞մ”, թե՞ “Աուդիտ”: Այդ իսկ պատճառով դիմում եմ ձեզ` արդեն կայացած հաշվապահներին, կօգնե՞ք ինձ ձեր խորհրդով:
Եվ երկրորդ խնդրանքս, արդյո՞ք դուք ունեք լավ մասնագետի կոնտակտներ, ով կհամաձայնի անհատական հաշվապահության դասընթացներ անցկացնել:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար:

Կարդալ ավելին Հաշվապահական հաշվառման դասընթացներ

Հղիության և ծննդաբերության նպաստ

Հասմիկ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` ինձ օգոստոսի 9-ից տրված է հղիության և ծննդաբերության արձակուրդի թերթիկ, ես հիմա օգոստոս ամսվա աշխատավարձ հաշվարկելիս կամ հաշվետվության մեջ պետք է հաշվեմ իմ աշխատավարձը` պահումներով, կամ հաշվետվությունների ո՞ր մասում պետք է ցույց տամ իմ ֆիզ. արձակուրդի գումարը և պահված եկամտահարկը:

Կարդալ ավելին Հղիության և ծննդաբերության նպաստ

Ի՞նչ պայմանագիր է կնքվում

Robert.

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ին անհրաժեշտ է բեռնատար մեքենա վարձակալությամբ: Ի՞նչ պայմանագիր է կնքվում մեքենայի տիրոջ հետ, կա՞ նվազագույն գումարի չափ վարձակալության համար, օրենքով նախատեսված ի՞նչ վճարումներ է կատարվում:

Կարդալ ավելին Ի՞նչ պայմանագիր է կնքվում

ԱԱՀ հաշվանցում

Անի.

Բարև Ձեզ,սիրելի հաշվապահներ: Ընկերությունը համարվում է ԱԱՀ չվճարող, սակայն հաճախ Վրաստանից ապրանքներ է ներմուծում: Կցանկանայի իմանալ, թե այդ դեպքում ինչպես է կատարվում ԱԱՀ-ի հաշվանցումը:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվանցում

Հաշվապահական ծրագրի ձեռքբերում

Գեղամ.

Բարև: Չէի՞ք ասի, թե ինչպես կարելի է ձեռք բերել 1C -ի հայերեն թարգմանված տարբերակը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հաշվապահական ծրագրի ձեռքբերում

Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Վահե.

Բարև ձեզ,
կխնդրեի պատասխանել, եթե աշխատողը ԱՁ-ի մոտ աշխատել է 4.5 ամիս, այնուհետև գնացել է ֆիզ. արձակուրդ մինչև երեխայի 2 տարին լրանալը, հիմա լրանում է երեխայի 2 տարին, և աշխատողը ցանկանում է ազատվել աշխատանքից, այս դեպքում պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել և աշխատողին վճարել 4,5 ամսվան բաժին ընկնող արձակուրդային օրերի համար:

Կարդալ ավելին Պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել

Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Սոնա.

Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և իմ առաջին գործն եմ վերցրել և շատ եմ զգում Ձեր օգնության կարիքը: Ընկերությունը նորաբաց ՍՊԸ է, որը դեռ չունի գործունեության հասցե: Տնօրենը ցանկանում է վարձակալել տարածք: Ուղղակի գործունեության բնույթը այնպիսին է, որ տարածքը իրականում այդքան էլ պետք չի գալու (ինտերնետ առևտուր): Իսկ հիմա հարցերս.
1. Հնարավո՞ր է որպես գործունեության հասցե ձևակերպել տնօրենի բարեկամներից մեկի բնակարանը, որում մարդիկ են ապրում:
2. Օֆիսային տարածքներ տրամադրող շենքերից մեկում, երբ տարածք էինք նայում, ասեցին, որ վարձակալության պայմանագիրը կարող է տվյալ դեպքում նոտարով չհաստատվել, այլ ներքին պայմանագիր կնքել: Դա հնարավո՞ր է: Թե՞ ամեն դեպքում վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով:
3. Եթե վարձակալության պայմանագիրը պետք է հաստատվի նոտարով, ի՞նչ քայլեր են պետք դրա համար և ի՞նչ ծախսեր կան:
Շատ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերության գործունեության հասցեի հետ կապված

Մեքենայի ներմուծում

Հրանտ.

Հարգելի հաշվապահներ, ցանկանում եմ Ճապոնիայից ներմուծել անձնական օգտագործման համար օգտագործված մեքենա՝ SAAB 9-5, 1998 թ. թողարկման, ունի հետևյալ գործարանային պարամետրերը՝ Power Steering, Airbag, Air Conditioning, Power Window, Power Mirror, Central Locking, Leather seats, Alloy Wheels,
Chassis YS3EF48E0W: Մեքենայի արժեքը FOB: US$ 2,800: Կարո՞ղ եք ինձ հայտնել մոտավոր մաքսազերծման արժեքը: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել վերոնշյալ էլեկտրոնային հասցեին:
Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեքենայի ներմուծում

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ

Գայանե.

Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք, պատասխանեք:

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ: Հաստատագրված հարկ վճարող կազմակերպությունը բացի եկամտահարկի և սոց. հաշվետվություններից ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում (ամսական, եռամսյակային, տարեկան):

Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրմամբ